Category: Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրի կնքում հիմնադիրների հետ

Armine.

Բարև, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է` 2 անհատ հիմնել են ՍՊԸ (50-50%), և հիմա անհրաժեշտ է աշխատանքային պայմանագրեր կնքել նրանց հետ` մեկը որպես տնօրենի, մյուսը` որպես ֆինանսական տնօրենի հետ: Կասեք խնդրեմ, եթե երկուսն էլ հանդիսանում են հիմանադիրներ, ինչպե՞ս են կնքելու աշխատանքային պայմանագիր, եթե կարելի է, ուղարկեք պայմանագրի օրինակելի ձև իմ հասցեին khachatryan20 շնիկ rambler.ru

Առաքման գրքի լրացման վերաբերյալ

Հասմիկ.

Բարև ձեզ: Ինչպե՞ս է ճիշտ վարվել, երբ առաքման գիրքը օրենքը փոխվելուց հետո չի փոխվել և շարունակվել է լրացվել մինչ օրս:

Հարկավո՞ր է արդյոք առաքման գիրք վարել

Աստղիկ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ մի հարցով: ՍՊԸ-ն զբաղվում է անհատական գրքերի պատրաստմամբ և իրացմամբ (անհատական ասելով` հասկանում եմ մեկ անձի համար և մեկ օրինակից` տվյալ անձի պատվերով), բաժակների, այլ սպասքի, ինչպես նաև հագուստի վրա ձեռքի աշխատանքի միջոցով նկարազարդմամբ և իրացմամբ (կրկին անհատական եղանակով): Այս դեպքում հարկավո՞ր է արդյոք պահել առաքման գիրք, արդյո՞ք այս գործունեությունն իրենից չի ներկայացնում ծառայությունների մատուցում:
Կանխավ շնորհակալ եմ:

Պայմանագրի օրինակելի ձև

Արամ.

Հարգելի հաշվապահներ, ես վարում եմ գրախանութի հաշվապահություն և պետք է կազմեմ գրքերի վաճառքի կոմիսիոն պայմանագիր: Սակայն ասացին, որ այժմ “կոմիսիոն պայմանագրի” փոխարեն պետք է կապել “գործակալության պայմանագիր”: Կարո՞ղ եք ինձ օգնել գտնելու այդ երկու պայմանագրերի օրինակելի ձևերը` հանձնման-ընդունման ակտերով: Եթե այո, ապա խնդրում եմ ուղարկեք ինձ` aramsisagro շնիկ yahoo.com
Շնորհակալություն:

Հանձնարարության, կոմիսիայի և գործակալության պայմանագրերի տարբերություն

ՌԻՏԱ.

Խնդրում եմ ասեք` ո՞րն է հանձնարարության, կոմիսիայի և գործակալության պայմանագրերի միջև եղած տարբերությունը, և որը որ դեպքում է կիրառվում:

Դրամարկղային գիրք վարելու վերաբերյալ

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք. ԱԱՀ չվճարող կազմակերպությունը, որը կանխիկով գործառնություններ չի կատարում, կարո՞ղ է արդյոք դրամարկղային գիրք չունենալ: Նախապես շնորհակալ եմ, ու եթե կարող եք, օրենքի հղում արեք:

Արդյո՞ք անհրաժեշտ է նոտարական վավերացում

Աննա.

Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի նոտարական վավերացում անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Միայն երկու կողմերի` վարձակալի և վարձատուի ստորագրությունը բավարա՞ր է վարձակալության գումարը ծախս ճանաչելու համար:

Ինչպե՞ս ընդունել հաշվապահական փաստաթղթերը

Արմեն.

Շատ շտապ է, խնդրում եմ, օգնեք: Սկսնակ հաշվապահ եմ, կազմակերպությունը առաջարկել է վարել իր հաշվապահությունը: Ներմուծող ընկերություն է, ունի և´ մեծածախ վաճառք, և´ մանրածախ:
1. Ինչպե՞ս են ծանոթանում կազմակերպության փաստաթղթերի հետ:
2. Ի՞նչ հարկեր է վճարում կազմակերպությունը:
3. Ինչպե՞ս պետք է ընդունեմ հաշվապահական փաստաթղթերը:

Շատ են անհրաժեշտ ձեր խորհուրդները: Նախապես շնորհակալություն:

Ի՞նչ պայմանագիր պետք է կնքել

Դավիթ Դավթյան.

Ողջույն: 2 ընկերություն համատեղ օգտագործում են գույքը` ավտոմեքենան: Այսինքն` 1 օր այն կարող է տեղափոխել առաջին ֆիրմայի, 2-րդ օրը` մյուսի արտադրանքը: Այս դեպքում ի՞նչ պայմանագիր պետք է կնքվի 2 ընկերությունների միջև: Խնդրում եմ պայմանագրի ձևը ուղարկել ofdavo շնիկ mail.ru էլ. հասցեիս վրա:

Առաքման գրքի լրացման հետ կապված

Արմեն.

Առաքումների գրքում գրանցել եմ հունիսի 8-ի տեղափոխումները, բայց չեմ գրանցել հունիսի 7-առաքումները: Ինչպե՞ս պետք է վարվեմ:

Ինչի՞ համար է ծառայությունների մատուցման պայմանագիրը

Մեսրոպ.

Հարգելի հաշվապահներ, մի դժվար հարց տամ 🙂
Ինչի՞ համար է ծառայությունների մատուցման պայմանագիրը: Նկատի ունեմ` եթե կողմերի միջև վստահություն կա, և ամեն ինչ պայմանավորվում է բանավոր, օրենսդրական տեսանկյունից պայմանագրի ինչ-որ անհրաժեշտություն կա՞: Նկատի ունեմ` դրա հետ կապված վարչական տույժեր, կամ պարտադի՞ր է դա:

Ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի

Աննա.

Մեր կազմակերպության առաքման վայրից որոշ քանակությամբ ապրանքներ տեղափոխել ենք ուրիշի տարածք և հանձնել պահպանության: Նշված տեղափոխումը օրենքով սահմանված ձևով գրանցված է առաքումների գրքում, կա ուղեկցող փաստաթուղթ, հ/ֆակտուրա, համապատասխան գրառումներով և ի պահի պայմանագիր: Հակառակ գործողությունը, այսինքն, պահպանության վայրից դեպի մեր կազմակերպության տարածք, ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի:

ՍՊԸ հրատարակում է ամսագիր

Գոհար.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ՍՊԸ-ն գտնվում է ՓՄՁ դաշտում, հրատարակում է ամսագիր և ինքն էլ իրացնում: Սակայն այժմ ունի նաև տպարան և ինքն էլ հենց իր ամսագրերը տպագրում է: ՀԴՄ բնականաբար չունի, բայց իմ կարծիքով առաքման գիրք պետք է ունենա: Արդյո՞ք ճիշտ եմ ես: Շնորհակալություն:

Դրամարկղային գրքի վարման վերաբերյալ

Anahit.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս:
Կազմակերպությունը մատուցում է ծառայություններ, որից ստացված մարտ ամսվա հասույթը մուտքագրել եմ դրամարկղային գրքում, սակայն որոշակի գումար մարտ ամսվանից ստացել եմ ապրիլ ամսում, այդ դեպքում տվյալ գումարը ո՞ր ամսում պետք է մուտքագրեմ` մարտ, թե՞ ապրիլ ամսում: Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը սխալմամբ իրեն ԱԱՀ վճարող է համարել

Anna.

2011թ-ին ՍՊԸ-ի հարկվող շրջանառությունը առանց ԱԱՀ եղել է 57 մլն, 2012 թ-ին սխալմամբ մնացել է ԱԱՀ վճարող, հաշվանցել է ստացած հարկային հաշիվներում առանձնացրած ԱԱՀ-ն և դուրս է գրել հարկային հաշիվների և չեկեր ԱԱՀ-ով, ԱԱՀ հաշվետվություն է ներկայացրել ամսական:

Հարց 1: ԱԱՀ օրենքի 29-րդ հովածում նշվում է, որ եթե ԱԱՀ վճարող չհամարվող անձը ԱԱՀ-ով հարկային հաշիվ է դուրս գրում, ԱԱՀ-ն պետք է մուծի, սակայն չեկերի մասին ոչինչ ասված չէ: Դա արդյո՞ք վերաբերում է նաև չեկերին:

Հարց 2: Եթե հայր ու տղա 2 տարբեր իրավաբանական անձի միակ հիմնադիրներն են, նրանք փոխկապակցված անձինք համարվու՞մ են և պետք է 2 էլ ԱԱՀ վճարող համարվեն, թե՞ ոչ:

Ի՞նչ փաստաթղթեր են կազմվում

Աննա.

Կազմակերպության հիմնադիրները իրենց անձնական միջոցներից կանխիկ կատարել են կազմակերպության որոշ ծախսեր: Ի՞նչ ընթացակարգով է կատարվում կատարած ծախսերի փոխհատուցումը, և ի՞նչ փաստաթղթեր են կազմվում այդ կապակցությամբ:

Հաշվի անվավեր ճանաչում

Լիանա.

Ինձ կասե՞ք` ինչ անել, եթե էլեկտրոնային հաշիվները դուրս գրելիս նույն կազմակերպությանը սխալմամբ երկու անգամ է նույն հաշիվը գրվել, այսինքն օգտագործվել է երկու սերիա համար, բայց այն նկատել եմ 12 ժամ անց նոր: Ինչպե՞ս կարող եմ այն անվավեր համարել:

Հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով

Արաքս.

Կազմակերպութունը իր արտադրանքի վաճառքն իրականացնում է բացառապես մուտքի օրդերներով, խանութ չունի, ՀԴՄ-ի պահ չկա, ֆիզ. անձ հանդիսացող քաղաքացուն կարո՞ղ է դուրս գրել սովորական հաշիվ` առանձին տողով ԱԱՀ չառանձնացնելով, եթե նա հարկային հաշիվ չի պահանջում: Խնդրում եմ տալ հղում օրենքին: