Category: Հաշվետվություններ

Գազաբալոնների ստուգաչափման հասույթ

Աննա․

Հարգելի հաշվապահներ, գազաբալոնների ստուգաչափման հասույթը շրջանառության հարկի հաշվարկում ո՞ր տողում է լրացվում: Կանխավ շնորհակալ եմ:

ԱՁ հաշվետվություններ

Աննա․

Խնդրում եմ ասեք՝ ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ տարեկան ի՞նչ հեշվետվություն պետք է ներկայացնի: Եվ տարեկան հաշվետվության մեջ ՀՄ-ի (արտասահմանից ներմուծված մեքենա) ձեռքբերման արժեքը ո՞ր հոդվածով պետք է ցույց տալ: Շնորհակալ եմ կանխավ:

ԵՏՄ ներմուծման ճշգրտում

Նարեկ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը ապրանք է ներմուծել, “транзитная декларация”-ի մեջ ընդհանուր 1 000 000 ռուբլի արժեք է ֆիքսվել։ Ապրանքը տանելով պահեստ՝ որոշ ժամանակ հետո պարզվել է, որ մեծ մասը խոտան է։ Մատակարարը համաձայնվել է ինվոյսը ճշգրտի, որից հետո կդառնա 450 000 ռուբլի ընդհանուր արժեքը։ Ինվոյսը ստանալուց հետո կարո՞ղ եմ արդյոք ԵՏՄ հայտարագիրը և հայտարարությունը ճշգրտեմ և ԱԱՀ հարկման բազա ընդունեմ 450 000 ռուբլիին համարժեք ՀՀ դրամ։ “Транзитная декларация” – ն պե՞տք է փոփոխվի մաքսայինի կողմից և ի՞նչ ընթացակարգով։

ԵՏՄ գործարքի ճշգրտում

Նարեկ․

Բարև Ձեզ։ ԵՏՄ ներմուծում է եղել, ՀՀ տարածք է մտել ապրանքը 01․11․2022-ին, բայց taxservice-ով ԵՏՄ գործարքը ստեղծելիս ներմուծման ամսաթիվ եմ գրել “транзитная декларация” փաստաթղթի ամսաթիվը, որը եղել է 31․10․2022-ով։ Ի՞նչ խնդիր պետք է լինի, եթե չուղղեմ, կամ կասե՞ք՝ ո՞նց պետք է ուղղեմ։

ԱԱՀ հաշվարկ

Հայկ․

Բարև Ձեզ: Հարգելի մասնագետներ, ԱԱՀ-ի հաշվարկ եմ լրացնում առաջին անգամ: Ցանկանում եմ իմանալ՝ ԱԱՀ-ի դեբետ բաժնում պետք է լրացնել հաշվետու ժամանակաշրջանի բոլո՞ր ձեռքբերումները, այդ թվում ստացված հաշվարկային փաստաթղթերով, թե՞ միայն հարկային հաշիվներով ստացվածները: Շնորհակալություն։

ԱՁ աշխատում է շրջ․ հարկով

Սվետա․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել ինձ։ ԱՁ -ն աշխատում շրջ. հարկով մայիս ամսվանից: Չունի գրանցվաց աշխատող և չի վճարում սոց վճար: Հարցեր.

1․ Եթե ցանկանա ժամանակավոր դադարեցում տալ, ինչպե՞ս է դա արվում

2․ Եթե ամսական կտրվածքով չի վճարել եկամտային հարկ, ապա դա պիտի անի մինչև ապրիլի 20-ը, թե՞ դադար ձևակերպելուց հետո

3․ Նաև տարեկան հաշվետվությունները․ խնդրում եմ ասել հաշվետվության ձևերը, որը պիտի լրացնել (շրջանառության հարկը վճարվել է ժամանակին):

Շնորհակալ եմ:

ԱՁ հաշվետվություններ և հարկեր

Մելինե․

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Եթե ԱՁ-ն շրջհարկով է հարկվում, սակայն որևէ գործունեություն չի իրականացրել: Տարեվերջին ի՞նչ հաշվետվություններ և հարկային պարտավորություններ են առաջանում։ Նշեմ, որ ԱՁ-ն բացվել է 22.11.2022թ.-ին: Կանխավ շնորհակալություն։

Ապրանքի արտահանում

Քնարիկ․

Հարգելիներս, խնդրեմ ասեք, ապրանքի (օգտագործված տրակտորի մասեր) արտահանելու համար ТН ВЭД կոդերը որտեղի՞ց պետք է ստանալ։ Արդյո՞ք հաշվապահը որևէ թուղթ պետք է ներկայացնի մաքսային կամ ՊԵԿ։

Հաշվետվություն միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ

Մարիաննա․

Բարև ձեզ, հարգելի հաշշվապահներ: Խնդրում եմ ասել՝ միկրոձեռնարկատիրության համար ձև 256. Հաշվետվություն՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ, ավտոմատ երևո՞ւմ է, ուղղակի միկրոյով հաշվետվություն չեմ արել ոչ մի անգամ, 3 տարի է միայն շրջհարկով ԱՁ-ի և ՍՊԸ-ի հաշվետվություններ եմ տվել:

Ծառայությունների արտահանում

Աննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Նորաստեղծ ԱՁ-ն զբաղվելու է freelance-ով, այսինքն՝ ծառայություններն արտահանելու է: Զրոյական ԱԱՀ-ն ինչպե՞ս պետք է արտացոլել ամսական ԱԱՀ հաշվետվությունում: Պե՞տք է արդյոք այս դեպքում հարկային հաշիվ դուրս գրել:

Ինչպե՞ս են հաշվում եռամսյակը

Անա.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Կխնդրեյի օգնել ինձ այս հարցերում։ 1․ Հարկային դաշտում ինչպե՞ս են հաշվում եռամսյակը (4-րդ եռամսյակը ներառու՞մ է նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսները)։ 2․ Եթե Ա/Ձ ՏՏ ոլորտում բացվել է հոկտեմբերի 26-ին, նոյեմբերի 10-ին ուղարկել եմ շրջհարկով աշխատելու դիմում, կարո՞ղ եք ասել՝ այս պարագայում պետք է 3-րդ եռամսյակի համար հաշվետվություն ուղարկել։ Շնորհակալություն

Վարձակալություն ֆիզ. անձից

Բարև ձեզ։ Եթե ֆիզ. անձից ունենք վարձակալություն, ԱԱՀ-ի հարկման բազայի մեջ ամբողջ գումարն է արտացոլվում, թե՞ եկամտային հարկը հանած թիվը։ Խնդրում եմ հղում տալ։ Շնորհակալություն։

Ավտոմեքենաների ներմուծում

Նարեկ․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով։ Կազմակերպությունը ՌԴ քաղաքացում վաճառել է ավտոմեքենան, որը որպես արտահանում է ձևակերպվել, իսկ “транзитная декларация” փաստաթղթի մեջ գործարքի գումարը նշվել է ՀՀ դրամով։

Հարց 1․ Դա նորմա՞լ է

Հարց 2․ Ներմուծման ժամանակ, եթե բնապահպանական հարկ է վճարվել, պե՞տք է բնապահպանական հաշվետվություն ներկայացնեմ։

Շինարարական կազմակերպություն

Մարիաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։

Շինարարական կազմակերպությունը զբաղվում է և՛ արտադրանք տալով, և՛ վաճառքով։

1.Չունի ՀԴՄ, եկամուտը ստանում է բանկային հաշվի վրա, արդյո՞ք պետք է այդ եկամուտները գրել դրամարկղի գրքում։

2.Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնի տարվա կտրվածքով, եթե աշխատում է ԱԱՀ-ով։ Ունի նաև գրանցված աշխատողներ, դա գիտեմ Ձև 189 է։

3.ՀԴՄ ունենալը պարտադի՞ր է, թե՞ ոչ։

Հանրային սնունդը՝ միկրոձեռնարկատիրություն

Zhua.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հաշվետվություններ պետք է տանք միկրոյի համակարգով աշխատող նորաբաց ռեստորանի համար։ Կա՞ արդյոք տարբերություն և առանձնահատկություն ռեստորանային գուրծունեության մեջ։

Նախորդ տարիների շահաբաժին

Աստղիկ․

Հարգելի հաշվապահներ, Ձեր օգնության կարիքն ունեմ: ՍՊԸ-ն 2019, 2020, 2021թ. համար շահաբաժին է տվել 2022թ. հունիսին և վճարել է 5 տոկոս հարկ։ Հիմա ուզում եմ շահաբաժին տալ նաև մինչև 2019թ. տարիների համար, ես պե՞տք է ցույց տամ եկամտային հարկի հաշվարկում և արդյո՞ք նորից հարկ պիտի վճարեմ։ Կանխավ շնորհակալություն։

ՊՈԱԿ-ը մատուցում է ծառայություններ

Լիլիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ 2 հարց ունեմ, խնդրում եմ օգնեք:

1. ՊՈԱԿ-ը իրականացնում է ծառայությունների մատուցում, որի համար տպվում է ՀԴՄ կտրոն (նշեմ, որ ՀԴՄ-ն նորագույն սերնդի է), ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն taxonline համակարգում, և արդյո՞ք ներկայացվում է, թե՞ ոչ:

2. Աշխատակիցը կարո՞ղ է մեկ օրով չվճարվող արձակուրդի դիմում ներկայացնել, և արդյո՞ք թեկուզ այդ մեկ օրվա համար գրանցման հայտում նշվում է այդ մեկ օրվա բացակայությունը: Կանխավ շնորհակալություն:

ՀԴՄ–ի նոր գրանցում

Նարե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ–ն վերսկսել է իր գործունեությունը նոր հասցեում։ Լրացվել է ՀԴՄ–ի գրանցման 101 ձևը՝ գործունության տեսակը նշելով հանրային սնունդ։ Այժմ նույն հասցեում պետք է մատուցվի նաև հյուրանոցային ծառայություն։ Արդյո՞ք պետք է նորից ՀԴՄ–ի գրանցում տալ, թե՞ բավական է միայն շրջ․ հարկի հաշվետվության մեջ գործունեության տեսակների առանձնացումը։

189 ձև հաշվետվություն

Մարի.

Բարև Ձեզ, հարգելիներս: ՍՊԸ-ն աշխատում է միկրոյի դաշտում: Տնօրենը գրանցված է 2022թ. հոկտեմբերի 6-ից, 20 ժամ շաբաթական տևողությամբ, գործունեություն դեռ չի իրականացրել: Ձև 189 պե՞տք է ուղարկել Եթե այո, ո՞ր տողերը լրացվի, որքան աշխատավարձ հաշվարկվի, երևի ժամավճար կհաշվարկվի, և որքա՞ն հարկեր կգոյանան: Շնորհակալ եմ նախապես: Հավելեմ նաև, որ տնօրենը աշխատում է դպրոցում, որպես ուսուցչուհի:

ԱԱՀ վճարող համարվելու դիմում

Հայկ.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, նախկինում աշխատել ենք շրջհարկով, հիմա ներկայացրել եմ 01.11.2022թ-ից ԱԱՀ վճարող համարվելու հաշվետվություն։ Ցանկանում եմ իմանալ՝ ի՞նչ պարտադիր հաշվետվություններ պիտի ուղարկեմ, և ի՞նչ առանձնահատկություններ կան ԱԱՀ-ի հետ կապված, որ պետք է իմանալ: Շնորհակալություն