Tag: դեկրետ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողը կստանա նպաստ

Նազելի. Բարև ձեզ: Իմ աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2016թ. հունվարի 31-ին: Նոր պայմանագիր չի կնքվելու: Ես այժմ հղիության երկրորդ ամսում եմ (սեպտեմբերի կեսերին կլրանա 2-րդ ամիսը): Կարո՞ղ եմ արդյոք ստանալ դեկրետային:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Գայանե. Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանել հետևյալ հարցին: Ինչքա՞ն կկազմի իմ մայրության նպաստը, եթե ես արդեն երկու տարի աշխատում եմ նույն հիմնարկում, վերջին 12 ամիսների ամսական աշխատավարձս կազմում է 70 000 դրամ: Գնալու եմ դեկրետ օգոստոսի մեկից, և հաշվարկվելու է 180 օր (երկվորյակ եմ ունենալու): Աշխատում եմ 5-օրյա գրաֆիկով: Եվ մի հարց էլ` հաշվարկելուց հաշվի է առնվում 70 000 դրա՞մը, որով ես գրանցված եմ տվյալ հիմնարկում, թե՞ սոց. վճարը հանած` 52 920 դրամը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում մայրության նպաստի հաշվարկը 2 գործատուների մոտ աշխատելու պարագայում

Էլինա. Հարգելի՛ մասնագետներ, Խնդրում եմ օգնել՝ հասկանալու, թե ինչպես է կատարվում մայրության նպաստի հաշվարկը (միջին ամսական աշխատավարձի հաշվումը) 2 գործատուների մոտ աշխատելու պարագայում: Ունեմ հիմնական գործատու, և նաև համատեղության կարգով դասավանդում եմ: Ցանկանում եմ հասկանալ` միջին աշխատավարձ հաշվարկելիս արդյո՞ք առանձին են միջինացվում և կիրառում նվազագույն աշխատավարձի 50 տոկոսին չբավարարելու պայմանը, թե՞ յուրաքանչյուր գործատուի մոտ ստացած միջին աշխատավարձը առանձին են հաշվարկում և համեմատում այս պայմանին: Քանի որ, իմ պարագայում, դասավանդման ժամերի դիմաց ստացված տարեկան համախառն զուտ եկամուտը կազմում է մոտ 250 000 ՀՀ դրամ: Կանխավ շնորհակալ եմ այս հարցադրումն ինձ պարզաբանելու համար: Հարգանքով՝ Էլինա
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի լրացման վերաբերյալ

Նվարդ. Խնդրում եմ պատասխանել այս հարցին. համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածի՝ աշխատողը գտնվում է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում լրացվու՞մ է արդյոք աշխատողի անուն-ազգանունը, և ի՞նչ է նշվում համապատասխան վանդակներում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Սիլվի. Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Շուտով դեկրետ եմ գնալու իմ հիմնական աշխատավայրից, որտեղ ունեմ 10 + տարվա ստաժ: Վերջերս համատեղությամբ աշխատել եմ նաև այլ գործատուի մոտ՝ հիմնական աշխատողին փոխարինող, ու նրա վերադարձից հետո ազատվել եմ աշխատանքից՝ համաձայն պայմանագրի: Երբ ընդունվել եմ, դեռ չեմ իմացել հղիության մասին, և կրճատվել եմ երեք ու կես ամսականում: Աշխատել եմ երեք ամիս: Այդ ընթացքում իմ ստացած աշխատավարձը հաշվարկվելու է իմ միջին աշխատավարձի հաշվարկի ժամանակ, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարող է դեկրետային արձակուրդը շարունակվել

Մարտա. Արդյո՞ք կարող է դեկրետային արձակուրդը շարունակվել առաջին երեխայից հետո աշխատանքի չանցնելու դեպքում: Նշեմ, որ 2-րդ երեխան ծնվում է դեկրետային արձակուրդի 2.5 տարում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Սիրանուշ. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ կասե՞ք` ինչպես է հաշվարկվում մայրության նպաստը, եթե նախորդող 12 ամիսների դեպքում ունեցել եմ իմ հաշվին արձակուրդ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն չի վճարել նպաստի գումարը

Տաթև. Հարգելիներս, ես աշխատել եմ որպես գրանցված աշխատող 4 ամիս, հետո գնացել եմ դեկրետի: Գործատուս ասել էր, որ կստանամ դեկրետի գումարն այն ժամանակ, երբ պետությունը փոխհատուցի իրեն գումարը: Ես ստորագրեցի, որ ստացել եմ այդ գումարը իմ գործատուից, որպեսզի վերջինս ներկայացնի այդ փաստաթուղթը և ստանա գումարը, որից հետո ինձ կվճարի, սակայն 4 ամիս անց նա ինձ տեղեկացրեց, որ մերժվել է հարկայինի կողմից, քանի որ ես 4 ամիս եմ աշխատել: Ես չգիտեմ` արդյո՞ք պետությունը իրավունք ուներ մերժելու, և քանի որ արդեն ստորագրել եմ, որ այդ գումարը ինձ տվել է գործատուն, չգիտեմ` ում դիմեմ: Արդյո՞ք ինձ օրենքով չէր հասնում այդ գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք իրավունք ունեն հինգ ամսական հղի աշխատողին ազատել աշխատանքից

Վալյա. Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում, խնդրում եմ պատասխանել: Ես աշխատել եմ դպրոցում, որպես ֆիզկուլտուրայի ժամանակավոր ուսուցչուհի, ընդունվել եմ աշխատանքի 2013թ. սեպտեմբերից, դասավանդել եմ 5-12-րդ դասարաններին: Այդ ընթացքում հայտարարված էր մրցույթ ֆիզկուլտուրայի ուսուցչի թափուր աշխատատեղի համար: 2013թ. հոկտեմբերի 1-ից ընդունվել է նոր աշխատող, և ես դասավանդել եմ տարական դասարաններին: 2014թ. մայիսի 31-ից ազատել են աշխատանքից՝ պատճառաբանելով, որ փոխարինող աշխատողին արձակուրդներին չեն վարձատրում: 2014թ. սեպտեմբերին կրկին ընդունվել եմ աշխատանքի՝ արդեն փոխարինելու ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողին, և դասավանդել եմ 5-10-րդ դասարաններին: 2015թ. մայիսի 22-ին ես գնացել եմ աշխատանքի, աշխատանքս ավարտել եմ, և տնօրենը ինձ ազատել է աշխատանքից՝ առանց նախապես զգուշացնելու, քանի որ պիտի գա հիմնական աշխատողը: Ավարտել եմ Արթիկի պետական քոլեջի ֆիզկուլտուրայի բաժինը՝ կարմիր դիպլոմով: Հիմա ես հղի եմ և ուզում եմ իմանալ` իրավունք ունե՞ն հինգ ամսական հղի աշխատողին ազատել աշխատանքից: Նաև ուզում եմ իմանալ` ես կարո՞ղ եմ գնալ ֆիզ. արձակուրդ ժամանակից շուտ, քանի որ ունեմ հղիության հետ կապված խնդիրներ: Խնդրում եմ ձեզ որքան հնարավոր է շուտ պատասխանել իմ հարցերին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության ո՞ր ամսից են գնում դեկրետ

Լուիզա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հասկանալ դեկրետային օրերի հաշվարկը և չափը: Աշխատում եմ մասնավոր ՍՊԸ-ում 03/09/2013թ.-ից՝ 145 000 դրամ համախառն աշխատավարձով, երկուշաբթիից - ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ՝ 10։00-14։00: Հղիության ո՞ր ամսից են գնում դեկրետ, արդյո՞ք հնարավոր է այդ ամիսները հետաձգել և ավելացնել ծննդաբերությունից հետո տրամադրվող օրերին: Խնդրում եմ նաև հաշվել, թե որքան է հղիության նպաստը, և արդյո՞ք պետության կողմից դեկրետում գտնվելու ընթացքում որևէ հավելյալ նպաստ հասնում է, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ ամիս աշխատելուց հետո կինն իրավունք ունի ֆիզ. արձակուրդ գնալու

Սեդա. Բարև ձեզ: Ինձ մի հարց է հետաքրքրում, կխնդրեի՝ պատասխանեք: Քանի՞ ամիս աշխատելուց հետո կինն իրավունք ունի ֆիզ. արձակուրդ գնալ և հղիության նպաստ ստանալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի վերաբերյալ

Աննա Մարգարյան. Բարև ձեզ: Խնդրում եմ հաշվապահական խորհրդատվություն: Ես աշխատել եմ 5 ամիս, մինչ այդ 2 տարի գտնվել եմ երեխայի խնամքի համար տրվող արձակուրդում: Հղիության արձակուրդ գնալու դեպքում որքա՞ն կլինի իմ մայրության նպաստը: Աշխատանքի եմ վերադարձել 2014 թվականի դեկտեմբերի 1-ից՝ ստանալով 50 000 դրամ աշխատավարձ, մինչ այդ ստացել եմ 18 000 դրամ նպաստը: Արձակուրդ եմ գնում 2015 թվականի մայիսի 4-ից: Այդ ընթացքում որևէ այլ եկամուտ, արձակուրդային, հիվանդության կամ այլ նպաստ չեմ ստացել: Կանխավ շնորհակալություն: Եթե այս տարբերակով խորհրդատվություն չի տրամադրվում, խնդրում եմ օգնել՝ նշելով խորհրդատվություն ստանալու այլ եղանակ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կա տարբերություն նպաստի հաշվարկի մեջ

Նունե. Եթե աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում` 3 տարի ժամկետով, և երրորդ տարվա մեջ կրկին պետք է գնա ֆիզ. արձակուրդ, կասե՞ք, թե ինչպես է հաշվարկվում միանվագ տրամադրվող գումարը, և արդյո՞ք կա տարբերություն երկրորդ և երրորդ տարիներին գնալու միջև: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ումի՞ց պահանջել նպաստը կազմակերպության լուծարման դեպքում

Armine. Բարև ձեզ: Ես 2 տարի գտնվել եմ երեխայի խնամքի արձակուրդում: Այդ ընթացքում ունեցել եմ երեխա: Այն կազմակերպությունը, որտեղ աշխատում էի, լուծարվել է: Ես ումի՞ց պահամջեմ իմ նպաստը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ է վճարում նպաստը

Ռուզաննա. Բարև ձեզ: Ինձ հուզում է հետևյալ հարցը. ես աշխատում եմ ՍՊԸ-ում, ֆիզարձակուրդ մեկնելիս ո՞վ է վճարելու ֆիզարձակուրդի համար նախատեսված գումարը` տվյալ ՍՊԸ-ն` գործատուն, թե՞ պետությունը: Եվ ևս մեկ հարց` արդյո՞ք գործատուն իրավունք ունի աշխատողին աշխատանքից ազաատելու, որպեսզի չվճարի ֆիզ. արձակուրդի համար նախատեսված գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք դադարում են սոց. փաթեթի վճարումները

Մանե. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ` աշխատողը գնում է ֆիզ. արձակուրդ, սոց. փաթեթը նրա համար դադարու՞մ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Աննա. Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ինչպե՞ս է հաշվարկվելու մայրության նպաստը, եթե աշխատողը 12 ամսվա ընթացքում 6 ամիս նաև համատեղությամբ է աշխատել: Արդյո՞ք երկու տեղից ստացած եկամուտը հաշվի է առնվում, թե՞ միայն դեկրետ գնալու պահին մեկ գործատուի մոտ ստացած եկամուտը: