Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վերադարձ

Անի. Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն հունիսին ներմուծել է ապրանք Պարսկաստանից և արտահանել այն նույն օրը ՌԴ։ ԱԱՀ-ի հետվերադարձի դիմում է ներկայացվել և վերադարձվել է մի մասը միայն։ Այլ գործարք չի կատարվել։ Հուլիսի 1-ից փոփոխություններ տեղի ունեցան օրենսգրքում։ Որքանով որ հասկացել եմ օրենսգիրքը` պետք է երրորդ եռամսյակի ուսումնասիրությամբ վերադարձվի նաև մնացած մասը։ Շատ շնորհակալ կլինեմ, եթե կիսվեք ձեր փորձով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակցին փոխարինելու դեպքում

Ռայա. Բարև Ձեզ: Աշխատողը գնացել է թոշակի` 13.09.21թ., իսկ աշխատանքային պարտականությունը կատարել է մյուս աշխատողը` 13.10.21-ից 22.10.21թ.։ Հրամանով նոր աշխատող են ընդունել 01.10.21թ.-ին, բայց գործի է եկել ամսի 22-ին։ Արդյո՞ք ես կվարձատրվեմ իմ աշխատած օրերի համար։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Աննա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. 03.04.2021թ. ընդունել ենք աշխատող, ով մինչև մեզ մոտ ընդունվելը չի աշխատել ուրիշ գործատուի մոտ: Նա 27.10.2021թ. ամսաթվով գնում է ֆիզ արձակուրդ: Խնդրում եմ կասեք, թե ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը` 23400 դր. աշխատավարձի դեպքում, և ի՞նչ եկամտային պահումներ են կատարվում։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխկապակցված անձ

Աննա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերում է ՀՕ 30 հոդվածին, փոխկապակցված անձ: Եթե ֆիզ. անձը մի առևտրային կազմակերպության հիմնադիրներից մեկն է 70% բաժնեմասով, մեկ այլ կազմակերպությունում կարո՞ղ է հանդես գալ 15%-ով, և արդյո՞ք չի ընկնի ԱԱՀ-ի դաշտ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Լրացուցիչ պարտականություններ

Անահիտ. Աշխատողի վրա դրվել է հաստիքացուցակի թափուր հատիքի պարտականությունները և վճարվում դրա 50 տոկոսը: Ինչպե՞ս է այդ արտացոլվում տաբելում, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բյուջեի փոփոխություն

Էմիլի. Հարգելի հաշվապահներ, կասեք` ինչպե՞ս կատարեմ բյուջեում փոփոխություն, ես ցանկանում եմ մեկ հոդվածից երկրորդ հոդված փոփոխություն կատարեմ: Կասեք` ո՞ր հոդվածի օրենքի ո՞ր կետով հրամանը կազմեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տարածք վարձակալությամբ

Քրիստինե. Ընկերներ, բարև Ձեզ: Մի հարց. կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ-ն իր տարածքը վարձակալությամբ տալ այլ իրավաբանական անձի և դրա համար հաշիվ դուրս գրել։ Եվ ի՞նչ հարկային պարտավորություններ դա կառաջացնի։ Կանխավ շնորհակալություն:
Գտնել աշխատանք

#գործկա Սամարտ Քոնսալթինգ ՍՊԸ-ում

Ընկերություն՝ Սամարտ Քոնսալթինգ ՍՊԸ Հասցե՝ ք. Երևան Հեռախոս՝ 095615141 Էլ. փոստ՝ samartconsulting շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ/հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական ծառայություններ մատուցող կազմակերպությունը փնտրում է հաշվետար/հաշվապահ, ում գործառույթների թվում են մասնավորապես. – Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում ՀԾ հաշվապահական ծրագրի միջոցով – e-Invoicing ծրագրով հարկային հաշիվների դուրսգրում և մուտքագրում – Կադրային փաստաթղթերի կազմում – Աշխատավարձի հաշվարկ – Հաշվապահական այլ պարտականությունների կատարում Պահանջներ՝ – ՀԾ ծրագրի իմացություն – MS Word և Excel ծրագրերի բավարար իմացություն – ՀՀ հարկային օրենսդրության իմացություն – e-Invoicing և Тaxservice.am ծրագրերի տիրապետում – Թիմում աշխատելու ունակություն – Հաշվապահի աշխատանքային փորձ համանման ոլորտում – Արագ կողմնորոշվելու ունակություն – Կարգապահություն, ուշադրություն, պատասխանատվության բարձր զգացում Այլ նշումներ՝ Կարող եք դիմել այս աշխատանքի համար՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը samartconsulting շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի օտարում

Արման. Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով: Նախորդ տարում աշխատել է ԱԱՀ-ով և ձեռք է բերել հիմնական միջոցներ: Արդյո՞ք կարող եմ վաճառել հիմնական միջոցը շրջհարկով և ինչքա՞ն կհարկվեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վերաբերյալ

Օֆա. Բարև Ձեզ: Կասեք` ի՞նչ պատճառներով է, որ սեփական հիմնարկի տնօրենը չի ցանկանում ֆիզ. արձակուրտ տալ: Այն դեպքում, երբ նա իմ աշխատավարձից ամեն ամիս հարկայինի գումար է պահում, իսկ հիմա ցանկանում է ազատել: Կասեք` ո՞ր դեպքերում կարող է չազատել աշխատանքից, որքա՞ն է այդ ամսական հարկը, որը խանգարում է գործատուին վճարել: Եվ, եթե ինձ ֆիզարձակուրդ տրամադրի, դա հետագայում ամբողջությամբ պետությունը փոխհատուցում է գործատուին, թե՞ ոչ: Կամ գործատուն իրավունք ունի՞ ինձ ազատել աշխատանքից հենց ֆիզարձակուրդ չտալու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չվճարվող արձակուրդ

Հայկ. Բարև Ձեզ: Օրենսդրական ակտերին լավ տիրապետող մասնագետներ ջան, կխնդրեմ օգնեք: Ո՞ր իրավական ակտով է սահմանված, որ արտակարգ դրության պայմաններում գործատուն իր աշխատողներին չվճարվող արձակուրդ տրամադրելու դեպքում կարող է գրանցման հայտերում չներկայացնել այդ տեղեկությունը չվճարվող արձակուրդի մասին: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ճշգրտված հաշվետվություն

Մանե. Բարև Ձեզ։ Եթե էլեկտրոնային ներկայացման համակարգում օգոստոս ամսվա հաշվետվությունը ուղարկել եմ ու ուզում եմ նորից ուղարկեմ ճշգրտված ձևով, ի՞նչ որ տուգանք կգա, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի մոտ գրանցված աշխատողների աշխատանքային ստաժ

Վարդուհի. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել` միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ԱՁ-ի դեպքում գրանցված աշխատողների աշխատած տարիները ևս ստաժ չե՞ն համարվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վերաբերյալ

Գայանե. Բարև Ձեզ: Որ խնդրեմ կասեք` մայրության նպաստը հաշվարկելը և փոխանցումը կատարելը ավտոմատ կերպով է հաջորդ ամսվանից եկամտային հարկը քիչ փոխանցվում, թե՞ կան հաշվետվության ձևեր, որ պետք է ներկայացնել ՊԵԿ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տնօրենի նշանակում

Ռուզաննա. Բարև ձեզ, հարցս սա է. Ա/Ձ ձեռնարկատիրոջը գրանցել եմ ԲԲԸ-ում որպես փոխտնօրեն` 4 ժամով, մտածելով, որ 8 ժամով չեմ կարող գրանցել։ Հիմա Ա/Ձ փոխտնօրենը ռեգիստրով նշանակվելու է տնօրեն։ Ես կարո՞ղ եմ էլի թողնել 4 ժամ, թե՞ պետք է լինի 8 ժամ և դա չի հակասում աշխատանքային օրենսգրքի պահանջներին։ Աշխատավարձը ուզում եմ թողնել նույնը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ ցանկանում է սոց. վճար վճարել

Գոհար. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն գործում է միկրոյի դաշտում և օրենքով վճարում է միայն դրոշմանիշային վճար, բայց ցանկանում է վճարել նաև սոց. վճար: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս անել և հաշվետվության մեջ ինչպե՞ս ցույց տալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Լուսինե. Բարև Ձեզ: Աշխատանքի եմ ընդունվել 2018թ. հունիսի 4-ին, ազատվել 2021թ. հոկտեմբերի 11-ին: Ինձ վերջնահաշվարկ հասնու՞մ է: Ասեմ, որ վերջին արձակուրդս 2021թ. համար հունվար ամիսն էր: Խնդրում եմ պատասխանել: Կանխավ շնորհակալ եմ: