
Հաշվի համալրում տերմինալի միջոցով
Հայկ․
Բարև Ձեզ: ՍՊԸ հիմնադիր և տնօրեն հանդիսացող անձը բանկի տերմինալով կատարել է ընկերության հաշվի համալրում: Արդյո՞ք ճիշտ կլինի դա ձևակերպել որպես նրան մինչ այդ տրված փոխառությունների մարում, եթե բանկի քաղվածքում նպատակը նշված է հաշվի համալրում: Եթե ոչ, ապա ի՞նչ ձևակերպել (դրամարկղում բավարար գումար չկա դրամարկղից ելք ցույց տալու համար): Շնորհակալություն։

Աշխատանքի վերադառնալու դիմում
Անի․
Բարև Ձեզ։
Երբ աշխատողը համաձայն է իր ամենամյա արձակուրդից հետ վերադառնալ աշխատանքի՝ այդ դեպքում դրա համար պե՞տք է դիմում գրի, թե՞ ոչ, որ համաձայն է վերադառնալ աշխատանքի, թե՞ դիմումը ճիշտ չէ, և ի՞նչ բովանդակությամբ փաստաթուղթ պետք է լինի:

ՌԴ քաղաքացին որպես աշխատող
Ռոբերտ․
Բարև Ձեզ։ ՌԴ քաղաքացին կարո՞ղ է ընդունվել ՀՀ-ում որպես աշխատող հանրային սննդի ոլորտում և նույնպես հարկվել, ինչպես ՀՀ քաղաքացիները։ Կանխավ շնորհակալություն։

Նկատողություն աշխատակցին
Լենա․
Ողջույն։ Աշխատակցին նկատողություն տալիս պարտադի՞ր է, որ լինի հայերենով, թե՞ անգլերենն էլ է ընդունելի։ Կա՞ այս մասին պարզաբանում օրենքում։ Շնորհակալություն։

Եկամտային հարկ շահաբաժնից
Կարեն․
Բարև Ձեզ։ Շահաբաժինների տեսքով եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված բաժնետերերի ժողովի կողմից հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված շահույթից շահաբաժինների բաշխման մասին որոշման ընդունման օրը։
Հարց․ Եկամտային հարկի պարտավորությունը ե՞րբ է առաջանում։

Զրոյական հաշվետվություններ
Անի․
ԱՁ-ն ընդհանուր հարկման դաշտում է, եկամուտ և ծախս չի ունեցել, սակայն չի դադարեցրել գործունեությունն ու հանձնել է զրոյական ԱԱՀ հաշվետվություններ: ԱԱՀ զրոյական հաշվետվություն ճիշտ լինելու համար բավարա՞ր է արդյոք հետևյալն․
- ԱՁ տվյալներն ու ամսաթիվ
- պարտադիր դաշտերն համակարգի կողմից ավտոմատ զրոներով լրացված
- գործունեության դասակարգիչ
Կարո՞ղ եմ նույն մոտեցումով հանձնել նաև շահութահարկի և սոց. վճարի հաշվետվություններն:

ԱՁ-ը կազմակերպում է համերգ
Հասմիկ․
ԱՁ-ը կազմակերպում է համերգ, կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկով, և քանի՞ տոկոսով է հարկվելու՝ 10, թե՞ 5։

ՍՊԸ-ն զբաղվում է մեքենաների թիթեղապատմամբ
Դիանա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե ՍՊԸ-ն զբաղվում է մեքենաների թիթեղապատմամբ, արդյո՞ք այն կարող է հանդիսանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։

Վաճառք Wildberries հարթակում
Մարիետա․
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն ԱԱՀ-ով հարկվող է, զբաղվում է մանրամեծածախ վաճառքով։ Վայլդբերիս - ում վաճառքն իրականացնելիս ինչպիսի՞ն պետք է լինի գործընթացը։ Վայլդբերիս - ից հաշիվնե՞ր պետք է ստանանք և իրենց դուրս գրենք։ Ինչպե՞ս է լինելու վայլդբերիս - ով վաճառքների ձևակերպումը, եթե ապրանքը դրոշմապիտակավորվող է, ապա վայլդբերիս - ով վաճառքի դեպքում է՞լ պետք է դրոշմապիտակ փակցնենք։

ԵՏՄ վիճակագրական հաշվետվություն
Գայանե․
Բարև ձեզ, կասե՞ք, թե ինչպե՞ս և ու՞մ դիմել՝ ԵՏՄ վիճակագրական հաշվետվության հանձնման մուտքի թույլատվության կոդեր ստանալու համար։

ԱԱՀ վերադարձ մեքենա ձեռքբերելու դեպքում
Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ աշխատում է ԱԱՀ-ով, պիկապ տեսակի մեքենա է ձեռքբերում, կարո՞ղ է ԱԱՀ-ն հետ ստանալ։ Նշեմ, որ վարձակալության կամ իրացման նպատակով չէ ձեռքբերումը։

Կազմակերպությունը ՀԿ-ին անդամավճար է վճարել
Մարի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը վճարել է ՀԿ-ին անդամավճար, 5 աշխատակցի համար։ Խնդրում եմ ասել՝ ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ տալ, և ՀԿ -ն պե՞տք է հաշիվ վավերագիր դուրս գրի, թե՞ ոչ։

Կազմակերպությունը զբաղվելու է գինեգործությամբ
Քրիստինե․
Բարև բոլորին։ Կազմակերպությունը զբաղվելու է գինեգործությամբ, արտադրելու է գինի։ Բայց այս 2 ամսվա ընթացքում ոչ մի գործունեություն չի ծավալելու, միայն գնելու է հողատարածք և այգիներ։ Ունի միայն գրանցված տնօրեն։ Որպես գինեգործ կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության հայտարարություն տալ։ Բացի եկամտային հարկից այլ հաշվետվություններ կառաջանա՞ն, թե՞ ոչ։

Կահույքի արտադրություն
Նանա․
Բարև ձեզ։ Անհատը զբաղվում է կահույքի արտադրությամբ: Կհուշե՞ք ԱՁ բացելու հաջորդական քայլերը, հարկման դաշտը:

Մինչև 50 000 դրամ արժողությամբ ՀՄ
Շուշանիկ․
Խնդրում եմ պարզաբանել․ 50 000 ՀՀ դրամ շեմը ապրանքի համար հիմնական միջոց ճանաչելու հետ կապված՝ ո՞ր օրենքով է նշված։

Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Ջուլիա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը․ հարկադիր էլեկտրոնային աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցը կրում է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելու ժամանակ տվյալ անշարժ գույքի սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք ներկայացնելու պարտականությունը: Հարկային գործակալ հանդիսանալու դեպքում աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ծառայության դեպոզիտ հաշվին կամ դրամարկղ մուծել լոտի գնման գինը՝ հաշվանցելով նախավճարը և որպես հարկային գործակալ վճարած եկամտային հարկը՝ ծառայություն ներկայացնելով վճարման փաստը հավաստող փաստաթուղթ: Գույքը պահանջատիրոջը հանձնվում է վերջինիս կողմից կատարողական գործողությունների կատարման ծախսերը, ինչպես նաև հարկեր վճարելու պարտականություն առաջանալու դեպքում նաև դրա վճարումը հավաստող փաստաթուղթ ներկայացնելուց հետո:

Էլոսի և մատնահարդարման ծառայություններ
Նաիրա․
Բարև Ձեզ, ես սեփական տարածք ունեմ, ցանկանում եմ Էլոսի և մատնահարդարման ծառայություններ մատուցել։ Միկրոձեռնարկատիրակա՞ն գործունեություն է, թե՞ վճարելու եմ շրջանառության հարկ։

Մեղրի արտադրություն ու վաճառք
Սերգեյ․
ԱՁ-ն իրականացնելու է մեղրի արտադրություն ու վաճառք: Կարո՞ղ է գործել միկրոձեռնարկատիրության ռեժիմում: Նախապես շնորհակալ եմ:

Աշխատակիցը ներկայացրել է հիվանդության թերթիկ
Սոնա․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք։ Աշխատակիցը ներկայացրել է հիվանդության թերթիկ 30․10․23-07.11․23թ-ն, և այն շարունակվել է մինչև 14․11․2023թ-ն։ Եթե արդեն հոկտեմբեր ամիսը հաշվարկվել և վճարվել է, նաև եկամտային հարկի և սոց․ վճարի հաշվետվությունը հանձնվել է, ի՞նչ գործողություններ պետք է կատարել։

ՏՏ ոլորտի հաշվետվություն
Նունե․
Բարև ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ ՏՏ արտոնագիր ունեցողները մինչև դեկտեմբերի 1-ը ո՞ր հաշվետվությունը պետք է ներկայացնեն ՏՏ նախարարություն։
Վերջին մեկնաբանություններ