Tag: արձակուրդ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ի՞նչպես հաշվարկել նպաստը

Մարիամ. Բարի երեկո, հարգելի կոլեգաներ։ Հարցս այսպիսինն է՝ ունեմ աշխատակցուհի, ում փետրվարի 15-ից մարտի 15-ը ժամանակահատվածի համար հաշվարկել եմ արձակուրդային, վճարել եմ, և 2 օր առաջ տվյալ աշխատակցուհին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ` հղիության և մայրության նպաստ հաշվարկելու համար՝ փետրվարի 23-ից հուլիսի 12-ը։ Ծրագիրը թույլ չի տալիս հաշվարկ կատարել, քանի որ ապագա ամսվան բաժին ընկնող եկամուտ ունի տվյալ աշխատակիցը։ Ի՞նչպես վարվել այս դեպքում, ի՞նչպես հաշվարկել նպաստը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Անուշ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատակիցը աշխատում է մասնավոր և պետական դպրոցներում: Մասնավոր դպրոցում ամռան 3 ամիսը աշխատակցին ազատում են աշխատանքից, սեպտեմբեր ամսին նորից ընդունում։ 1. Մայրության նպաստը ո՞ր գործատուի մոտից պետք է ստանա: 2. Աշխատակիցը կարո՞ղ է իր ցանկությամբ ընտրել այն աշխատավայրը որտեղից նպաստ ստանա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի ամենամյա արձակուրդայինը

Eddav. Բարև Ձեզ: Ասացեք, խնդրեմ՝ ամենամյա արձակուրդայինը որքա՞ն կլինի: Օրինակ՝ աշխատողը՝ ծնված 1971, արձակուրդ գնացել է 23.02.2021 միչև 09.03.2021, կեղտոտ աշխ. 89 700 /մաքուր 68 000/, արձակուրդի օրեր 25 օր:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Zhenya. Բարև Ձեզ: Ներեցեք՝ ուզում եմ իմանալ, ես ինչքա՞ն ֆիզ. արձակուրդ պետք է ստանամ, եթե աշխատում եմ մեկ տարի: Աշխատավարձս՝ կեղտոտ, 108 000 դրամ է կազմում: Եվ Ա/Ձ ունեմ, բայց միկրո, այդ դեպքում էլ կարո՞ղ եմ ստանալ, թե՞ միայն մեկ աշխատավայրից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Անի. Եթե աշխատողը 3 տարի /60 աշխատանքային օր/ չի օգտվել ամենամյա արձակուրդից և մարտի 01-ից ցանկանում է դուրս գալ աշխատանքից՝ ինչպե՞ս պետք է գրել վերջնահաշվարկի հրամանը, ո՞ր օրվանից պետք է հաշվել վերջնահաշվարկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Լուսինե. Բարև Ձեզ: Ես Լուսինեն եմ, աշխատում եմ որպես խորհրդատու վաճառողուհի: 2 ամսից գնալու եմ ֆիզ. արձակուրդ, ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս են հաշվելու իմ ֆիզ. արձակուրդի գումարը, քանի որ ես բավականին բարձր եմ վարձատրվում, բայց գրանցված է ավելի ցածր աշխատավարձ, քան ես ստանում եմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք ամենամյա արձակուրդայինի չափը կարող է նվազագույն աշխատավարձից ցածր լինել

Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ՝ ամենամյա արձակուրդի չափը կարո՞ղ է նվազագույն աշխատավարձից ցածր լինի, օրինակ՝ ասեք որքան կլինի, եթե աշխատողը՝ ծնված 1991թ-ին, արձակուրդ գնացել է 01.02.2021 միչև 28.02.2021: Կեղտոտ աշխ.՝ 92 700, մաքուր՝ 68 000, արձակուրդի օրեր 20 օր: Օրինակ՝ արձակուրդ գնում է 2021թ. փետրավարի 1-ից միչև փետրվարի 28-ը: Ինչքա՞ն կկազմի այն, խնդրում եմ ասեք և գրեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս վարվել աշխատանքային պայմանագրի հետ

Անի. Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետը սահմանված է եղել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը և նա 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի փետրվարի 17-ը ներառյալ գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, 2021 թվականի փետրվարի 18-ից անցնելու է երեխայի խնամքի արձակուդի՝ ինչպե՞ս վարվել նրա աշխատանքային պայմանագրի հետ: Հավելյալ նշեմ, որ այդ ընկերության համար ամեն տարի հաստիքացուցակ է փոխվում և բոլոր աշխատողների պայմանագրի ժամկետը նշվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը, իսկ հաջորդ տարվա հունվարին կնքվում է նոր համաձայնագիր, որով երկարացվում է պայմանագիրը և նշվում մնացած փոփոխությունները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Սուսի. Բարև Ձեզ: Գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում /երեխան 1,3 տարեկան է/: Ապրիլ ամսից վերադառնում եմ աշխատանքի, սակայն սեպտեմբերից նորից գնում եմ ֆիզ. արձակուրդ։ Հիմա ցանկանում եմ իմանալ՝ ինչպե՞ս են հաշվարկելու իմ ֆիզ. արձակուրդիս գումարը /աշխատած ամիսը կազմում է 6 ամիս, աշխատավարձը՝ 180 000դր, ընդհանուր ստաժը տվյալ կազմ. 9տ/:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ճի՞շտ է արդյոք վճարվել արձակուրդայինը

Լիաննա. Հարգելի գործընկեր, հարցս հետևյալն է. Աշխատակիցը կազմակերպությունում աշխատել է 2000-2021թթ. ընկած ժամանակահատվածում: Վերջինս չի օգտագործել 2000-2002թթ. արձակուրդը և ուզում է գնալ արձակուրդ: Ճի՞շտ է արդյոք 2000-2002թթ.-ի համար վճարվել արձակուրդը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում դեկրետից դեկրետ գնալու դեպքում նպաստը

Մելինե. Բարև Ձեզ: Կասեք՝ ինչպես է հաշվարկվում ֆիզից ֆիզը: Օրինակ՝ եթե աշխատողի մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդը վերջանում է 26.02.21-ին և ինքը սպասում է երկրորդ բալիկին, երկրորդ ֆիզը հաշվելու համար ի՞նչն եմ հիմք վերցնում: Եվ առաջինի ավարտից հետո ես ազատում եմ իրեն, թե՞ երկրորդի ավարտից հետո եմ ազատում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը քանի՞ անգամ կարող է գնալ արձակուրդ իր հաշվին

Դավիթ. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ ասել՝ աշխատողը իր հաշվին տարին քանի՞ անգամ կարող է գնալ արձակուրդ և ինչքա՞ն ժամանակով: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է դիմում գրել երեխայի խնամքի արձակուրդի համար

Անի. Բարև Ձեզ: Եթե աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանում է ս.թ. փետրվարի 19-ին, ե՞րբ պետք է դիմում գրի երեխայի խնամքի արձակուրդ վերցնելու համար, և արդյո՞ք իր ցանկությամբ է լինելու՝ 3 տարով, թե՞ 2 տարով վերցնի խնամքի արձակուրդը: Եվ արդյո՞ք այդ ժամկետում սոց. վճար է վճարվելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է դեկրետում գտնվող աշխատակցին ազատել

Բարև Ձեզ: Ես հիմա ֆիզ. արձակուրդում եմ: Երկու տարեկան է բալիկս։ Իմ հաստիքը փակել են։ Իրավունք ունե՞ն ինձ ազատել աշխատանքից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Արման. Բարև Ձեզ: Մայրության նպաստ եմ հաշվարկում, աշխատակիցը հաշվետու 12 ամիսների ընթացքում գտնվել է առաջին երեխայի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Համաձայն ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի 22-րդ հովածի 9-րդ կետով ասվում է, որ հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Ինչպե՞ս վարվեմ, երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 2019թ. դեկեմբերի 5-ին և դեկտեմբերի 29-ին ուղարկվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այսինքն՝ արձակուրդի նախորդ ամսում չի աշխատել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի հետ կապված

Անի. Բարև Ձեզ: Աշխատողը 2020 թվականի օգոստոս ամսին օգտագործել է ուսուցիչների հասանելիք 35 օր արձակուրդը։ Սեպտեմբերին աշխատել է և ստացել 152 780 դրամ աշխատավարձ և հոկտեմբերի 29-ին գնացել է ֆիզ.: Պետք է վերադառնա 2021 թվականի մարտի 17-ին: Հարցս հետևալն է՝ մարտի 17-ին կարո՞ղ է գնալ արձակուրդ սեպտեմբերից մարտ ամիսների համար, քանի օր և միջին ամսականի համար այդ ամիսների ընթացքում մեկ լիարժեք ամիս է լինում 152 780 դրամ։ Նշեմ՝ սեպտեմբերից 6 օրյա է աշխատում դպրոցը։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Աննա․ Ֆիզ. արձակուրդից հետո վերադարձել եմ աշխատանքի, հիմա նորից պետք է գնամ ֆիզ․ արձակուրդ: Վերադառնալուց հետո աշխատել եմ 7 ամիս: Ինչպե՞ս է հաշվարկվելու այս դեպքում ֆիզ. արձակուրդի գումարը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդ տրամադրելու վերաբերյալ

Անի․ Բարև Ձեզ։ Աշխատողն աշխատանքի է ընդունվել 2019 թվականի դեկտեմբերին, արձակուրդ է գնացել 2020 թվականի դեկտեմբերին։ Կարո՞ղ է մինչև ս.թ. դեկտեմբեր ամիսը օգտվել ամենամյա արձակուրդից: