Category: Հարկեր, տուրքեր, վճարներ

ԱԱՀ հաշվանցման հետ կապված

Ashot.

ԱԱՀ վճարող ՍՊԸ-ի համար ի՞նչ ռեալ տարբերակներ կան ԱԱՀ-ի վերադարձի կամ հաշվանցման համար:

Ի՞նչ պահումներ են կատարվում

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք: 2011թ. օտարերկրացիներից եկամտահարկի և սոց. ապահովագրության պահումների կարգի մասին ի՞նչ փոփոխություններ են եղել:

Նախորդ տարիներում վճարված, բայց շահութահարկից չհաշվանցված գումարներ

Միհրան.

Հարկային մարմնում նախորդ տարիներում վճարված, բայց շահութահարկից չհաշվանցված գումարների մեծությունը (բացի շահութահարկի հաշվարկից) երևու՞մ է, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ինչպե՞ս է այն հաշվառվում: Խոսքս նվազագույն շահութահարկին է վերաբերվում:

Գերավճարի վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ քայլեր

Ռուբեն.

Ողջույն: 2010թ․ ընթացքում տրվել են շահութահարկի կանխավճարներ, սակայն ընկերությունը 2010թ․ ավարտել է վնասով։ Անհրաժեշտ է դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ կանխավճարների հետվճարի դիմումով։ Նշեմ, որ ընկերությունը չունի հարկային պարտավորություն և զուգահեռ դիմել է ԱԱՀ 0-ական դրույքաչափով հարկվելուց առաջացող ԱԱՀ դեբետային մնացորդի վերադարձման։

Խնդրում եմ նկարագրել գերավճարի վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև գործընթացը կարգավորող իրավական ակտերը։

Շնորհակալություն:

Եկամտահարկի վերաբերյալ

Anushik.

Ո՞ր գնման դեպքում է փոխանցվում եկամտահարկի 11 տոկոս: Եթե ՍՊԸ-ն խանութից գնել է ապրանք, որի դիմաց տվել են միայն ՀԴՄ կտրոն, ՍՊԸ-ն պիտի փոխանցի՞ ՀԴՄ-ի գումարից 11 տոկոս եկամտահարկ: Եթե կտորնի հետ տրամադրեին նաև հաշվարկային փաստաթուղթ, այդ դեպքում պե՞տք չի փոխանցել եկամտահարկ:

Փոխանակման գործարքի դեպքում

MERIKO.

Հարգելի կոլեգաներ, պատասխանեք խնդրում եմ հետևյալ հարցին: Փոխանակման գործարքի դեպքում ԱԱՀ հաշվանցում ինչպե՞ս է կատարվում:

ԱԱՀ դեբետային մնացորդի միացում ՀՄ ինքնարժեքին

Anna.

Հարգելի կոլեգաներ, այսպիսի մի հարց: Կազմակերպությունը տվյալ պահին համարվում է ԱԱՀ վճարող, սակայն քանի որ պատրաստվում է գործունեության տեսակը փոխել, ընկնում է հաստատագրված վճարի տակ: ԱԱՀ հարկային դաշտում գտնվելու ժամանակահատվածում ներմուծել է հիմնական միջոցներ, որից էլ առաջացել է ԱԱՀ դեբետ: Հարցս հետևյալն է` ի՞նչ է լինելու այդ ԱԱՀ դեբետի հետ, արդյո՞ք այդ ԱԱՀ-ի գումարը պետք է միացնել հիմնական միջոցների արժեքին: Եթե օրենքի այդպիսի կետ կա, խնդրում եմ հղում տալ: Նախապես շնորհակալություն:

ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդված

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ-ն բավարարում է ԱԱՀ-ի մասին օրենքի 3-րդ հոդվածին, այսինքն ԱԱՀ վճարող չհամարվող է, ապա այս դեքում անհրաժե՞շտ է ՀՏ տեղյակ պահել, կամ ի՞նչ է անհրաժեշտ անել:

Պե՞տք է արդյոք հաշվարկել եկամտահարկ

Աննա.

Ապրիլի 15-ին աշխատանքի եմ ընդունել աշխատողի, որի ամսական աշխատավարձը պետք է կազմի 40 000 դրամ, սակայն ապրիլի աշխատանքային օրերի համար այն կազմել է 22 000: Պե՞տք է արդյոք այդ 22 000-ից եկամտահարկ հաշվարվի և ի՞նչ մեխանիզմով:

Սոցիալական ապահովության վճարի փոխանցում

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, չիմանալու պատճառով գործատուի սոցը փոխանցել եմ աշխատողներից պահվող 3 տոկոսի սոցի հաշվեհամարին` 900005035010: Խնդրում եմ խորհուրդ տվեք` կարո՞ղ եմ արդյոք դիմել փոխանցումը մյուս` 900005035028 հաշվեհամարին փոխանցեն, թե արդեն ուշ է, տույժ պետք է վճարել 0,15%:

ԱԱՀ վճարման ուշացում

Լիզա.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` եթե ես ԱԱՀ-ն ժամանակին չվճարեմ, քանի՞ տոկոս տուգանք պետք է վճարեմ: Խնդրում եմ շուտ պատասխանեք: Շնորհակալություն:

Արդյո՞ք կառաջանա տույժ

Ֆլորա.

Հարգելի հաշվապահներ, ապրիլի 25-ը նախորդ տարվա շահութահարկի վճարման վերջնաժամկետն էր, իսկ այդ օրը համարվում էր ոչ աշխատանքային: Արդյո՞ք ապրիլի 26-ին շահութահարկի վճարման դեպքում կառաջանա տույժ 0,15%:

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Լևոն.

Բարև բոլորին:
Կխնդրեի ինձ օգնել: Ա/Ձ-ն գործում է հանրային սննդի ոլորտում, 2 աշխատող, զբաղեցրած տարածքը 24 քմ. է: Ի՞նչ հարկեր պետք է վճարել և որքա՞ն, և պե՞տք է արդյոք ՀԴՄ:
Կանխավ շնորհակալ եմ:

Գույքահարկի հաշվարկ

Անդրանիկ.

Ինչքա՞ն կկազմի իմ մեքենայի գույքահարկը, եթե այն 1987 թվի արտադրության է և 77 ձիաուժով:

Եկամտահարկի հաշվարկ

Ալլա.

Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ ուղղություն տալ, թե ինչպես կարող եմ խուսափել ՀՏ-ի այն պահանջից, ըստ որի ՓՄՁ համարվող ԱՁ-ի 2010 թ-ի տարեկան եկամտահարկը հաշվարկվի շրջանառության 3,5 %-ի չափով: Այն տպավորությունն է, որ ուզում են շրջանառության մեջ մտցնել պարզեցված հարկի դրույքաչափը (դա իրենք էլ են խոստովանում):
Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:

ԱԱՀ հաշվարկման հետ կապված

Tigran.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան, խնդրում եմ պատասխանեք. եթե ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով և ունի հացի արտադրություն և իրացում միայն իր արտադրամասին կից խանութից, տվյալ դեպքում ինչպե՞ս հաշվառել ԱԱՀ-ն, 16,67 %, թե՞ 20 %:

Պետ. տուրքի վճարում

Ֆլորա.

Պետական տուրք ենք փոխանցել Երևանի քաղաքապետարանին: Արդյո՞ք Ճիշտ է ձևակերպումը`
դտ 7139
կտ 2521:
Կարծում եմ` ճիշտ է ծախս ճանաչելը:

Արդյո՞ք կատարվում են պահումներ

Անժելա.

Կարո՞ղ եք պատասխանել, արդյո՞ք աշխատավարձի հետ վճարվող դրամական օգնությունից պահումներ կատարվում են:

Արդյո՞ք պահվում են սոցիալական ապահովության վճարներ

Melanya.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, անաշխատունակության թերթիկով գործատուների կողմից վճարվող գումարներից սոց. վճարներ պահվու՞մ են, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Հարկի հաշվանցում

Naira.

Եթե 2009թ.շահութահարկի փոխարեն վճարվել է շահութահարկի 1%-ի հաշվին, 2010թ. կազմակերպությունը աշխատել է հաստատագրված վճարով, արդյո՞ք կարող ենք այդ գումարը հաշվանցել այլ հարկատեսակների հաշվին: