Tag: եկամտային հարկ

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

2022-2025թթ. հարկային եկամուտների կառավարման ծրագիր

Ալվարդ. Բարև ձեզ։ Ինձ հետաքրքիր է, թե ի՞նչ կարծիք ունեք ՀՀ Վարչապետի 919Լ որոշման՝ 2022-2025թթ. հարկային եկամուտների կառավարման ծրագրի մասին, որտեղ միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուի աշխատակիցների եկամտային հարկը ցանկանում են բերել ընդհանուր հարկման դաշտ: Խնդրում եմ հայտնել ձեր կարծիքը, ես դեմ եմ և կարծում եմ դրանով ավելի են բարդացնում փոքր բիզնեսի աշխատանքը: Դա կհանգեցնի նրան, որ շատերը նորից թաքնված աշխատողներ կպահեն կամ էլ բոլոր աշխատողներին որպես Ա/Ձ կգրանցեն: Իսկ եկամտային հարկը բյուջե կգնա ոչ թե ամսական կտրվածքով, այլ տարեկան կտրվածքով՝ 60 000 դրամ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահաբաժնի վճարում

Ռուբ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը հիմնադրվել է 2020-ին և մինչև այժմ շահաբաժին չի վճարել ընկերության հիմնադրին։ Կարո՞ղ է արդյոք հիմնադիրների որոշման հիման վրա 2020 և 2021 թվականների շահույթից հայտարարվել շահաբաժին, թե՞ ոչ։ Նշեմ նաև, որ 2020-ին ընկերությունը գործել է միկրո դաշտում, իսկ 2021-ից մինչև այժմ գործում է շրջ․ հարկի դաշտում։ Եթե հնարավոր է հայտարարել շահաբաժին, ապա երկու տարիների համար էլ պետք է հաշվարկվի 5%-ը, թե՞ ոչ։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շուկայից ձեռքբերում

Ռոման. Բարև ձեզ: Ֆիզիկական անձը շուկայից գնել է տնկիներ իր տան այգում ծառեր տնկելու համար: Ձեռքբերումից մի քանի օր հետո որոշել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, բացել է ԱՁ և աշխատել ընդհանուր հարկման դաշտում՝ գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ: Արդյոք հնարավո՞ր է որևէ կերպ ձեռքբերված տնկիները փաստաթղթավորել այնպես, որ Ա/Ձ-ով շուկայից ձեռքբերման 20 տոկոս եկամտային հարկ չվճարի։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահաբաժնի վճարում

ՍԵդա Հախվերդյան. Բարև Ձեզ։ Մեր ընկերությունն աշխատում է ԱԱՀ-ով, հիմնադրին երբեք շահաբաժին չենք վճարել, հիմա որոշում ենք կայացրել վճարել մինչև 2018թ. շահույթի ազատ մնացորդի մի մասը: Խնդրում եմ ասեք՝ ես դա պետք է ներառեմ եկամտային հարկի հաշվետվության մեջ, թե՞ ոչ, քանի որ եկամտային հարկ չի պահվում, և ուրիշ որտե՞ղ պետք է այն ներառեմ և ցույց տամ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գործունեության տեսակների դասակարգիչ

Մարի. Բարի աշխատանքային օր բոլորին: Հարգելիներս, խնդրում եմ Ձեր պարզաբանումը հետևյալ հարցերին. ՍՊԸ-ն նոր է բացվել, դեռ հարկային դաշտի ընտրության համար հայտ չի ներկայացվել: Հնարավո՞ր է երկու տնտեսական դասակարգչով աշխատել` N79.12.0 և N81.30.0... Վերջիններս կարո՞ղ են միկրոյի դաշտում գործել, եթե չգերազանցենք տարեկան սահմանված շեմը: Եվ, քանի դեռ գործունեություն չի իրականացնում ՍՊԸ-ն, տնօրենին չվճարել կարո՞ղ է։ Այսինքն՝ ամսական հաշվետվության մեջ 0 գրել, հետևաբար հարկերը ևս 0 լինեն։ Շնորհակալ կլինեմ արձագանքների համար։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ հարկեր

Մարի. Հարգելիներս, հարցս հետևյալն է. շրջհարկով աշխատաող ԱՁ-ն, որը չունի գրանցված աշխատող, պետք է պարտադի՞ր վճարի ամսական/կամ տարեկան կտրվածքով 5 000դրամ եկ.հարկ և 5 000դրամ սոց վճար։ Եվ երկրորդ հարցս. այդ վճարները ո՞ր ձևի հաշվետվության մեջ պետք է ցույց տա ու ի՞նչ ժամկետներում: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՀՔ քաղվածք

Արուս. Բարև բոլորին: Շրջանառության հարկ վճարող եմ: Այսպիսի մի հարց. երբ հաշվետվությունների ներկայացման կայքում` taxservice -ում, ԱՀՔ քաղվածքն եմ նայում, եկամտային հարկի և սոցիալական վճարի մասով վճարված գումարը երևում է ներքևում` միասնական հաշվում առկա գումարի տակ: Արդյո՞ք դա այդպես էլ պետք է լինի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկ

Մաշա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե Ֆիզ. անձը 30.05 տարածքի վարձակալության պայմանագիր է կնքել ՍՊԸ-ի հետ, տարածքը հանձման ընդունման ակտով ՍՊԸ-ն ընդունել է հունիսի 4-ին։ Կարող եմ արդյո՞ք ես հունիսի հաշվետվությամբ ցույց տալ վարձավճարից առաջացած եկամտային հարկը՝ հիմք ընդունելով հանձման ընդունման ակտի ամսաթիվը։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի հետ կապված

Մարիամ. Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ վերջնահաշվարկը ո՞վ պետք է վճարի աշխատակցին՝ պետք է նվազեցվի եկամտային հարկից, թե՞ գործատուն պետք է վճարի իր միջոցներից։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի փոխհատուցում

Անի․ Հարգելի հաշվապահներ, մայրության նպաստի գումարը ամբողջովին պետ․ բյուջեյի հաշվի՞ն է վճարվում։ Այսինքն՝ ցանկանում էի իմանալ՝ վճարում է գործատուն, սակայն եկամտային հարկն է պակաս փոխանցու՞մ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկ

Աննա․ Բարև Ձեզ։ Կազմակերպության որոշ աշխատակիցներ գտնվում են երեխայի խնամքի արձակուրդում։ Եկամտային հարկի հաշվարկը լրացնելիս բերում է նշում․ "N12, N20 հերթական համարներով աշխատողների համար ոչ մի տվյալ չի մուտքագրվել"։ Կասե՞ք, ինչ խնդիր է։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարձավճարի կանխիկ վճարում

Արտյոմ․ Ողջույն, խնդրում եմ օգնել․ կազմակերպությունը ֆիզ․ անձից վարձակալում է տարածք, վճարում է կանխիկ՝ եկամտային հարկը պահելուց հետո։ Ասացեք խնդրեմ՝ հուլիսի 1-ից հետո կարո՞ղ է շարունակել վճարել կանխիկ, թե՞ ոչ։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկի սահմանափակումներ

Ռուբ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը 2021-ին աշխատել է ԱԱՀ-ով և իր գործունեության համար երկկողմանի գնման ակտով ձեռք է բերել նյութեր, ապրանքներ։ Օրինակ՝ մեկ գործարքի գինը ներառյալ 10% եկամտայինը գնման ակտով կազմել է 300 000: Վճարումը կատարվել է դրամարկղից, վճարելով 270 000 դրամ։ Հարցս վերաբերվում է 3 000 000 սահմանափակմանը։ Այս դեպքում գումարը հաշվարկվում է առա՞նց եկամտային հարկի ելքագրված գումարներով, թե՞ եկամտային հարկը ներառյալ ելքագրումների արժեքը չպետք է գերազանցի 3 000 000-ը։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առաջանու՞մ է արդյոք ԱԱՀ

Կարեն. Իրավաբանական անձը ֆիզիկական անձից 10 000ք.մ. հողատարածք է գնում, որի վրա առկա է 250ք.մ. շինություն, այս դեպքում եկամտային հարկը հաշվարկվու՞մ է ամբողջ արժեքից, թե՞ միայն շինության: Եվս մեկ հարց. ֆիզիկական անձը ձեռք է բերել 7 հատ բնակարանի գնման իրավունք անմիջապես կառուցապատողից և 1 տարվա ընթցքում բոլորը վաճառել է: Այս դեպքում ԱԱՀ առաջանու՞մ է, թե՞ ոչ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ուշացրած աշխատավարձի տույժեր

Էլինա. Հաշվապահներ ջան, խնդրում եմ օգնեք։ Աշխատողին պետք է վճարվի 0,15 տոկոս տույժ ուշացրած աշխատավարձի համար։ Գիտեմ, որ 189 ձևի 1,8 - "այլ հարկման բազա" վանդակում պիտի լրացնեմ այդ գումարը։ Հարց՝ արդյո՞ք պետք է նշվի զուտ՝ առձեռն տրված գումարը, թե՞ պետք է ինքս ավելացնեմ 21 տոկոս այդ վճարված տույժին, քանի որ 1,8 վանդակի համար եկամտային հարկ է պահում։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարձակալություն ֆիզ. անձից

Արմեն. Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ֊ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից, կա վարձակալական պայմանագիր, գիտեմ 10% եկամատային հարկ պետք է հաշվարկել և վճարել, իսկ գումարը վարձակալին կանխիկ վճարելիս` ինչ որ այլ փաստաթուղթ (ակտ) կա՞ ստորագրելու։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ

Վարդուհի․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ֆիզիկական անձինք 15 000 դոլար մեքենայի առք վաճառք անելու դեպքում, ֆիզ անձանց մասով եկամտային հարկ առաջանու՞մ է, թե՞ ոչ։