
Ապրանքի արտահանում
Nazeli.
Հարգելի հաշվապահներ, ես սկսնակ հաշվապահ եմ և դժվարանում եմ այս հարցում: Ուզում ենք արտահանում կատարել Ռուսաստանի Դաշնություն: Խնդրում եմ պարզաբանել, արտահանման ժամանակ, երբ ԱԱՀ-ով չենք ուղարկում և դուրս ենք գրում սովորական հաշիվ, ի՞նչ հիմքի վրա ենք պահանջում պետությունից ԱԱՀ և ի՞նչ կարգով է այն կատարվում, ինչպե՞ս է արտացոլվում ԱԱՀ հաշվետվության մեջ: Շնորհակալություն:

Ոգելից խմիչքների արտահանում
Գրիգոր.
Ինչ՞ օրենքով է կարգավորվում ՀՀ արտադրության ոգելից խմիչքների արտահանումը։ Որտեղի՞ց կարելի է ստանալ համապատասխան կոնսուլտացիա։

Հարկային հաշիվների դուրսգրում նոր եղանակով
Eva.
Եթե կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, բայց գործարքների մեծ մասը հարկվում է ԱԱՀ-ի զրոյական տոկոսադրյույքով /արտահանում/, պե՞տք է արդյոք այդ գործարքների մասով դուրս գրվեն նոր եղանակով հաշիվներ:
Շնորհակալություն:

Կազմակերպությունը ներմուծել և արտահանել է ապրանք
Արթուր.
Կազմակերպությունը ներմուծել և արտահանել է ապրանք, ընդ որումˋ ամբողջ ապրանքը, այն ինչպե՞ս պետք է արտացոլվի հաշվապահության և ԱԱՀ-ի հաշվարկում:

Էլեկտրոնային հարկային հաշիվների հետ կապված
Նարինե.
Բարև ձեզ,
Իսկ ո՞վ կարող է պատասխանել իմ հարցին այս նոր օրենքիˋ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների մասին:
Եթե կազմակերպությունը արտահանում է Եվրոպա, և այդ դեպքում մենք գրում ենք հաշիվ-ապրանքագիր, արդյոք մենք էլ պետք է անցնենք այդ եղանակին:
Կանխավ շնորակալ եմ:

ԱԱՀ-ի հաշվանցում
Նաիրա.
Հարգելի հաշվապահներ,խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը.
2008 թվականին ընկերությունը ներմուծել է անմիջական արտադրողից ապակյա շշեր խմիչք շշալցնելու համար: ԱԱՀ-ն,որ մուծվել է հայտարարագրելիս չի հաշվանցվել և հետաձգվել է և հաշվանցվել է համամասնորեն միայն խմբաքանակում ընդգրկված շշերի չափով ամեն արտահանման ժամանակ:Որպես հղում եղել է հոդված 26-ը և այն,որ ապակյա շիշը հանդիսանում է բազմակի օգտագործման տարա:Ինձ թվում է,որ սխալ եմ վարվել:

Արտահանման և ներմուծման հայտարարագրերի վերաբերյալ
Արմեն.
Հարգելի գործընկերներ որտեղից կարող եմ գտնել արտահանման և ներմուծման մաքսային հայտարարագրերում կատարված գրառումների բացատրությունները և դրանց ձևաթղթերը նախապես շատ շնորհակալ եմ.....

Ընկերությունը զբաղվում է արտահանմամբ
Արմեն.
Բարև բոլորին: Ընկերությունը զբաղվում է նաև արտահանմամբ: Արդյոք արտահանված ապրանքի համար առաքման գրքում դիտվում է որպես տեղափոխում և տեղափոխման վայրի հասցեն գրվում է Մաքսատան կամ Մաքսային կետի հասցեն: Ընդ որում տեղափոխման ժամանակ որևէ տրանսպորտային կազմկերպ-ից կամ սեփական տրանս. միջ. չեն օգտվել այդ դեպքում ապրանքն ուղեկցողի սյունակը դատարկ պետք է լինի ինչես ես հասկանում եմ, և ընդհանրապես տեղափոխման վայրը սյունակում հարկ է նշել հասցեն? Եթե առաքումը կատարվել է առձեռն....և ևս մեկ հարց առաքման ժամը պարտադիր է նշել: Նախապես շատ,շատ,շատ շնորհակալ եմ:

Գարեջրի արատահանում
Լուսինե.
Բարև Ձեզ,
Մենք ցանկանում ենք գարեջուր արտահանել Եվրոպա և ԱՄՆ, բայց կոնկրետ չգիտենք ինչ թղթաբանություն է պետք լրացնել և կարգը; Կարող եք դուք մեզ օգնել այս հարցում:
Հարգանքներով,
Լուսինե

Խոտան
Ելենա.
Հարգելի կայքից օգտվող հաշվապահներ...
Ես աշխատում եմ որպես հաշվապահի օգնական ոչ մեծ բայց ներմուծող մանրամեծածախ առեւտրով զբաղվող կազմակերպությունում: Ինձ հուզում է մի հարց կապված խոտան ապրանքների հետ: Լինում են շատ դեպքեր երբ գնորդը ապրանքը ետ է վերադաձնում ԽՈՏԱՆԻ պատճառով, իսկ ապրանքը երաշխիքի մեջ է: Ներկա պահին ունեմ մեծ քանակությամբ կուտակված Խոտան: Ինչպես է կատարվում այդ տեսակ ապրանքի դուրսգրումը???
Ըստ կարգի ես պետք է վերադարձնեմ իմ մատակարարին, սակայն արտահանումը շատ ծախսատեր է ստացվում: Ինչպես վարվել???
ՕԳՆԵՔ
Վերջին մեկնաբանություններ