
Ինչպե՞ս են հաշվում եռամսյակը
Անա.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։ Կխնդրեյի օգնել ինձ այս հարցերում։ 1․ Հարկային դաշտում ինչպե՞ս են հաշվում եռամսյակը (4-րդ եռամսյակը ներառու՞մ է նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար ամիսները)։ 2․ Եթե Ա/Ձ ՏՏ ոլորտում բացվել է հոկտեմբերի 26-ին, նոյեմբերի 10-ին ուղարկել եմ շրջհարկով աշխատելու դիմում, կարո՞ղ եք ասել՝ այս պարագայում պետք է 3-րդ եռամսյակի համար հաշվետվություն ուղարկել։ Շնորհակալություն

Վարձակալություն ֆիզ. անձից
Բարև ձեզ։ Եթե ֆիզ. անձից ունենք վարձակալություն, ԱԱՀ-ի հարկման բազայի մեջ ամբողջ գումարն է արտացոլվում, թե՞ եկամտային հարկը հանած թիվը։ Խնդրում եմ հղում տալ։ Շնորհակալություն։

Ավտոմեքենաների ներմուծում
Նարեկ․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը զբաղվում է ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով։ Կազմակերպությունը ՌԴ քաղաքացում վաճառել է ավտոմեքենան, որը որպես արտահանում է ձևակերպվել, իսկ "транзитная декларация" փաստաթղթի մեջ գործարքի գումարը նշվել է ՀՀ դրամով։
Հարց 1․ Դա նորմա՞լ է
Հարց 2․ Ներմուծման ժամանակ, եթե բնապահպանական հարկ է վճարվել, պե՞տք է բնապահպանական հաշվետվություն ներկայացնեմ։

Շինարարական կազմակերպություն
Մարիաննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Շինարարական կազմակերպությունը զբաղվում է և՛ արտադրանք տալով, և՛ վաճառքով։
1.Չունի ՀԴՄ, եկամուտը ստանում է բանկային հաշվի վրա, արդյո՞ք պետք է այդ եկամուտները գրել դրամարկղի գրքում։
2.Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնի տարվա կտրվածքով, եթե աշխատում է ԱԱՀ-ով։ Ունի նաև գրանցված աշխատողներ, դա գիտեմ Ձև 189 է։
3.ՀԴՄ ունենալը պարտադի՞ր է, թե՞ ոչ։

Հանրային սնունդը՝ միկրոձեռնարկատիրություն
Zhua.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հաշվետվություններ պետք է տանք միկրոյի համակարգով աշխատող նորաբաց ռեստորանի համար։ Կա՞ արդյոք տարբերություն և առանձնահատկություն ռեստորանային գուրծունեության մեջ։

Նախորդ տարիների շահաբաժին
Աստղիկ․
Հարգելի հաշվապահներ, Ձեր օգնության կարիքն ունեմ: ՍՊԸ-ն 2019, 2020, 2021թ. համար շահաբաժին է տվել 2022թ. հունիսին և վճարել է 5 տոկոս հարկ։ Հիմա ուզում եմ շահաբաժին տալ նաև մինչև 2019թ. տարիների համար, ես պե՞տք է ցույց տամ եկամտային հարկի հաշվարկում և արդյո՞ք նորից հարկ պիտի վճարեմ։ Կանխավ շնորհակալություն։

ՊՈԱԿ-ը մատուցում է ծառայություններ
Լիլիթ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ 2 հարց ունեմ, խնդրում եմ օգնեք:
1. ՊՈԱԿ-ը իրականացնում է ծառայությունների մատուցում, որի համար տպվում է ՀԴՄ կտրոն (նշեմ, որ ՀԴՄ-ն նորագույն սերնդի է), ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն taxonline համակարգում, և արդյո՞ք ներկայացվում է, թե՞ ոչ:
2. Աշխատակիցը կարո՞ղ է մեկ օրով չվճարվող արձակուրդի դիմում ներկայացնել, և արդյո՞ք թեկուզ այդ մեկ օրվա համար գրանցման հայտում նշվում է այդ մեկ օրվա բացակայությունը: Կանխավ շնորհակալություն:

ՀԴՄ–ի նոր գրանցում
Նարե․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ–ն վերսկսել է իր գործունեությունը նոր հասցեում։ Լրացվել է ՀԴՄ–ի գրանցման 101 ձևը՝ գործունության տեսակը նշելով հանրային սնունդ։ Այժմ նույն հասցեում պետք է մատուցվի նաև հյուրանոցային ծառայություն։ Արդյո՞ք պետք է նորից ՀԴՄ–ի գրանցում տալ, թե՞ բավական է միայն շրջ․ հարկի հաշվետվության մեջ գործունեության տեսակների առանձնացումը։

189 ձև հաշվետվություն
Մարի.
Բարև Ձեզ, հարգելիներս: ՍՊԸ-ն աշխատում է միկրոյի դաշտում: Տնօրենը գրանցված է 2022թ. հոկտեմբերի 6-ից, 20 ժամ շաբաթական տևողությամբ, գործունեություն դեռ չի իրականացրել: Ձև 189 պե՞տք է ուղարկել Եթե այո, ո՞ր տողերը լրացվի, որքան աշխատավարձ հաշվարկվի, երևի ժամավճար կհաշվարկվի, և որքա՞ն հարկեր կգոյանան: Շնորհակալ եմ նախապես: Հավելեմ նաև, որ տնօրենը աշխատում է դպրոցում, որպես ուսուցչուհի:

ԱԱՀ վճարող համարվելու դիմում
Հայկ.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, նախկինում աշխատել ենք շրջհարկով, հիմա ներկայացրել եմ 01.11.2022թ-ից ԱԱՀ վճարող համարվելու հաշվետվություն։ Ցանկանում եմ իմանալ՝ ի՞նչ պարտադիր հաշվետվություններ պիտի ուղարկեմ, և ի՞նչ առանձնահատկություններ կան ԱԱՀ-ի հետ կապված, որ պետք է իմանալ: Շնորհակալություն

Սխալմամբ ԱԱՀ հաշվարկի ներկայացում
Արա․
Շրջանառության հարկ վճարող եմ, սակայն սխալմամբ ներկայացրել եմ ավելացված արժեքի և ակզիզային հարկի միասնական հաշվարկ (թիվ 260 ձև), որի պարտավորությունը ես չունեմ: Ինչպե՞ս ես ուղղեմ սխալը, քանի որ ես շրջանառության հարկ վճարող լինելու ժամանակ չունեմ պարտավորություն 260 ձևը ներկայացնելու համար: Անհրաժե՞շտ է նույն հաշվարկը զրոյական տողերով ներկայացնեմ, թե ՞ դիմեմ ՊԵԿ՝ հաշվետվությունը չեղյալ համարելու համար:

Հաշվետվությունների ստորագրում
Աննա.
Բարև Ձեզ։ Հնարավո՞ր է արդյոք «ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» պայմանագիրը file-online.taxservice.am-ում գրանցվելիս ստորագրել առանց eSign համակարգի: Օրինակ՝ տպել-ստորագրել-սքանավորել, տարբերակով կամ էլ ուրիշ էլեկտրոնային ստորագրությամբ:
2) Կասեք, նույնականացման քարտը ընթերցող սարքը հասարակ usb card reader է: Հնարավո՞ր է սովորական էլեկտրոնիկա վաճառող խանութից գնել և օգտագործել քարտն ակտիվացնելու և ստորագրությունների համար։

Ներմուծման հայտարարագրի ճշգրտում
Նարեկ.
Բարև Ձեզ։ Կազմակերպությունը 3-րդ երկրից ներմուծում է կատարել, որի ժամանական վճարել է ԱԱՀ և մաքսատուրք։ Մի քանի ամիս անց կատարվել է ներմուծման հայտարարագրի ճշգրտում, որից հետո նվազել է ԱԱՀ-ն և մքսատուրքը։ Կասե՞ք` ինչպե՞ս պետք է ճշգրտեմ ԱԱՀ-ի հաշվետվությունը:

ՀԿ հաշվետվություններ

Ա/Ձ ժամանակավոր դադարեցում

Դեկրետ գնալու դեպքում

ՀՀ ԲՏԱ նախարարություն ներկայացվող հաշվետվություն

Շրջհարկով աշխատող Ա/Ձ հարկեր

Գործունեության ոլորտը՝ ծրագրային ապահովման մշակում

Վերջին մեկնաբանություններ