
Ինչպե՞ս հաշիվ դուրս գրել
Բարև Ձեզ։ Եթե ես ԱԱՀ վճարող չեմ` ինչպե՞ս e-invoicing-ում հաշիվ դուրս գրեմ, որ ճիշտ լինի:

Ե՞րբ է դուրս գրվում հաշիվը
Խնդրում եմ ասեք` արդյո՞ք կա օրենքի հղում, որտեղ նշվում է, թե՞ բեռնափոխադրման վճարի հաշիվը ծառայությունը մատուցելուց հետո են գրում, թե՞ փոխանցման օրը։

Ներմուծած ապրանքի բեռնափոխադրման ծախսը կարելի՞ է նվազեցնել շրջանառության հարկից
Արամ.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և 3-րդ երկրից ներմուծում և վաճառում է ապրանք: Ներմուծած ապրանքի բեռնափոխադրման մասով ունենք ստացած հարկային հաշիվ: Արդյո՞ք բեռնափոխադրման ծախսը կարելի է նվազեցնել շրջանառության հարկի գումարը հաշվարկելիս:

Անձը ցանկանում է զբաղվել ախտահանիչ նյութերի արտադրությամբ
Արմինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, չգիտեմ Ա/Ձ բացեմ, թե՞ որպես Ֆիզ. անձ, և, ո՞րն է տարբերությունը: Ուզում եմ ախտահանիչ նյութերի արտադրությամբ զբաղվեմ, կարո՞ղ եմ միկրոյով աշխատել, թե՞ ոչ: Ում որ պիտի մատակարարեմ, հաշիվ ապրանքագիր է ուզում, ես մարզից եմ: 2-րդ հարցս ՀԴՄ-ին է վերաբերում. դեռ չեմ ուզում ՀԴՄ գնել, որովհետև վստահ չեմ, ոնց կլինի գործերս, վարձակալությամբ էլ չեմ ուզում, փորձնական 1 ամիս աշխատելուց հետո կերևա: Կարո՞ղ եմ այդպես անել: Եթե շրջհարկով աշխատեմ և ՀԴՄ չունենամ` հաշիվ ապրանքագրերից կարո՞ղ եմ նվազեցում անել այդ 5 %-ից: Շատ շնորհակալ եմ:

Եթե դեղատանը առկա է ժամկետանց դեղորայք
Դեղատանը, եթե առկա է ժամկետանց դեղորայք, որը ըստ կարգի ոչնչացման թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից ոչնչացվում է, որի համար դուրս է գրում հաշիվ, ստորագրում է ակտ դեղերի անվանցանկով, հարկային առումով որևէ՞ անելիք կա, թե՞ պետք է բազայից դուրս գրվի համապատասխան ակտի։

Ֆիզ. անձը կարո՞ղ է մինչև հաշվի դուրս գրվելը փոխանցում կատարել
Արուս.
Բարև Ձեզ։ Կխնդրեի օգնել, հաշվապահներ ջան։ Ա/Ձ-ն հանդիսանում է միկրո սուբյեկտ և զբաղվում է միջնորդական ծառայությամբ՝ հանգիստ կազմակերպելով հյուրատներում։ Հարցս հետևյալն է․ հաշիվ դուրս գրելուց ֆիզ․ անձին պետք է գրեմ հաշիվը նոր փոխանցեն, թե՞ կարող են մինչ այդ էլ անել։ Պարտադիր է, որ ու՞մ անունով դուրս եմ գրում ինքը բանկում փոխանցում կատարի։ Թե՞ հնարավոր է ուղղակի կարգավիճակի տեղը նշել տվյալ մարդու անուն, ազգանունը։ Եվ եթե փոխանցումը կատարվում է տերմինալով՝ բանկը խնդիր չի՞ առաջացնի, եթե փոխանցողի անուն, ազգանուն չի երևում։

Արդյո՞ք հնարավոր է դուրս գրել հաշիվ ֆիզիկական անձի անունով
Շրջանառության հարկով աշխատող խանութը կարո՞ղ է ապրանք տալ ֆիզ. անձին, բայց քանի որ կանխիկով չի վճարում` հաշիվ դուրս գրել, հետագայում այդ հաշվով վճարելու համար, և այդ հաշիվը ներառել իրացման շրջանառության մեջ:

Ո՞ր եռամսյակի հաշվետվության մեջ պետք է ներառվի հուլիսին դուրս գրված հաշիվը
Աշխատում եմ շրջհարկով։ Առաքվել է ապրանք հունիսին, հաշիվը դուրս եմ գրել հուլիսին։ Վճարումը ևս պետք է կատարվի հուլիսին։ Ո՞ր եռամսյակի մեջ ներառեմ։

ՀԴՄ տպում առցանց խանութի դեպքում
Հասմիկ.
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, հարցը վերաբերում է օնլայն խանութին, որը ներկայացնելու է այլ խանութների ապրանքը իր կայքում և ծառայության մատուցման համար հաշիվ է գրելու, որպես միջնորդ ընկերություն:
- Եթե այդ գործընկեր խանութներից որոշ ապրանքի քանակ ունենա օնլայն խանութի պահեստում և իրականացնի առաքում պահեստից, ՀԴՄ տպու՞մ է գործընկեր խանութը։ Այդտեղ խնդիրը կայանում է նրանում, որ եթե գործընկեր խանութը տպի ՀԴՄ, մեր պահեստից առաքելու դեպքում առաքիչը պիտի գնա տվյալ խանութը ՀԴՄ վերցնի, հետո տանի ապրանքը պատվիրատուին, ինչը խելամիտ տարբերակ չէ: Հնարավո՞ր է գործընկեր խանութը տպի ՀԴՄ պլանավորված տարբերակը, ուղարկի հաճախորդի էլ. հասցեին:
Եթե օնլայն խանութը տպի ՀԴՄ, ճիշտ չի լինի, քանի որ ձեռք չի բերում ապրանքը, և եկամուտներ կերևա հանրայինում, որոնք իրականում չեն ստացվում։
Խնդրում եմ, առաջարկեք՝ ինչպե՞ս այս գործընթացը կարելի է ճիշտ կազմակերպել:

ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է լիազոր նշանակել այլ մարդու
Բարև Ձեզ: ՀԿ-ի նախագահը կարո՞ղ է լիազոր նշանակել այլ մարդու, որը ՀԿ-ում որպես աշխատող գրանցված չէ, հաշվետվությունները, հաշիվները ստորագրելու համար։ Եվ եթե կարող է` ի՞նչ է անհրաժեշտ դրա համար։

Ո՞վ պետք է հաստատի դուրս գրված հաշիվը
Արտո.
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել, որ հաշիվ եմ դուրս գրում, կարգավիճակը գրում է՝ ենթակա է հաստատման, դա ո՞վ պետք է հաստատի։ Եթե ամեն ինչ ճիշտ լրացնում եմ, ինչու՞ է սխալ տալիս:

Արդյո՞ք կարելի է հաշիվ դուրս գրել ոչ աշխատանքային օրերին
Բարև Ձեզ, ոչ աշխատանքային օրերին կարելի՞ է հաշիվ դուրս գրել։

Մատակարարման ամսաթվի նշում հաշվի մեջ
Բարև Ձեզ, շտապ է, խնդրում եմ պատասխանել։ Եթե վերապատրաստման դասընթացը ավարտվել է 01.06.20թ-ին, կարո՞ղ եմ արդյոք այսօր դուրս գրել հաշիվները՝ մատակարարման օրը նշելով 01.06.20թ.։
Եվս մեկ հարց՝ ֆիզ անձին հաշիվ դուրս գրելիս պարտադի՞ր է արդյոք նշել բնակության հասցեն։

Հնարավո՞ր է արդյոք միաժամանակ մի քանի կազմակերպության e-invoicing-ից օգտվել
MK.
Բարև ձեզ։ Հնարավո՞ր է արդյոք միաժամանակ մի քանի կազմակերպության e-Invoicing-ից օգտվել։

ՀԿ-ն անցկացնում է վերապատրաստման դասընթացներ
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել։ ՀԿ-ն անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, արդյո՞ք պետք է յուրաքանչյուր ֆիզ. անձի համար հաշիվ դուրս գրել:

Ինչի՞ համար է նախատեսված հաշվի ստացականը e-invoicing ծրագրում
Մարիետա․
e-Invoicing ծրագրում պատահաբար սեղմել եմ «բեռնել ստացականը» մատակարարի մատակարարած ապրանքի հարկային հաշվի։ Ինչ-որ խնդիր կլինի՞ թե՛ պատվիրատուի, թե՛ մատակարարի համար, և գրեց, որ ՊԵԿ ստացականը ստացել է։ Ընդհանրապես դա ինչի՞ համար է։ Մերսի։

Մարտ ամսին դուրս գրված հաշիվ վավերագիրը դեռևս ստորագրված չէ
Անահիտ.
Մարտ ամսին դուրս գրված հաշիվ վավերագիրը, որը դեռևս ստորագրված չէ, 1-ին եռամսյակում շրջ. հարկի հաշվետվությունում պե՞տք է ցույց տալ, թե՞ ոչ:

Ինչպե՞ս ճշգրտել հաշիվները
Աննա․
Բարև ձեզ: Ես ունեմ միկրոձեռնարկություն զբոսաշրջության ոլորտում, սակայն հաշիվ դուրս գրելուց նշվել է զբոսավարի ծառայություն էքսկուրսիաների կազմակերպման փոխարեն, ինչպե՞ս կարող եմ այդ հաշիվները ճշգրտել։

Ապրիլմեկյան սահմանափակումը
Հաշվապահ․
Էսօր ծանոթներիցս մեկը զանգել էր, ասում ա․ «Կարո՞ղ ա էս էլեկտրոնային հաշիվների վրա սահմանափակում են դրել, երկու հատ դուրս գրեցի, էլ չի թողնում»։ Ասեցի, որ չի կարող նման բան լինել, երևի ծրագրային խնդիր ա, բայց հետո մտածում եմ․ «Հը՞, կարող ա էլի․․․ մարդ ես․․․» 🤔

Էլեկտրոնային հաշիվները էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու վերաբերյալ
Արմինե․
Բարև ձեզ: Մի հարց՝ եթե կազմակերպությունը չի ստորագրել ստացված հաշվարկային փաստաթուղթը 3 ամիս, դիմացի կողմը իրավունք ունի՞ այն չեղարկելու, չնայած նրան, որ գործարքը կատարվել է, և վճարումն էլ բանկային փոխանցմամբ արվել է իրենց: Եվ ի՞նչ պատասխանատվություն կա դրա համար՝ չստորագրելու կամ անհիմն չեղարկելու համար: Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ