Category: Գործընկերներ

Գիշերավարձի ծախսերի վերաբերյալ

Գոռ.

Բարև բոլորին: Հարցս վերաբերվում է գործուղումներին: Աշխատակիցը գործուղվել է արտասահման, բերել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (տոմսեր երկու երկրներից, գործուղման թերթիկներ կնքված), սակայն չունի գիշերավարձի հիմքերը: Իրավունք ունի՞ արդյոք ՍՊԸ-ն վճարել նրան գիշերավարձի համար 70% չափով: Եթե առնչվել եք այսպիսի պահի հետ, խնդրում եմ արձագանքեք:
Հարգանքով

Ինչպե՞ս տալ ձևակերպում ծրագրում

Նառա.

Բարև ձեզ: Հարցս վերաբերում է փոխառությանը: Աշխատում եմ ՀԾ ծրագրով: “Ա” ՍՊԸ-ից վերցրել եմ փոխառության գումար, ինչպե՞ս տալ ձևակերպում ծրագրում: Շատ շտապ է, խնդրում եմ, օգնեք:

Ե՞րբ պետք է վճարել արտոնագրային վճարը

Suren.

Ապրիլի 13-ին գրանցվել եմ որպես ԱՁ, ունեմ ավտոլվացման կետ, վճարելու եմ արտոնագրային վճար, աշխատող չունեմ: Խնդրում եմ ինձ հուշեք` ե՞րբ և ինչքա՞ն պետք է վճարեմ արտոնագրային վճար:

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Մատակարարման պայմանագիր

Կնքվել է պայմանագիր ֆիզ. անձի հետ

Հասմիկ.

Հարգելի հաշվապահներ, ունեմ մեկ հարց: Եթե իրավաբանական անձը ֆիզ. անձի հետ պայմանագիր է կնքում գույք ձեռք բերելու կամ ծառայության մատուցման համար, բնականաբար առաջանում է եկամտահարկ 10%: Հարցս հետևյալն է. պայմանագրի մեջ նշվում է գումարը ներառյա՞լ եկամտահարկը, թե՞ առանց եկամտահարկի գումարը, թե՞ էական չի:

Նվազագույն շահութահարկը ավելի մեծ է, քան շահութահարկը

hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Եթե 2011թ.-ին կատարված նվազագույն շահութահարկի ընդամենը գումարը ավելի մեծ է, քան շահութահարկը, այդ դեպքում կարո՞ղ եմ 2012-ին նվազագույն շահութահարկ չվճարել` համարելով, որ նախորդ տարվա ավել վճարվածը գերավճար է:

Ոչ ռեզիդենտի շահութահարկի վերաբերյալ

Աշոտ.

Բարձ Ձեզ, եթե հնարավոր է` կխնդրեի պատասխանել հետևյալ հարցիս: Կարդալով ոչ ռեզիդենտների շահութահարկի հրահանգը` պարզ է դառնում, որ եթե ոչ ռեզիդենտը մեր կազմակերպությանը ծառայություն է մատուցել ՀՀ-ից դուրս, ապա այդ ծառայության համար մեր կողմից վճարված եկամուտը չի համարվի հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտ (քանի որ ծառայությունների մատուցման վայրը ՀՀ-ն չէ) և չի հարկվի շահութահարկով: Սակայն հրահանգում բերված օրինաներում որպես հայաստայան աղբյուրներից ստացված եկամուտ համարելու համար դիտարկվում է Հայաստանից վճարում կատարած լինելու հանգամանքը: Անկեղծ ասած` ես չեմ կողմնորոշվում` որ հանգամանքը պետք է հիմք ընդունել, ծառայության մատուցմա՞ն վայրը, թե վճարմա՞ն վայրը: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է վճարել եկամտահարկ

Մարո.

ՍՊԸ-ն ֆիզ. անձից գնել է գյուղտեխնիկա և գյուղատնտեսական մթերքներ: Արդյո՞ք պետք է վճարենք եկամտահարկ:

Ի՞նչ թղթակցություննորով կարելի է ուղղել տարբերությունները

Ռաֆիկ.

Գույքագրման արդյունքում պարզվել է, որ հիմնական միջոցների արժեքները, հաշվեկշռային արժեքները և կուտակված մաշվածությունները տարբերվում են վերջին հաշվետվություններում նշված թվերից (հաշվետվություններում նշված թվերը չեն համապատասխանում իրականությանը): Ի՞նչ թղթակցություննորով կարելի է ուղղել այդ տարբերությունները:

ԱՁ-ն զբաղվում է ներմուծմամբ

Գոռ.

Բարև բոլորին: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ես ԱՁ եմ, զբաղվում եմ մեծածախ առևտրով, ներկրմամբ: Այս պահի դրությամբ ես ԱԱՀ վճարող չեմ: Արդյո՞ք գոյություն ունի սահման ներկրման առումով, որից հետո ես կհամարվեմ ԱԱՀ վճարող: Հարցս ոչ թե վաճառքի մասին է, այլ ապրանք ներկրելու: Խնդրում եմ պատասխանել: Հարգանքով:

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Գործատուների պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվետվություն (01.01.2012թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար)

Աշխատողը աշխատել է վնասակար պայմաններում

Մարինե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ տալ պարզաբանում հետևյալ հարցում. ՍՊԸ-ի աշխատողը ընդունվել է աշխատանքի 2004թ-ի հուլիսի 1-ից և քանի որ աշխատել է վնասակար պայմաններով, օրենքով հասանելիք արձակուրդային օրերը եղել են 48 օրացուցային օր, որը ներկայումս գործող օրենքով 35 օր է: Աշխատողը 2004-ից մինչև 2012-ի մարտ ամիսը չի օգտագործել իր հասանելիք արձակուրդներից 136 աշխատանքային օր: Չօգտագործված արձակուրդների տեղափոխման համար չի եղել որևէ հրաման: 2012թ-ի ապրիլի 10-ից աշխատանքից ազատվելու դեպքում խնդրում եմ ասել, թե քանի օրվա վերջնահաշվարկ ունի ստանալու, և հնարավորինս ըստ ՀՀ ԱՕ-ի կետերի հիմնավորեք: Արդյո՞ք տեղափոխման հրամանների բացակայությունը կարող է փոխել վերջնահաշվարկի օրերի քանակը: Կանխավ շնորհակալություն:

Որքա՞ն գումար ելքագրել մեկ ելքի օրդերով

Narine Movsisyan.

Կազմակերպության հաշվետու անձը ՀԴՄ կտրոններով մեկ ամսվա ընթացքում կատարել է 1250000 դրամի գնումներ, ներկայացրել է առհաշիվ հաշվետվություն: Գումարը ի՞նչ չափով կարելի է ելք անել դրամարկղից, այսինքն մեկ ելքի օրդեր կարելի՞ է կազմել 1250000-դրամի չափով, թե՞ պետք է այն 300000-ի բաժանել, ըստ այդմ էլ կազմել մի քանի ելքի օրդերներ: Կանխավ շնորհակալություն:

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.

  • Հայտարարություն արտոնագրային վճար վճարող համարվելու մասին

Արդյո՞ք պարտադիր է պայմանագիր կնքելը

Վարդան.

Սեփական արտադրության վաճառքն իրականացնելու դեպքում պարտադի՞ր է արդյոք գնորդ կազմակերպության հետ պայմանագիր կնքելը: Կամ ո՞ր դեպքում պարտադիր կլինի:

Արտոնագրային վճարների հաշվեհամարներ

Արման.

Հարգելի գործընկերներ, լսել եմ, որ արտոնագրային վճարի վճարման հաշվեհամարները յուրաքանչյուր գործունեության համար տարբեր են: Խնդրում եմ գրել այդ հաշվեհամարները յուրաքանչյուր գործունեության համար:

Ոչ ռեզիդենտին վճարված եկամուտից պահված շահութահարկ

Գ. Խ.

Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում` արդյո՞ք կազմակերպության կողմից ոչ ռեզիդենտին վճարված եկամուտից պահված շահութահարկի գումարը մտնում է նվազեցումների մեջ, և կարելի՞ է շահութահարկ հաշվարկելիս ծախս համարել:

Կազմակերպությունը պետք է վերանայի ՀՄ օգտակար շահագործման ժամկետը

Նունե.

Կազմակերպությունը ունի զրոյական մնացորդային արժեքով հաշվառվող հիմնական միջոցներ, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 16-ի 51 կետի համաձայն կազմակերպությունը պետք է վերանայի հիմնական միջոցների օգտակար շահագործման ժամկետը: Խնդրում եմ պարզաբանեք` որտեղ կարող եմ կարդալ նշված գործընթացի իրականացման կարգը, այսինքն` ինչպես է վերանայումից հետո հաշվարկվում ամորտիզացիան, կամ եթե տվյալ հիմնական միջոցի մնացորդային արժեքը զրո է, և կազմակերպությունը վերանայել է հիմնական միջոցի շահագործման ժամկետը և պետք է այն օգտագործի ևս 2 տարի, ապա այդ դեպքում ամորտիզացիա հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն 😳

Վառելիքի դուրսգրում

Anna.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: Եթե կազմակերպությունը օգտագործում է աշխատակցի մեքենան կազմակերպության աշխատանքները իրականացնելու համար, ապա տրամադրվում է բենզին այդ աշխատակցին, սակայն այդ բենզինը չեմ կարող դուրս գրել տվյալ մեքենայի վրա: Ես երևի թե պետք է կազմեմ փաստաթուղթ մեքենայի անհատույց օգտագործման և այսպիսով կարողանամ դուրս գրել վառելիքը: Արդյո՞ք դա ճիշտ կլինի: Եվ եթե որևէ մեկը ունի այդ փաստաթղթի ձևը, ուղարկեք իմ հասցեին anahit.anahit1 շնիկ mail.ru: Խնդրում եմ Ձեզ արձագանքել իմ այս հարցին:

Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Անի.

Մանրածախ առևտրով զբաղվող խանութի վրա, որը կարող է աշխատել ԱԱՀ-ով կամ առանց ԱԱՀ-ի, դրամարկղի գծով սահմանափակումները ամսվա մեջ 3 մլն-ից ավել առք ու վաճառքին է՞լ է վերաբերում: Այսինքն` խանութը չպե՞տք է վաճառի 3 մլն-ից ավել կանխիկ գումարով, և նրա ձեռքբերումները չպե՞տք է անցնեն 3 մլն-ը: Գուցե ես շփոթում եմ, թե չէ սուպերմարկետները ինչպե՞ս պետք է վարվեին, որոնց օրվա հասույթն արդեն կարող է անցնել 3 մլն-ը: Ո՞ր օրենքով է կարգավորվում այս պահը: