Tag: եկամտային հարկ

Աշխատողների համար հավելավճար չի հաշվարկվել

Աննա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է: Խնդրում եմ օգնել: Ես ընդունել եմ աշխատանքի ներկարար և ատաղձագործ, սակայն հավելավճար չեմ հաշվարկել և չեմ վճարել: Ցանկանում եմ ուղղել սխալս և չգիտեմ` արդյո՞ք ճիշտ եմ.

1. արդյո՞ք աշխատանքային պայմանագրում պետք է ներառվի հավելավճարի գումարը, թե՞ ոչ
2. աշխատավարձի քանի՞ տոկոսը պետք է կազմի հավելավճարը 30% թե 50%, և կխնդրեի ասել` օրենքի ո՞ր հոդվածով է դա կարգավորվում
3. և եկամտային հարկի հաշվարկում ո՞ր սյունյակում պետք է ներառել հավելավճարի գումարը (հաշվետվության 1.6 կետ աշխատավարձ (բազային եկամու՞տ

Կանխավ շնորհակալ եմ արձագանքի համար:

Նպաստի արտացոլում եկամտային հարկի հաշվետվության մեջ

Մարիամ.

Ամսվա ընթացքում վճարվել է աշխատողի թաղման նպաստ: Ինչպե՞ս դա արտացոլել եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվությունում: Հաշվետվությունում չկա թաղման նպաստի տեսակը ընտրելու հնարավորություն:

Ի՞նչ տվյալներ պետք է լրացվեն եկամտային հարկի հաշվարկում

Վարդուհի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ հետաքրքրում է մի հարց. եթե աշխատողին 2012թ.-ի նոյեմբերի 1-ին տրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, իսկ հիմա այդ աշխատողը գտնվում է երեխայի խնամքի համար տրվող արձակուրդում, եկամտային հարկի հաշվետվության մեջ այդ աշխատողի համար ի՞նչ տվյալներ պետք է լրացվեն: Ճի՞շտ է արդյոք այդ աշխատողի համար ոչինչ չլրացնել և այդպես հանձնել ՊԵԿ:

Արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
կազմակերպությունը ՓԲԸ է, զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Բայց ՓԲԸ-ն ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ: Գիտեմ, որ շրջանառության հարկ վճարողները ազատված են 11% եկամտային հարկ պահելու պարտավորությունից, սակայն հարցս հետևյալն է. արտոնագրային վճարող համարվող հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

Իրինա.

Եթե ՍՊԸ-ն հարկային մարմին դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով իր գործունեությունը դադարացնելու, արդյո՞ք կարող է տնօրենը ազատվել աշխատանքից, և կարիք կա՞ եկամտային հարկի, շրջանառության հարկի և տարեկան հաշվետվությունների ներկայացման: Շնորհակալություն:

Նվազագույն աշխատավարձի փոփոխության հետ կապված

Աննա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության աշխատակիցը ստանում է ամսական 51 000 դրամ աշխատավարձ – 12 444 դրամ, եկամտային հարկ = 38556 դրամ:

Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը դառնալու է 45 000 դրամ: Արդյո՞ք ես պետք է բարձրացնեմ տվյալ աշխատողի աշխատավարձը, թե՞ նվազագույն աշխատավարձ ասելով` խոսքը վերաբերվում է ԱՎՈՒՄ-ին, այսինքն աշխատավարձ նախքան պահումները:

Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Աշխատակիցն ազատվել է հունիսի 1-ով

Լիանա.

Եթե աշխատակիցն ազատվել է հունիսի 1-ով, մայիսի եկամտային հարկի հաշվետվության մեջ վերջնահաշվարկի գումարը նշվու՞մ է, թե՞ հունիսի մեջ պիտի նշվի:

ԱՁ կողմից վճարվող 5 000 դրամ եկամտային հարկ

Արման.

Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք դադարեցում տված ԱՁ-ն ազատվում է 5 000 դրամ եկամտային հարկ վճարելու պարտավորությունից: Լսել եմ, որ ինչ-որ փոփոխություն է կատարվել այս հարցի հետ կապված:

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Արթուր.

Հարգելի հաշվապահներ, եթե գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր մայիսի 29-ին, արդյո՞ք մայիս ամսվա համար պետք է վճարեմ 5000 դրամ եկամտային հարկ: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը

Արամ.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հարկվում է շրջանառության հարկով: Համաձայն “Շրջանառության հարկի” մասին օրենքի տվյալ հարկատեսակով աշխատող կազմակերպությունները ազատվում են շուկայից ձեռքբերման դեպքում որպես հարկային գործակալ 11 տոկոս եկամտային հարկ պահելու պարտավորությունից: Հարց. այս դեպքում արդյո՞ք պարտադիր է գնման ակտերի կազմումը: Ի՞նչ կտա գնման ակտի առկայությունը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գնման ակտի բացակայությունը: Նախապես շնորհակալություն:

Աշխատողների աշխատավարձից եկամտային հարկը սխալ է հաշվարկվել

Մարինե.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Եթե սխալմամբ աշխատողների աշխատավարձից հաշվարկվել և պահվել է եկամտային հարկ, այս դեպքում ինչպե՞ս վարվել: Շնորհակալություն:

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկի պարտավորություն

Լուիզա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ պատասխանել. արդյո՞ք ՀՀ աշխատանքային օրենսգրքի նոր փոփոխություններով կա նման բան, որ եթե ընդունում ես աշխատանքի և մեկ ամսից ազատում ես, ապա հաջորդ ամիս էլ ես վճարում եկամտային հարկ: Կարծում եմ` աբսուրդ է: Շատ շնորհակալություն:

Ընկերությունը դադարեցրել է գործունեությունը

Արմինե.

Եթե ընկերությունը 2 տարի գործարք չի արել, շրջանառությունը 0 է, միայն եկամտային հարկի հաշվարկ եմ ներկայացնելու, թե՞ շրջանառության հարկի զրոյական հաշվարկ էլ պետք է ներկայացնեմ:

Կազմակերպությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ

Հարություն.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ, որի համար վճարում է արտոնագրային վճար օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունը պարբերաբար գնումներ է կատարում շուկայից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք “Եկամտային հարկի մասին” օրենքով նախատեսված հարկային գործակալի կողմից պահվող 11 տոկոս եկամտային հարկը հաշվարկվում է շուկայից գյուղատնտեսական մթերք ձեռքբերելու համար: Հարցը առաջանում է, քանի որ “Եկամտային հարկի մասին” օրենքի համաձայն գյուղատնտեսական արտադրանքը ազատված է եկամտային հարկից: Սակայն մյուս կողմից պարզ չէ, թե կազմակերպությունը գյուղմթերքը ձեռք է բերել շուկայից անմիջապես գյուղմթերք արտադրողից, թե՞ առևտրականից: Հետաքրքիր կլիներ ծանոթանալ տվյալ ոլորտում աշխատող մասնագետների կարծիքներին:

ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է

Արսինե.

ԱՁ-ն ապրիլի 1-ից գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է և հանձնել է շրջանառության հարկի հաշվետվություն 1-ին եռամսյակի համար: Չուներ վարձու աշխատողներ:

Խնդրում եմ ասեք.
1. Դադարեցումից հետո ԱՁ-ն պե՞տք է հանձնի շրջանառության հարկի 0-ական հաշվետվություններ, թե՞ ոչ
2. Արդյո՞ք պետք է կատարի 5000-ական եկամտային հարկի վճարումները դադարեցումից հետո

Եթե հնարավոր է` նաև նշեք, թե որ օրենքով և որ հոդվածով է կարգավորվում:
Կանխավ շնորհակալություն:

Ուսուցիչը ցանկանում է ազատվել աշխատանքից

Ալբերտ.

Ուսուցիչը վերցրել է իր հաշվին արձակուրդ և հիմա ուզում է ազատվել աշխատանքից: Հիմա տրվել է ազատման հրամանը, կատարվել է վերջնահաշվարկ, որը պետք է նշվի եկամտային հարկի էլեկրտոնային տարբերակում և այնտեղ տրվի ազատման հրամանը, որը չեմ պատկերացնում, թե ինչպես և որտեղ պետք է նշվի: Խնդրում եմ օգնել:

Սխալ եկամտային հարկի հաշվարկում

Աննա.

Հարգելի հաշվապահներ, մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկի մեջ սխալ եմ հայտնաբերել, ինչի արդյունքում հարկը և հարկվող օբյեկտը պակաս եմ ցույց տվել: Եթե մի քանի օր ուշացմամբ ապրիլին փոխանցեմ չվճարված մասը, բացի օրական 0.15 տույժից ուրիշ ի՞նչ խնդիր կառաջանա հարկայինի հետ: Խնդրում եմ շտապ պատասխանել:

Կազմակերպությունը վարձակալությամբ տարածք է հանձնել

Ալլա.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է` մեր կազմակերպությունը տվել է վարձակալության տարածք: Վարձավճարից պետք է հաշվարկի եկամտային հարկ (եթե չեմ սխալվում 10%): Սակայն այդ հաշվարկված եկամտային հարկի գումարը ինչպե՞ս պետք է արտացոլվի եկամտային հարկի հաշվետվության մեջ, և ո՞ր հաշվին պետք է փոխանցում կատարել: Հարցս հրատապ է: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

ՍՊԸ-ը վարձակալել է տաղավար ֆիզիկական անձից

Սարգիս.

Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ը վարձակալել է տաղավար ֆիզիկական անձից (ոչ Ա/Ձ-ից), և ամսական պետք է վճարի եկամտային հարկ այդ գումարից 10%-ը, պարտադի՞ր է արդյոք լրացնել էլեկտրոնային հաշվետվությունների ձև N 79 և հետո N 95-ը:

Եկամտային հարկի հաշվարկ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Grigoryan Meri.

Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ հուշեք` ինչպե՞ս է հաշվարկվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի ամսական եկամտային հարկը, հաշվարկվում է 24.4%-ով, թե՞ այլ ձև: