
Ծախսի հիմնավորում
Անի Աբրահամյան․
Աշխատակիցը մասնակցել է մասնագիտական դասընթացների ու ներկայացրել է կտրոն։ Արդյո՞ք բավական է դա ծախսը որպես հիմնավորված ծախս ձևակերպելու համար։

Էլեկտրոնային դրամարկղային գրքի մնացորդ
Մելինե․
Հարգելի հաշվապահներ, էլեկտրոնային դրամարկղային գրքին անցնելու ժամանակ թղթային գրքի մնացորդը տեղափոխվելու է, թե՞ պետք է եղած գումարը հաշվին փոխանցել, ու 0-ով սկսել էլեկտրոնայինը:

Հաշվի չեղարկում , հաշվի ճշգրտում
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Հնարավո՞ր է արդյոք էլեկտրոնային հաշիվը, որում հայտնաբերվել է սխալ, մեկ շաբաթ անց ետ կանչել՝ չեղարկել, կամ կատարել փոփոխություն։

Ինքնահաշիվ
Սոֆյա․
Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն իրականացնում է դիզայներական գործունեություն և իր ծառայությունները գովազդում է Ինստագրամ, Ֆեյսբուք կայքերով: Արդյո՞ք պարտադիր է հաշիվ կամ ինքնահաշիվ գրել իրենց միացրաց գովազդի համար, եթե վճարումները նոյեմբեր ամսվա համար արդեն կատարել ենք, և ինչպե՞ս է հաշիվ կամ ինքնահաշիվը գրվում: Խնդրում եմ մանրամասնեք: Շնորհակալություն:

Հանրային սնունդ 2024
Թամարա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ զբաղվում է հանրային սննդով (ռեստորան), 2024թ․ հունվարի 1-ից գնման ակտով ձեռքբերումը պարտադիր է դառնում: Հիմնականում մսամթերքը գնում ենք Սիթիից և այլ խանութներից: Ասացեք խնդրեմ՝ մեզ տրված ՀԴՄ կտրոնները կարո՞ղ են հիմք դառնալ գնման ակտով չգնելու համար:

Էլեկտրոնային դրամարկղային գրքի հայտ
Թամարա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ՝ եթե ես ՍՊԸ եմ ներկայացնում, ունեմ դրամարկղի գիրք, բայց չեմ վարում կանխիկ գործարքներ չունենալու պատճառով, 2024թ․ հուվարի 1-ից հայտ պե՞տք է ներկայացնեմ էլեկտրոնային գիրք հաստատելու համար, թե՞ ոչ, և հայտի ներկայացման ժամկետն ասեք, խնդրում եմ: Շնորհակալություն։

Ապրանքի ետ վերադարձ
Տաթևիկ․
Բարև Ձեզ։ Ապրանքի առաքման հաշիվ վավերագիր է դուրս գրվել, ցանկանում ենք ապրանքի ետ վերադարձ կատարել և ապրանքը մատակարարել ավել ցածր գնով, քանի որ չի վաճառվում։ Խնդրում եմ հուշեք գործողությունների հերթականությունը։

Մատակարարի հաշիվները բացակայում են
Գոհար․
Բարև Ձեզ: Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն է, հաշվառումը վարում ենք հանրային հատվածի հաշվապահական հաշվառման օրենքով: Մատակարարից ստացել ենք ապրանք, որի համար ունենք ակտ և արձանագրություն հանձնման-ընդունման, չունենք հաշիվ ապրանքագիր: Կազմակերպությունը գրանցված է Ղարաբաղում: Հաշիվ ապրանքագրերը բացակայում են մինչև ֆորս մաժորը և դրանից հետո: Արդյո՞ք իրավունք ունենք հաշվապահական ձևակերպում տալ և գումարը փոխանցել: Շնորհակալություն:

Անշարժ գույքի վարձակալություն հարկային գործակալի առկայության դեպքում
Արմեն․
Հարգելի գործընկերներ, եթե անշարժ գույքը վարձակալած կողմն իրավաբանական անձ է, այսինքն հանդիսանում է հարկային գործակալ (վարձավճարը արտացոլվում է ամսական եկամտային հարկի հաշվարկում), արդյո՞ք այդ դեպքում էլ վարձատու ֆիզ․ անձը պետք է ներկայացնի "Անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի և դրա դադարեցման վերաբերյալ հայտարարության ձևը"։ Եվ արդյո՞ք տվյալ դեպքում էլ գործարքը ենթակա է պետական գրանցման։ Շնորհակալություն։

Էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման կարգ
Հասմիկ Դավթյան․
2024 թվականի հունվարի 1-ից ո՞ր տնտեսվարողների համար է պարտադիր էլեկտրոնային դրամարկղային գրքի վարումը։ Որտե՞ղ կարելի է ծանոթանալ էլեկտրոնային դրամարկղային գրքի վարման կարգին։ Շնորհակալություն։

Ռեստորանը որպես միկրոձեռնարկատիրություն
Անի․
Բարև Ձեզ։
Ռեստորանը, որը գտնվում է մարզում, աշխատում է միկրոձեռնարկատիրության համակարգում։
Կարելի՞ է հաշիվ դուրս գրել իրավաբանական անձ հաճախորդին՝ գումարը փոխանցումով ստանալու համար։
Շնորհակալություն։

Էլեկտրոնային դրամարկղային գրքի լրացման կարգ
Կարեն․
Բարև Ձեզ։ 2024 թվականի հունվարի 1-ից դրամարկղային գիրքը դառնալու է էլեկտրոնային։ Կարո՞ղ եմ օրինակ 2024 թվականին հունվարի մուտքի և ելքի օրդերները գրանցեմ մի քանի ամիս հետո, թե՞ ամեն ամսվա վերջով պետք է տվյալ ամսվա գործարքների մուտքի և ելքի օրդերները գրանցեմ։

Հաշվի տեսակը մատակարարի անունից
Արեն․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ա կազմակերպությունը հանդիսանում է ոչ ռեզիդենտ և Բ կազմակերպությանը ՀՀ տարածքում ծառայություն է մատուցում։ Պետք է դուրս գրեմ մատակարարի անունից հարկային հաշիվ: Ծառայություն մատուցող դաշտում և ստացող դաշտում ավոտոմատ նշվում է Բ կազմակերպության ՀՎՀՀ-ն, երբ նշվում է հարկային հաշվի տեսակը մատակարարի անունից: Ստացող դաշտում կազմակերպության անվանումն ու հասցեն բացակայում է: Հարց՝ ստացող դաշտում պետք է գրել Ա կազմակերպությա՞ն, թե՞ Բ կազմակերպության տվյալները։

Էլեկտրոնային դրամարկղային գիրքը պարտադի՞ր է
Դավիթ․
Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը բոլոր գործառույթները իրականացնում է անկանխիկ եղանակով, արդյո՞ք պարտադիր է վարել էլեկտրոնային դրամարկղային գիրքը։ Շնորհակալություն։

Ավտոմեքենայի յուղերի առք ու վաճառք
Հասմիկ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս վերաբերում է ավտոմեքենայի յուղերի առք ու վաճառքին։ Պարտադի՞ր է արդյոք յուղման կետի համար յուղը ձեռք բերել բացառապես հաշվարկային փաստաթղթերով։ Կա՞ համապատասխան օրենքի հղում։

Լիազորագիր ՏՏ հավաստագիր ստանալու համար
Գուրգեն․
Կարո՞ղ է Ա/Ձ-ն լիազորագիր տալ որևէ մեկին, ով կզբաղվի ՏՏ հավաստագիր ստանալու հարցով, թե՞ պարտադիր պետք է Ա/Ձ-ն անձամբ մոտենա ԲՏԱ նախարարություն և մասնակցի նիստին:

Անշարժ գույքի հանձնման-ընդունման ակտի ձև
Գարիկ․
Անշարժ գույքի հանձնման ընդունման ակտը վավերացվու՞մ է նոտարի կողմից։ Եթե հնարավոր է՝ օրինակելի ձև կուղարկե՞ք։

Դրամարկղային գիրք հաստատելու լիազորագիր
Բարև ձեզ։ Դրամարկղային գրքի հաստատման համար հարկային մարմնում ներկայանալու համար լիազորագրի օրինակի ձև կուղարկե՞ք, որ խնդրեմ։

Անշարժ գույքի վարձակալություն
Տիգրան․
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասել բոլոր գրոծողությունները՝ անշարժ գույքը վարձակալության հանձնելու համար կազմվող պայմանագրի համար։ Ենթադրենք՝ վարձակալի հետ կնքվեց պայամանգիր, ու՞ր պետք է ներկայացնել այդ պայամանգիրը և ի՞նչ փաստաթղթերի հետ։ Շնորհակալություն։

Ընկերությունն ունի մեկ մասնակից
Անի․
Հարգարժան ընկերներ, եթե ընկերությունն ունի մեկ մասնակից, մասնակիցների ժողովի արձանագրության փոխարեն ի՞նչ փաստաթուղթ է կազմվում։
Վերջին մեկնաբանություններ