Tag: ակտիվ

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ-ն ստացել է անհատույց ակտիվ

Էլինա. Բարև Ձեզ: ՍՊԸ-ն ստացել է անհատույց ակտիվ։ Խնդրում եմ՝ օգնեք, ի՞նչ փաստաթղթեր են պետք այն ճանաչելու համար։ Ասեմ, որ ակտիվը գնահատվել է և առկա է շարժական գույքի գնահատման հաշվետվություն։ Արդյո՞ք անհրաժեշտ է նոտարի վավերացում: Ի՞նչ գործողություններ են անհրաժեշտ բացի գնահատումից։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Արամ. Բարև ձեզ: Կազմակերպությունը զբաղվում է անասնաբուծությամբ: Կենդանիների բուծումից ստացված ակտիվը ինչպե՞ս ձևակերպել հաշվապահորեն, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրա համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ենթակա են հարկման ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտները

Hayk. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի համար ակտիվներին վերաբերող շնորհներից եկամուտները արդյո՞ք ենթակա են հարկման, և եթե այո, ապա ո՞ր հոդվածով և շրջհարկի հաշվարկի, ո՞ր տողում պետք է արտացոլել: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի 8-րդ աղյուսակի լրացման հետ կապված

Լիա․ Բարև ձեզ: Եթե կազմակերպությունը աշխատել է ծախսերով, ապա շահութահարկի մեջ պե՞տք է բացված նշել ծախսերը, և 8 բաժինը պարտադի՞ր է, որովհետև միայն փոխառություն և ծախս է արվել, ակտիվն ու պասիվը հավասար չեն լինում, կարո՞ղ եք խորհուրդ տալ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել մաշվածության հաշվարկ

Անուշ. Բարև ձեզ: Կենսաբանական ակտիվները, օրինակ՝ ծառերը, համարվու՞մ են մաշվող հիմնական միջոցներ, եթե այո, ապա ինչպե՞ս հաշվել ծառի մաշվածությունը, օրինակ՝ ձեռք եմ բերել 20 000 ՀՀ դրամ արժողությամբ ծառ, ինչպե՞ս տամ թղթակցությունները: Ու հանրային հատվածի հաշվապահություն է, և դրա համար են պետք թղթակցություններ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ակտիվները համարվում են ընթացի՞կ, թե՞ ոչ ընթացիկ

Սեդա Հովհաննիսյան. Հարգելի հաշվապահներ, կօգնե՞ք ինձ իմանալ` «ՄԿ տիպի հաստոցներ մշակման ընթացքում», «լեգիրված պողպատ կտորներով», «պողպատ թիթեղյա»` ընթացի՞կ, թե՞ ոչ ընթացիկ ակտիվներ են: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ակտիվների և պարտավորությունների գույքագրում

Արաքսյա. Խնդրում եմ ասեք` կազմակերպության ակտիվների և պարտավորությունների գույքագրմանը ի՞նչ գործընթաց է հետևում, և որտեղի՞ց կարող եմ օգտվել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եկամուտ, շահույթ, հասույթ և շրջանառություն տերմիներ

Anna. Խնդրում եմ բացատրել եկամուտ, շահույթ, հասույթ և շրջանառություն տերմիները: Արդյո՞ք շահույթը և հասույթը ունեն նույն նշանակությունը: Խնդրում եմ բացատրել նաև` ի՞նչ կարող է ներառվել ընկերության ակտիվների մեջ: Կանխավ շնարհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք ակտիվների վերագնահատում իրականացվում է միայն ֆինանսական հաշվառման համար

Erik. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել` արդյոք ես ճիշտ եմ, թե ոչ: Հարկային բալանսում ակտիվները միշտ արտացոլվում են սկզբնական արժեքի և ամորտիզացիայի տարբերությամբ, չէ՞: Իսկ ակտիվների վերագնահատում իրականացվում է միայն ֆինանսական հաշվառման համար, այդպես չէ՞:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որո՞նք են հիմնադրամի ակտիվները

Նաիրա. Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի Գլուխ 6-ի Հոդված 39. կետ 3-ում նշված է հետևյալը` ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը: Հարցս հետևյալն է` որո՞նք են հիմնադրամի ակտիվները, ի՞նչ է մտնում դրա մեջ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադրամի ակտիվների վերաբերյալ

Նաիրա. Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի Գլուխ 6-ի Հոդված 39. կետ 3-ում նշված է հետևյալը՝ ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը: Հարցս հետևյալն է՝ որո՞նք են հիմնադրամի ակտիվները, ի՞նչ է մտնում դրա մեջ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ակտիվների դասակարգումը առևտրային բանկերում

Նարե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին. առևտրային բանկերում ակտիվները դասակարգվու՞մ են արդյոք ոչ ընթացիկի և ընթացիկի: Եթե այո, ապա խնդրում եմ նշել, թե ակտիվներից յուրաքանչյուրը որ խմբին է պատկանում: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհատույց ստացված ակտիվներ

Վարդան. Հիմնադիրը 2011թ. կազմակերպությանը անհատույց տրամադրել է ակտիվներ, այդ ակտիվը օգտագործվում է արտադրության մեջ, իր վրա ծախսեր ենք արել և այս տարի պետք է վաճառենք: Ըստ "Շահութահարկի մասին" օրենքի հոդված 24. Անհատույց ստացված ակտիվները Սույն օրենքի իմաստով անհատույց ստացված ակտիվները եկամուտ են համարվում այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ` անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Սակայն ինձ մոտ նա 2011 տարվա վերջում նստած է անավարտ արտադրությունում: Ինչպե՞ս վարվել: Եկամուտ ճանաչեմ 2011թ, թե՞ այս տարում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ֆինանսական ակտիվների և պասիվների գնահատման և կառավարման մասին

Արմինե. Խնդրում եմ օգնեք հասկանալ կամ տվեք համապատասխան գրականության ցանկ` կարդալու ֆինանսական ակտիվների և պասիվների գնահատման և կառավարման մասին կամ բացատրեք, թե ինչ են իրենից ներկայացնում "ֆինանսական ակտիվ" կամ "պասիվ" տերմինները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում

Արմո. Հարգելի կոլեգաներ, Եթե որևէ մեկն առնչվել է նշված խնդրի հետ, խնդրում եմ արձագանքեք: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը մեծ է զուտ ակտիվներից, և ընկերության հաշվեկշռում կա կուտակված վնաս, որն առաջացել է ընկերության գործունեությունից և ֆինանսավորվել է հիմնադրից ստացված փոխառության հաշվին: Ի՞նչ ընթացակարգ պետք է անցնել լուծարման դեպքում, և ինչպե՞ս պետք է զրոյացվի հիմնադրի նկատմամբ պարտավորությունը: Շնորհակալություն: