
Արդյո՞ք ԱՁ կարող է չհաշվարկել եկամտային հարկը
Լիանա.
Եթե ԱՁ հիվանդության կարգ ունի, նա կարո՞ղ է եկամտային հարկի 5 000 դրամը չհաշվարկել և չփոխանցել բյուջե:

ԱՁ զբաղվելու է պահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով


Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք:
Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք ամսական 20 000 դրամով: Եկամտային հարկի հաշվետվությամբ ներկայացվում է և հարկը հաշվարկվում է 10 %, այսինքն` 2 000 դրամ:
Հարցս հետևյալն է`
Արդյո՞ք այդ 2 000 դրամը կազմակերպության համար ծախս է, թե՞ այն պահվում է վարձատուից: Այսինքն վարձատուին պետք է վճարվի 18 000, թե՞ հենց 20 000 դրամ
Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս է հարկվելու գործունեությունը ԼՂՀ-ում
Ա.Սարուխանյան.
Բարև ձեզ: Ես ապրում եմ Արցախում, սակայն մեր հարկային դաշտերը երևի իրարից շատ չեն տարբերվում: Ոզում հարցնել, թե ՀՀ-ում ինչ հարկային ռեժիմով է հարկվում տեղական չոր կանաչիների փաթեթավորումը ու խանութներին տալը` նրանց կողմից վաճառելու համար: Աշխատում եմ տանը, ուզում եմ գրանցվել որպես ԱՁ, այստեղ ասում են 2 հարկ պետք է վճարվի` ԱԱՀ` 16,67 % և եկամտահարկ 21 %: Կօ՞գնեք պարզաբանել այս հարցը:

ԱՁ ուշացրել է եկամտային հարկի վճարումը
Արուսյակ.
Բարև ձեզ: Կխդրեմ պատասխանել, եթե ուշացրել եմ ԱՁ-ի ամսական 5 000 դրամ եկամտային հարկի վճարը, որը պետք է վճարվի մինչ հաջորդ ամսվա 20-ը, ապա այդ դեպքում ի՞նչ տույժ է հասնում: Կսպասեմ պատասխանի: Շնորհակալություն:

Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա
Շուշան.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա, ընդ որում այն ֆիզ. անձը, ումից ձեռքբերումը կատարվել է, հանդիսանում է նույն կազմակերպության տնօրենը: Բացի եկամտային հարկի 11%-ից այլ պարտավորություններ առաջանու՞մ են, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս հաշվարկել նպաստը
Սիլվա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կատարել եմ հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ, փաթեթը ներկայացրել ՀՏ: Այնուհետև դիմում եմ ներկայացրել սոց. ապահովության պետ. ծառայություն: Գումարը փոխանցվել է գործատուի հաշվեհամարին: Աշխատակիցը ներկայացրել է երկրորդ անաշխատունակության թերթիկը, քանի որ կատարվել է կեսարյան հատում: Նման դեպքում ինչպե՞ս վարվեմ: 26.08.14թ.-13.01.15թ. 1-ին թերթիկի օրերն են` 120 աշխատանքային օրեր, 31.10.14թ.-28.01.15թ. 2-րդ թերթիկի օրերն են` 13 աշխատանքային օրեր: Հարցս հետևյալն է` 13 օրերի համար հաշվարկ կատարեմ և կրկին փաթեթ ներկայացնե՞մ ՀՏ, թե՞ 120 + 13 ամբողջությամբ հաշվարկ կատարեմ, հանեմ վճարված գումարը տարբերությունը տամ աշխատողին: Այս դեպքում ինչպե՞ս լրացնեմ եկամտային հարկի հաշվետվությունը:
Եթե հնարավոր է, շտապ պատասխանեք: Կանխավ շնորհակալ եմ:

Ընկերությունը ֆիզ. անձից ապրանքներ է ձեռքբերել


Եկամտային հարկի հաշվարկի լրացման հետ կապված
Սիրանուշ.
Բարև:
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս՝ արդյո՞ք հնարավոր է եկամտային հարկի հաշվետվությունում տարվա մեջ մի թվով ներկայացնել անցած ամիսներին բաց թողնված 015 տողը, թե՞ պետք է ամեն ամսվա ճշտումը տալ առանձին: Շնորհակալություն:

Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ
Harut.
Խնդրում եմ պատասխանել` եթե ժամանակ առ ժամանակ Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ մեկ օրով և վճարում 5 000 դրամ դրա համար, պե՞տք է արդյոք կատարել եկամտային հարկի և սոց. ապ. վճարումներ տվյալ մատուցողի համար: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի հաշվարկը
Արմեն.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շնորհակալ կլինեի, եթե պատասխանեիք` ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի հաշվարկի էլեկտրոնային տարբերակը: Աշխատակիցը հուլիսի կեսից օգոստոսի կեսը արձակուրդի մեջ է, հուլիսին վճարվել է արձակուրդային գումարը (արդեն պահումները արված), սակայն հուլիսին հասանելիք գումարը արդեն նշվել է հուլիսի հաշվետվության մեջ, օգոստոսին հասանելիքը հաշվետվության մեջ նշելիս տալիս է հարկի տարբերություն ի սկզբանե պահված հարկից: Ինչպիսի՞ մոտեցում տալ, որ ճիշտ լինի: Աշխատավարձից ավել (կամ պակաս) հարկի տարբերությունը պահել (կամ վճարել) էլեկտրոնային հաշվետվությունը ձեռք չտալ, թե՞ հաշվետվության մեջ պետք է նշել տարբերությունը, եթե ցույց չտամ էլեկտրոնային հաշվետվության մեջ, պարզապես աշխատավարձը վճարելիս հարկերը փոխեմ (ավելացնեմ կամ պակասեցնեմ առաջացած տարբերությունը), ճիշտ կլինի՞ այդպես: Նախապես անչափ շնորհակալ եմ:

Երբ է առաջանում սոց. վճար կատարելու պարտավորություն
ANNA.
Բարև ձեզ: Կարո՞ղ եմ արդյոք հուլիսի ամսական հաշվարկվող սոց. վճարը չկատարել, քանի որ հրաժարվելու դիմում եմ ներկայացրել նույն օրը, ինչ եկամտային հարկի և սոց. վճարի ամսական հաշվետվությունը` 19.08.2014թ, թե՞ դա արդեն օգոստոսի հանար կգործի: Կանխավ շնորհակալություն:

Հաշվետվության ո՞ր ձևն է անհրաժեշտ լրացնել
Anait.
Հարգելի հաշվապահներ,
ո՞վ կարող է օգնել` հուլիս ամսվա համար "ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի ամսական" հարկային հաշվետվության 86 ձևի փոխարեն ո՞ր ձևը անհրաժեշտ է լրացնել: 109 ձևը էլեկտրոնային հաշվետվությունների ցանկում բացակայում է:

Ինչպե՞ս ուղարկել զրոյական հաշվետվություն
Մանե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հարցիս:
Տվյալ ժամանակահատվածի համար ինչպե՞ս ուղարկեմ եկամտային հարկի զրոյական հաշվետվություն, երբ ժամանակաշրջանը ընտրելիս որևէ աշխատող չի բերում, քանի որ նախորդ ամիս բոլորին ազատել եմ աշխատանքից: ՀՏ-ն ասում է, որ վարչական տուգանքներից ազատվելու համար պետք է պարտադիր զրոյական հաշվետվություն ուղարկել:
Նախապես շատ շնորհակալ եմ:

Նպաստի փոխհատուցում
Emma.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. աշխատողի համար հաշվարկվել է ֆիզ. արձակուրդի նպաստ, որից եկամտային հարկ է պահվել: Ընդհանուր աշխատավարձի եկամտային հարկին գումարել եմ բուլետենից պահվող եկամտային հարկը, որից պակասեցրել եմ բուլետենի մաքուր հաշվարկված գումարը և փոխանցել եմ եկամտային հարկ: Ճի՞շտ է, որ ընդհանուր եկամտային հարկից պահում եմ կատարել նպաստի վճարված մաքուր գումարը:

Եկամտային հարկի հաշվարկների ճշգրտումներ
Armine.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ պարզաբանել (մանրամասն նկարագրել քայլերը), թե ինչ կարգով պետք է ճշգրտում կատարեմ ձև 86 հաշվետվության մեջ: Բանն այն է, որ մեր կազմակերպության տնօրենի հրահանգով այս տարվա հունվար-մայիս ամիսների համար ներկայացված հաշվետվություններում ինքնաշխատ կերպով հաշվարկվել է կուտակայինը, սակայն մեր ընկերության 1974-ից հետո ծնված քաղաքացիները փաստացի ստացել են իրենց աշխատավարձն ամբողջությամբ: Այսինքն, նրանց համար իրականում, փաստացի կերպով ոչ պահվել, ոչ էլ փոխանցվել են կուտակայինի գումարները: Հիմա իրենք ներկայացրել են դիմումներ, սակայն որևէ կերպ չեմ կարողանում հասկանալ, թե հիմա ինչ պետք է անեմ անցած 5 ամիսների հաշվետվությունների ճշգրտման հետ կապված: Շնորհակալություն:

Արդյո՞ք գնորդ ֆիզ. անձը պետք է եկամտային հարկ վճարի


Հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնել
Yeva.
Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է ասել` մայիս ամսվա համար "Եկամտային հարկի և կուտակային վճարի ամսական ամփոփ հաշվարկ" հարկային հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացվի` 86, թե 109:

Արդյո՞ք պահվում է եկամտային հարկ արձակման նպաստից
Գայանե.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, արձակման նպաստից եկամտային հարկ պահվու՞մ է, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Աշխատողները ստանում են երկու տարբեր աշխատավարձեր
Վարդուհի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի խնդրի առաջ եմ կանգնել: Հույս ունեմ` կկարողանաք ինձ օգնել: Կազմակերպությունն ունի երկու բանկային հաշիվներ, համատեղությամբ աշխատողներ, որոնք ստանում են երկու տարբեր աշխատավարձեր առկա երկու տարբեր հաշվեհամարներից: Եկամտային հարկը հաշվարկելիս ստացվում է 120 000 դրամը գերազանցող գումար: Օրինակ` մի աշխատավարձը կազմում է 115 000 դր, իսկ երկրորդը` 100 000 դր: Եկամտային հարկ` (215 000 - 120 000) * 26 % + 29 280: Ինչպե՞ս կատարել մաքուր աշխատավարձերի փոխանցումը:
Վերջին մեկնաբանություններ