Tag: եկամուտ

Ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին տեղեկություններ ներկայացնելու վերջնաժամկետ (2026թ․)

Հարգելի գործընկերներ,

2026թ. մարտի 1-ը 2025թ․ ընթացքում ֆիզիկական անձանց վճարված պասիվ եկամուտների (օրինակ՝ վարձավճար, շահաբաժին…) և եկամտային հարկի մասին տեղեկություններ ներկայացնելու վերջնաժամկետն է: Անհրաժեշտ է ներկայացնել.

165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին

Կարդալ ավելին Ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին տեղեկություններ ներկայացնելու վերջնաժամկետ (2026թ․)

Արդյո՞ք սուբսիդիան համարվում է եկամուտ

Գոռ․

Բարև Ձեզ, կոլեգաներ։

Շրջ. հարկի դաշտում աշխատող Ա/Ձ-ի համար սուբսիդիան պե՞տք է համարվի եկամուտ և կհարկվի՞ շրջանառության հարկով։

Կարդալ ավելին Արդյո՞ք սուբսիդիան համարվում է եկամուտ

Բջջային հավելվածների հրատարակության գործունեություն

Վիկտոր․

Բարև Ձեզ։ Բջջային հավելվածների հրատարակության համար (Apple Store, Google Play) ո՞ր դասակարգիչը պիտի նշվի։ Այսինքն՝ եկամուտը ձևավորվում է օգտատերերի կողմից՝ հրատարակված հավելվածներին բաժանորդագրություններից։ Համապատասխան դասակարգիչը չգտա, հաշվարկներում նշել եմ՝ J62.01 Ծրագրային ապահովման մշակում

1․ Ճի՞շտ եմ նշել, թե ավելի լավ է փոխել J58.29.0 Այլ համակարգչային ծրագրերի հրատարակություն։ Սա մոտ է, բայց “համակարգչային ծրագիր” և “հեռախոսային հավելված” մի քիչ տարբեր բաներ են։ Կամ միգուցե այլ տարբերակ կառաջարկեք։

2․ Ամեն դեպքում դա էական նշանակություն ունի՞։ Երկու դասակարգիչներն էլ շրջանառության հարկով են։ Արժե՞ փոխել։

Կարդալ ավելին Բջջային հավելվածների հրատարակության գործունեություն

Մասնագիտական դասընթացների վաճառք կայքի միջոցով

Սոնա․

Բարև ՁԵզ։ Մեր կազմակերպությունն ունի ՎԵԲ կայք, որը գրանցված է ՌԴ ինտերնետային տիրույթում։ Պատրաստում ենք մասնագիտական վիդեոդասընթացներ և կայքի միջոցով վաճառում ենք առցանց դասընթացներին մուտք գործելու հնարավորություն։ Կայքում առկա է Հրապարակային առաջարկի պայմանագիր տեղեկատվական և ուսումնական ծառայությունների մատուցման և ծառայության պարբերաբար երկարաձգման (բաժանաորդագրության) վերաբերյալ։ Առաջանում են մի շարք հարցեր․

1․ Ինչպե՞ս որոշենք մեր գործունեության կարգավիճակը, այն համարվում է ծառայություն, արտադրություն, թե՞ վաճառք

2․ Արդյո՞ք այն կհամարվի գործունեություն ՏՏ ոլորտում

3․ Տնտեսական գործունեության ո՞ր դասակարգիչը կհամապատասխանի դրան

4․ Եթե կայքը գտնվում է ռուսական ինտերնետային տիրույթում, իսկ կայքի սեփականատերը ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունն է, որը հանդիսանում է Հրապարակային առաջարկի համաձայնագրի կատարող կողմ, ապա որտե՞ղ է համարվում եկամուտը ստացված

5․ Հրապարակային առաջարկի պայմանագիրը ո՞ր երկրի օրենսդրության համաձայն պիտի կնքվի

Կարդալ ավելին Մասնագիտական դասընթացների վաճառք կայքի միջոցով

Ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտ

Իրինա․

Ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտը ֆիզ․ անձի դեպքում ինչպե՞ս է հարկվում, նախապես ասեմ՝ օտարերկրյա շուկայից է եկամուտը։

Կարդալ ավելին Ֆինանսական ակտիվների օտարումից եկամուտ

Եկամուտների հայտարարագրերի վերջնաժամկետները կերկարաձգվեն

📢 Կարևոր նորություն՝ եկամուտների հայտարարագրերի ժամկետների վերաբերյալ
Հեղինակ՝ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյան

Բաբկեն Թունյանը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որը նպատակ ունի երկարաձգել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետները՝ արձագանքելով քաղաքացիների հնչեցրած մտահոգություններին։

🔹 Ի՞նչ է փոխվում.
➡️ 2024 թ․ եկամուտների համար հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետը կլինի մինչև 2025 թ․ նոյեմբերի 1-ը։
➡️ 2025 թ․ եկամուտների համար՝ 2026 թ․ մարտի 2-ից մինչև նոյեմբերի 1-ը։
➡️ Իսկ 2026 թվականից սկսած, հայտարագրման ժամանակահատվածը կսահմանվի մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը։

📌 Նախագիծը նախատեսվում է ընդունել արտահերթ նիստով և արագացված ընթացակարգով արդեն այս ամսվա ընթացքում։

Սա լուրջ քայլ է՝ ուղղված գործընթացը քաղաքացիների համար առավել հասանելի ու հարմար դարձնելուն։ Մանրամասները կներկայացվեն նիստի ժամանակ։

Կարդալ ավելին Եկամուտների հայտարարագրերի վերջնաժամկետները կերկարաձգվեն

Գործակալական պայմանագիր զբոսաշրջության ոլորտում

Լիանա․

Բարև ձեզ։ Զբոսաշրջության ոլորտում աշխատող ՍՊԸ-ն գործակալական պայմանագիր է կնքել հյուրանոցի հետ, որտեղ նշված է հետևյալը․

3.2 Ենթագործակալի վարձատրությունը համարվում է հաճախորդի (զբոսաշրջիկ) կողմից վճարված գումարի (Ծառայության արժեքի) և Գործակալին փոխանցված գումարի տարբերությունը։ Ենթագործակալը, այնպես ինչպես Գործակալը, հանդես է գալիս իր անունից, բայց ոչ իր հաշվին։

Կարո՞ղ ենք եկամուտ ճանաչել միայն տարբերության մասը և հարկել միայն դա։

Կարդալ ավելին Գործակալական պայմանագիր զբոսաշրջության ոլորտում

Գումարի փոխանցում բարեգործական հիմնադրամի

Աշոտ․

Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը գումար է փոխանցում ինչ որ բարեգործական ֆոնդի, դա ծախս համարվու՞մ է, շահութահարկի հաշվետվության մեջ եկամտից կարո՞ղ եմ նվազեցնել։

Կարդալ ավելին Գումարի փոխանցում բարեգործական հիմնադրամի

Պահուստաֆոնդի ձևավորում

Անա․

Հարգելի հաշվապահներ, առաջին անգամ եմ կատարում պահուստաֆոնդի մասհանումներ, խնդրում եմ հուշել՝ ինչպե՞ս է հակադարձվում անհուսալի դեբիտորական պարտքի պահուստի գումարը պատրքը մասնակի մարելու դեպքում։ Պարտքի գումար՝ 285 դոլար։ Եթե պարտքի մարումը կատարելու պահին պահուստում առկա կուտակված գումարը կազմել է 143 դոլար (չվճարված պարտքի գումարի 50 տոկոսը), վճարվել է 150 դոլար։ դտ -223 կտ-614 , 143ի չափով։ Եվ շարունակում եմ պահուստի մասհանումը չմարած գումարին ՝ 135 դոլարի նկատմամբ կիրառում եմ 75 տոկոս։ Պահուստում առկա գումար ՝ 102 դոլար։ Եվ ինչպե՞ս եմ հաշվարկում այն 1373 Ն որոշման համաձայն։ 143ը ճանաչվում է համախառն եկամուտ, բնական է դրամով արտահայտված, իսկ 102-ը այլ նվազեցու՞մ։ Նշեմ նաև, որ 143-ը նախորդ տարի շահութահարկի հաշվարկում արտացոլվել է որպես այլ նվազեցում։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Պահուստաֆոնդի ձևավորում

Ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին տեղեկություններ ներկայացնելու վերջնաժամկետ

Հարգելի գործընկերներ,

2025թ. մարտի 1-ը 2024թ․ ընթացքում ֆիզիկական անձանց վճարված պասիվ եկամուտների (օրինակ՝ վարձավճար, շահաբաժին…) և եկամտային հարկի մասին տեղեկություններ ներկայացնելու վերջնաժամկետն է: Պետք է ներկայացնել.

165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին

Կարդալ ավելին Ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին տեղեկություններ ներկայացնելու վերջնաժամկետ

Հյուրանոցային ծառայության մատուցում ֆիզ. անձի սեփական բնակարանում

Անտոն․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանեք․

1. ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձն իր սեփական բնակարանում կարո՞ղ է որպես զբոսաշրջային տուն մատուցել հյուրանոցային ծառայություն՝ անցնելով միկրոձեռնարկատիրության դաշտ։

2. Արդյո՞ք այդ ծառայության համար նա տրամադրելո՞ւ է ՀԴՄ կտրոն։ Ինչպե՞ս են հաշվառվում ստացվող եկամուտները։

3. Նախաճաշի տրամադրումը և այդ բնակարանում մնալը պարտադի՞ր պայման է։

Կարդալ ավելին Հյուրանոցային ծառայության մատուցում ֆիզ. անձի սեփական բնակարանում

Ավանդի տոկոսներից առաջացող հարկային պարտավորություններ

Սեդա․

Բարև Ձեզ։ Ընկերությունն իր գումարներից արտարժույթային հաշվին ավանդ է դրել: Հիմա դրանից ստացված տոկոսներից ի՞նչ պարտավորություններ կառաջանան, և ի՞նչ հաշվետվություններ պետք է լրացնել:

Կարդալ ավելին Ավանդի տոկոսներից առաջացող հարկային պարտավորություններ

Փոխառության գումարի նշում հայտարարագրում

Վիկա․

Բարև ձեզ։ Եթե անձը հայտարարատու է որպես իրական շահառու և վարձու աշխատող, արդյո՞ք պետք է նաև նշի հայտարարագրի մեջ իր կողմից իր կազմակերպությանը տված փոխառության գումարը, որը մասնակի ետ է ստացել։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Փոխառության գումարի նշում հայտարարագրում

ՀՕ հոդված 147 վերաբերյալ

Դավիթ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։

Հարկային օրենսգրքում, եկամտային հարկին վերաբերվող մասւմ, այսպիսի բան է գրված․

Հոդված 147. Նվազեցվող եկամուտները (նվազեցումները) 1. Հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտներ են համարվում՝ ․․․ 16) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի օտարումից անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները: ․․․ Այսինքն եթե մարդը (ֆիզիկական անձը) իրեն պատկանող բնակարանը վաճառում է մի այլ մարդու (ֆիզիկական անձի), նա հարկ այդ եկամտից չի վճարում։

Հիմա հարցս՝ իսկ եթե այն մարդը, ում վաճառվում է բնակարանը, գրանցված է որպես անահատ ձեռնարկատե՞ր։ Նա փաստորեն “անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ” չի՞ կարող համարվել, և վաճառողը պիտի մուծի եկամտային հա՞րկ։ Ես հասկանում եմ, որ դա մի քիչ աբսուրդ է հնչում, բայց օրենքւմ կարծես հենց դա է գրված։ Կարո՞ղ եք մեկնաբանել, թե իրանակում ընդունված պրակտիկայում ոնց է արվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ՀՕ հոդված 147 վերաբերյալ

Անհատույց ստացված ակտիվի՝ որպես եկամուտ ճանաչում

Ալինա․

Արդյո՞ք հարկման հատուկ համակարգում (շրջանառության հարկ) աշխատող իրավաբանական անձի անհատույց ստացած ակտիվների մասով որևէ պահի պետք է եկամուտ ճանաչվի և/կամ հարկվի։

Կարդալ ավելին Անհատույց ստացված ակտիվի՝ որպես եկամուտ ճանաչում

Եկամտի ստացում օտարերկրյա ընկերությունից

Խաչիկ․

Ողջույն: Ես գրանցված աշխատող եմ Մեծ Բրիտանիայում, և ստանում եմ աշխատավարձ բանկային փոխանցմամբ ընկերության անունից: Ի՞նչ հաշվետվություններ են անհրաժեշտ ներկայացնել հարկային դաշտում: Եվ քանի՞ տոկոս են կազմելու եկամուտներից պահումները:

Կարդալ ավելին Եկամտի ստացում օտարերկրյա ընկերությունից

Հայտարարագրի ներկայացում ՌԴ քաղաքացու կողմից

Հայկ․

Հարգելի հաշվապահներ, եթե ՌԴ-ի քաղաքացին ՀՀ-ում կացության քարտ ունի, արդյո՞ք 2025-ի համար հայտարարագիր պետք է ներկայացնի, եթե բանկային քարտին գումար է փոխանցվել։

Կարդալ ավելին Հայտարարագրի ներկայացում ՌԴ քաղաքացու կողմից

Ինչպե՞ս է հաշվարկվում ԱՁ դրոշմանիշային վճարը

Սուրեն․

Բարև ձեզ, ի՞նչ է նշանակում հաշվարկման բազա Ա/Ձ միկրոձեռնարկատիրության դրոշմանիշային վճարի համար, դա եկամու՞տն է, թե՞ ամբողջ շրջանառությունը։ Օրինակ, ես կահույք եմ պատրաստում, որն արժի 450 000 դրամ, ինձ հաճախորդը վճարում է այդքան, բայց իմ եկամուտը 100 000 դրամ է, ես օնլայն ներկայացրել եմ հաշիվ վավերագիր 450 000 դրամ, հիմա դրոշմանիշային վճարը ինչպե՞ս պետք է հաշվեն, ո՞րն է հաշվարկման բազան, խնդրում եմ բացատրեք՝ միգուցե ես պետք է իմ եկամուտը ներկայացնեմ միայն։

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվում ԱՁ դրոշմանիշային վճարը

Բնակարանի վարձակալության հաշվետվություն

Կարինե․

Բարի օր, խնդրում եմ, կասե՞ք՝ ի՞նչ հաշվետվություն պիտի ներկայացնի ֆիզիկական անձը, ով 2024թ-ից սկսած վարձակալության է տվել բնակարանը, ստացել է ՀՎՀՀ, վճարում է եկամտային հարկը միասնական հաշվին, և նրան տեղեկացրել են, որ պիտի հաշվետվություն ներկայացնի 2024թ-ի համար։ Արդյոք խոսքը https://self-portal.taxservice.am/sign-in/ -ի հայտարարագրին է վերաբերում, թե՞ այլի մասին է խոսքը։

Կարդալ ավելին Բնակարանի վարձակալության հաշվետվություն

Արժեթղթերի օտարումից եկամուտներ

Կառլեն․

Արժեթղթերից ստացվող եկամուտները որպես նվազեցվող եկամուտ 149 հոդվածի 2րդ մասի 3րդ կետն ասում է․՝

“Հարկման բազան որոշելու նպատակով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված եկամուտները չեն համարվում նվազեցվող եկամուտներ (չեն նվազեցվում համախառն եկամտից), եթե ՝ ստացվում են կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց) ձևով մասնակցության (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, եթե այդ օտարումը կատարվում է կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում այդ մասնակցությունը (բաժնետոմսը, բաժնեմասը, փայաբաժինը) ձեռք բերելու օրը ներառող հարկային տարվա կամ դրան հաջորդող երեք հարկային տարիների ընթացքում.”

Արդյո՞ք ձեռքբերում է համարվում միայն մի ուրիշ կողմի օտարուման արդյունքում ստացված բաժնեմասը, թե կազմակերպության 0-ից հիմնադրումն էլ է համարվում ձեռքբերում։ Այսինքն եթե ուրիշից չի գնել կամ նվեր ստացել բաժնեմասը, այլ կազմակերպությունը հենց ինքն է հիմնել, երկու տարվա ընթացքում օտարելու դեպքում հարկ կառաջանա՞, թե ոչ։

Կարդալ ավելին Արժեթղթերի օտարումից եկամուտներ

Ոչ ռեզիդենտի եկամուտների հայտարարագիր

Արմեն․

Բարև ձեզ, ես հանդիսանում եմ ՌԴ հարկային ռեզիդենտ։ Բնակվում և աշխատում եմ ՌԴ-ում, սակայն ՀՀ-ում ունեմ վարձակալությամբ տրված անշարժ գույք, իսկ բանկում՝ ավանդ։ Հաջորդ տարի պետք է ներկայացնեմ հայտարարագիր ՀՀ-ում եկամուտների մասին։ Հարցս հետևյալն է՝ հայտարարագրում պետք է նշել միայն ՀՀ-ում անշարժ գույքի վարձակալությունից ստացված եկամուտը, թե՞ ՀՀ բանկում ունեցած ավանդից ստացած եկամուտը նույնպես։ Բանկից ասեցին, որ հարկը ավտոմատ կերպքով վճարվում է, բայց թե ինչ լրացնել հայտարարագրում՝ հասկանալի չի։

Մյուսը՝ ՌԴ-ում ստացած աշխատանքային եկամուտը պե՞տք է նշել թե ոչ։ Ես ՌԴ հարկային ռեզիդենտ եմ և հարկերը վճարում եմ ՌԴ-ում։ Ի՞նչ անել ՌԴ-ում բանկային խնայողական հաշվին եկած տոկոսների հետ։ Դա է՞լ է նշվում, թե՞ ոչ։ ՌԴ բանկերը ավտոմատ կերպով հարկը վճարում են այդ տոկոսից ՌԴ բյուջե։

Կարդալ ավելին Ոչ ռեզիդենտի եկամուտների հայտարարագիր

Գումարի կանխիկացում ԱՁ կողմից

Լիլիթ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ պարզաբանել հետևյալը: ԱՁ-ն իր հաշվին ստանում է գործարքներից առաջացած գումարներ, յուրաքանչյուր ամիս վճարում է ԱՁ-ի հարկերը, եռամսյակը մեկ՝ շրջանառության հարկը: Կարո՞ղ է այդ անձը ԱՁ-ի հաշվից գումարները կանխիկացնել: Եվ ի՞նչ պարտավորություններ են առաջանում, եթե չի թույլատրվում: Ինչպես նաև՝ կարո՞ղ է ԱՁ-հաշվից փոխանցի իր ֆիզիկական անձի նաշվին, նոր կանխիկացնի:

Կարդալ ավելին Գումարի կանխիկացում ԱՁ կողմից

Արժեթղթերը որպես փոխհատուցում աշխատակիցներին

Էլեն․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունն իր աշխատակիցներին, բացի աշխատավարձի վճարումից, որպես փոխհատուցում տրամադրում է նաև միջազգային շուկայում ցուցակված իր արժեթղթերը, որոնք ժամանակի ընթացքում աշխատակիցները վաճառում են և ստանում եկամուտ։ Արդյո՞ք այդ եկամուտը հարկվում է։ Եթե հարկվում է, ապա այստեղ կիրառում ենք 10% դրույքաչափ, թե՞ դիտարկում որպես աշխատավարձի տարր և հարկում նաև 5% սոց․ վճար և դրոշմանիշային վճար։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Արժեթղթերը որպես փոխհատուցում աշխատակիցներին

Անկանխիկ թեյավճարներ

Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս վարվել անկանխիկ թեյավճարների հետ, եթե այն ամսվա վերջում առաջացնում է ավել հասույթ։

Կարդալ ավելին Անկանխիկ թեյավճարներ

Եկամուտների հայտարարագիր

Գոհարիկ․

Բարև ձեզ։ Ֆիզ. անձը պետք է ներկայացնի եկամուտների հայտարարագիր՝ որպես համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, սակայն նա ունեցել է ԱՁ իր անունով, որը դադարեցրել է (կամ փակել)։ Այս պարագայում եկամուտները ո՞ր կետով են նշվում։

Կարդալ ավելին Եկամուտների հայտարարագիր

Եկամուտների հայտարարագիր որպես ԱՁ գրանցված լինելու դեպքում

Շուշանիկ․

Բարև ձեզ։ Ֆիզ. անձը պետք է ներկայացնի եկամուտների հայտարարագիր՝ որպես առևտրային կազմակերպությունում բաժնետոմս ունեցող, սակայն նա ունի նաև ԱՁ իր անունով։ Այս պարագայում եկամուտները ո՞ր կետով են նշվում։

Կարդալ ավելին Եկամուտների հայտարարագիր որպես ԱՁ գրանցված լինելու դեպքում

Հարկերի վճարում Հայաստանում

Աննա․

Բարև ձեզ։ Ես ապրում եմ Հայաստանում, բայց ունեմ եկամուտներ ԱՄՆ-ից վաճառքի ոլորտում: Այնտեղ տվել եմ դիմում, որ բոլոր հարկերը կվճարեմ Հայաստանում: Խնդրում եմ օգնեք հասկանալ քայլերի հերթականությունը հարկերը Հայաստանում վճարելու համար: Պե՞տք է գրանցել ԱՁ, թե՞ ՍՊԸ։ Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ այս դեպքում:

Կարդալ ավելին Հարկերի վճարում Հայաստանում

Պարտքի մարում եռակողմ պայմանագրով

Դիաննա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նախորդ տարվա վերջ X ՍՊԸ-ն Y ոչ առևտրային կազմակերպությանը ապրանք է մատակարարել, իսկ ոչ առևտրային կազմակերպությունը վճարել է պարտքի մի մասը, այժմ ունի կրեդիտորական պարտք X ՍՊԸ-ին։ Եթե եռակողմ պայմանագիր է կնքվում և X ՍՊԸ-ի պարտքը մարում է մեկ այլ ՍՊԸ-ն, արդյո՞ք դա դիտվում է որպես եկամուտ ոչ առևտրային կազմակերպության համար։ Արդյո՞ք առաջանում են հարկային որևէ պարտավորություններ ոչ առևտրային կազմակերպության և ՍՊԸ-ի համար։ Ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը ներկա պահին դադարեցված է անորոշ ժամկետով։ Կանխավ շնորհակալություն։

Կարդալ ավելին Պարտքի մարում եռակողմ պայմանագրով

Ֆիզ. անձանց եկամուտների հայտարարագիր

Սոֆյա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն առ այսօր չի ստացել ծանուցում ֆիզ. անձանց եկամուտների հայտարագրման մասով, չնայած, որ իրական շահառու է։ Ի՞նչ անել՝ սպասել ծանուցեն, թե՞ ուղարկել հայտարարագիրը առանց ծանվուցելու։

Կարդալ ավելին Ֆիզ. անձանց եկամուտների հայտարարագիր