Category: Հարց ու պատասխան

Գործուղման ծախսեր

Hripsime.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` որ ծախսերն են համարվում գործուղման ծախսեր, և նվազեցումների համար թույլատրվող առավելագույն 8000 դրամ գործուղման ծախսերի մեջ ներառվում է արդյոք գիշերավարձը?:

Oտարերկրյա աշխատողի վերաբերյալ

Ani.

Բարև ձեզ, ես գիտեմ, որ օտարերկրյա աշխատողի համար սոց. վճարներ չեն կատարվում, կարող եք ինձ ասել սակայն սոցում նրան գրանցել պետք է, թե ոչ, իսկ եկամտահարկի հաշվարկը նույն է, ինչ ռեզիդենտինը???

Ապրանքի ներմուծում

Ելենա.

Հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է: Մեր կազմակերպությունը պետք է ներմուծի ապրանք, որը հետագայում պետք է գնի դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպություն: Ապրանքը ներմուծելիս սահմանին վճարվելու է ԱԱՀ: Երբ ապրանքը վաճառենք այդ կազմակերպությանը ինչպես պիտի վաճառենք: Հ/Ա գրում ենք ԱԱՀ-ով թե առանց ԱԱՀ? Եւ մեր կողմից մաքսատանը վճարած ԱԱՀ ինչպես ենք հաշվանցելու?

Անհատույց վարձակալություն

Մայա.

Խնդրում եմ օգնեք,
Հարցս հետևյալն է` Ֆիզիկական անձը իր սեփական տարածքը տվել է անհատւյց օգտագործման ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ի: Նման դեպքում ինչպիսի պարտավորություն է առաջանում ՍՊԸ-ի և ֆիզիկական անձի մոտ

Ապրանքի ձեռքբերում

Zara.

Հարգելի կոլեգաներ,Խնդրում եմ պատասխանել: Եթե ունեմ ապրանքի ձեռքբերում մեկ փաստաթղթով 900 000 դրամ արժողությամբ, կարող եմ վճարել 300 000 դրամ 3 անգամով պարտքի դիմաց? Թե մեկ անգամ կարող եմ միայն վճարել 300 000 դրամ? Շնորհակալություն

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Լիաննա.

Հարգելի գործընկերներ խնդրում եմ պատասխանեք հարցիս.
Աշխատողը ընդունվել է աշխատանքի 04.2008թ: Արձակուրդ է գնացել 01.2009թ, Ազատվել է աշխատանքից 14.05.2010թ: Մասնագիտությամբ բուժքույր: Ինչպես կատարել վերջնահաշվարկ: Շնորհակալություն

Արդյո՞ք գրվում է հաշիվ-ապրանքագիր

Meri.

Բարև Ձեզ ինձ հետաքրքրում է, թե ինչպես է կարգավորվում on-line վաճառքները: Փաստորեն գնորդը տվյալ դեպքում կատարում է վճարում փոխանցելով տվյալ կազմակեպության բանկային համարին, դա կարող է լինել և կազմակերպություն և ֆիզ.անձ, տվյալ դեպքում արդյոք գրվում է հաշիվ ապրանքագիր?

Օտարերկրացի գնորդ

Անուշիկ.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք, կարող է օտարերկրացի գնորդը գնված ապրանքի դիմաց վճարումը կատարել կազմակերպության դոլարային հաշիվ դոլարով

Վերջնահաշվարկի գումարի վերաբերյալ

Anzhela.

Բարև, հարգելի’ գործընկերներ: Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալում. աշխատողի համար հաշվարկել եմ վերջնահաշվարկ, որից պահվել է միայն եկամտահարկ, իսկ սոց. վճարներ` ոչ: Ինձ հետաքրքիր է, եթե սոց. վճարներ չի հաշվարկվում, արդյոք վերջնահաշվարկի գումարը սոց. հաշվետվության ԱՎՈՒՄ-ի մեջ ներառվում է

Հատուցում չօգտագործված արձակուրդի դիմաց

Կարեն.

Հարգելի կոլեգաներ, արդյոք անորոշ ժամկետով կնքված աշխ. պայմանագրի դեպքում մինչև 6 ամիսը լրանալը դրա լուծման ժամանակ աշխատողին վճարվում է հատուցում` յուր. ամսվա համար 2 օր հաշվարկով: Չէ որ…”առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո:”

Կազմակերպությունը աշխատում է վնասով

Adriana.

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է կազմակերպությունը աշխատում է վնասով, 2009թ. տնօրենը փոխառություն է արել 12.000.000, 2010թ. արդեն 5.000.000, կա արդյոք սահմանափակում գումարի չափի վերաբերյալ, այդ դեպքում ինչպես վարվեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Մաշվածության հաշվարկ

Նարինե.

Խդրում եմ օգնել, ինչպես հաշվել աշխատանքային գործիքների` բահերի, դռելի, քլունգների և բալգարկայի մաշվածությունը: Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ-ի մասին օրենքի հոդված 3-ի զ կետ

ACC.

Նախաբան.

Համաձայն ԱԱՀ օրենքի հոդված 3-ի զ կետի`

կազմակերպությունը կամ ա/ձ համարվում է ԱԱՀ վճարող, որի կողմից նախորդ օրացույցային տարում ապրանքների մատակարարումից կամ ծառայությունների մատուցումից /բացառությամբ գույքի վարձակալություն, ……/ հաշվարկված եկամուտների առնվազն 80 տոկոսը վերաբերվում է մեկ հարկ վճարողից ստացման ենթակա եկամուտներին , և /կամ/որի կողմից նախորդ օրացույցային տարում առևտրական գործունեության /վաճառքի/ նպատակով ձեռք բերվող ապրանքների ձեռքբերման /բացառությամբ ներմուծման/ համար կատարված ենթակա ծախսերի առնվազն 80 տոկոսը վերաբերվում է մեկ հարկ վճարողի

Հարցս հետևյալն է`

Խանութը ապրանքները ձեռք է բերում ներմուծող կազմակերպությունից` 80 տոկոս և ավելի: Խանութը կհամարվի ԱԱՀ վճարող?
Հոդվածում նշվում է /բացառությամբ ներմուծում/ բառերը:

Արձակուրդայինի հաշվարկ

Աննա.

Բարև Ձեզ: Ես էսպիսի մի հարց ունեմ: Ես 4 օրացույցային օր արձակուրդ եմ գնացել ու ինձ էս տարվա մեջ մնացել է 28 օր, որը ես գնալու եմ օգոստոսին, ինձ կասեք ոնց է հաշվարկվում այդ արձակուրդայինը, վերջին 12 ամիսների միջինով? բայց ես վերջին 6 ամիսների 2 ամսիսներին չեմ ստացել լրիվ աշխատավարձ, դե մի անգամ արձակուդ մի անգամ ել 3 օր անաշխատունակություն: Այդ ամիսները հաշվարկվում են միջինի համար թե ոչ?

Վաճառված ապրանքը տեղափոխում են ԼՂՀ

Anushik.

Մի հարց ունեմ , խնդրում եմ օգնեք
ապրանք ենք վաճառում ,որը տեղափոխում են ԼՂՀ
արդյոք պետք է հատուկ հաշիվ գրվի, եթե գումարը գերազանցում է 300 000 դրամը
Եվ որտեղ կարդամ այդ օրենքի մասին

ԱԱՀ-ի և եկամտահարկի հաշվարկ

Սոնյա.

Բարև իմ սիրելի կոլեգաներ,մի խնդրանքով եմ դիմում ձեզ.ԱԱՀ. մասին ընդանրապես գաղապար չունեմ,կարող եք ինձ օգնել,թե ինչ թխթատարություն պետք է պահել?և եկամտահարկը ինչպես է հաշվարկվում……..ես անչափ շնորհակալ եմ նախապես………..

Վերջնահաշվարկ

Լիաննա.

Խնդրում եմ պատասխանել հարցիս.
Աշխատողը ընդունվել է 04.2008թ., արձակուրդ է գնացել 01.2009թ., ազատվել է աշխատանքից 14.05.2010թ.: Ինչպես հաշվարկել վերջնհաշվարկը:
Կանխավ շնորհակալություն

Անձնական նվազեցման վերաբերյալ

Միքայելյան Անի.

Խնդրում եմ օգնել հետևյալ հարձում, եթե աշխատողը 1 ամսվա մեջ ազատվել և ընդունվել է, ապա ընդունումից հետո աշխատավարձի հաշվարկի ժամանակ նվազեցում 30000 հարկավոր է անել այն դեպքում, երբ վերջնահաշվարկի ժամանակ արվել է: Նախապես շնորհակալություն

Պետական տուրքը բաժնետիրական ընկերություններում

Անուշ.

Ողջույն…ես տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողուհի եմ և բաժնետիրական ընկերությունների հաշվապահական հաշվառում առարկայից “Պետական տուրքը Բաժնետիրական ընկերություններում” թեման անհասկանալի է ինձ համար:Կցանկանաի հնարավորության դեպքում որևէ նյութ կարդալ ձեր կայքում այդ թեմայի շուրջ…..կանխավ շնորհակալ եմ:

Օրապահիկի ծախսեր

Աղունիկ.

Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է, թե օրապահիկի մեջ տրանսպորտային ծախսերը մտնում են, թե ոչ: