
Ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու նպաստի հաշվարկման ժամանակ
Հայկանուշ.
Բարև բոլորին: Խնդրում եմ օգնեք ինձ: Հիմնական աշխատավայրում գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, սակայն աշխատում եմ համատեղությամբ երկու այլ հիմնարկություններում: Շուտով նորից տրամադրվելու է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Եթե կարող եք պատասխանեք. որտեղի՞ց է վճարվելու նպաստը, ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու: Եվ եթե հարկայինից տեղեկանքներ են ներկայացվելու հիմնական աշխատատեղ, ապա որտեղի՞ (հիմնական աշխատատեղը Երևանում է, իսկ մյուս երկուսը՝ ուր այս պահին աշխատում եմ այլ քաղաքում):

Արդյո՞ք նպաստի գումարը ճիշտ է վճարվել
Թաթուլ.
Բարև ձեզ:
Խնդրում եմ օգնեք մի հարցում:
Կինս 2014թ. սեպտեմբերից գտնվում է ֆիզ. արձակուրդում: 2014թ. օգոստոս ամսվա աշխատավարձը եղել է 82 675 դրամ, հուլիսինը` 82 675 դրամ, հունիսինը` 82 675 դրամ, մայիսինը` 60 520 դրամ, ապրիլինը` 35 038 դրամ: Դրանից առաջ չի աշխատել:
Ֆիզ. արձակուրդը դեռ չլրացած նորից ֆիզ արձակուրդ է գնացել 17.02.16թ.-ից: Առաջին ֆիզի ժամանակ գործատուն նորմալ վճարել է, իսկ երկրորդի ժամանակ առաջինի կեսի չափով է վճարել ֆիզ. արձակուրդի գումարը: Խնդրում եմ ասեք` որքա՞ն է կազմում երկրորդ ֆիզ արձակուրդի գումարը: Երկրորդի համար վճարել են մոտավոր 125 880 դրամ, ճի՞շտ է արդյոք:

Որքա՞ն կկազմի նպաստը
Շուշան.
Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել իմ հարցին։ Արդեն 8 տարի է աշխատում եմ նույն վայրում, և վերջին 2 տարիների ընթացքում կեղտոտ աշխատավարձս կազմում է 96 000 դրամ, իսկ մաքուրը` 67 000 դրամ։ Պետք է ստանամ ֆիզ արձակուրդի գումարը 140 օրվա համար։ Կարո՞ղ եք ասել` ինչքա՞ն կկազմի իմ ֆիզ արձակուրդի գումարը։ Նախօրոք շնորհակալություն։

Աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի
Նանե.
Բարև ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնել մի հարցում. Աշխատակիցը ցանկանում է օգտվել երեխայի խնամքի համար տրվող չվճարվող արձակուրդից մինչև երեխայի 3 տարին լրանալը: Իրավունք ունի՞ արդյոք նա ետ վերադառնալ աշխատանքի երբ ցանկանա, թե՞ պետք է անպայման երրորդ տարին լրանալուց հետո վերադառնա աշխատանքի:
Նախապես շնորհակալ եմ:

Երեխայի խնամքի արձակուրդի տրամադրում և նպաստի վճարում
Զարինե.
Բարև ձեզ: Ես ուզում եմ երեխա որդեգրել և աշխատում եմ: Որդեգրելուց հետո ինձ երեխայի արձակուրդ հասնու՞մ է մինչև երեխայի 3 տարին լրանալը, ու ինձ երեխայի 18 000 դրամ նպաստը կհասնի՞: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք կվճարվի վերջնահաշվարկ
Ելենա.
Բարև ձեզ: Հարցս այսպիսին է: Ես գնացել եմ կրկնակի դեկրետ և փաստացի 4 տարի տանն եմ եղել: Ինձ երկրորդ դեկրետի գումարն էլ է վճարվել: Արդյո՞ք ես ազատման դիմում գրելուց հետո կունենամ վերջնահաշվարկի գումար: Շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվարկել ԱՁ մայրության նպաստը
Ռուզաննա.
Ա/Ձ-ն սկսել է գործունեությունը 01.02.2016թ.-ից և օգոստոսից պետք է օգտվի ֆիզ. արձակուրդից: Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ նպաստը: Նախապես շնորհակալ եմ:

Մայրության նպաստի վերաբերյալ
Անի.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
Ես 19 տարեկան եմ, չունեմ աշխատանքային ստաժ, ԲՈՒՀ-ի ուսանող եմ, պատրաստվում եմ մայրանալու: Խնդրում եմ ասել իմ արտոնությունների մասին:
1. Բուլետեն գնալու և վճարի մասին
2. Աշխատանքի ընդունվելու մասին

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը
Սոֆյա.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Որքա՞ն կկազմի իմ մայրության նպաստը, եթե ընդունվել եմ աշխատանքի 01.07.2015-ին և գնացել ֆիզ. արձակուրդ 26.10.2015-ին: Միջին ամսական աշխատավարձս կազմում է 100 000 դրամ, եկամտային հարկը և սոցիալական վճարը հանած` 70 600: Երեխային ունեցել եմ կեսարյան հատումով, ուստի օրերի քանակը ավելացվել է 14.03.2016-ից 28.03.2016թ: Խնդրում եմ պատասխանել:

Երեխայի խնամքի արձակուրդ մեկնող աշխատակցի տվյալների լրացման հետ կապված
Քրիստինա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես հաշվապահ չեմ, սակայն քանի դեռ չեմ ընդունել հաշվապահ, շտապ պետք է գրանցեմ երեխայի խնամքի արձակուրդ մեկնող աշխատակցուհու երեխայի ծննդյան տվյալները և արձակուրդի ժամանակահատվածը էլեկտրոնային հաշվետվությունների կայքում: Ամբողջովին լրացրել եմ: Սակայն, ըստ հարկայինի, լրացված դաշտերը ամբողջովին չեն: Նրանք ասում են` քանի որ նա արձակուրդում է 2014թ.-ից, և նրա երեխայի խնամքի արձակուրդը գրանցված չէր համակարգում, ես պետք է սոց. վճարների դաշտն էլ նշեմ՝ 3 000 դրամները տանելու համար: Խնդրում եմ օգնել ինձ գտնել այդ դաշտը:
IV. Սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին տեղեկություն
Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարներ կատարելը դադարեցնելու մասին գործատուին դիմելու ամսաթիվ [4.4.1] - այս դաշտը ինչի՞ համար է:

Միջին ամսական աշխատավարձի հաշվարկ
Սյուզաննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս հաշվարկել միջին ամսական եկամուտը մայրության նպաստի հաշվարկի ժամանակ, եթե աշխատակիցը գործատուի մոտ մինչ այդ աշխատել է 12 ամսից պակաս ժամանակ:

Ֆիզ. արձակուրդից աշխատանքի վերադառնալու կարգը
Լիկա.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք, գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բալիկս 2 տարեկան է, ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց գործատուն մերժում է հետ ընդունել և ասում է, որ լավության կարգով քեզ կտեղավորենք մեր լիազորությունների շրջանակներում այլ աշխատանքի: Աշխատանքս պետ. հիմնարկում է, հիմա խնդրում եմ ասեք, իրավունք ունե՞ն ինձ տեղափոխել այլ աշխատանքի: Իսկ եթե այո, ես իրավունք ունե՞մ չհամաձայնվելու: Աշխատավարձի չափը պարտավո՞ր են պահպանել նոր աշխատավայրում: Եվ վերջին հարցս` եթե իրավունքներս պաշտպանելով վերադառնամ իմ աշխատանքին, իրավունք ունե՞ն մինչև երեխայիս 3 տարեկանը լրանալը ինչ-որ պատճառով ինձ հեռացնեն աշխատանքից: Նախապես շնորհակալ եմ, ինձ շատ կօգնեք, եթե հարցերս իրենց պատասխանը կգնեն:

Սոցիալական վճար երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի համար
Աննա.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցով:
Սոցիալական վճար կատարող աշխատակիցներից մեկը գնացել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, սակայն նրա անձնական տվյալների մեջ չի նշվել երեխայի ծննդյան ամսաթիվը (05.10.2014), ինչի արդյունքում պարտադիր 3 000 դրամ սոց. վճարը չի վճարվել: Եթե հիմա ուղարկեմ նոր գրանցման հայտ և նշեմ տվյալ տեղեկատվությունը, ի՞նչ տույժ/տուգանքներ կհաշվարկվեն, և արդյո՞ք անհրաժեշտ է նախորդ ամիսների հաշվետվությունների մեջ ճշգրտում մտցնել` ուղարկելով նոր հաշվետվություններ համապատասխան բոլոր ամիսների համար:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք կարելի է մեկ ամսով արձակուրդ վերցնել
Տաթևիկ.
Բարև ձեզ: Ինձ այսպիսի հարց է հետաքրքրում` 3 տարվա ֆիզ. արձակուրդից հետո ես իրավունք ունե՞մ իմ հաշվին արձակուրդ վերցնել, թե՞ ոչ: Այսինքն` մի ամիս ավել մնալ արձակուրդում: Շնորհակալություն:

Որքա՞ն կկազմի նպաստը
Ն.
Սիրելի ընկերներ, ձեր օգնության կարիքն ունեմ: Որքա՞ն մաքուր գումար կկազմի իմ դեկրետայինը այն դեպքում, երբ կեղտոտ աշխատավարձս կազմում է 130 000 դրամ (մաքուրը` 90 000):
Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք նորից կհաշվարկվի նպաստ
Անուշիկ.
1 տարի 8 ամիս է, ինչ գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, բայց սպասում եմ արդեն երկրորդ բալիկին: Երեխան ստանում է 18 000 - ականը, սակայն ինձ հետաքրքրում է` նորից կհաշվարկվի՞ բյուլետեն ըստ իմ աշխատավարձի չափի և նորից 3 տարի կտրամադրվի՞ արձակուրդ, և երեխային կվճարվի՞ խնամակալության ամսական գումարը: Կանխավ շնորհակալություն:

Սոցիալական վճար երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի համար
Մարիամ.
Հարգելի հաշվապահներ,
Եթե որևէ մեկդ գիտի այն որոշման համարը, ըստ որի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի համար պետք է վճարել սոցիալական վճար 3 000 դրամի չափով, խնդրում եմ շատ շուտ արձագանքի:

Ինչպե՞ս է կատարվելու նպաստի հաշվարկը ԱՁ համար
Մարգարիտ.
Հարգելիներս, խնդրում եմ, օգնեք:
2012թ. նոյեմբերի 15-ին գնացել եմ ֆիզ. արձակուրդ: 2014թ. դեկտեմբերի 15-ից մինչ օրս գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և բնականաբար չեմ վարձատրվել հիմնական աշխատավայրից:
2015թ. ապրիլ ամսից զբաղվել եմ ԱՁ գործունեությամբ և ունեցել եմ հետևյալ եկամուտները՝
Ապրիլ` 175 000 դրամ
Մայիս` 280 000 դրամ
Հունիս` 260 000 դրամ
Հուլիս` 285 000 դրամ
Օգոստոս` 130 000 դրամ
Սեպտեմբեր` 750 000 դրամ
Հոկտեմբեր` 770 000 դրամ
Նոյեմբերի 4-ից նորից գտնվելու եմ նոր ֆիզ. արձակուրդում, քանի որ սպասում եմ երկրորդ բալիկին:
Խնդրում եմ, պատասխանեք` ինչպե՞ս է կատարվելու նպատի հաշվարկը, ու՞մ է պետք դիմել, և արդյո՞ք հաշվի են առնվելու ԱՁ-ից ստացված եկամուտները:

Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստի հաշվարկ


Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի` աշխատանքից ազատում
Ադրիանա.
Եթե երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը ինքն է առաջարկում լուծել աշխատանքային պայմանագիրը, իսկ գործատուն համաձայնվում է, պարտադի՞ր է մինչև ազատելը նրան հրամանով համարել աշխատանքի մեջ, թե՞ կարելի է միանգամից ազատման հրամանը տալ:
Վերջին մեկնաբանություններ