Tag: անհատ ձեռնարկատեր

Ֆիզ. անձը ավտոմեքենա է վաճառել

Գոհար․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ կօգնե՞ք հասկանամ, թե ի՞նչ անեմ ֆիզ․ անձի կողմից ավտոմեքենայի օտարման ժամանակ առաջացած հարկային պարտավորության համար։ Պետք է ԱՁ բացի, և ներկայացնեմ 163 ձևը ու էլի փակե՞մ։

ԱՁ մատուցում է շինարարական ծառայություններ

Անուշ․

Բարև Ձեզ, բանիմաց հաշվապահներ ջան։ ԱՁ-ն, որը մատուցում է շինարարական ծառայություն, կարո՞ղ է․

1․Մինչև հուլիսի 1-ը աշխատել միկրոյով, որպեսզի աշխատողի համար ավելորդ եկամտային հարկ չտա

2․ Հոիլիսի 1-ից, որ անցնի շրջ․ հարկի, հայտարարությունը ե՞րբ պետք է տա

3․ Շրջ․ հարկի դեպքում ի՞նչ հաշվետվություններ է հանձնելու և ի՞նչ հարկեր է վճարելու և հարկերի վճարման հավեշվետու ժամանակաշրջանը ե՞րբ է։

Շնորհակալություն։

Միկրոձեռնարկատիրության վերաբերյալ

Լիաննա․

Բարև ձեզ, ես ցանկանում եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատեր գնումների համակարգող աշխատելու համար, խնդրում եմ ասացեք՝ ո՞րն է տարբերությունը ԱՁ միկրոձեռնարկատիրության և ԱՁ չհանդիսացող միկրոձեռնարկատիրության միջև, և միկրո բացելու համար նախ պետք է ԱՁ բացել, հետո նո՞ր դիմել միկրոձեռնարկատեր դառնալու համար։

Շահութահարկի հաշվետվություն

Արտավազդ․

Շրջհարկով աշխատող ԱՁ-ը շահութահարկի հաշվետվության մեջ բացի 107 -րդ տողից ի՞նչ տողեր է լրացնում։

Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ

Նանա․

Բարև Ձեզ։ էլոսի սարք եմ ուզում գնել, տարածք վարձել և սկսել զբաղվել մազահեռացմամբ: Կասե՞ք՝ ԱՁ գրանցման դեպքում ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու:

ՀԴՄ սարք պե՞տք է գնեմ։

Wildberries գործունեության վերաբերյալ

Անի․

Բարև Ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ օգնել Wildberries-ում վաճառողի հաշվառման հարցերում։ ԱՁ–ն դեռ չի բացվել, պլանավորում է իրականացնել օնլայն վաճառք Wildberries–ում։

1) Այս դեպքում վաճառողը ԱԱՀ, թե՞ շրջհարկի հայտ պիտի տա (կարո՞ղ եք օրենսգրքից հղում տալ):

2) Ամեն վաճառքից հետո e-invoicing-ով մատակարարի անունից պիտի՞ հաշիվ գրենք ֆիզ անձի անունով

3) Եթե վաճառքները (օնլայն գնորդները) նաև ՌԴ–ում են լիելու, ապա դա դիտարկվելու՞ է որպես արտահանում

4) Իսկ ինչու՞ պետք է հաշիվ գրենք Wildberries–ին (ինչպես նշված էր բազմաթիվ մեկանաբանությունում)։

5) Wildberries-ից առանձին թղթային հաշիվներ ստանալու դեպքում պե՞տք է գրվի ինքնահաշիվներ

Այս հարցում փորձառու ընկերներ Խնդրում եմ օգնեք։

Ո՞ր տեսակի ընկերությունն է հարմար

Սյուզի․

Բարև Ձեզ։ Կամաիրավաբանական տեսանկյունից ո՞ր տեսակի ընկերությունն է (ԱՁ, ՓԲԸ, ՍՊԸ) ավելի հարմար գրանցման և լուծարման համար։

Ֆիզ. անձը վաճառել է մեքենա

Ելենա․

Բարև ձեզ։ Ֆիզ անձը մեկ տարվա ընթացքում գնել և վաճառել է մեքենա։ Հաշվետվություն տալու համար ՊԵԿ-ում ՀՎՀՀ չեն տրամադրել, քանի որ ֆիզ անձը ունի ԱՁ և համապատասխան ՀՎՀՀ։ Հարցս հետևյալն է՝ հաշվետվությունը ներկայացնելուց հետո ԱՁ-ի մոտ ոչ մի պարտավորություն չի՞ առաջանա։

ԱՁ-ն անցել է ԱԱՀ շեմը

Թամարա․

Հարգելի հաշվապահներ, ունեմ 1 հարց. ԱՁ -ը (ռեստորան) աշխատել է շրջ. հարկով: 2022թ․ նոյեմբերի 30 ից անցել է 115 մլն. շեմը և համարվել է ԱԱՀ վճարող։ Նոյեմբերի 1 օրվա համար ուղարկել ենք ԱԱՀ հաշվետվություն: Ասացեք խնդրեմ՝ շահութահարկի հաշվարկում պետք է ներառվի ամբո՞ղջ նոյեմբերի տվյալները, թե միայն նոյեմբեր 30 -ի տվյալները՝ դեկտեմբերի հետ միասին, և այդ ամիսներին ձեռք բերված ՀԴՄ կտրոնները (Սիթի) կարո՞ղ են համարվել ծախս՝ շահութահարկի հաշվարկում: Շնորհակալություն:

Ատամնատեխնիկը որպես միկրոձեռնարկատիրություն

Լուսինե․

Բարև ձեզ։ ԱՁ-ն տեխնիկի ծառայություն է մատուցում ատամնաբուժարանին, պատրաստում է օրինակ պրոթեզներ, կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում։

Դիզայներական ծառայությունների մատուցում

Տաթև․

Հարգելի հաշվապահներ, օգնեք մի 2 հարց հասկանալ․

1․ Նոր գրանցվող ԱՁ-ն, որը մատուցելու է դիզայներական ծառայություններ, ի՞նչ հարկեր և այլ վճարներ պետք է կատարի։

2․ Ինչպես նաև կուզեի իմանալ՝ եթե ԱՁ-ն աշխատելու է հեռավար կարգով և չի ապրում իր հաշվառման հասցեում, գործունեության վայր ո՞րը պետք է նշի։

Երեխայի խնամքի նպաստ

Արևիկ․

Բարև ձեզ։ Ես նոր եմ ունեցել փոքրիկիս, դեռ 10 օր է, դիմումը ներկայացրել եմ միանվագ գումարը ստանալու, հիմա 3 ամսով պետք է անհատ ձեռներեցը բացեմ։ Ինձ պետք է հասկանալ՝ կապ ունի՞ մայրության նպաստի հետ, թե՞ ոչ, կարո՞ղ եմ հանգիստ բացել, թե՞ խնդիրներ կարող են լինել, և չստանամ փոքրիկի ամսական նպաստը, որը տրվում է մինչև 2 տարեկան։

ՀԿ նախագահը՝ ՍՊԸ տնօրեն

Լիլիթ․

Բարև ձեզ։ Հնարավո՞ր է ինձ օրենքի հղումով օգնեք՝ ՀԿ նախագան, որը զբաղվում է բժշկական դասընթացներով, այսինքն ձեռնարկատիրական գործունեությունով, արդյո՞ք կարող է բացել ՍՊԸ, որտեղ 100% հիմնադիրը ինքն է լինելու, ՍՊԸ-ն վերականգնողական կենտրոն է լինելու, խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ինչպե՞ս վարվենք, որ փոխկապակցված չճանաչեն։

Կամ հնարավոր է ԱՁ բացել ՍՊԸ-ի փոխարեն, կամ հնարավոր է ՀԿ-ն ու ՍՊԸ-ն նույն վարձակալված տարածքում լինի, էս երկրորդ հարցին խնդրում եմ հստակ պատասխանել։

Շնորհակալ եմ նախապես։

Yandex առաքումներ

Հասմիկ․

Բարև ձեզ, խնդրում եմ շտապ է, անձը յանդեքսի պատվերները առաքում է հասցեներով, իր ստանալիք վճարը այդ առաքման դիմաց վճարվող գումարն է։ Յանդեքսը պարտադրում է առաքողին ա/ձ բացել, ամեն ամիս առաքումից առաջացած գումարի չափով յանդեքսի հաշիվ դուրս գրի, որպեսզի փոխանցվի իր հաշվին, հարցս է՝ կարո՞ղ է ա/ձ- ն միկրոյով աշխատի։

Ոսկյա զարդերի վաճառք

Ալինա․

Բարև ձեզ։ Ոսկյա զարդերի վաճառքը ինչպե՞ս է հարկվում ԱՁ-ի դեպքում, ի՞նչ հարկեր է անհրաժեշտ վճարել։

ԱՁ դրոշմանիշային վճար

Գևորգ․

Բարև ձեզ: Կխնդրեմ օգնեք՝ ԱՁ-ն աշխատում է որպես միկրոձեռնարկատիրություն։ 2022 թվականին տարեկան շրջանառությունը կազմել է 18 381 750 դրամ: Ինչքա՞ն պետք է դրոշմանիշային վճար վճարեմ 2023 թվականին տարեկան, և արդյո՞ք դրա համար տարեկան հաշվետվություն պետք է ուղարկեմ: Շնորհակալ եմ:

Սոց․ վճարի պարտավորություն

Սուրեն․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք՝ եթե Ա/Ձ -ն աշխատում է շրջհարկով, այդ դեպքում համարվու՞մ է սոցիալական վճար վճարող: Եվ կապ ունի՞ արդյոք՝ անհատ ձեռնարկատերը ծնվել է 1974 թ.-ից առաջ կամ հետո:

ԱՁ-ն ցանկանում է ՍՊԸ գրանցել

Գայանե․

Հարգելի հաշվապահներ, ԱՁ- ի գործունեությունը մարզում է, հագուստի փոքրիկ խանութ, աշխատում է շրջհարկով։ Նույն ԱՁ-ն կարո՞ղ է իր անունով ՍՊԸ բացել։ Մեքենաների ներմուծմամբ է զբաղվելու տարբեր երկրներից։ Ի՞նչ հարկատեսակով խորհուրդ կտաք աշխատել։ Խնդրում եմ մանրամասնեք նաև հարկերը՝ ի՞նչ հարկեր է վճարելու։ Կանխավ շատ շնորհակալ եմ։