
ԱՄՆ-ից մեքենաների ներմուծում
Արսեն․
Բարև Ձեզ։ ԱՄՆ-ից մեքենաների ներմուծման և վաճառքի գծով օրենքներին կարո՞ղ եք ծանոթացնել։ ՍՊԸ եմ բացում, ցանկանում եմ իմանալ՝ ինչ հարկեր պետք է մուծեմ:

Գազաբալոնները հիմնական միջո՞ց են
Նանա․
Բարև Ձեզ: Ավտոմեքենաների վրա տեղադրվող գազաբալոնները հիմնական միջո՞ց են համարվում։

Կայքով թվային ապրանքների վաճառք
Տաթև․
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ 🙃 ԱՁ-ն շրջհարկով է գործում, կայքով թվային ապրանքներ պետք է վաճառվեն, փոխանցումները իդրամով, ինչպես նաև բանկային քարտերով կայքում կլինի: Խնդրում եմ օգնել հասկանալ.
1. ՀԴՄ կտրոնի գեներացումը բավարա՞ր է, թե՞ նաև հաշիվ վավերագիր պետք է դուրս գրել
2. Եթե գնորդը ՀՀ-ից դուրս է, այլ հարկեր առաջանու՞մ են
3. Վճարման համակարգից պահումները ինչ որ ձևով ծախս հնարավո՞ր է ձևակերպել, եթե արտադրություն է (ապրանքները մշակվում են ԱՁ-ի կողմից / չեն գնվում )։
Շնորհակալ եմ:

Վճարումներ կանխիկ և քարտից քարտ
Գոհար․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք հասկանամ․
1․ Եթե վճարումներն քարտից քարտ է լինում, ՀԴՄ կտրոն տրամադրեմ, հերիք է, չէ՞
2․ Եթե ես ունեմ հյուրատուն, և ինձ կանխիկ են վճարում, իսկ ես հաշիվ եմ գրում, արդյո՞ք ճիշտ եմ աշխատում

Ծառայության ստացում ոչ ռեզիդենտից
Աստղ․
Խնդրում եմ պատասխանել՝ ճի՞շտ եմ հասկանում․
ԱԱՀ–ով աշխատող կազմակերպությունը ստացել է ծրագրային ապահոմվան ծառայություններ ոչ ռեզիդենտ ընկերությունից: Այս դեպքում պե՞տք է կատարել հետևյալ քայլերը.
1) դուրս ենք գրում ինքնահաշիվ (հարկային հաշիվ մատակարարի անունից՝ դուրսգրման նախորդ օրվա ՀՀ ԿԲ-ի փոխարժեքով)
2) եթե ունենք կրկնակի հարկման համաձայնագիր, և ներկայացնում է ռեզիդենտության տեղեկանք, ներկայացնում ենք ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն, սակայն դրանից հարկ չի առաջանում
3) ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ինքնահաշվի մասով և դեբետ է առաջանում և կրեդիտ, որը հաշվանցվում է և դառնում 0

Անվանման գրանցում
Ալլա․
Ասացեք խնդրեմ՝ նախակրթարանի անվանումը օրինականացնելու համար ու՞մ դիմել։

Դրոշմապիտակների ուշ վերագրում
Եվա․
Բաև Ձեզ, խնդրում եմ կասե՞ք՝ Vero համակարգով դրոշմապիտակների ուշ վերագրման համար ի՞նչ չափի տույժ և տուգանք է սպասվում կազմակերպությանը։

Ձևակերպում ՀԾ-ում
Սաթեն․
2022թ․ ստացել ենք ինվոյս, համաձայն որի 300 ֆունտ ստերլինգ պետք է վճարենք: Հիմա պետք է կատարեմ վճարում, բայց ֆունտային հաշիվ բանկում չունեմ և պետք է վճարեմ դոլարով: Ինչպե՞ս ձևակերպեմ ՀԾ-ում:

ԵՏՄ ապրանք արտահանելիս
Հասմիկ․
Բարև ձեզ։ ԵՏՄ ապրանք արտահանելիս օրենքի ո՞ր կետով է ընկերությունը պարտավոր պահանջել ԱԱՀ վճարումը հավաստող տեղեկանք։ Եթե ապրանքը վաճառել է ֆիզ անձի, կա՞ արդյոք այդ պահանջը։

Ի՞նչ բնույթի ծախս է
Ալլա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ստացված միջնոդական ծառայության (զուտ միջնորդություն է գտնելու կոնկրետ ուղղվածություն ունեցող ապրանքների մատակարարներ, ոչ մարքեթինգային, ոչ խորհրդատվական) գծով ծախսը ինքնարժեքի մեջ է մտնում, թե՞ համարվում է վարչական ծախս: Կանխավ շնորհակալություն։

Ուսումնական կենտրոն բացելու համար
Բագրատ․
Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է մի քանի հարց, որոնց կխնդրեմ պատասխանել։
1․ Ես ԵՊՀ շջրանավարտ եմ, ունեմ գիտությունների թեկնածուի կոչում, ըստ այդմ ունեմ մանկավարժական գործունեություն ծավալելու իրավունք։
2․ Ուսումնական կենտրոնը ուղղված է լինելու համակարգչային ծրագրերի ուսուցմանը, կամայական տարիքի մարդկանց համար և կարող է լինել երկլեզու։
3․ Դասընթացները ենթադրվում է անցկացնել առցանց։
4․ Նպատակահարմար եմ համարում տրամադրել վկայական։
Ասացեք խնդրեմ՝ ի՞նչ արտոնագիր պետք է ստանամ, ի՞նչ իրավական կարգավիճակ պետք է ստանամ, արդյոք պատրաստ կլինեք վարել նման կենտրոնի հաշվապահությունը ու ինչ արժեքով։ Ինչպե՞ս են հաշվարկվելու հարկերը այն ժամանակահատվածի համար, երբ ուսանող չի լինելու։ Եթե ես ունեմ այլ աշխատանք ամբողջ դրույքով, դա չի՞ խոչընդոտի դասավանդմանը աշխատանքային օրենսդրության առումով։ Կանխավ շնորհակալ եմ։

Ֆինանսական արդյունքի որոշում
Մելինե․
Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ է, հիմնադրվել է անցած տարի, ունի մի շարք հիմնական միջոցներ, որոնք ոչ մի փաստաթղթով ձևակերպված չեն (հիմնադիրներն են ներդրել կանոնադրական կապիտալում, բայց պետռեգիստրում էլ դրանք չկան, միայն գործարար պլանում են երևում և ՍՊԸ-ի տեխնիկական բնութագրում, այս փաստաթղթերը ունե՞ն իրավական ուժ)։ Գիտեմ, որ դրանց համար մաշվածությում չեմ կարող հաշվարկել և նվազեցնել շահութահարկից։
Հիմա հարցս. Իսկ ֆինանսական հետևանք որոշելիս (շահաբաժին վճարելու համար ) կարո՞ղ եմ ներառել դրանք։ Նույն կերպ հաշվից վճարոում ենք գրասենյակի էլեկտրաէներգիայի վճարը (ֆիզ անձի բնակարանի հասցեն է), սակայն էլ ցանցից հարկային հաշիվ չենք ստանում։ Այս ծախսը կարո՞ղ եմ վերագրել ֆին արդյունքին։
Շնորհակալություն։

Շահաբաժնի վճարում կանխիկ
Ռոզա․
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ ենք շահաբաժին վճարել կանխիկ, ամվա ընթացքում մի քանի անգամ 300 000 դրամով և եթե ոչ, ի՞նչ հիմքով: Կանխավ շնորհակալություն:

Միկրոձեռնարկատիրությունը վաճառել է ՀՄ
Հապետ․
Հարգելի գործընկերներ, ընկերությունը զբաղվել է զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ և ունի տերմինալներ: Գործունեությունը իրականացրել է միկրոձենարկատիրական գործունեության ռեժիմում: 29․03․2023թ․ վաճառել է տերմինալները: Կհամարվի՞ գործարքը առ ու վաճառք (վաճառվել է հիմնական միջոց), և արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում։
Սա էլ եմ կարդացել, ՊԵԿ-ի թեժ գծից ասեցին որ տնտեսական գործունեության դասակարգիչով պետք է որակեք դա՝ կցված փաստաթուղթ

Արագամաշ առարկաներ
Նանա․
Բարև ձեզ։ Կխնդրեմ ինձ ասեք՝ բանվորական կոշիկները և բանվորական համազգեստը արագամա՞շ առարկաներ են։

Գումարի վերադարձ ապահովագրական ընկերությունից
Հայկ․
Բարև Ձեզ: 2022թ. ընթացքում ընդհատված ԱՊՊԱ պայմանագրի համար ապահովագրական ընկերությունը վերահաշվարկ է կատարել և մեզ հետ է փոխանցել որոշակի գումար: Այդ գումարը ճանաչել եմ եկամուտ: Շահութահարկի տարեկան հաշվարկում արդյո՞ք պետք է ցույց տալ այդ եկամուտը և ո՞ր տողում: Նախապես շնորհակալ եմ։

Կրիպտոարժույթի առք և վաճառք
Գևորգ Ղահրամանյան․
Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ կրիպտոարժույթի առք ու վաճառքով միջազգային կրիպտոարժույթի բորսաներում, կխնդրեի պարզաբանենք՝ առք ու վաճառքից ստացված եկամուտներից ես ինչպե՞ս և ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվեմ։ Նախապես շնորհակալ եմ։

Էլեկտրոնային ստորագրություն
Անի․
Բարև Ձեզ։ Գրանցված եմ որպես Ա/Ձ և աշխատում եմ սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում (մենակ)։ Մեկ շաբաթ առաջ ID քարտս փոխել եմ, հիմա չեմ կարողանում ստորագրեմ e-invoicing համակարգում։ Կասե՞ք՝ ինչ անել։ Կանխավ շնորհակալություն։

Ո՞ր տարում ծախսագրել հաշիվը
Սաթեն․
Հարգելի հաշվապահներ, հաշիվ վավերագրի (ծառայություն) դուրս գրման ամսաթիվը 29.12.22, իսկ մատակարարման ամսաթիվը 01.01.23։ Հաշիվը ո՞ր տարում ծախսագրեմ (աշխատում ենք ԱԱՀ-ով):

Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ
Նանա․
Բարև Ձեզ։ էլոսի սարք եմ ուզում գնել, տարածք վարձել և սկսել զբաղվել մազահեռացմամբ: Կասե՞ք՝ ԱՁ գրանցման դեպքում ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու:
ՀԴՄ սարք պե՞տք է գնեմ։
Վերջին մեկնաբանություններ