Category: Հարց ու պատասխան

Հաստատագրված վճարի վերաբերյալ

Անի.

Բարև ձեզ:Մի բան հարցնեմ հաստատագրված վճարը շահութահարկի նվազեցում համարվում է???

Ոչ աշխատանքային օրեր

Տաթևիկ.

Հարգելի գործընկերներ ունեմ մեկ հարց.
Աշխատողին ուղարկել եմ գործուղում արտերկիր, որի բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Սակայն իր գործուղումը համընկնում է ոչ աշխատանքային օրերի հետ` շաբաթ և կիրակի, ինչպես վարվեմ, սովորաբար ես տալիս եմ 2 այլ հանգստյան օր, ուղղորդվելով Ա Օ հոդված 185-ի 1 կետով:
Ձեր կարծիքով դա սխալ է, և ինչպես վարվեմ:
Խնդրում եմ Ձեր պատասխանը հիմնավորեք:
Կանխավ շնորհակալություն:

ԱԱՀ-ից ազատված գործարք

Tatev.

Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ, այս հարցը մեկ անգամ կարծես քննարկվել է , սակայն ես ավելի մանրամասն կուզեի իմանալ, ՀԿ-ն ԱԱՀ-ից ազատված գործարք իրականացնելու/ապրանքի կամ ծառայության վերջնական սպառում/ համար ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի, և ինչ ժամկետներում,նախորդ քննարկման մեջ ասվում էր Ֆինանսների նախարարությունից ստացվող տեղեկանքի մասին…
Եթե ինֆորմացիա ունեք խնդրում եմ օգնեք, հղում անելով հիմքի վրա…
Կանխավ շնորհակալ եմ,….

Հարկային հաշիվ

Karen.

Հարկային հաշիվներ դուրս գրած անձինք պարտավոր են ժամանակագրական կարգով հաշվառել և առնվազն մինչև դուրսգրման տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալը պահպանել իրենց տված բոլոր հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձևով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները):
Հարց – կարելի է արդյոք ստեղծել դուրս գրված հարկային հաշվի նոր` երրորդ օրինակը` հնի կորստի դեպքում: Եվ ընդհանրապես` միևնույն հաշվի քանի օրինակ է թույլատրվում դուրս գրել և որ օրենքով / որոշմամբ է կարգավորվում այս հարցը:
Նախապես շնորհակալություն:

Աշխատավարձի վերաբերյալ

Տաթևիկ.

Կարող եք ասել հարգելի գործընկերներ, թե ինչքան է լինում 100 000 դրամ աշխատավարձը մաքուր վիճակում, պարզաբանելով:

Վերջնահաշվարկ

Roza.

Խնդրում եմ ասեք, վերջնահաշվարկի ժամանակ սոց. վճար պահվում է, թե ոչ:

Միևնույն կազմակերպությունը ունի 2 վաճառակետ

Հասմիկ Ոսկանյան.

Միևնույն կազմակերպությունը ունի 2 վաճառակետ, որտեղ իրականացնում է մանրածախ առևտուր: Մի վաճառակետում միևնույն տարվա մեջ գրվել է 2 ՀԴՄ ակտը:
1. Արդյոք 5 օրով պիտի փակվի 2 վաճառակետն էլ, թե միայն այն վաճառակետը, որտեղ հայտաբերվել է ՀԴՄ շահագործման կանոնների խախտում:
2. Եթե միևնույն տարվա մեջ 1 – ին ակտը գրվել է մի վաճառակետի վրա, իսկ 2 – րդ ակտը մյուս վաճառակետի վրա, արդյոք ենթակա է փակվելու (5 օրով) վաճառակետերից որևէ մեկը, կամ միգուցե երկուսն էլ:

Ուսումնական կենտրոն

Արփինե.

Բարև ձեզ հարգելիներս, ցանկանում եմ տորթերի ուսուցում կազմակերպել,Խնդրում եմ գրեք ուսումնական կենտրոնի առանձնահատկությունների մասին Նախապես շնորհակալություն

Ոչ աշխատանքային օրեր

Gohar.

Հարգելի հաշվապահներ կգրեք 2008թ և 2009 թ,2010թ կառավարության որոշած ոչ աշխատանքային օրերը,որպեսզի տաբելները ճիշտ լրացնեմ

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Մարինե.

Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանալ, թե արդյոք քաղիրավական պայմանագիր կարող եմ կնքել իմ հիմնական աշխատողի հետ:

Կազմակերպությունը զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ

Հասմիկ Ոսկանյան.

Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է մի քանի հարց:
Կազմակերպություն (ՓՄՁ) զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ: Նույն հասցեում նաև վաճառվում է արտադրանքը:
1.Արդյոք պետք է հաշիվ-ապրանքագիր դուրս գրել արտադրանքը վաճառակետ հանձնելու համար (տեղափոխում)?
2.Եթե ոչ, ապա ինչ պատասխանատվության ես կարող եմ ենթարկվել, եթե մինչ այսօր դուրս եմ գրել հաշիվ-ապրանքագիր և այն գրանցել եմ Առաքման Գրքում?
Ես կարծում եմ, որ ամեն դեպքում, ինչ-որ փաստաթուղթ պիտի դուրս գրվի արտադրանքը վաճառակետ հանձնելու համար:
Կանխավ Շնորհակալ եմ:

Հասարակական կազմակերպության վերաբերյալ

Ani.

Հարգելի գործընկերներ, ինձ հետաքրքիր է այսպիսի մի հարց, մեր կազմակերպությունը Հասարակական կազմակերպություն է, այս պահին դրամաշնորհային ծրագիր ենք շահել ԱՄՆ դեսպանատնից: Համաձայն ԱՄՆ և Հայաստանի միջև կնքված պայմանագրի մենք ազատվում ենք հարկերից համաձայն Փոխըմբռնման համաձայնագիր 2.2 օրենքի շրջանակներում: Խնդրում ենք ասել մենք ազատվում ենք նաև աշխատավարձից գանձվող հարկերից, և եթե ունենք վճարովի ծառայություններ, վճարելու՞ ենք 10 % եկամտահարկ: Կարող եմ ուղարկել նաև ձեզ սույն հոդվածը:

Ա/Ձ-ի վերաբերյալ

Anzhela.

Բարև, հարգելի’ կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ հաշվապահություն եմ վարում, ԱԱՀ-ով չի աշխատում, աշխատող չունի, զբաղվում է շինարարական ապրանքների մանրածախ վաճառքով: Վերավաճառքի նպատակով գնված ապրանքների մի մասի համար հաշիվ ապրանքնագրեր չկան: Նախքան ես կստանձնեի հաշվապահի պաշտոնը, անհատ ձեռնարկատերը ամսական վճարել է ամսական 10 հազ. դրամ եկամտահարկ + 5 հազ դրամ եկամտահարկ այլ գործունեությունից ( հարկային տեսուչի հորդորով հաշիվ-ապրանքնագրեր չլինելու համար): Որքանով են ճիշտ վճարումները? Կանխավ շնորհակալություն

Հիմնական միջոցը ի պահ է տրվել

Հասմիկ.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս.
Կազմակերպությունը չունի գործունեության հասցե և դեռևս ոչ մի կոնկրետ գործունեություն չի ծավալում: Սակայն ունի հիմնական միջոց որը տրվել է ի պահ. արդյոք պարտադիր է ունենալ առաքվող և տեղափոխվող ապրանքների գիրք և գրանցել այն այդ գրքում:

Ա/Ձ-ն զբաղվում է շին. ապրանքների վաճառքով

Anzhela.

Բարև Ձեզ, հարգելի’ Ադմինիստրացիա: Կօգնեք ինձ հետևյալ հարցով . ԱՁ-ն զբաղվում է շին. ապրանքների վաճառքով: Աշխատող չունի, ԱԱՀ-ով չի աշխատում: Ինչ հաշվետվություններ է պարտավոր ներկայացնել, պարտադիր ինչ վճարումներ կատարել? ինչ ժամանակացույցում:
Կանխավ շնորհակալություն!

Թարգմանչական ծառայություն

andranik.

Խնդրում եմ օգնել, եթե կնքվում է թարգմանչական ծառայության գնման պայմանագիր 120000 դրամով, ապա եկամտահարկը – 10000 դրամ, իրեն` 110000 դրամ, իսկ գործատուի սոց. տրվու՞մ է:

Վերջնահաշվարկ

Սյուզի.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
Եթե աշխատողը աշխատում է մի հիմնարկում 21/07/2008-ից և արձակուրդ չի գնացել և աշխատանքից ազատվում է 30/04/2010-ին, ինպե՞ս պետք է վերջնահաշվարկ հաշվարկել: Նախապես շնորհակալություն:

Նվազեցում համախառն եկամտից

Ալվարդ.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին-եթե ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության տնօրենը սեփական ներդրումների հաշվին վճարել է աշխատակիցների աշխատավարձը, արդյոք հաշվեգրված աշխտավարձը կարելի է նվազեցնել համախառն եկամտից:

Հաշվապահական հաշվեկշռի վերաբերյալ

Արմեն.

Խնդրում եմ օգնեք հետեվյալ հարցում, մեր կազմակերպությունը 2008թ-ին հանդիսացել է պարզեցված հարկ վճարող եվ տարվա վերջում բալանս չի հանձնել հարկային տեսչություն, 2009թ-ին անցել է հարկման ընդհանուր դաշտ, բալանսը լրացնելիս «նախորդ տարվա վերջին» տողում անհրաժեշտ է լրացնել այդ տվյալը թե «հաշվետու տարվա վերջին» տողը պետք է միայն լրացնել:Կանխավ շնորհակալ եմ:

Բանկային հաշիվ

Սոնա.

Բարև Ձեզ,

Խնդրում եմ ասեք ինձ արդյո՞ք անհատ ձեռներեցը պետք է ունենա բանկային հաշիվ նախքան հարկային մարմիններում գրանցվելը, թե՞ բանկային հաշիվը բացվում է հարկայինում գրանցվելուց հետո:

Շնորհակալություն