Tag: արձակուրդային

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Իզաբելլա. Խնդրում եմ ինձ օգնեք, եթե մինչ աշխատանքային օրենսգրքի փոփոխվելը ամենամյա արձակուրդայինը հաշվվում էր այսպես` օրինակ 95.000/30.4*28, ապա փոփոխվելուց հետո պետք է հաշվել այսպե՞ս` 95.000/21*20: Խնդրում եմ մանրամասն բացատրել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Նաիրա. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք` միջին աշխատավարձը 103.500 դրամ է, աշխատել է 8 ամիս և պետք է արձակուրդ գնա: Իմ հաշվելով արձակուրդը 26 օր է, մաքուր աշխատավարձը հաշվել եմ 128.154 դրամ, իսկ պահումները հանած` 112.448 դրամ: խնդրում եմ, եթե սխալ եմ հաշվել, ինձ գրեք ճիշտ պատասխանը մանրամասնորեն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի վճարման վերաբերյալ

Ani. Հարցս ամենամյա արձակուրդի վճարմանն է վերաբերում. արդյոք հաշվարկված արձակուրդայինի հետ վճարվում է նաև տվյալ ամսվա մեջ մինչ արձակուրդ գնալը աշխատելու դիմաց վճարման ենթակա աշխատավարձի գումարը: Խնդրում եմ հղում տալ համապատասխան հրահանգը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Մանուշ. Բարև Ձեձ, ես ինքս հաշվապահ եմ, աշխատում եմ համայնքապետարանում ու արձակուրդ եմ գնացել օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 13-ը ներառյալ 28 օրացույցային օրով, իհարկե չիմանալով ԱՕ օրենքի փոփոխության մասին, հիմա ուզում եմ իմանալ, իմ սեպտեմբեր ամսվա աշխատավարձիս հաշվարկը անելիս ինչպե՞ս պետք է հաշվեմ 14.09-30.09.2010թ. աշխատած ժամանակահատվածի համար` աշխատանքային օրերո՞վ հաշվարկս անեմ, թե՞ օրացուցային օրերով, եթե աշխատավարձիս մեկ ամսվա չափը 55000 դրամ է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատակիցը արձակուրդ է գնում

Լիանա. Բարև Ձեզ: Ես կցանկանայի իմանալ, եթե աշխատակիցը արձակուրդ է գնում սեպտեմբերի 16-ից, իսկ սեպտեմբերի 30-ին նրա պայմանագիրը ավարտվում է, 3 օր առաջ, այսինքն սեպտեմբերի 13-ին պիտի վճարվեր նրա արձակուրդայինը, թե կարելի է վճարել սեպտեմբերի 16-ին: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Վրույր. Ես ստանում եմ ամսական 100 000 դր, 5 օրյա աշխատանքային օրով: Օգոստոսի 9-ին գնացել եմ արձակուրդ 20 օրով: Օգոստոսի 6-ին ստացել եմ թե արձակուրդայինս, և թե 1-8 աշխատանքային օրերի աշխատավարձս: Վերադարձել եմ արձակուրդից և աշխատել եմ 30/08-ից: Ուզում եմ իմանալ, թե օգոստոսի 30-ի և 31-ի համար ես որքան գումար կստանամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը աշխատում է 2010 թվականի մարտի 1-ից

Լիանա. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք, ճի՞շտ եմ մտածում, թե ոչ: Կազմակերպության աշխատակիցը աշխատում է 2010 թվականի մարտի 1-ից, պայմանագիրը ավարտվում է 2010 թվականի սեպտեմբերի 30-ին: Ես կարող եմ այդ աշխատողին սեպտեմբերի 16-30 տրամադրել արձակուրդ, վճարել արձակուրդային, իսկ պայմանագիրը չերկարացնել առանց վերջնահաշվարկի: Եվ արձակուրդային վճարի համար սոց. վճարները տրվում են արդյոք: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Armen. Բարև Ձեզ: Խնդրում եմ բացատրեք, ինչպե՞ս է հաշվարկվում աշխատավարձը, երբ գտնվում ես արձակուրդում: Օրինակ՝ ես ստանում եմ հարկերը հանած 320,000 դրամ(մաքուր) միջին ամսական աշխատավարձս կազմում է 300,000 դրամ: Ես գնացել եմ արձակուրդ 2010 թվականի օգոստոսի 2-ից 15-ը ներառյալ: Որքա՞ն գումար ես պետք է ստանամ տվյալ ամսվա համար (աշխատավարձ + արձակուրդային): Կանխավ շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի փոխհատուցում

Հայկ. 9 տարվա չօգտագործված արձակուրդի հաշվարկ աշխատանքից ազատման դեպքում, ազատվել է աշխատանքից 17.08.2010թ.: Վերջին ամսվա աշխատավարձի չափը կազմում է 210000դրամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկի փոփոխություններ

Թերեզա. Բարև բոլորին, խնդրում եմ, կարո՞ղ եկ ինձ ասել մի սայթ, որտեղ ես կարող եմ արձակուրդայինի հաշվարկի փոփոխությունների հետ ծանոթանալ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի հատուցում

Hasonic. Հարգելի հաշվապահներ, ԱՕ փոփոխություններից արդյոք հետևում է, որ 6 ամիս չաշխատած աշխատողին աշխատանքից ազատելիս վերջնահաշվարկը չի ներառում արձակուրդի համար տրվող հատուցումը, քանի որ նա դեռ ձեռք չի բերել արձակուրդի իրավունք: Շնորհակալություն նախապես:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Մելինե. Հարգելի հաշվապահներ խնդրում եմ պատասխանեք, ինչպե՞ս վարվել ամենամյա տրամադրվող արձակուրդի հետ, եթե այն չի ընկնում մեկ ամսվա մեջ։ Ենթադրենք աշխատողը գնացել է արձակուրդ հուլիսի 20-ին և պետք է վերադառնա արձակուրդից օգոստոսի 18-ին, այսինքն հուլիս ամսում 11 օր կլինի արձակուրդում, իսկ օգոստոսին 17 և ենթադրենք ընդհանուր արձակուրդայինը հաշվարկվել է 80000 դրամ։ Ըստ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ Հրահանգի 33-րդ կետի Հուլիսի 11 օրվա արձակուրդայինը կկազմի 31430դրամ (80000/28*11, իսկ օգոստոս ամսվա համար 48570(80000/28*17)։ Սոց վճարները համապատասխանաբար կկազմեն Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Nano. Հարգելի էքսպերտ, շատ եմ խնդրում օգնել ինձ հետևյալ հարցում. Մեր կազմակերպության աշխատակիցներից մեկը մեկ տարի առաջ համատեղությամբ աշխատում էր նաև բուհում, մեր մոտ հիմնական աշխատող համարվելով: Այս ուս. տարվա վերջ, հուլիսին նա ցանկանում է մեր մոտ լինել համատեղությամբ իսկ բուհում հիմնական աշխատող: Բուհի կադրերի բաժնի աշխատակիցը ինձ ասեց որ աշխատանքային գրքույկը փակեմ: Ես ուզում էի համաձայնագիր կցել պայմանագրին փոխադրելով հիմնական աշխատանքից համատեղումով աշխատանքի համաձայն իր դիմումի: Բայց նույն կադրերի աշխատակիցը պարտադրել էր, որպեսզի ես գրքույկի մեջ գրեմ հետևյալը. Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՕ փոփոխություն

Լուսինե. Բարև Ձեզ. Ես աշխատում եմ սեզոնային աշխատանքային պայմանագրով, որտեղ նշված է. որ պայմանագիրս լուծելիս ինձ պետք է տրվի հատուցում` յուրաքանչյուր ամսվա համար 2 աշխատանքային օր հաշվարկով: Սակայն ԱՕ-ի նոր փոփոխությամբ այն չի նախատեսվում , քանի որ ԱՕ-ի 100 հոդվածի 3-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել և գործատուն դա ինձ հաստատ չի վճարի: Խնդրում եմ պատասխանեք իրավաբանորեն և հիմնավորված, արդյոք դա իրավացի է, և գործատուն ճիշտ է վարվում թե ոչ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ես աշխատում եմ արդեն 7 ամիս և դեռ աշխատելում եմ 8 ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատված: Դուք հավանություն տալիս եք օրենքի նման փոփոխությանը: Կանխավ շնորհակալություն :
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատող է ազատվում աշխատանքից

Թերեզա. Բարեվ բոլորին, խնդրում եմ ասեք եթե աշխատող է ազատվում աշխատանքից, նրա աշխատավարձը ինչպե՞ս է հաշվարկվում, տրվու՞մ է արձակուրդ, թե ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Գագիկ. Բարև Ձեզ,կխնդրեի պատասխանեիք,թե արդյոք վերջնահաշվարկ տալիս են դպրոցում մեկ ուստարի աշխատած մանկավարժին,եթե նա օգտվել է բոլոր արձակուրդներից և ստացել է արձակուրդային:Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Սյուզի. Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. Եթե աշխատողը 2 տարի 10 օր աշխատել է և արձակուրդ չի գնացել, միջին ամսական աշխատավարձը կազմում է 91000 դրամ ինչպես հաշվարկեմ վերջնահաշվարկ և ինչ պահումներ անեմ: Ձև Ֆ10 ինչպե՞ս լրացնեմ: Խնդրում եմ պատասխանեքˋ մանրամասն պարզաբանելով: Եվ եթե հնարավոր է, գրեք, թե որտեղից կարող եմ կարդալ այդ մասին: Կանխավ շնորհակալ եմ.....