Դուրսգրված հաշվարկային փաստաթուղթ

Ռուբ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պարազբանել ՀՕ121 հոդվածի 7-րդ մասի 1,2 կետերը։ 1. Եթե ճիշտ եմ հասկանում, ապա, եթե օրինակ՝ աշխատանքների կատարման համար ձեռք են բերվել նյութեր 2021-ին, բայց աշխատանքների կատարման փաստը հավաստող հաշվարկային փաստաթուղթը դուրս է գրվել 2022-ին, ապա այդ ծախսերը վերաբերվում են 2022-ի՞ն և 2021-ի շահութահարկից նվազեցման ենթակա չե՞ն։ 2. Եթե ճիշտ եմ հասկացել հոդվածի բովանդակությունը, ապա այդ դեպքում, եթե 2022-ին ֆիրման անցնում է շրջանառության հարկի դաշտ, ապա ինչպե՞ս պետք է վարվի այդ նյութական ծախսումների և աշխատանքների կատարման հետ անմիջական կապ ունեցող ստացված ծառայությունների հետ։

Հարկ վճարողի կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարություն

Էմի. Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ բացված ատամնաբուժարանում ի՞նչ անհրաժեշտ փաստաթղթեր պետք է փակցնել, լիցենզիա, ՀՎՀՀ, գնացուցակ, կա՞ ուրիշ անհրաժեշտ փաստաթուղթ փակցնելու։
ConverseBank

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի ռեբրենդինգի իրականացման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի ռեբրենդինգի (REBRANDING) իրականացման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով: Կից փաստաթղթեր․

Տոնական և հիշատակի օրեր

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ ես որպես կադրերի բաժնի աշխատակից, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում արդյո՞ք տոնանկան օրը պետք է հերթապահող աշխատաակցի համար ժամը 24 ժամի փոխարեն գրեմ 48 ժամ։ Կամ տեղեկագրի վերջին սյունակում ևս նշեմ կրկնակի ժամը՝ ասենք 140-ի փոխարեն՝ 164։ Արդյո՞ք հաշվապահի պահանջը ճիշտ է։ Կանխավ շնորհակալ եմ։

Մաքսազերծման հետ կապված

Բարև Ձեզ։ Ես ապրանք եմ պատվիրել, որը այժմ գտնվում է Զվարթնոցի մաքսատանը։ Մաքսատունը կարո՞ղ է այն տեղափոխել Շիրակի օդանավակայանի մաքսային կետ, որտեղ ես կկարողանամ մաքսազերծել, թե՞ անպայման ես պետք է գնամ Զվարթնոց։

Դեկրետ գնալու վերաբերյալ

Անի. Հարգելի հաշվապահներ, մի խորհրդի կարիք ունեմ. եթե աշխատակիցս ուսուցչուհի է և հուլիս օգոստոս ամիսներին բոլորին տալիս ենք 35 օր արձակուրդ, և նա օգոստոսի կեսին պետք է գնա ֆիզ։ Այս դեպքում՝ ինչպե՞ս անեմ։

ՀԴՄ կտրոնի վրա նշված չէ ՀՎՀՀ

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, հարցս վերաբերում է ՀԴՄ կտրոններին. եթե ՀԴՄ-ի վրա նշված չէ գնորդի ՀՎՀՀ, կարելի՞ է արդյոք այդ կտրոնը ներառել ծախսերի մեջ: Շահութահարկի հաշվետվության մեջ ներառվու՞մ է: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով:

Մայրության նպաստ

Գոհար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես մայիսի 2-ից աշխատելու եմ մանկապարտեզում, որպես դաստիրակի օգնական և 4 ամսից գնալու եմ ֆիզարձակուրտ։ Դրանից առաջ մարտի կեսից մինչև ապրիլի վերջ (1,5) աշխատել եմ դեղատանը։ Ուզում եմ իմանալ՝ 4 ամիս աշխատելու դեպքում ֆիզարձակուրդային կստանա՞մ և երեխայի ծնվելուց հետո մայրության նպաստ ինձ կտրամադրվի, թե՞ ոչ։ Նշեմ, որ գյուղաբնակ եմ։