Քաղաքացիաիրավական պայմանագիր

Մարինե.

Բարև Ձեզ, ես ուզում եմ իմանալ, թե արդյոք քաղիրավական պայմանագիր կարող եմ կնքել իմ հիմնական աշխատողի հետ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
HAKTED LLC

Բարև ձեզ: Ի՞նչ է նշանակում կնքել քաղիրավական պայմանագիր հիմնական աշխատողի հետ: Եթե նա կազմակերպության հիմնական աշխատող է, միանշանակ կնքվում է աշխատանքային պայմանագիր:

Yeva

Եթե կնքեք` այդքան էլ սխալ չի լինի, միայն այս դեպքում աշխատողը ինքը իր անունից պետք է կատարի 3 տոկոս սոց. վճարի մուծում, սակայն ավելի գրագետ կլինի, եթե դուք կնքեք լրացուցիչ համաձայնագիր աշխատանքային պայմանագրին կից:

Աստղիկ

Հարգելի Եվա և Մարինե, հիմնականում քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքվում են այնպիսի աշխատակիցների հետ, որոնց աշխատանքը միանգամյա ամբողջական աշխատանք է, օրինակ` գիտահետազոտական աշխատանքների որոշ տեսակներ, լրագրողական հետաքննություններ, գիոդեզիական աշխատանքներ, մարքեթինգային հետազոտություններ, որոնք ձեր կազմակերպության համար կրում են մեկ անգամյա բնույթ: Այն աշխատանքները, որոնք չեն կարող կարգավորվել աշխատանքային օրենսդրությամբ, որանք չեն համարվում աշխատանքային հարաբերություններ/տես ՀՀ Աշխ. Օրենսգիրք Գլուխ2.Աշխատանքային հարաբերություններ,աշխ. Հարաբերություների ծագման հիմքերը, աշխ. հարաբերություների կողմերը/: Իսկ դա նշանակում է, որ եթե կնքված է աշխ. պայմանագիր, այսինքն` հարաբերությունները աշխատանքային են և կարգավորվում են աշխատանքային օրենսդրությամբ, ապա աշխատակիցը ունի իրավունքներ/աշխ. օրենսդրության սկզբունքների համաձայն, որոնք առաջացնում են աշխատանքային իրավունքներ, օրինակ` ամենամյա արձակուրդի, հանգստի, անվտանգության ապահովման, աշխատանքից ազատման դեպքում ամենամյա չօգտագործված արձակուրդի դրամական փոխհատուցման և այլն/, իսկ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում կիրառվում են միայն պայմանագրում նշված իրավուները:
Հնարավոր է որ այդ աշխատանքը եկար տևի, ասենք` մի քանի տարի, հնարավոր է` շատ կարճ, ասենք, մի քանի օր: Բայց, եթե դատական կարգով հաստատված է, որ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով փաստացի կարգավորվում են աշխատանքային հարաբերություններ, ապա նման հարաբերությունների նկատմամբ կիրառվում է աշխատանքային օրենսդրություն:

Աննա

Բարև Ձեզ,ես ունեմ կազմակերպություն,որի աշխատողներից մեկի հետ միաժամանակ կնքել եմ և աշխատանքային,և քաղիրավական պայմանագիր,պարզապես նրանց պահումները այլ կերպ են ձևակերպվում,աշխատանքայինը սոց.3%և եկամտահարկ,իսկ քաղիրավականը միայն 10% եկամտահարկ,չմոռանանք նաև գործատուի սոցի մասին: Եվա ջան դու նշեցիր,որ սոց 3% աշխատողը ինքը պետք է վճարի,դա ինչ է նշանակում??? Կպարզաբանես համաձայն որ օրենքի????

Մարինե

Քաղաքացիաիրավական պայմանագրի վճարման մեջ կա գումարի որոշակի սահման, որից ավել ես իրավունք չունեմ վճարել:

Աննա

Այո կարող եք և դա օրենքի տեսանկյունից սխալ չի լինի պարզապես մի գուցե դիտվի ոչ տրամաբանական: Աշխատավարձից պահումները բնականաբար կկատարվեն տարբեր կերպ և վիճակագրական տեսչություն հաշվետվություն լրացնելու դեպքում պետք է տվյալ աշխատակցին հաշվարկեք միայն մեկ անգամ:

Hasmik

Առհասարակ, որ օրենքով է սահմանվում քաղաքացիաիրավական պայմանագրի կոչվածը, տեսակները, հետևաբար որ դեպքերում են այն կնքում: Կարող եք հուշել արդյոք, այդկարգի պայմանագրի կնքման ժամանակ վճարվում է արդյոք 3% սոցվճար, եթե` ոչ, ապա ինչու: Կանխավ շնորհակալություն:

Nata

Քաղաքացիիրավական պայմանագրերի կնքման կարգին և տեսակներին կարող եք ծանոթանալ կարդալով Քաղաքացիական օրենսգրքի Գլուխ 28 436-րդ հոդվածից սկսած ամեն ինչ պայմանագրերի մասին;

Hermine

Կասեք խնդիր կառաջացնի՞ քաղաքացիական աշխատողի համար զուգահեռ քաղիրավական պայմանագրով աշխատելը:
Շնորհակալություն: