Tag: եկամտային հարկ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անհատ ձեռներեցը չունի աշխատող

Գոհար. Բարև Ձեզ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք` անհատ ձեռներեցն աշխատում է հենց ինքը, չունի աշխատող: Հետևաբար եռամսյակային եկամտային հարկի հաշվետվության մեջ արդյո՞ք նրան պետք է ներառել, թե՞ ոչ, չնայած, որ աշխատավարձ չի ստանում, և համապատասխան տող էլ չկա: Նույնը վերաբերում է նաև վիճ. վարչության հաշվետվությանը: Եվ երկրորդ հարցս` եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր, ասենք ապրիլի 10-ին, ապա նրա ընդունման հայտը ե՞րբ պետք է ներկայացնենք:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի 5 000 դրամ եկամտային հարկ

ANNA. Կարո՞ղ եք ասել` Ա/Ձ -ն, որի գործունեությունն է ավտոտեխսպասարկումը, ամսական 5 000 դրամ եկամտային հարկ վճարու՞մ է պարտադիր կերպով, թե՞ վճարում է միայն արտոնագրային վճար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կառաջանա եկամտային հարկի պարտավորություն

astxik. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` եթե աշխատակցին վճարում եմ նվեր ստացված գումար, դրանից պահվու՞մ է եկամտային հարկ, և եթե հնարավոր է` հղում արեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք տուժանքի գումարից պետք է վճարել եկամտային հարկ

Սուրեն. ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 198 հոդվածի համաձայն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք: Արդյո՞ք այդ տուժանքի գումարից պետք է վճարվի եկամտային հարկ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքների ձեռքբերումը հիմնավորված չէ փաստաթղթով

202 Արման. Հարգելի հաշվապահներ, ունեմ ձեր խորհրդի կարիքը. Ըստ "Շրջանառության հարկի մասին" օրենքի 11 հոդվածի 3-րդ կետի շրջանառության հարկով աշխատող իրավաբանական անձինք ազատվում են եկամտային հարկի մասին օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված պարտավորությունից, այսինքն շուկայից ձեռքբերում կատարելու ժամանակ պարտադիր չէ գնման ակտ կազմելը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք ստուգման ժամանակ խնդիր չի առաջանա, եթե ՀԴՄ-ով վաճառված ապրանքներս փաստաթղթով հիմնավորված չեն: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ վճարելու է եկամտային հարկ

Անուշ. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն, որը աշխատում է արտոնագրային վճարով, բացի տարեկան 60 000 եկամտային հարկից, վճարու՞մ է նաև 24.4% կամ 26% եկամտային հարկ: Համաձայն ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ Հոդված 2-ի` "Արտոնագրային վճարը սույն օրենքով սահմանված չափերով և ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար ավելացված արժեքի հարկին, իսկ իրավաբանական անձի համար շահութահարկին և (կամ) ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր և անհատույց վճար է:" Այստեղ հստակ նշվում է, որ իրավաբանական անձի համար շահութահարկին և ԱԱՀ-ին փոխարինող վճար է, իսկ Ա/Ձ-ի մասով նշվում է, որ փոխարինում է ԱԱՀ-ին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձնական նվազեցման վերաբերյալ

Սոնա. Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն տարեկան եկամտային հարկի պարզեցված հաշվարկի (Ձև 98) ընդհանուր ծախսերի մեջ անձնական նվազեցման գումարները կարո՞ղ է ներառել, թե՞ այն ծախս չի համարվում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

“Եկամտային հարկի մասին” օրենքի հոդված 10-ի 7-րդ կետ

Հռիփսիմե. Հարգելի հաշվապահներ, շատ կարևոր է ձեր կարծիքը` արդյո՞ք "Եկամտային հարկի մասին" օրենքի հոդված 10-ի 7-րդ կետը (11% եկամտային հարկ) վերաբերվում է նաև ծառայություններին, և եթե այո, ապա ինչպիսի՞ ակտով այն պետք է գրանցել (միակողմանի գնման ակտում գրված է միայն նյութական արժեք): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հանել աշխատակցի տվյալները ցուցակից

Հեղինե. Խնդրում եմ պատասխանեք` ճի՞շտ է արդյոք արված ամեն ինչ: Մեր աշխատակիցը փետրվարի 17-ից այլևս չի աշխատում, որի համար ես լրացրել եմ էլեկտրոնային դիմումի ձևը, այսինքն "աշխատակիցներ" բաժնում տվյալ աշխատակցի տվյալներում լրացրել եմ աշխատանքի ավարտը: Դիմումը ուղարկել եմ ՊԵԿ: Իսկ եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներկայացրել եմ աշխատակցի վերջնահաշվարկի գումարը, որից ել կատարել ենք մուծումներ: Հաջորդ ամիս հաշվետվություն ներկայացնելու ժամանակ ինչպե՞ս պետք է հանել տվյալ աշխատակցի տվյալները մեր ցուցակից, եթե նման փորձ ունեք` կիսվեք, անչափ երախտապարտ կլինեմ: Նախապես` շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձ հաշվարկելիս

Տոմա. Խնդրում եմ պարզաբանել` անաշխատունակության նպաստ վճարելու համար միջին աշխատավարձ հաշվարկելիս արդյո՞ք գումարվում է այլ գործատուի կողմից ստացած վերջնահաշվարկը, որը ըստ ինձ համարվում է եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս են հաշվարկվում հարկերը նպաստից

Թերեզա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հասկանալ` հղիության եվ ծննդաբերության արձակուրդային հաշվարկից հարկեր պահվու՞մ են: Ես հաշվարկել եմ 120 օր 297 000 դրամ, սրանից հարկեր պե՞տք է հաշվել, թե՞ ոչ: Եվ ո՞ր մասը պետք է վճարի գործատուն, որը պետությունը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի տարեկան պարզեցված հաշվարկ

Սոնա. Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ ինձ օգնեք ձեռք բերել 2013թ. եկամտային հարկի տարեկան պարզեցված հաշվարկի բլանկը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի ամփոփ հաշվարկի լրացման հետ կապված

Լուսինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: ՍՊԸ-ն ֆիզ. անձի հետ կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր, պայմանագրի տևողությունը 2 ամիս, ընդհանուր գինը կազմում է 1 000 000 դրամ: Ֆիզ. անձին տրվել է կանխավճար 60 % չափով (26 % հանած): Ինչպե՞ս լրացնել եկամտային հարկի ամփոփ հաշվարկը առաջին ամսվա համար: Ինչքա՞ն եկամտային հարկ է պետք վճարել առաջին ամսվա համար: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ եկամտային հարկ

Սաթիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. Ա/Ձ-ն 2013 և 2014 թթ. վճարու՞մ է արդյոք ամսական 5 000 դր՝ որպես Ա/Ձ-ի եկամտային հարկ, և եթե այո, ո՞ր հաշվետվության մեջ է այն արտացոլվում:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ցանկանում է ավանդ ներդնել բանկում

Լյուդմիլա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում. ՍՊԸ-ն ուզում է բանկում ավանդ ներդնել որպես իրավաբանական անձ: Ինձ կասե՞ք, թե հաշվապահորեն ի՞նչ գործողություններ պետք է անեմ, և եթե հնարավոր է` համապատասխան հղում կատարեք: Արդյո՞ք ստացված տոկոսներից բանկն է եկամտային հարկի պահում կատարում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտային հարկի գումարը սխալմամբ փոխանցվել է եկամտահարկի հաշվին

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. եկամտային հարկի գումարը սխալմամբ փոխանցվել է եկամտահարկի հաշվին: Հաշվանցումը ի՞նչ կարգով պետք է կատարվի, եթե եկամտային հարկը ցույց է տալիս ապառք, իսկ եկամտահարկը գերավճար, և այս դեպքում տույժ տրվու՞մ է, թե՞ ոչ: Խնդրում եմ տալ պարզաբանում, և եթե կա օրենք, ո՞ր օրենքի հիման վրա:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ճիշտ է եկամտային հարկ պահելը

Լուսիկ Այվազյան. Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձանց հետ կնքվել է տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր: Ֆիզիկական անձը ծառայության է մատուցում դրա կառավարման և տեխնիկական շահագործման համար: Աշխատանքներ կատարելուց հետո հաշվարակվել է վարձակալության գումարը համաձայն պայմանագրի, և այդ գումարից հաշվարկվել է եկամտային հարկ: Արդյո՞ք ճիշտ է եկամտային հարկ պահելը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆիզ. անձից ստացել է հիմնական միջոց

Սաթեն. Խնդրում եմ շտապ պատասխանել. 2012-ին կազմակերպությունը ֆիզ. անձից ստացել է 850 000 հիմնական միջոց ապրանքափոխանակման պայմանով: Սույն ամսում կատարում եմ գործարքը, ֆիզ. անձի համար պետք է կատարեմ 10% հարկի վճարում, արդյո՞ք եկամտային հարկի հաշվետվության մեջ այդ գումարի նշումը խնդիր չի առաջացնի: Իսկ կազմակերպության համար տրվող ապրանքների համար ի՞նչ ձևակերպում պետք է կատարեմ, արդյո՞ք դա կդիտվի ապրանքի իրացում 3,5 % հարկով: