Tag: դադարեցում

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն գործունեություն չի ծավալել

Սամվել. Բարև ձեզ: Ես ֆիզիկական անձ եմ և դարձել եմ Ա/Ձ: Սակայն, հանգամանքներից ելնելով, ոչ մի գործունեություն չեմ ծավալել և ոչ մի պայմանագիր չեմ կնքել: Եվ հիմա ցանկանում եմ կասեցնել: Խնդրում եմ, ինձ ասեք՝ ես կասեցման դեպքում պարտավորություն ունե՞մ ինչ-որ մուծումներ կատարել, և եթե այո, խնդրում եմ ասել՝ որտեղ և ինչ չափով: Իմ անունով Ա/Ձ հանելուց հետո չի անցել 20 օր, սակայն ամիս է փոխվել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն չի ներկայացրել գործունեությունը վերսկսելու հայտարարություն

Արթուր. Խնդրում եմ, շտապ է: Եթե Ա/Ձ-ն դադարեցման հայտարարություն ունի չաշխատելու մասին, մի քանի ամիս հետո սկսել է աշխատել առանց վերսկսելու հայտարարություն ներկայացնելու, բայց հաշվետվություն ներկայացրել է, ի՞նչ պետք է անի, ներկայացնի հայտարարություն հետին թվո՞վ, թե՞ այսօրով, վարչական կա՞ այս դեպքում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Հռիփսիմե. ՍՊԸ-ն պետական գրանցում է ստացել 20.09.2019թ.: Մինչ օրս չի սկսել որևէ գործունեություն իրականացնել: Շրջանառության հարկ վճարելու մասին դիմում չի ներկայացվել: Արդյո՞ք պետք է ներկայացնել այս տարվա 3-րդ եռամսյակի հարկային հաշվետվություն: Եթե այո, ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել, թե՞ կա հնարավորություն գործունեությունը չսկսելու կամ կասեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքային ստաժի վերաբերյալ

Անի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերում է աշխատանքային ստաժին: 1. Քանի՞ տարվա ստաժ են հաշվարկվում բակալավրն ու մագիստրատուրան, եթե ուսումն ավարտելուց 3 ամիս անց անցել եմ աշխատանքի: Դրա համար պե՞տք է բուհի կողմից լրացվեր գրքույկը: 2. Երեխայի խնամքի արձակուրդի շրջանը և՞ս ստաժ է համարվում և որքա՞ն է հաշվարկվում: 3. Ա/Ձ-ով եմ գործունեություն ծավալել նախքան երեխայի խնամքի արձակուրդի մեջ գտնվելը, այժմ Ա/Ձ-ն դադարեցված է: Ե՞րբ կարող եմ լուծարել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն դադարեցրել է իր գործունեությունը

Արմեն. Բարև ձեզ: Ես 2018 թվականի հունվարի 17-ին հաշվառումից հանել եմ իմ ԱՁ-ն, 2017 թվականի տարեկան հաշվետություն չներկայացնելու համար 20 000 տուգանք է եկել, և գործն ուղարկել են ՀՀ ԴԱՀԿ: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անհրաժեշտություն է առաջացել մեքենա գրանցել ՍՊԸ-ի անունով

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն ժամանակավոր դադարեցված է, և հիմա անհրաժեշտություն է առաջացել մեքենա գրանցել ՍՊԸ-ի անունով, որից հետո ՍՊԸ-ն նորից պետք է ժամանակավոր դադարի դիմում ներկայացնի: Խնդրում եմ ասել՝ պետավտոտեսչությունում մեքենան գրանցելու համար ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ինչ հարկային պարտավորություններ կառաջանան մեքենան գրանցելուց հետո և ինչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն, եթե մեքենան բալանս մուտք չի արվելու: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ-ի գործունեության դադարեցում

Դավիթ. Բարև ձեզ: Ես հանդիսանում եմ ՀԿ-ի նախագահ և ցանկանում եմ ժամանակավորապես դադարեցնել այն։ Ինչպիսի՞ գործընթաց պետք է իրականացվի, և հաջողությամբ իրականացնելուց հետո ինչ-որ հաշվետվություններ պե՞տք է ներկայացվեն հարկային, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է լուծարվել

Դավիթ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Գրանցել եմ Ա/Ձ, սակայն, իրադարձություններից ելնելով, այն չի օգտագործվել (մոտ 3 ամիս), և ID քարտը չի ակտիվացվել: Ինչպե՞ս կարող եմ փակել կամ սառեցնել Ա/Ձ-ն՝ խուսափելով խնդիրներից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նախագահի փոփոխություն կազմակերպությունում

Գայանե Երզնկանյան. Ես ՎեբինարԱՄ ՍՊԸ տնօրենն եմ, որը այժմ գործունեություն չի իրականացնում: Հիմա ուզում եմ վերաբացել և փոխել նախագահին: Որտեղի՞ց պետք է սկսել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ դադարեցնում է իր գործունեությունը

Lil. Բարև ձեզ, ուզում եմ ճշտել հետևյալը` ՍՊԸ զբաղվում է մանրածախ առևտրով: Հունվարի 1-ից մտադրված է դադարեցնել գործունեությունը, քանի որ վնասով է աշխատում: Խնդրում եմ նշել, թե ինչպիսին է ընթացակարգը, ի՞նչ պետք է անի տնօրենը տաղավարի գործունեությունը օրենքով սահմանված ձևով դադարեցնելու համար:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը զբաղվում է շինարարական աշխատանքներով

Սոնա Խ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, եթե դժվար չէ, պատասխանեք հետևյալ հարցիս: Ես վարում եմ շինարարական կազմակերպության հաշվապահություն: Ընկերությունը պայմանագիր է կնքել 3 ամսով շինարարություն անելու համար: Գրանցել եմ 4 հոգի աշխատողներ: Մոտ 15 օր աշխատելուց հետո պատվիրատուի հետ անհամաձայնություններ են առաջացել, և գործը դադարեցվել է: Այդ 15 օրվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել, բայց գումար չի փոխանցվել: Աշխատողներին աշխատանքից ազատել եմ: Հիմա հաջորդ քայլով ինչ պետք է անեմ: Այդ 15 օրվա համար բացի եկամտային հարկից շրջանառության հարկ պե՞տք է հաշվարկել, թե՞ ոչ, եթե աշխատանքների դիմաց ոչ մի գումար չի տրվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի եկամտային հարկի կանխավճար

Ա. Բարև ձեզ: ԱՁ-ն 2018թ-ի հունվարին ներկայացրել էր հարկային դադարեցման դիմում, իսկ հունիսին վերականգնման դիմում: Արդյո՞ք ԱՁ-ն պիտի վճարի երկրորդ եռամսյակի եկամտային հարկի կանխավճար ամբողջ եռամսյակի համար, որի ընթացքում նա չի աշխատել, թե՞ մենակ հունիս ամսվա կտրվածքով հաշվարկված: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությամբ

Vardan. Բարև, հարգելի հաշվապահներ: Ես զբաղվում եմ անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությամբ Երևան քաղաքում, անհատ ձեռներեց եմ, և այդ գործունեության համար յուրաքանչյուր ամիս որպես հարկ մուծել եմ ՀՀ պետբյուջե 60 հազար դրամ որպես արտոնագրային վճար և 5 000 դրամ որպես եկամտային հարկ: Այսինքն, ֆիքսված գումար եմ վճարել և ՀԴՄ չի կիրառվել: Նոյեմբեր ամսից, արտերկրում գտնվելու պատճառով, ժամանակավոր դադարեցրել եմ գործունեությունս, որը ցանկանում եմ վերսկսել ս.թ. մարտ ամսից: Հարցս հետևյալն է. նոր ընդունված հարկային օրենսգրքով ես շարունակելու՞ եմ արդյոք գործունեությունս որպես արտոնագրային վճար վճարող, թե լինելու եմ այլ հարկման ռեժիմում: Եվ եթե փոխվել է հարկման ռեժիմը, խնդրում եմ պարզաբանել, թե այսուհետ ինչպե՞ս եմ հարկվելու և ի՞նչ քայլեր պետք է կատարեմ, որպեսզի ամեն ինչ լինի օրինական: Կխնդրեի հնարավորինս մանրամասն նկարագրել: Հարգանքով` Վարդան
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել

Արտակ. Բարև ձեզ: Այսպիսի հարց. եթե ՍՊԸ-ն ստեղծվել է 2017թ., այնուհետև մի քանի ամիս հետո կասեցվել է հարկայինում, այդ ընթացքում չի ծավալել որևէ գործունեություն, արդյո՞ք տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել: Կա՞ ինչ-որ հարկային պարզաբանում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ հիմնադիրը ի՞նչ պատասխանատվություն ունի օրենքի առաջ

Սուրեն. Բարև ձեզ: Կուզենայի իմանալ` ՍՊԸ հիմնադիրը ի՞նչ պատասխանատվություն ունի օրենքի առաջ, եթե տնօրենը ունի պարքեր, որոնք կուտակվել են ժամանակի ընթացքում: Նշեմ նաև, որ ֆիրմայի գործնեությունը ժամանակավորապես դադարեցված է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս խուսափել վարչական տուգանքից

Aram Harutyunyan. Բարև ձեզ: ԱՁ-ն 2017-ի հունվար ամսից ժամանակավորապես չի գործում, իսկ 2017-ի ապրիլի 20-ին ես տվել եմ 2016-ի եկամտային հարկի պարզեցված հաշվետվություն՝ այսինքն 5 օր ուշացրել եմ, քանի որ ԵԿԵՆԳ-ի ծանրաբեռնվածության պատճառով էլ. ստորագրությունս ակտիվ չէր, դրանով խախտել եմ եկամտային հարկի մասին օրենքի 22 հոդվածի 1 կետը, և առաջացել է վարչական իրավախաղտման համար տուգանք։ Խնդրում եմ պատասխանեք` կա՞ արդյոք վճռաբեկ դատարանի նախադեպ, որով կմեղմանա հանգամանքը, որ ստորագրությունս ակտիվ չի եղել, կամ ուրիշ ի՞նչ կերպով կարող եմ խուսափել տուգանքից։ Կանխավ` շնորհակալություն։