Tag: Ա/Ձ

Ֆրիլանս աշխատանքի հարկեր

Լիանա.

Բարի օր։ Խնդրում եմ տրամադրել տեղեկություն հետևյալ հարցերի շուրջ․

Արդյո՞ք աշխատելով անհատապես, որպես freelance, առանց ԱՁ, և ստանալով ՀՀ-ից դուրս գրանցված կամ հարկերից ազատված կազմակերպության կողմից վարձավճար, պետք է նախատեսել հարկերի վճարումը։ Եթե այո, ապա ինչպե՞ս է գումարը որոշվում, հարկվում և վճարվում։

Արդյո՞ք freelance-ի դեպքում հարկերի վճարումը պետք է կատարվի ամսական, թե՞ տարեկան, և ի՞նչ է նախատեսված վճարումը ուշացնելու դեպքում։

Կարո՞ղ եք հղում տալ ֆրիլանս դաշտի հարկային օրենսդրությանը։ Շնորհակալ եմ։

Տեղափոխման բեռնագիր

Վահագն.

Վահագն.

Բարև Ձեզ։ ԵՏՄ-ից ներմուծման դեպքում ի՞նչ ժամկետում պետք է ներկայացնել ներմուծման հայտարարագիր հարկային տեսչությանը։ Եվ ԱՁ-ի կողմից ներմուծված ապրանքի համար տեղափոխման բեռնագիր պե՞տք է արդյոք գրել՝ սահմանն անցնելուց հետո, թե՞ ներմուծման թղթերը բավարար են ապրանքը կոնկրետ հասցե հասնելու համար։

Էլեկտրական մեքենան օրավարձով տալու համար

Գուրգեն․

Բարև ձեզ, ցանկանում եմ իմ էլեկտրական մեքենան տալ օրավարձով: Կարո՞ղ եմ արդյոք ԱՁ բացել և տալ վարձակալության այդ մեքենան: Եթե ոչ՝ ԱՁ-ին օտարելիս որևէ հարկային պարտավորություն առաջանու՞մ է:

ԱՁ-ն աշխատելու է օտարերկրյա ընկերության հետ

Zara.

Ողջույն։ Ես աշխատելու եմ արտասահմանյան ընկերության հետ որպես մարքեթինգի/կապերի մասնագետ և աշխատավարձը ստանալու համար պետք է բացեմ ԱՁ։ Հարցուփորձ անելուց հետո հասկացա, որ կան տարբեր ԱՁ-ի տեսակներ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր տեսակի հարկեր է վճարում, օրինակ՝ մեկը ԱԱՀ, մյուսը շրջհարկ, և այլն, բայց այդքան էլ հստակ չէր ինձ համար, թե որը պետք է ես բացեմ։

Հիմա ունեմ հետևյալ հարցերը․

1- իմ դեպքում ո՞ր տեսակը կլինի ամենաճիշտը և ձեռնտուն

2 – ի՞նչ հարկեր պետք է վճարեմ այդ դեպքում

3 – կարո՞ղ եմ արդյոք ինքս գրանցվել առցանց, թե՞ անհրաժեշտ կլինի հաշվապահի օգնություն։

Ինձ ասացին, որ հաշվապահը պետք է գրանցումից միանգամից հետո ինչ-որ հավելյալ գրանցում անի, բայց չհասկացա, թե դա ինչ է և արդյոք պետք է պարտադիր լինի։

4 – Բանկում պե՞տք է առանձին հաշվեհամար բացվի ԱՁ-ի համար

Շատ շնորհակալ կլինեմ պատասխանների համար։

Բանալիների պատրաստում

Ռուզաննա․

Հարգելի հաշվապահներ, ֆիզ. անձը մատուցում է հետևյալ ծառայությունները՝ բանալիների պատրաստում, կոշիկների վերանորոգում և հագուստի վերանորոգում։

1. Այս դեպքում կարո՞ղ է գործունեությունն իրականացնել որպես ֆիզ անձ՝ առանց ԱՁ գրանցելու 2. Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ ունենալ

3. Արդյո՞ք ֆիզ անձը վճարում է տարեկան դրոշմանիշային վճար

Նաև կասե՞ք, թե որն է բանալիների պատրաստման տնտեսական գործունեության դասակարգիչը, և արդյո՞ք այդ գործունեությունը հնարավոր է իրականացնել որպես ֆիզ անձ (առանց ԱՁ բացելու) միկրոհամակարգով։

Տեղեկանք ԱՁ համար

Արմեն․

Բարև Ձեզ, դեսպանատունը աշխատանքի տեղից տեղեկանք և աշխատավարձի չափ է պահանջում, բայց ես անհատ ձեռնարկատեր եմ: Ի՞նչ ձև կա տեղեկանքի, որ կարող եմ լրացնել ու հանձնել դեսպանատուն:

Պարտադի՞ր է որպես ԱՁ գրանցվել

Գարիկ․

Բարև ձեզ։ Յութուբյան ալիքից գումար ստանալու համար Google Adsense-ը պահանջում է հարկային կոդ։ Պարտադի՞ր է որպես ԱՁ գրանցվել։

ԱՁ-ն իր անձնական հաշվին գումար է փոխանցում

Եվա․

Խնդրում եմ կասե՞ք՝ եթե ԱՁ-ն իր անձնական հաշվին գումար է փոխանցում, ինչպե՞ս պետք է ձևակերպել, ի՞նչ պարտավորություն կառաջանա։ ԱՁ-ն ծառայություն է մատուցում, շրջ․ հարկի դաշտում է աշխատում։

Կար ու ձևի գործունեություն

Ռոզա․

Բարև Ձեզ։ Կար ու ձևի գործունեություն եմ ուզում ծավալել իմ տանը, կասե՞ք՝ ԱՁ եթե բացեմ, ի՞նչ հարկեր պիտի վճարեմ, որպես միկրոձեռնարկատեր կարո՞ղ եմ գրանցվել։

ԱՁ ակտիվների և պարտավորությունների հաշվառում

Կարեն․

Բարև Ձեզ։ Հարկային օրենսգրքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն անհատ ձեռնարկատերերը պարտավոր են վարել ակտիվների և պարտավորությունների հաշվառում` Կառավարության սահմանած կարգով, իսկ 10-րդ մասի համաձայն հարկ վճարողները պարտավոր են վարել անալիտիկ հաշվառում:

Հարց 1․ Կնշե՞ք Կառավարության սահմանած կարգը։

Հարց 2․ Գոյություն ունի փոքր խանութ, որի ամսական շրջանառությունը մոտ 1 մլն դրամ է։ Օրեկան ստանում է մոտ 100 տեսակի ապրանք, մոտ այդքան վաճառք է անում մանրածախ։ Այս օրենքի համաձայն, եթե ճիշտ եմ հասկացել, պետք է ամեն ստացված ապրանքը օրական մուտք անել հաշվապահական ծրագիր և վաճառքը ցույց տալ։ Այս դեպքում հաշվապահի աշխատանքի ծավալը մեծանում է և պետք է ծառայության դիմաց համարժեք գումար ուզել։ Արդյո՞ք կա տարբերակ այլ ձևով հաշվառումը անել, ավելի քիչ աշխատանք կատարել, որպեսզի այդ փոքրիկ խանութից շատ գումար չուզենք, բայց օրենքի խախտում էլ չլինի։

ԱՁ դրոշմանիշային վճար

Վարդան․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանեք հարցիս. միկրոյով աշխատող Ա/Ձ եմ, ունեմ 1 գրանցված աշխատող, որպես աշխատող իր համար վճարում եմ դրոշմանիշային գումար, ասացեք խնդրեմ՝ ես որպես Ա/Ձ ինձ համար էլ պետք է դրոշմանիշային վճար վճարեմ, եթե այո՝ որքա՞ն։

Սոց. վճար ՌԴ քաղաքացու համար

Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ՌԴ քաղաքացին ՀՀ-ում գրանցել է Ա/Ձ։ Պարտադիր կուտակային սոց. վճար կատարելու է, թե՞ ոչ։ 1974 թվականից հետո է ծնվել։

Կանխավ շնորհակալ եմ։

Արտասահմանյան ընկերությանը մատուցած ծառայություն

Բարև Ձեզ։ Ես շրջհարկով աշխատող ԱՁ ունեմ, իրականացնում եմ դիզայներական պատվերներ։ Արտասահմանյան ընկերության հետ աշխատելիս կարո՞ղ եմ իրենց նույն ձևով հաշիվ դուրս գրել, թե՞ այլ կարգ է պահանջվում։ Եվ արդյո՞ք արտասահմանյան ընկերություններին մատուցված ծառայությունները նույնպես 5% հարկվում են։
Կանխավ շնորհակալ եմ։

Ֆիզ. անձը ավտոմեքենա է վաճառել

Գոհար․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ կօգնե՞ք հասկանամ, թե ի՞նչ անեմ ֆիզ․ անձի կողմից ավտոմեքենայի օտարման ժամանակ առաջացած հարկային պարտավորության համար։ Պետք է ԱՁ բացի, և ներկայացնեմ 163 ձևը ու էլի փակե՞մ։

ԱՁ տարվա կեսից դարձել է ԱԱՀ վճարող

Գայանե․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ տարվա կեսից դարձել է ԱԱՀ վճարող և պետք է ներկայացնի շահութահարկի հաշվարկ, ընտրում է ԱՁ նոտար բաժինը, թե՞ դա միայն նոտարներին է վերաբերում։

ԱՁ մատուցում է շինարարական ծառայություններ

Անուշ․

Բարև Ձեզ, բանիմաց հաշվապահներ ջան։ ԱՁ-ն, որը մատուցում է շինարարական ծառայություն, կարո՞ղ է․

1․Մինչև հուլիսի 1-ը աշխատել միկրոյով, որպեսզի աշխատողի համար ավելորդ եկամտային հարկ չտա

2․ Հոիլիսի 1-ից, որ անցնի շրջ․ հարկի, հայտարարությունը ե՞րբ պետք է տա

3․ Շրջ․ հարկի դեպքում ի՞նչ հաշվետվություններ է հանձնելու և ի՞նչ հարկեր է վճարելու և հարկերի վճարման հավեշվետու ժամանակաշրջանը ե՞րբ է։

Շնորհակալություն։

Միկրոձեռնարկատիրության վերաբերյալ

Լիաննա․

Բարև ձեզ, ես ցանկանում եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատեր գնումների համակարգող աշխատելու համար, խնդրում եմ ասացեք՝ ո՞րն է տարբերությունը ԱՁ միկրոձեռնարկատիրության և ԱՁ չհանդիսացող միկրոձեռնարկատիրության միջև, և միկրո բացելու համար նախ պետք է ԱՁ բացել, հետո նո՞ր դիմել միկրոձեռնարկատեր դառնալու համար։

Շահութահարկի հաշվետվություն

Արտավազդ․

Շրջհարկով աշխատող ԱՁ-ը շահութահարկի հաշվետվության մեջ բացի 107 -րդ տողից ի՞նչ տողեր է լրացնում։