
Հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման պայմանագրի կնքում
Գայանե.
Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` առաջին անգամ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման համար պայմանագիր կնքելու համար պարտադի՞ր է տնօրենի և հաշվապահի միասին ներկայանալը հարկային տեսչություն: Եվ պետք է ներկայանալ տարածքայի՞ն հարկային տեսչություն, թե՞ Պետական եկամուտների կոմիտե:
Նախապես շնորհակալ եմ:

Էլեկտրոնային հաշվետվությունների հանձնում
Հասմիկ 1954.
Հարգելիներս, քանի որ 2013թ. հունվարից հաշվետվությունները պետք է էլեկտրոնային եղանակով հանձնվեն, խնդրում եմ ձեր օգնությունը ինձ սովորեցնելու էլեկտրոնային հաշվետվություններ ուղարկելը, կամ հուշեք, թե որտեղ կարող եմ սովորել:

ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ
Անուշ.
Հարգելի հաշվապահներ, էլեկտրոնային ԱԱՀ-ի ճշգրտված հաշվարկ ներկայացնելու համար ինչպե՞ս նշել ճշգրտվածը:

Եկամտահարկի էլեկտրոնային հաշվետվության հետ կապված
Nara.
Բարև ձեզ: Եթե էլեկտրոնային հաշվետվությունների ծառայության մեջ դեռ չի տեղադրված եկամտահարկի հաշվետվությունը, ապա ի՞նչ պետք է անել:

Պայմանագրերի մասին հաշվետվության ձև
Astxik.
Հարգելի հաշվապահներ, էլեկտրոնային հաշվետվություններում կա պայմանագրերի մասին հաշվետվության ձև: Արդյո՞ք պարտադիր է դրա լրացումը, հարկայինում ինձ ասեցին` ոչ: Բայց այդ դեպքում ինչու՞ են դրել: Ի՞նչ գիտեք այդ մասին, կարո՞ղ եք տալ որևէ հղում:

Էլեկտրոնային հաշվետվությունների հետ կապված
Թեհմինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք գտնեմ էլեկտրոնային հաշվետվությունների 23-րդ, 24-րդ ձևերի փոխարինող նոր ձևերը: Նախապես շնորհակալ եմ:

Հաշվետվություն պայմագրերի մասին
N..
Էլեկտրոնային հաշվետվություններում կա նոր հաշվետվություն պայմագրերի մասին: Ո՞վ կարող է տեղեկություն տալ դրա լրացման կարգի մասին, և ո՞ր կազմակերպությունները պետք է լրացնեն այդ հաշվետվությունը: Շնորհակալություն:

Էլեկտրոնային եղանակով հանձնված հաշվետվության ճշգրտում
Seda.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կազմակերպությունը ամսական ԱԱՀ վճարող է և հաշվետվությունները ՀՏ ուղարկում է էլեկտրոնային եղանակով: Օրենքով սահմանված կարգով ուղարկվել է հաշվարկը, սակայն 2011թ. 12-րդ ամսվա փոխարեն սխալմամբ լրացվել է 4-րդ եռամսյակ: Ի՞նչ հետևանք կունենա այս սխալը: Ըստ ինձ պետք է տալ 4-րդ եռամսյակի 0-ական ճշգրտված հաշվարկ և նոր 12-րդ ամսվա հաշվարկ: Սակայն այս դեպքում չի՞ առաջանա արդյոք ուշացման համար վարչական տուգանք և եթե այո, ապա ո՞ր կետով օրենքի:

Կազմակերպության կողմից ֆիզ. անձին վճարված եկամուտների մասին տեղեկություններ
AKVA.
Հարգելի հաշվապահներ, նախօրոք շնորհավորում եմ բոլորիս Նոր տարին: Ցանկանում եմ աշխատանքում և կյանքում միայն վերելքներ, առողջություն և սեր:
Կազմակերպության կողմից ֆիզ. անձին վճարված եկամուտների մասին տեղեկություններ տալու ժամանակ ֆիզ. անձանցից երբ գնում ենք արել կամ պայմանագրով վարձել ենք նրանց միայն բեռնափոխադրում անելու համար, նրանց նույնպես նշում ենք եկամտահարկի տարեկան տեղեկանքում, թե՞ միայն հիմնական աշխատողներին: Կարո՞ղ եմ օգտվել Եկամտահարկի մասին օրենքի 31-րդ հոդվածի 3-րդ կետից: Ինչքանով ես իմ կարդալուց հասկացա, չնայած յուրաքանչյուր աշխատողի վճարել եմ 380000 դրամ, որը գերազանցում է 250000դ, սակայն նրա հարկային գործակալ հանդիսանում եմ ես, կարծում եմ պետք չէ նրանց ներառել Հայտարարագրում:
Ձեր կարծիքը խնդրեմ: Եվ մի հարց էլ` արդեն կարո՞ղ ենք այդ տեղեկանքը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով:

ՊԵԿ-ը տեղեկացնում է` հաշվետվությունները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով
Աղբյուր` panarmenian.net
2012 թվականի հունվարի 1-ից 2011թ. շրջանառությունը 58.35 միլիոն դրամը գերազանցած կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը հարկային մարմնին հաշվետվությունները պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով: Այն ԱԱՀ վճարողները, որոնք դեռևս չունեն էլեկտրոնային ստորագրություն պարտավոր են հաշվետվություն ստորագրելու իրավասություն ունեցող անձի (անձանց) համար ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն, հարկային մարմնի հետ սահմանված կարգով կնքել պայմանագիր և գրանցել լիազորված անձին (անձանց)` 2012թ. հունվարի 1-ից հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար: Մանրամասն

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով
Lena.
Բարև Ձեզ, ինձ մի հարց է անհանգստացնում. ճի՞շտ է, որ այս եռամսյակից սկսած հաշվետվությունները էլեկտրոնային տարբերակով պետք է հանձնել անկախ նրանից, թե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է, թե ոչ (տվյալ դեպքում ՍՊԸ-ն հաստատագրվածով է աշխատում): Նախօրոք շնորհակալություն:

Հաշվետվության հանձնում էլեկտրոնային եղանակով
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, եկամտահարկի և սոցի հաշվետվությունները ցանկանում ենք ուղարկել արդեն ոչ թե առձեռն, այլ էլեկտրոնային: Ցանկանում եմ իմանալ, թե որ կայքի միջոցով են ուղարկում: Եվ այս դեպքում արդյո՞ք անհրաժեշտ է տնօրենի էլեկտրոնային ստորագրությունը:
Կանխավ շնորհակալություն:

Ֆիզիկական ծավալների վերաբերյալ հաշվետվություն
Sofi.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք: Ես ֆիզիկական ծավալների վերաբերյալ հաշվետվությունը սխալ եմ ուղարկել, հասույթը գրել եմ ներառյալ ԱԱՀ, բայց այս հաշվետվության մեջ ճշգրտման ժամանակաշրջան չի նշվում, ի՞նչ անել: Նշեմ, որ հաշվետվություններս հանձնում եմ էլեկտրոնային տարբերակով:

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով
Վանա.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք ՓՄՁ-ն հաշվետվությունները հանձնել էլեկտրոնային եղանակով: Ճիշտն ասած օրենքը կարդալիս որևէ արգելք չեմ տեսնում, բայց հատուկ նշում էլ չկա դրա վերաբերյալ: Խնդրում եմ արձագանքել:

ՍՊԸ-ին ներկայացվել է վարչական տուգանք
Գոհար.
ՍՊԸ-ն, որը հաշվետվությունները ներկայացնում է էլեկտրոնային եղանակով, ԱԱՀ-ի հունվար ամսվա հաշվետվությունը ինտերնետային կապի խափանման պատճառով ուղարկել է "Հայփոստ"-ի միջոցով: Արդյունքում ՍՊԸ-ին ներկայացվել է վարչական տուգանք: Խնդրվում է մատնանշել այն օրենքը, որը արգելում է գոնե բացառիկ դեպքերում հաշվետվությունների ուղարկումը "Հայփոստ"-ի միջոցով:
Կանխավ շնորհակալություն:

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով
Melanya.
Խնդրում եմ պատասխանել իմ այս հարցին: Խոշոր հարկատու ենք և հաշվետվությունները ուղարկում ենք էլեկտրոնային եղանակով գլխավոր հաշվապահի էլ. ստորագրությամբ, այս դեպքում գլխավոր հաշվապահի լիցենզիան պարտադի՞ր է թե՞ ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս տեղադրել լիցենզիայի համարը:

Ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին տեղեկություններ
Sveta.
Կազմակերպության կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների մասին հաշվետվությունը օրենքով ճիշտ է ներկայացնել ՏՀՏ էլեկտրոնայի՞ն եղանակով, թե՞ հաշվետվության բլանկով:

Էլեկտրոնային հաշվետվությունների հանձնում
Աշոտ.
Բարև ձեզ,
ես ուզում էի իմանալ, երբվանի՞ց է ուժի մեջ մտել ԱԱՀ-ի հաշվետվության էլեկտրոնային տարբերակով հանձնելը:

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով
Մարիաննա.
Ես ցանկանում եմ իմանալ, արդյո՞ք բոլոր կազմակերպություններն են անցնելու պարտադիր էլեկտրոնային հաշվետվություններին: Այսինքն դա կախված չէ՞ շրջանառությունից: Կանխավ շնորհակալություն...

Էլեկտրոնային հաշվետվություններ սոցապին
Աստղիկ.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնեք մի շատ կարևոր հարցում: Սոցապին ներկայացվող անհատական հայտերն ու հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար ի՞նչ է անհրաժեշտ անել, որտեղի՞ց կարող եմ ստույգ տեղեկություններ իմանալ : Եվ եթե գիտեք, խնդրում եմ ասեք, թե կոնկրետ որ ձևաթղթերին է այն վերաբերում: Հուսով եմ Ձեր միջոցով կստանամ ինձ հուզող հարցերի պատասխանը:
Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ