Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Թղթակցող հաշիվների արտացոլում դրամարկղային գրքում

Մարիամ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` մանրածախ առևտուրը գրանցելիս տալիս ենք դտ-711 կտ-216 / դտ-221 կտ 611 / դտ-251 կտ-221 Հարցս հետևյալն է` նշված դրամարկղի մուտքի օրդերի հիման վրա դրամարկղի գրքում ի՞նչ թղթակցող հաշիվ ենք գրում: Դրամարկղի գրքում լրացնում եմ հասույթ, հասույթի հաշիվը 611 է, բայց մուտքի օրդերում թղթակող հաշիվը 221 է: Կարծում եմ` բոլորն էլ վերը նշված ձևակերպումներն են տալիս, բայց դրամարկղի գրքում ինչպե՞ս են անում, տեղյակ չեմ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպության տնօրենը հաշվին գումար է մուտք արել

Նառա. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք ինձ: Կազմակերպության տնօրենը հաշվին գումար է մուտք արել: Ազգային արժույթի դրամարկղում ինչպե՞ս պիտի ձևակերպեմ և հաջորդ ամիս վերադարձնեմ:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ստացել է երկարաժամկետ վարկ

Lilit. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք գրել այս խնդիրը: Ստորև բերված տվյալների հիման վրա ձևակերպել երկարաժամկետ վարկի ստացման, մարման և տոկոսային ծախսերի հաշվառման գործառնությունները: Որոշել փոխառության ծախսումների կապիտալացման դրույքը և կապիտալացման ենթակա գումարը: Տվյալներ. Վարչական նոր մասնաշենքի կառուցման համար 01.02.200x թ. կազմակերպությունը ստացել է առևտրային բանկից երկարաժամկետ վարկ` 8.000.000 դրամ գումարով, 4 տարի մարման ժամկետով 20% տոկոսադրույքով: Վարկի գումարը մուտքագրվել է հաշվարկային հաշվում: Վարկի և տոկոսների մարումը կատարվում է անուիտետով, ըստ կազմված ժամանակացույցի, յուրաքանչյուր տարվա վերջում: 2 ամիս անց ստացված գումարից 4.000.000 դրամը 10 ամիս ժամկետով տրամադրվել է այլ կազմակերպությանը որպես փոխառություն, տարեկան 10% տոկոսադրույքով: Վերը նշվածվարկի գումարից բացի շենքի շինարարության համար օգտագործվել է 1.000.000 դրամ ընդհանուր նպատակներով ներգրավված փոխառությունից: Փոխառությունը ներգրավվել է 200x թ. մարտի 1-ին պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման ճանապարհոց` 3.000.000 դրամ գումարով, 2 տարի ժամկետով, տարեկան 16% տոկոսադրույքով, յուրաքանչյուր տարվա վերջում վճարումներ կատարելու պայմանով: Շենքի կառուցումը ավարտվել է 2-րդ տարվա վերջում, որից հետո վարկի տոկոսների կապիտալացումը դադարեցվել է:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակ

Մանուշ Հ. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Ինձ անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև, օրինակ, որը կօգնի ինձ մշակել քաղաքականություն մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ

Գայանե. Բարև ձեզ, կարո՞ղ եք տալ հետևյալ ձևակերպումը` Որակի բաժնի պետը ներկայացրել է հիվանդության թերթիկ 01.03.2016-28.04.2016թթ․ համար, և նրա վերջին 12 ամիսների հաշվարկած աշխատավարձը հետևյալն է՝ փետրվար՝ 1.95 մլն․ դրամ հունվար՝ 1.75 մլն Դեկտեմբեր՝ 2.3 մլն նոյեմբեր՝ 1.98 մլն հոկտեմբեր ՝ 2.32 մլն հաշվարկել և վճարվել է նպաստը, տալ ձևակերպումները
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ա կազմակերպությունը բանկին է հանձնում Բ կազմակերպության նկատմամբ իր 500 000 դրամի պահանջը ֆակտորինգային պայմանագրով

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է բանկերում հաշվապահական հաշվառման վարմանը. Ենթադրենք Ա կազմակերպությունը բանկին է հանձնում Բ կազմակերպության նկատմամբ իր 500 000 դրամի պահանջը ֆակտորինգային պայմանագրով (90%-ով): Ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ պետք է տա բանկը պայմանագիրը կնքելու պահին ու Բ կազմակերպության կողմից պարտավորությունը մարելուց հետո: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև

Christina. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ինձ անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև, օրինակ, որը կօգնի ինձ մշակել քաղաքականություն մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը առևտուրը իրականացնում է բոնուսային քարտերով

Մարիամ. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը առևտուրը իրականացնում է բոնուսային քարտերով, ի՞նչ ձևակերպումներ է տրվում բոնուսային քարտի վրա գումար ավելանալու և քարտի գումարը օգտագործելու դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Սաթեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Ի՞նչ ձևակերպում են տալիս մայրության նպաստի գումարի հաշվարկման ժամանակ: Հաշվարկել եմ 273 065 գումար, որից 69 076 դրամը՝ հարկ, իսկ տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 108 306 դրամ, կանխիկ վճարել եմ 203 989 դրամ, փոխհատուցվել է 164 705 դրամ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն

Մարի. Կազմակերպությունը տվել է կանխավճար մատակարարին, ապրանքը ստանալու է ԱԱՀ-ով: Ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տրվեն:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արտարժութային գործարքների հետ կապված

266 Աննա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել և գրել արտարժույթի կամ տարադրամի փոխարկման ձևակերպումը, ես ճի՞շտ եմ գրել. 1) Դրամարղից (արտարժույթային) 2 000 դոլարը փոխանակման կետում դարձրել եմ դրամ և այդ դրամը մուտքագրել եմ դրամարկղ (դրամային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ. Ելքի Օրդեր - Դ 2511 Կ2512 Տարադրամի փոխարկում 2000$ Մուտքի Օրդեր - Դ2512 Կ2511 Դրամարկղի (դրամային) համալրում 960 000, 1$-480 2) Դրամարղից (դրամային) 960 000 դրամը փոխանակման կետում դարձրել եմ դոլար և այդ դոլարը մուտքագրել եմ դրամարկղ (արտարժույթային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ. Ելքի Օրդեր - Դ 2512 Կ2511 Արտարժույթի փոխարկում 960 000 Մուտքի Օրդեր - Դ2511 Կ2512 Դրամարկղի (արտարժույթային) համալրում 2 000