Tag: դադարեցում

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն ընկերության լուծարման համար

Սերինե. Հարգելի հաշվապահներ, 2016թ մարտի 1-ին բացվել է ՓԲԸ: 2016թ․ դեկտեմբերի 29-ին ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը, աշխատակիցները ազատվել են աշխատանքից, որևէ պարտավորություն ընկերությունը ներկայումս չունի: Ընկերությունը միայն պարտադիր վճարում է ռեեստրի վարման համար: Խնդրում եմ օգնել` ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն ընկերության լուծարման համար: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի

Ռոյալ. Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի, ինչի պատճառով ժամանակավոր դադարեցման դիմում չի կարող տալ, և գույքահարկի կիսամյակային հաշվետվություններն ու եռամսյակային հաշվետվությունները պարտաճանաչ տրվում են: Հարց՝ այս դեպքում պարտադի՞ր է տնօրենի հետ պայմանագիր ունենալ և աշխատավարձ սահմանել, թե՞ միայն պետ. ռեգիստրի ներդիրի հիման վրա տնօրեն լինելը բավական է: Եթե այո, ապա եթե ընկերությունը չի գործում և գործունեություն չի ծավալում, ինչու՞ պետք է տանը նստած ամբողջ օրը հեռուստասերիալ դիտող տնօրենին աշխատավարձ տալ: Ցանկացած պատասխանի դեպքում, խնդրում եմ, աղբյուրի հղումն էլ լինի: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Ռուզաննա. Ես որպես անհատ ձեռներեց գրանցվել եմ 04.02.2016թ-ից, աշխատել եմ մինչև 01.09.2016 ու գնացել ֆիզ. արձակուրդ, հարկայինով դադար եմ տվել մինչև երեխայիս երեք տարին լրանալը: Խնդրում եմ պատասխանեք հարցիս` կարո՞ղ եմ օգտվել ամենամսյա նպաստից (18 000 դրամ) և ու՞մ դիմեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհուսալի դեբիտորական պարտքերի վերաբերյալ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ունի դեբիտորական պարտքեր, յուրաքանչյուրը մինչև 100 000 դրամ, որոնց ժամկետը արդեն 1 տարի է, և տվյալ պարտապանների գործունեությունը կամ դադարեցված է կամ լուծարված: Հարցերս հետևյալն են՝ 1. Արդյո՞ք կարող եմ դրանք շահութահարկով ծախս ճանաչել առանց պահուստաֆոնդ ձևավորելու: 2. Ո՞ր կազմակերպությունները կարող են պահուստաֆոնդ չձևավորել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն

Սիլվա. Ա/Ձ-ն 2008թ.-ից չի գործում, ներկայացրել է դադարեցման դիմում: 03․03․2017թ. Ա/Ձ-ն լուծարվել է: Արդյո՞ք այս դեպքում պետք է մեկ ամսվա ընթացքում ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն: Իրավաբանական բաժնում ասում են, որ պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնել, ՀՏ-ն ասում է՝ պետք չէ, քանի որ այդ տարիների համար դադարեցման դիմում է ներկայացվել: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս վարվել այս դեպքում: Եթե կա օրենքի հղում, խնդրում եմ, գրեք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կենթարկվի վարչական պատասխանատվության

Գոհար. Բարև ձեզ: Խնդրում եմ մի հարցի վերաբերյալ խորհրդատվություն տրամադրեք: Ասենք մարդը գրանցել է հասարակական կազմակերպություն մի 3 տարի առաջ, բայց որևէ գործունեություն չի իրականացրել, չունի կնիք և հաշվեհամար, արդյո՞ք կարող է տուգանքի արժանանալ: Չէ՞ որ գործունեություն չի ծավալել, որևէ շարժ չի եղել, բայց հաշվետվություն էլ չի ներկայացվել որևէ տեղ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է լուծարվել

Իննա. Բարև ձեզ: ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը 2016 թվականին և հիմա ցանկանում է լուծարվել: Ի՞նչ պետք է անել լուծարելու համար: Եվ արդյո՞ք պետք է ներկայացնել 2017 թվականի տարեկան եկամուտների զրոյական հաշվետվություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե անձը հանդիսանում է ժամանակավորապես դադարեցված ՍՊԸ տնօրեն

Սիրուշ. Եթե անձը հանդիսանում է ժամանակավորապես դադարեցված ՍՊԸ-ի տնօրեն, նա կարո՞ղ է ՍՊԸ բացել, որտեղ լինի և հիմնադիր, և գորածադիր: Ի՞նչ հարկատեսակով է աշխատելու:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում գործունեության դադարեցման դեպքում

Իննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը՝ հետագայում՝ 2016թ. դեկտեմբերի 27-ից լուծարելու նպատակով: Արդյո՞ք 2017թ.-ի համար նա պետք է ներկայացնի շրջանառության հարկ վճարողի դիմում: Եվ եթե չենք ներկայացրել, ապա ի՞նչ կլինի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Tamara. Հարգելի հաշվապահներ, եթե ֆիրման 7 ամիս դադարեցրել է գործունեությունը և նորից վերսկսել, ինչպե՞ս վարվել դրամարկղային գրքում այդ 7 էջի հետ, եթե գործարք չի եղել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ ունի սոց. վճարի պարտավորություն

Lusine. ԱՁ-ն բացվել է 2016թ-ի մայիսին: Վճարվել է 10 000 դրամ և դադարեցվել հունիսին, վերսկսվել է նոյեմբերի 2-ին: Չունի վարձու աշխատող, իսկ Անհատ Ձեռնարկատերը հղիացել է նոյեմբեր ամսվանից: Արդյոք ունի՞ որևէ պարտականություն սոց. վճարների նկատմամբ, և ինչպե՞ս կվճարվի (թե ոչ) նրա դեկրետային վճարը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մուտք e-invoicing ծրագիր

Զառա. Բարև ձեզ: Փակել ենք ԱՁ-ն: Հիմա արդեն e-invoicing ծրագիր չենք կարողանում մտնել: Բայց մեզ պետք են դուրս գրված ու ստացված հաշիվները հաշվետվություն ներկայացնելու համար: Ինչպե՞ս կարող ենք դա անել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ կարող է դադարեցնել գործունեությունը

Արթուր. Բարև ձեզ, մի հարց ունեմ` անհատ ձեռներեցը ցանկանում է դադարեցնել գործունեությունը, սակայն ունի փաստաթղթերով ձեռք բերած ապրանքներ, այդ դեպքում կարո՞ղ է դադարեցնել, թե՞ պետք է ամբողջը վաճառի, նոր: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենին անհրաժեշտ է ազատել աշխատանքից գործունեության դադարեցման ժամանակ

Արմեն. Հաշվապահներ ջան, եթե կազմակերպությունը դադարեցնում է գործունեությունը անորոշ ժամկետով, արդյո՞ք տնօրենին անհրաժեշտ է ազատել աշխատանքից: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Սամվել. Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ 2 հարցերին՝ 1.Մեր կազմակերպությունը 2015թ. աշխատել է շրջանառության հարկի դաշտում, ժամանակին ներկայացրել է հաշվետվությունները և ժամանակին մուծել վճարումները: 2015թ. կազմակերպությունը աշխատել է վնասով, չի ունեցել շահույթ, վնասը եղել է մոտ 12 մլն դրամ, որը փակվել է փոխառություններով: 2016թ. շրջանառության հարկի համար հայտը ժամանակին չներկայացնելու համար ավտոմատ համարվել ենք ԱԱՀ վճառող: Հարկային մարմինը պահանջում է, որպեսզի մենք որպես շահութահարկի 2016թ. եռամսյակային կանխավճար մուծենք 2015թ. շրջանառության հարկի 30 %-ի 18 %-ը: 2016թ. 1-ին եռամսյակի համար շահութահարկի կանխավճար մուծել ենք 1-ին եռամսյակի շրջանառության 1 %-ը: 2. Մեր կազմակերպությունը ԲԲԸ է, բաժնեմասի 90 %-ից ավելին պատկանում է 1 անձին, որը հանդիսանում է և՛ տնօրենների խորհրդի նախագահը, և՛ գլխավոր տնօրենը: Ելնելով ֆինանսական ծանր վիճակից՝ ցանկանում է ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Դադարեցումից հետո ինչպիսի՞ կարգավիճակում կլինեն տնօրենների խորհուրդը և նախագահը, գլխավոր տնօրենը և տեղակալը, գլխավոր հաշվապահը, նյութական պատասխանատու անձինք և պահակային ծառայության աշխատողները, և ինչպե՞ս պետք է լինի նրանց վճարման կարգը: Հարգանքներով՝ Ս.Եսայան
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ կազմակերպության համար

Վարդան. Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ մի քանի հարցում. 1. Ես հիմնադրել եմ ՍՊԸ և որպես տնօրեն եմ հանդես գալիս, բայց չունեմ պայմանագիր տնօրենի հետ: 2. ՍՊԸ հիմնել եմ 2015-01-12, բայց ոչ հարկայինում եմ գրանցվել, ոչ լիցենզիա եմ հանել որևէ ոլորտի, ոչ էլ որևէ բանկում բանկային հաշիվ կա բացված: 3.Ես անձնական խնդիրներ ունեմ հարկադիր կատարման մարմնի հետ, դա ինչ որ կերպ ազդեցություն կունենա՞ ՍՊԸ-ի հետ: Ես հիմա ուզում եմ ակտիվացնել (այսինքն ստանալ լիցենզիա, գրանցվել հարկայինում...) ՍՊԸ-ն: Խնդրում եմ, եթե հնարավոր է, կասե՞ք ինչ ազդեցություններ և տույժեր կարող են լինել, և իմ ԴԱՀԿ-ի հետ ունեցած խնդիրները ազդեցություն կունենա՞ն ՍՊԸ-ի վրա: Կանխավ շնորհակալություն: