
Ինչքա՞ն պետք է վճարել դրոշմապիտակի համար
Ամալյա.
2021թ. Ա/Ձ-ն դրոշմապիտակի համար ինչքա՞ն գումար պետք է վճարի:

Դրոշմապիտակների վերադարձ
Քրիստինե.
2021-02-09-ին ստացել եմ 50 000 հատ դրոշմապիտակ, չօգտագործված մնացորդ ունեմ, դա հետ վերադարձնելու համար ի՞նչ տույժ/տուգանքներ են հասնում:

Արդյո՞ք կիսաֆաբրիկատները դրոշմավորման ենթակա են
Բարև Ձեզ։ Ո՞վ կարող է նշել՝ կիսաֆաբրիկատները դրոշմավորման ենթակա են (օրինակ` խինկալի, կիևսկի, աջարական, սլայոնիի սառեցված խմոր)։ Խնդրում եմ նաև նշեք օրենքի հղումը։

Դրոշմապիտակների ձեռքբերում ներմուծման ժամանակ
Սյուզաննա.
Բարև Ձեզ։
Խնդրում եմ օգնեք՝ ճիշտ կազմակերպել գործընթացը։
Ընկերությունն առաջին անգամ Ուկրաինայից ներմուծելու է ներկեր։ Ինչպե՞ս և ի՞նչ ժամկետներում է պետք ձեռք բերել դրոշմապիտակները։
Կանխավ շնորհակալություն։

Օղու արտադրություն սկսելու համար
Մերի.
Բարև Ձեզ։ Մենք ցանկանում ենք մրգային օղիների արտադրություն սկսել։ Ծանուցումը ներկայացրել ենք ֆինանսների նախարարություն։ Կխնդրեի օգնեիք հասկանալ հետագա ընթացքը. շիշ, շշալցում, պիտակների ձեռք բերման կարգ ու վայր, ակցիզային հարկի վճարման վայր, դրոշմանիշների ձեռք բերման կարգ և արժեք, և այլ պետական բոլոր վճարումներ և ընթացակարգ։

Դրոշմապիտակների հետ կապված խնդիր
Անի
Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է քսայուղերի ներմուծմամբ ԵՏՄ-ից, դուրս է գրում էլ. հաշիվներ, անկանխիկ գործունեություն է ծավալում: Դրամարկղի գիրք չունի: Ապրանքն էլ պահվում է տան նկուղում, վարձակալած տարածք չունի: Հարկայինը ցանկանում է գալ և ստուգում անցկացնել պահեստում: Խնդիր կա դրոշմապիտակների հետ կապված, շատ վաճառք է գրանցվել, բայց դրոշմապիտակները չի վերագրվել VERO համակարգում: Ի՞նչ խնդիրներ կարող են ի հայտ գալ, և ի՞նչ պատասխանատվություն է սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծել է ալյուր
Աննա.
Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծել է ալյուր, վերմիշել: Արդյո՞ք այդ ապրանքները ենթական են դրոշմապիտակներով դրոշմավորման:

Ապրանքը դրոշմավորվել է վաճառքից հետո
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը վաճառել է իր արտադրանքը հաշիվ ապրանքագրով: Արտադրանքը ենթակա է դրոշմավորման, սակայն դրոշմավորվել է փաստացի վաճառքից 3 օր հետո: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

Արդյո՞ք դրոշմապիտակը անվճար է
Արամ.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը դրոշմապիտակի հայտ պետք է ներակայացնի: Հարց 1: Եթե առաջին անգամ է ներկայացնում հայտը՝ օգտագորման վերաբերյալ, հաշվետվության ամսաթիվը ի՞նչ ամսաթիվ պետք է նշել: Հարց 2: Դրոշմապիտակը անվճա՞ր է: Հարց 3: Որտեղի՞ց պետք է վերցնել հաստատված դրոշմապիտակները:

Արդյո՞ք հատիկով խոնավ անձեռոցիկները դրոշմավորման ենթակա են
Սառա.
Հարգելի գործնկերներ, հատիկով խոնավ անձեռոցիկները դրոշմավորման ենթակա՞ են, թե՞ ոչ, և ո՞ր ԱՏ ԳԱ կոդի տակ են դասվում:

Արդյո՞ք թեյերը ենթակա են տեղական մակագրությամբ դրոշմապիտակներով դրոշմավորման
Narine.
Ընկերությունը աշխատելու է ընդհանուր հարկման դաշտում և հաշվարկային փաստաթղթով ձեռք է բերելու տեղական թեյ (չփաթեթավորված), օրինակ՝ ուրց։ Փաթեթավորելուց և ապրանքային տեսքի բերելուց հետո վաճառելու է այն։ Մեկ տուփի պարունակությունը լինելու է 40գ, իսկ փաթեթավորման հետ միասին՝ 108գ։
Ունենք նաև երկրորդ տարբերակը. մեկ տուփի պարունակությունը՝ 40գ, իսկ փաթեթավորման հետ միասին՝ 115գ։
Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի`
ԱՏԳ ԱԱ 0405, 0406, 0901, 0902, 0903 00 000, 1806 և 2101 ծածկագրերին դասվող՝ մինչև 100 գրամ՝ (ներառյալ) կամ 100 գրամից առավելագույնը 10 տոկոս շեղումով, պարունակություն ունեցող տարայավորված (փաթեթավորված) ապրանքները ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման։
Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք վերը նշված թեյերը ենթակա են տեղական մակագրությամբ դրոշմապիտակներով դրոշմավորման, թե՞ ոչ:

Ինչպե՞ս կարելի է “Վերո” համակարգում գրանցված դրոշմապիտակները դուրս գրել
Սյուզան.
Խնդրում եմ, կասե՞ք` ինչպե՞ս կարող եմ "Վերո" համակարգում գրանցված դրոշմապիտակները դուրս գրել, հարկային հետ վերադարձնելուց հետո:

Որքա՞ն է կազմում ակցիզային հարկը
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասացեք, թե որքա՞ն է կազմում ակցիզային հարկը օծանելիքի արտադրության և դրոշմապիտակի գինը։

ԱՁ-ն ֆիզ. անձից ստանում է կաթնամթերք
Սյուզաննա.
Խնդրում եմ օգնել մի հարցում. շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն ֆիզ. անձից վաճառքի նպատակով ստանում է կաթնամթերք: Արդյո՞ք այստեղ կա օրենքի որևէ խախտում, և եթե այո, ապա ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված, քանի որ ապրանքները դրոշմապիտակ չունեն:
Կանխավ շնորհակալություն:

Ընկերությունը ապրանք է ներմուծում
Լուսինե.
Բարև ձեզ:
Ընկերությունը ներմուծում է հատակամաքրիչ, մաքրող հեղուկ և լաթ, որոնք և վաճառում է որպես մեկ հավաքածու: Նշված հավաքածուն հայտարարագրվում է դրոշմապիտակավորման ոչ ենթակա ԱՏԳ կոդով: Սակայն միջի հեղուկը առանձին ներմուծելու դեպքում հայտարարագրվում է դրոշմապիտակավորման ենթակա կոդով և օրենքին համապատասխան վերագրվում և դրոշմապիտակավորվում է: Ինչպե՞ս պետք է վարվել նման դեպքում համապատասխան հավաքածուի հետ: Արդյո՞ք պետք է առանձին վերագրել միջի հեղուկը և դրոշմապիտակը փակցնել տուփի վրա:
Նախապես շնորհակալություն:

Դրոշմապիտակների վերագրման համակարգի վերաբերյալ
Արա.
Խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս պետք է գործարկել «Վեռոն» համակարգը (դրոշմապիտակների վերագրման համակարգ), որտեղի՞ց գտնել այդ համակարգը գործարկելու ուղեցույցը, հարցեր առաջանալու դեպքում ու՞մ դիմել:

Արդյո՞ք անհրաժեշտ են դրոշմապիտակներ
Անուշ.
Բարև ձեզ: Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձի գործունեությունը կոտլետների պատրաստում է: Արդյո՞ք անհրաժեշտ են դրոշմապիտակներ:

Ստոմատոլոգիական պլոմբանյութեր իրացնելու համար
Արամ.
Հարգելի հաշվապահներ,
Իմ ԱՁ-ով ներմուծել եմ ստոմատոլոգիական պլոմբանյութեր: Ոլորտի հետ աշխատանքի փորձ ունեցողներին խնդրում եմ հուշեք` արդյո՞ք պետք է ակցիզներ ձեռք բերեմ այն իրացնելու համար (և ինչպե՞ս է դրանց ձեռք բերման կարգը): Շնորհակալություն:

Կազմակերպությունը զբաղվում է դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրությամբ և վաճառքով
Արսինե.
Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը զբաղվում է դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրությամբ և վաճառքով: Նշված ապրանքների վաճառքը կատարվում է և՛ փաթեթավորված, և՛ առանց փաթեթավորման կգ-ով: Փաթեթավորված ապրանքերի վրա փակցվում են դրոշմապիտակներ, իսկ ինչպե՞ս է կատարվում չփաթեթավորված ապրանքների իրացումը, արդյո՞ք դրանց նույնպես անհրաժեշտ է վերագրել դրոշմապիտակներ, եթե այո, ապա ինչի՞ վրա պետք է փակցնել դրոշմապիտակները:

Դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարի հաշվանցման վերաբերյալ
Մանե.
Դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման դիմումի ձևերը հանվել են, և տվյալ օրենքը ուժը կորցրած են ճանաչել, որևէ մեկը տեղյա՞կ է, թե ինչ պետք է լինեն այդ գումարները և ինչպես պետք է հաշվանցվեն, եթե այլևս այդ օրենքը չի գործում:
Վերջին մեկնաբանություններ