.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպում պետք է կատարվի

201 Սաթեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. Կազմակերպության կողմից մարվել է ապրանքի գնման համար առաջացած կրեդիտորական պարտքը: Հետագայում պարզվել է, որ կատարվել է ավել վճարում, և այդ գումարը պետք է ետ ընդունվի: Ինչպիսի՞ ձևակերպում պետք է կատարվի. 5212- 2511-100000 2511-????- 30000
Accountant.am
.ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել մեկ ՀԴՄ-ով

226 Գայանե. Բարև Ձեզ: Ա/Ձ-ն իր գործող գրախանութին կից առանձին բաժնով բացում է վարսավիրանոց: ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել մեկ ՀԴՄ-ով, բայց երկու բաժիններով` բաժին 1 և բաժին 2: Շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել կոմունալ վճարները

225 Հայկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Եթե կազմակերպությունը ֆիզ. անձից տարածք է վարձակալել, որտեղ իրականացնում է իր գործունեությունը, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել էլ. էներգիայի ու մնացած կոմունալ վարձերը և նվազեցնել շահութահարկից:
.ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական դասընթացներ ծրագրավորողների համար

222 Վարդգես. Հարգելի կոլեգաներ, ողջույն: Խնդրում եմ ինձ հուշեք, թե որտեղ (ո՞ւմ մոտ, ցանկալի է կազմակերպություն) կարելի է անցնել հաշվապահության դասընթացներ: Խնդիրը հաշվապահ պատրաստելը չէ, այլ ծրագրավորողներին հաշվապահություն սովորեցնելը, որպեսզի հետագայում հաշվապահական ծրագիրը մշակելիս բարդությունների առաջ չկանգնեն: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վարձակալական պայմանագիր ֆիզ. անձի հետ

Լիանա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Նոր եմ բացել ԱՁ, տարածք վերցնելու համար պետք է կազմեմ վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ: Կարո՞ղ եմ Վարձակալական պայմանագիր կազմել ֆիզ. անձի և ԱՁ միջև, և արդյո՞ք դա ունի ինչ որ սպեցիֆիկ կազմման ձև: Եվ ես դրա վճարի հետ կապված որևիցե հաշվետվություն ներկայացնելու՞ եմ: Նշեմ, որ շրջանառության հարկով եմ հարկվելու: Նախապես շնորհակալ եմ:
.ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ ուղղումներ պետք է տալ

221 emi. ՀԴՄ-ի սպասարկման հաշիվ-ապրանքագիր եմ ստացել փետրվարին, մատակարարման ամիսը նոյեմբերն է և դեկտեմբեր, որոնք չի ներառվել հաշվարկներում, տրվել է ԱԱՀ հաշվարկ առանց այդ երկու ամսվա մատուցաց ծառայության 6 000 դրամ: Մատակարար կազմակերպությունը ԱԱՀ-ով չի աշխատում: Ինչպիսի՞ ուղղումներ պետք է տամ հաշվարկների և հաշվետվության մեջ (մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով):
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ճանաչում է իրեն ԱԱՀ վճարող փետրվարի 20-ից

220 GLA. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը ճանաչում է իրեն ԱԱՀ վճարող փետրվարի 20-ից, իսկ մինչ այդ համարվել է շրջանառության հարկով հարկվող: Կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվները մինչև փետրվարի 20-ը ինչպե՞ս են ճշտգրտվելու և ինչպե՞ս են արտացոլվելու առաջին եռամսյակի ԱԱՀ հաշվարկում: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի արժեքի փոփոխություն

219 Լուսինե. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ` վճարելով 369 600 դրամ: Մեկ ամիս անց կառավարության որոշման համաձայն այդ գումարից 89 600 դրամ հետ է վերադարձվել մեր բանկային հաշվին: Փաստացի տեղի է ունեցել հիմնական միջոցի արժեքի փոփոխություն: Օգնեք խնդրեմ` ինչպե՞ս պետք է ձևակերպել գումարի հետ վերադարձը, որպեսզի ՀԴՄ արժեքը նույնպես ճշգրտվի: Նախապես շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարների մասին

208 Լյուդմիլա. Հարգելի մասնագետներ, օգնեք ինձ 2013թ-ի առաջին եռամսյակից մինչև երրորդ եռամսյակ շրջանառության հարկով եմ աշխատել, իսկ չորրորդ եռամսյակում արդեն շահութահարկով: Հարցս հետևյալն է` 2014թ-ի շահութահարկի կանխավճարը հաշվելուց պետք է վերցնեմ շրջանառության հարկի գումարի 40% + 2013-ի չորրորդ եռամսյակի շահութահարկի գումարը և երկուսի հանրագումարի 18.75% հաշվե՞մ: Օրինակի համար շրջ. հարկի 40% - ը 100 000, շահութահարկի չորրորդ եռամսյակի գումարը 300 000 100 000 + 300 000 = 400 000 400 000 * 18.75% = 75 000 (2014 շահութահարկի կանխավճար)
.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ժամկետանց դեբիտորական պարտքի վերաբերյալ

207 Լուսինե. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության դեբիտորական պարտքը (2 169 240 դրամ) կետանց դառնալուց հետո 91 - րդ օրը ստեղծել եմ պահուստաֆոնդ 25% - ի չափով, 181-րդ օրը՝ 50 % - ի չափով և 271-րդ օրը՝ 75 % - ի չափով: Իսկ հետագայում ի՞նչ պետք է անել. եթե հաշվետու տարում լրանում է նաև 366-րդ օրը, ապա կարո՞ղ եմ դեբիտորական պարտքը 100 % - ով հատկացնել պահուստաֆոնդին և տարվա վերջում հարկվող շահույթը որոշելիս նվազեցնել որպես այլ նվազեցում: Խնդրում եմ օգնել հնարավորության դեպքում: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել նյութերի ելքագրումը

218 Մարիամ. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ շատ շտապ պատասխանել իմ հարցին: Մեր կազմակերպությունը զբաղվում է շինարարությունով, քանի որ այս պահին կան կատարված աշխատանքներ, որի համար օգտագործվել է շինանյութ, բայց դեռ մյուս ամիս նոր կազմվելու է կատարողական ակտ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ այդ նյութերը ելքագրեմ: Կարո՞ղ եմ տալ ձևակերպում որպես անավարտ շինություն, և ինչպե՞ս կլինի ձևակերպումը. ԴՏ - ԿՏ -
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը հաշվանցել հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը

215 Հակոբ. Կազմակերպությունը համարվում է ԱԱՀ վճարող: Ստացել է հարկային հաշիվ, որում նշված գործարքի արժեքը (ներառյալ ԱԱՀ-ն) կազմել է 1 մլն. դրամ: Գումարը վճարվել է մաս-մաս: Նախ կանխիկ` 250 հազ. դրամ, իսկ հետո մնացած մասը` բանկային փոխանցմամբ: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը հաշվանցել հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը:
Accountant.am
Գործընկերներ

ՀԾ -ով աշխատավարձը ժամավճարով հաշվելու կարգը

Լյուդմիլա. ՀԾ-ով ինչպե՞ս հաշվել աշխատողի աշխատավարձը ժամավճարով, օրինակ, եթե մեկ ժամվա համար վճարվելու է 3 000 դրամից սկսած, աշխատակցի հավելում պահում դաշտում ինչ եմ գրում: Շտապ է, կանխավ շնորհակալ եմ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքում 3 մլն դրամ գերազանցող գումարի գրանցում

214 Գառնիկ. ՍՊ Ընկերությունը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, հանդիսանում է միջնորդ և վճարվում է միջնորդավճարով: Ամսական շրջանառությունը գերազանցում է 3 մլն. դրամը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք որպես խախտում չի դիտվի դրամարկղային գրքում գրանցել ամսվա կտրվածքով 3 մլն դրամ գերազանցող գումար: Հակառակ դեպքում ինչպե՞ս վարվել կամ ի՞նչ օրենքներով առաջնորդվել: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս ակտիվացնել “Էլեկտրոնային գրքեր” էջը

212 Իզաբելա. Հարգելի գործընկերներ, եթե ճիշտ եմ հասկացել, 2014թ. առաքվող, տեղափոխվող ապրանքների գրքերը լրացվելու են էլեկտրոնային եղանակով: Հարկային հաշիվների ծրագրում կա էլեկտրոնային գրքեր էջը, որը ակտիվ վիճակում չէ: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս ատիվացնել այն: Ես ունեմ Հարկային Տեսչության կողմից տրված անուն և գաղտնաբառ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը մեկ տարվա ընթացքում օտարել է իրեն պատկանող երեք բնակարան

210 Վահագն. Հարգելի հաշվապահներ, Մեկ տարվա ընթացքում օտարել եմ ինձ պատկանող երեք բնակարան, որոնցից առաջինը վաճառել եմ, իսկ մյուս երկուսը նվիրաբերել եմ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի հիմնադիրն ու տնօրենը հանդիսանում եմ ինքս: ՍՊԸ-ն իր հերթին վաճառել է այդ բնակարանները, ուստի և վճարել է առաջացած ԱԱՀ-ն: Մտավախություն ունեմ որպես անհատ ևս ենթարկվելու կրկնակի հարկման: Որքանո՞վ է իրատեսական դա: Նշեմ նաև, որ այդ գործընթացը կատարվել է մեկ տարվա ընթացքում: