Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել Ա/Ձ-ի համար

Հասմիկ. Բարև Ձեզ: Ինձ կարող եք օգնել։ Նոր հաշվետվություններ պետք է ուղարկեմ Ա/Ձ-ի համար: Խնդրում եմ կարո՞ղ եք ասել՝ ինչի՞ց սկսել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Շուշան. Բարև Ձեզ։ Ես ունեցել եմ Ա/Ձ, որը գործել է 2018թ. դեկտեմբերից մինչև 2020թ. մարտ ամիսը։ Հիմա ես ունե՞մ մայրության նպաստի իրավունք, և եթե այո՝ ինչպե՞ս է այն հաշվարկվելու։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ է անհրաժեշտ Ա/Ձ-ի անվանափոխություն կատարելու համար

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել, եթե Ա/Ձ-ն պետք է փոխել մեկ ուրիշի անունով, ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, եթե այդ մեկ ուրիշը աշխատում է այլ վայրում /ոչ պետական/՝ կարո՞ղ է արդյոք դա խնդիր լինել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է ավտոմեքենաների առք և վաճառքով

Արամ. Բարև ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով և իրականացնում է ավտոմեքենաների առք և վաճառք: Հարց 1: Արդյո՞ք դա հանդիսանում է սովորական առևտուր և կարո՞ղ ենք հարկվել 1.5 տոկոսով: Հարց 2: Երկար ժամանակ մեքենան չի վաճառվել և տվյալ պահին վաճառվում է ինքնարժեքից պակաս՝ արդյո՞ք դա կարող է խնդիր առաջացնել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ է անհրաժեշտ շինանյութի խանութ բացելու համար

Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ օգնեիք հասկանալու՝ ինչից պետք է սկսեմ և ինչ անեմ, ցանկանում եմ բացել շինանյութի խամութ, ինչպե՞ս պետք է Ա/Ձ բացեմ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ և ինչպե՞ս: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել տարեկան հաշվետվություն

Armen. Բարև Ձեզ, եթե Ա/Ձ-ն չունի ՀԴՄ` ինչպե՞ս կարող է ներկայացնել տարեկան հաշվետվությունը։ Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկության դաշտում։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ֆրիլանս աշխատանքներ է կատարում

Տիգրան. Ունեմ ԱՁ՝ ՏՏ ոլորտում: Աշխատողներ չկան, միայն ես եմ, աշխատանքս ֆրիլանս տարբերակով է։ Ինչպե՞ս կարող եմ ինքս իմ հարկերը վճարել։ Կարո՞ղ եք անհրաժեշտ գործողություններն ու քայլերը նկարագրող հղում տալ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է արտադրությամբ

Լիանա. Բարև ձեզ։ Ա/Ձ-ն աշխատում է շրջհարկով։ Արտադրություն է։ Հիմնականում անհրաժեշտ ապրանքները շուկայից ենք գնում առանց փաստաթուղթ։ Եկամտահարկի մասով 10% կա՞, թե՞ ոչ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անհրաժե՞շտ է Ա/Ձ գրանցել փոքր ուսումնական կենտրոն բացելու համար

Վերգինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել փոքր ուսումնական կենտրոն ունենալու համար անհրաժե՞շտ է ԱՁ գրանցել, եթե ոչ, ի՞նչ իրավական կարգավիճակ է պետք, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ է անհրաժեշտ օճառի արտադրություն և վաճառք կազմակերպելու համար

Անի. Ուզում էի իմանալ. փոքր մաշտաբների օճառի արտադրություն և վաճառք կազմակերպելու համար պե՞տք է Ա/Ձ գրանցումը, պե՞տք է ՀԴՄ սարք գնել և ի՞նչ վճարներ պետք է անել։ Ընտանիքի անդամներով ենք ցանկանում ներգրավվել ծրագրում։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք չրի արտադրությամբ զբաղվելու համար պետք է Ա/Ձ գրանցել

Անի. Ընտանիքի անդամներով չրի արտադրություն ենք ուզում սկսել: Պարտադի՞ր է Ա/Ձ գրանցվել և կարո՞ղ եմ միկրոձեռնարկատեր որպես լինել: Կասե՞ք՝ սոց. վճար վճարելու հարկ կլինի՞ այդ դեպքում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է մանրածախ վաճառքով

Արմեն. Բարև Ձեզ: ԱՁ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և զբաղվում է սուրճի, թեյի, ֆրեշի վաճառքով /մանրածախ վաճառք/, հիմա արդեն ավելացվել է գինու վաճառք /տեղում բաժակներով վաճառում է/: Կասեք՝ դրա համար ի՞նչ փաստաթղթեր են պետք, և գործունեության տեսակ ավելացնելիս արդյո՞ք մեկ ՀԴՄ-ն բավարար է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարելի՞ է արդյոք ժամանակավոր դադարեցնել Ա/Ձ-ն

Զառա. Բարև Ձեզ, խնդրում եմ կօգնեք հասկանալ։ ԱՁ-ն ունի տուգանք չվճարված 600 հզ. դրամ հդմ չտպելու համար, որպեսզի այս պահին դա չվճարենք ու տուգանք չգա, կարո՞ղ ենք ժամանակավոր դադարեցնել ԱՁ-ն: Դա տարբերա՞կ է: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք Ա/Ձ-ն պետք է ունենա առանձին հաշվեհամար

Անի. Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ԱՁ-ն պարտադիր պետք է ունենա առանձին հաշվեհամար, թե՞ կարող ենք օգտվել անձնական հաշվեհամարից Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մատնահարդարման ծառայություններ մատուցող Ա/Ձ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Բարև Ձեզ։ Մատնահարդարման սալոնը կարո՞ղ է հարկվել միկրոձեռնարկատիրական հարկման ռեժիմով, եթե անձը գրանցվում է որպես ԱՁ: Այսինքն՝ տարեկան պետք է վճարվի 12 000 դրամ, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատողի համար 5 000 դրամ եկամտային հարկ և 5 000 սոց․ վճար ամսական։ Եվ ևս մեկ հարց, եթե բացի մատնահարդաման ծառայություններից, իրականացվելու են նաև վճարովի ուսուցման և վերապատրաստման աշխատանքներ, ինչպես նաև տրվելու են սերտիֆիկատներ, տվյալ պարագայում որևէ այլ հարկ պե՞տք է վճարվի արդյոք։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի վերաբերյալ

Նարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ՝ ԱՁ որպես հարկատու հանդիսանում է միկրոձեռնարկատեր: Սեպտեմբեր ամսին ընդունել եմ աշխատող ոչ լրիվ աշխատանքային գրաֆիկով: Հոկտեմբեր ամսին ներկայացրել եմ եկամտային հարկի հաշվետվություն, նշել եմ աշխատավարձ 44 000 դրամի չափով, եկամտային հարկը կազմել է 10 120 դրամ: Գանձումը միասնական հաշվից հենց այդքան էլ կատարվել է: Ինչքանով ես տեղյակ եմ, միկրոձեռնարկատերը վճարում է յուրաքանչյուր գրանցված աշխատողի համար 5000 դրամ եկամտային հարկ: Կարող եք ասել՝ ի՞նչ կարող եմ անել այս պարագայում: Նախապես շնորհակալ եմ: