Tag: առցանց

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առցանց գնումներ կատարելու դեպքում հիմնավորող փաստաթղթեր

Զառա Սահակյան. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք 2018թ.-ից online գնումների դեպքում համապատասխան կայքերից վերցված փաստաթղթերը հիմնավորող են համարվում, և ծախսը նվազեցվում է շահութահարկի հաշվարկի դեպքում: Եթե ԱՅՈ, խնդրում եմ հղում անել համապատասխան հոդվածին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքների ներմուծում ինտերնետ-խանութի միջոցով

Ամալյա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ: Ցանկանում եմ Հայաստան ներմուծել որոշ ապրանքներ ԱԼԻԲԱԲԱ կայքից: Ունեմ մի քանի հարց՝ 1. Մեծաքանակ պատվերներ տալու և դրանք հետո վերավաճառելու համար անհրաժե՞շտ է բացել ԱՁ: 2. Ինչպե՞ս հաշվարկեմ, թե որքան մաքս պետք է վճարեմ ապրանքի համար: 3. Եվ կա՞ մարդ, ով տեղյակ է կայքից և կայքի ապահովությունից: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առցանց առևտուր անելու համար

Թամարա. Ուզում եմ առցանց սոց. ցանցերի միջոցով գովազդ անել և վաճառել ապրանքներ, բայց իմ անունով ԱՁ կամ ՍՊԸ չունեմ, կարո՞ղ եմ, թե՞ հարկային դաշտ պետք է մտնել, ու եթե ԱՁ բացեմ, կարո՞ղ եմ տարբեր ապրանքներ վաճառել՝ թանկարժեք մետաղից սկսած՝ վերջացրած կահույքով կամ մեխով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առցանց առևտուր իրականացնելու համար

Արթուր. Բարև ձեզ: Ես կցանկանայի իմանալ` օնլայն մանրածախ առևուր իրականցնելիս Ա/Ձ-ով ՀԴՄ պե՞տք է ունենալ, և ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինտերնետ խանութ բացելու համար

Կարեն. Բարև ձեզ: Ուզում եմ փոքրիկ ինտերնետ խանութ բացել՝ վաճառելով ձմեռային գլխարկներ: Սակայն ընկերություն դեռ չեմ ուզում գրանցել, քանի որ չգիտեմ` կաշխատի միտքը, թե ոչ: Հավանաբար կգրանցեմ այն ժամանակ, երբ զգամ որոշակի շրջանառություն կա՝ մի քանի ամսից: Ի՞նչ տույժեր կամ պատիժ է նախատեսված, եթե հարկային ծառայությունն այդ ընթացքում "բռնացնի": Արդյո՞ք ավելի թեթև չեն վերաբերվում սկսնակ, փոքրիկ ինտերնետ խանութին՝ մինչև դառնա բիզնես:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առցանց գործունեություն ծավալելու համար

Մարի. Բարև ձեզ: Օնլայն գործունեություն ծավալելու (ֆեյսբուքյան էջ, կայք) և որևէ ծառայություն գովազդելու և առաջարկելու համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ: Անվանումը ինչ-որ տեղ պե՞տք է գրանցվի, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է առցանց գործունեությամբ զբաղվել

Նորայր. Բարև ձեզ: Եթե ուզում եմ սկսել օնլայն բիզնես, բայց չգիտեմ՝ կաշխատի, թե ոչ, չգիտեմ՝ մեկ ամիս հետո իրեն կարդարացնի, թե ոչ, չգիտեմ՝ կկարողանամ այդ կայքի միջոցով գումար աշխատել ու հարկերը վճարել, թե ոչ, և այդպես մի քանի կայքեր: Կարո՞ղ եմ առաջին մի քանի ամիսը հարկայինում չգրանցվել: Ու եթե չգրանցվեմ, ինչ-որ խնդիրներ կլինե՞ն: Ասեմ, որ կայքում կա փողի փոխանակություն՝ մի օգտվողի հաշվից դեպի մյուսի հաշիվ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առցանց վաճառքով զբաղվելու համար

Արսեն. Բարև ձեզ: Ունեմ կայք, որը պատրաստվել է օնլայն վաճառքով զբաղվելու համար, կա՞ արդյոք դրա համար սահմանված հարկ, և եթե կա, ի՞նչ է պետք դա գրանցելու համար, և եթե չգրանցել սկզբնականում, տուգանքի չափ կա՞ դրա համար սահմանված և ինչքա՞ն։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվությունները առցանց հանձնելու համար

Արմեն. Հաշվապահներ, ո՞վ է տեղյակ՝ ինչ է անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները առցանց ուղարկելու համար, թե չէ յուրաքանչյուր ամսվա սկզբում բավական ժամանակատար գործընթաց է դառնում վիճ. հաշվետվություններ հանձնելը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Սեդա. Բարև ձեզ: Եթե ընկերությունը գրանցվելուց հետո ունի միայն հիմնադիր անձ, կա շրջանառության հարկով հարկման դիմում և վերջին եռամսյակում մեկ պայմանագիր, ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնի ՊԵԿ: Ընկերությունը ՍՊԸ է և մատուցում է առցանց ծառայություններ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործունեությունը ենթակա է հարկման

244 Արփինե. Ես ցանկանում եմ օնլայն առևտրով զբաղվել: Ինտերնետ կայքով ապրանք պատվիրել արտասահմանից, սոցիալական ցանցի միջոցով գտնել գնորդներ, սակայն առևտուրը իրականացնել ոչ թե օնլայն տարբերակով, այլ գնորդների հետ հանդիպել, վերցնել գումարը և տալ ապրանքը: Այդ դեպքում գործունեությունը հարկման ենթակա՞ է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու համար

Արմո. Բարև: Հարցս հետևյալն է: Ես գրանցված եմ Հրազդանում, բայց ուզում եմ գործունեություն ծավալել Երևանում: Հրազդանի հարկային գնալ-գալը մի քիչ անհարմար է: Կարո՞ղ եմ արդյոք գրանցվել որպես անհատ ձեռնատկատեր առանց հարկային կամ պետ. ռեգիստր այցելելու: Կարո՞ղ եմ հետագայում հարկային հաշվետվություններս ներկայացնել առցանց:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինտերնետ խանութ

Անդրանիկ. Բարև ձեզ: Ես ունեմ առցանց խանութ, միայն ինտերնետ վաճառք է ինձ մոտ: Ինձ կարո՞ղ եք տեղեկություն տալ Հայաստանում ինտերնետ վաճառքի մասին ցանկացած որոշումների, կայքերի վերաբերյալ, ոչ մի նյութ չեմ կարողանում գտնել: