Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը տենդեր է շահել

Աստղիկ․ Եթե շինարարական կազմակերպությունը շահել է տենդեր՝ 15 միլիոնի չափով, կարո՞ղ է արդյոք պայմանագիր կնքել մեկ այլ կազմակերպության հետ 14 միլիոնով նույն աշխատանքի համար, և ի՞նչ հարկ կառաջանա կազմակերպության համար, եթե աշխատում է շրջանառության հարկով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պարգևատրման հրաման

Մարինե. Բարև, սիրելի հաշվապահներ: Ինչպե՞ս ձևակերպել պարգևատրման հրամանը՝ կանաց օրվան նվիրված: Կարո՞ղ եմ ձևակերպել ուղղակի՝ բարեխիղճ և լավ աշխատանքի համար տրամադրել դրամական պարգևատրում, չնշեմ կանանց օրվա նվիրված:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հարկեր արձակուրդային գումարից

Մելինե․ Բարև ձեզ։ Արձակուրդայինի գումարից հարկեր և դրոշմանիշ պահվու՞մ է, և եթե գնացել է մարտի 14-ից ապրիլի 8-ը, դա ցույց է տրվում մարտ ամսվա հաշվետվության մե՞ջ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Անհուսալի կրեդիտորական պարտք

Հայկ․ Բարև Ձեզ, որ խնդրեմ՝ կօգնեք: Շրջհարկով աշխատող ընկերությունը ունի անհուսալի կրեդիտորական պարտք 176 000 դրամի չափով: Կարո՞ղ եմ եկամուտ ճանաչել, և եթե այո, ապա արդյո՞ք հարկման ենթակա է: Այս առումով ի՞նչ անելիք ունեմ: Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել հրամանը

Գայանե․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեի հարցիս պատասխանել. ՓԲԸ հիմնարկին պատկանող ավտոմեքենաներից մեկը վարում է տնօրենը, մյուսը հիմնարկում հիմնական աշխատող վարորդը, ամբողջ երթը գրանցվել է ուղեթերթում։ Ես պետք է ըստ այդ ուղեթերթերի հրաման գրեմ, ինչպե՞ս ձևակերպեմ հրամանը։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնադիրը ներդրում է կատարել

Ռոման. Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը հիմնադրվելիս հիմնադիրը ներդրում է անում 1 000 000 դրամ, հետո ցանկանում է 900 000 հետ վերադարձնել` ինչպե՞ս կարելի է հաշվապահորեն ձևակերպել: Այդ դեպքում կդիտվի բաշխու՞մ և 5 տոկոս հարկ կառաջանա:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործունեության ժամանակավոր դադարեցում

Գայանե. Բարև ձեզ։ ԱՁ բացվել է 2021թ. հոկտեմբերին և ժամանակավոր դադարեցում է տվել 2022թ. փետրվարի 1-ից։ Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր և 2022թ. հունվար ամիսների համար բոլոր վճարումները ժամանակին կատարվել են։ Խնդրում եմ ասեք` փետրվար ամիսը արդյո՞ք չի համարվում ԱՁ-ի գործունեության ժամանակաշրջան և փետրվար ամսվա համար եկամտային հարկի և սոց. վճարի վճարումներ արդյո՞ք չեն կատարվում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնի վրա նշված չէ ՀՎՀՀ

Արա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը շրջանառության հարկ վճարող ԱՁ-ից ՀԴՄ կտրոնով 2021թ․ ձեռք է բերել 82 000 դրամ արժողությամբ տպիչ։ Բայց ՀԴՄ կտրոնի վրա նշված չի կազմակերպության ՀՎՀՀ-ն։ Կազմակերպությունը չի՞ կարող չէ դրա մաշվածությունը տարվա կտրվածքով շահութահարկից նվազեցնել, միայն պետք է հաշվապահորեն ամորտիզացիոն արժեքը ծախս ճանաչի ու դուրս գրում կատարի։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքային նշանի գրանցում

Սոֆյա. Ասացեք խնդրեմ` ինչպե՞ս պետք է կազմակերպել ապրանքային նշանի գրանցումը, ի՞նչ ինֆորմացիա է պետք ներկայացնել և որտե՞ղ ապրանքային նշանը գրանցելու համար: Հնարավո՞ր է ՊԵԿ-ից օնլայն տեղեկանք վերցնել կազմակերպության աշխատողների թվի մասին, ինչպե՞ս:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք տարածքի վարձավճարը ծախս է

Վարդուհի. Բարև Ձեզ: Եթե ԱՁ-ն զբաղվում է ստոմատոլոգիական գործունեությամբ, աշխատում է շրջհարկով (5 տոկոս) և տարածք է վարձակալում: Դա իր համար որպես ծա՞խս է և որևէ կերպ չի՞ երևում:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ-ների միավորում

Նունե. Մի քանի ՍՊԸ` շրջհարկով աշխատող, հարկավոր է միավորել, դարձնել մեկ ՍՊԸ` ԱԱՀ-ով աշխատող: Խնդրեմ` կուղղորդեք ո՞նց պետք է արվի + պաշարի մնացորդ կա, որը ԱԱՀ-ով է ձեռքբերվել, հնարավոր կլինի՞ հաշվանցել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Անուշ. Բարև ձեզ: Կասեք` եթե ցանկանում եմ աշխատել համատեղությամբ` մի տեղ լրիվ դրույքով, որպես հատուկ մանկավարժ, իսկ մյուս տեղում ցանկանոմ եմ աշխատել որպես լոգոպեդ, ապա ինչքա՞ն դրույքաչափ է ինձ հասնում /հնարավոր է 0,25 չափով, ես դրա իրավունքն ունե՞մ/, եթե 2-րդ աշխատավայրում ստանում եմ մաքուր 71 000 դրամ, և աշխատելու եմ շաբաթական 3 օր, 2,5 ժամ: Ինչպե՞ս պետք է այն հաշվեն, ինչքա՞ն դրույք է ինձ հասնում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. վճարի հետ վերադարձ

Սարգիս. Բարև Ձեզ: Այսպիսի մի հարց: Աշխատում եմ երկու գործատուի մոտ, և երկուսի կողմից վճարված տարեկան աշխատավարձը կազմում է 5 միլիոն դրամից ավել: Նպատակային սոց. վճար վճարող եմ: Ճի՞շտ է, որ որոշակի չափից ավել վճարված սոց. վճարը կարելի է ետ ստանալ: Եթե այո, ապա որքա՞ն է չափը, ի՞նչ ընթացակարգով: Կխնդրեի հնարավորինս մանրամասն: Աշխատավարձը նկատի ունեմ հաշվարկային:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում

Անի. Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն չի հանդիսանում ծխախոտ արտադրող կամ ներմուծող, սակայն վաճառք է իրականացնում։ Կարող եք հուշել` ինչպե՞ս հաշվարկել ԱԱՀ-ի հաշվանցվող գումարի պակասեցվող մասը այս ծխախոտի վաճառքների գծով։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվետվություն

Անի. Բարև Ձեզ։ Ես սկսնակ հաշվապահ եմ։ Առաջին անգամ եմ ԱԱՀ-ով ֆիրմայի հաշվապահություն անում ու պետք է ԱԱՀ հաշվետվություն տամ։ Նախորդ հաշվետվություններում գրեթե միշտ ԱԱՀ-ի դտ-ի 20-րդ կետում արտացոլված է եղել ԱԱՀ հաշվանցման գումարի պակասեցում (72-րդ հոդված, 1-ին մաս 3-րդ կետ), ընդ որում միշտ փոքրիկ թվերով` 8 դրամ, 11 դրամ և այլն։ Սակայն ստացված հաշիվներում առկա չեն այս կետին համապատասխան հաշիվներ։ Խնդրում եմ` կարո՞ղ եք ինչ-որ հուշում տալ, ինչպե՞ս հասկանամ որտեղից են դուրս բերվել այս թվերը։ Նախկին գործն անող հաշվապահի հետ կապ չկա, ներկա կոլեգաներից չեն կաչողանում օգնել։