Tag: էլեկտրոնային հաշվետվություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՌԴ քաղաքացուն աշխատանքի ընդունելու համար

Gohar. Հարգելի՛ հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Քաղաքացին ունի ՀՀ-ում կացության քարտ, սոց. քարտ, հանդիսանում է ՌԴ քաղաքացի: Աշխատանքի ընդունելու դեպքում պե՞տք են արդյոք այլ լրացուցիչ տվյալներ: Էլեկտրոնային համակարգում գրանցելիս հնարավո՞ր է ինչ-որ խնդիրներ առաջանան: Աշխատավարձից պահումները կատարվում են նու՞յն ձևով, ինչպես ՀՀ քաղաքացիներինը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատողի համար վերջնահաշվարկ չի կատարվել

Lena. Բարև ձեզ: Աշխատողի աշխատանքային պայմանագիրը ավարտվել է 2015թ. հունիսի 30-ին: Սխալմամբ այդ աշխատողի համար վերջնահաշվարկ չի կատարվել: Հուլիսի 1-ից էլեկտրոնային հաշվետվության համակարգում այդ աշխատողի տվյալները արդեն չեն երևում: Հնարավո՞ր է արդյոք հիմա կատարել այդ աշխատողի համար վերջնահաշվարկ և ինչպե՞ս ներկայացնել ճշգրտված էլեկտրոնային հաշվետվություն հունիս ամսվա համար: Խնդրում եմ ձեր խորհուրդը` ինչպես լուծել այս հարցը: Եվ արդյո՞ք այդ սխալի համար սահմանվում է տույժ կամ տուգանք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ստորագրության ստուգումը չի հաջողվել

Aram. Էլ. ստորագրության խնդիր կա, ո՞վ կաևող է օգնել: Ցույց է տալիս. Ստորագրության ստուգումը չի հաջողվել: (Փաստաթղթում '---- ----յան sign' ներկայացուցչի ID քարտով ստորագրությունը սխալ է):
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու դիմում

242 Արման. Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք կազմակերպությունը կարող է ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու դիմում (և ո՞րն է այն էլեկտրոնային հաշվետվությունների ցանկում) և համարվել ԱԱՀ վճարող, եթե այն արդեն ներկայացրել է շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում մինչև փետրվարի 20-ը: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվությունը հարկը հաշվարկում է ինքնաշխատ կերպով

Zara. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ունեմ նման խնդիր: Անհրաժեշտ է 2014 թ.-ի հուլիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ուղարկել ճշգրտված հաշվետվություններ: Բանն այն է, որ հուլիս-դեկտեմբեր ամիսների համար ներկայացված հաշվետվություններում ինքնաշխատ կերպով հաշվարկվել է կուտակայինը: Դեկտեմբերին ուղարկել եմ պարտադիրից հրաժարվելու դիմումը: Այժմ նորից փորձում եմ լրացնել այդ ամիսների հաշվետվությունները, սակայն կրկին ինքնաշխատ կերպով հաշվարկվում է կուտակայինը: Ինչպե՞ս վարվեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ ի՞նչ տարեկան հաշվետվություն է լրացնելու

Վահե. Ընկերներ ջան, ես հանդիսանում եմ ԱՁ և 2014թ. գործունեության համար վճարել եմ ֆիքսված եկամտային հարկ (ամսական 5 000 դրամ): Ինձ կարո՞ղ եք օգնել, տարեկան հաշվետվության համար ի՞նչ ձև պետք է լրացնեմ և էլեկտրոնային տարբերակով ու՞ր ուղարկեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Համակարգը չի ընդունում գրանցման հայտը

Տարոն. Աշխատողն ազատվել է օգոստոս ամսին, ազատման մասին աշխատողի գրանցման հայտում նշվել է աշխատանքային հարաբերության ավարտը, նույն աշխատողին նոյեմբերից կրկին ընդունել ենք աշխատանքի, սակայն հաշվետվություն ուղարկելիս համակարգը չի ընդունում: Խնդրում ենք օգնել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՈԱԿ-ը չի կատարել կուտակային պահումներ

Արմին. Կազմակերպությունը ՀՈԱԿ է և սկսած 2014թ.-ի հունվարից չի կատարել կուտակային պահումներ: Բայց պարզվել է` էլեկտրոնային հաշվետվությունը հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսների համար մեխանիկորեն հաշվարկել է կուտակային վճար և այժմ ցույց է տալիս պարտք: Ինչպե՞ս այդ չորս ամիսների համար ներկայացնեմ ճշտված հաշվետվություներ, ո՞ր ձևն է դա: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության ո՞ր ձևն է անհրաժեշտ լրացնել

Anait. Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է օգնել` հուլիս ամսվա համար "ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ՝ Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի ամսական" հարկային հաշվետվության 86 ձևի փոխարեն ո՞ր ձևը անհրաժեշտ է լրացնել: 109 ձևը էլեկտրոնային հաշվետվությունների ցանկում բացակայում է:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվության լրացման հետ կապված

ANNA. Բարև ձեզ: Էլ. հաշվետվությունը ճշգրտված տարբերակով ուղարկելիս ստուգման ժամանակ վերջին տողում ասում է, որ "լրացված է սխալներով, պահպանե՞լ այդ տարբերակով, թե ոչ": Նշելով պահպանելը այնուհետև ստուգում տալու ժամանակ ասում է` "լրացված տվյալներում սխալներ չկան": Արդյո՞ք դա ճշգրտված տարբերակն է գրանցում: Կխնդրեմ արագ արձագանքել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ուղարկել զրոյական հաշվետվություն

Մանե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հարցիս: Տվյալ ժամանակահատվածի համար ինչպե՞ս ուղարկեմ եկամտային հարկի զրոյական հաշվետվություն, երբ ժամանակաշրջանը ընտրելիս որևէ աշխատող չի բերում, քանի որ նախորդ ամիս բոլորին ազատել եմ աշխատանքից: ՀՏ-ն ասում է, որ վարչական տուգանքներից ազատվելու համար պետք է պարտադիր զրոյական հաշվետվություն ուղարկել: Նախապես շատ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Լրացված դասակարգիչը գոյություն չունի

Հեղինե. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել արդյոք, շրջանառության հարկի էլեկտրոնային հաշվարկի ժամանակ մեր գիտա-ուսումնական լաբորատորիայի համար ըստ դասակարգիչների` լրացրել ենք 2 տող` M-ՀԴՄ-ով գրանցված գումարները, և P- ուսանողնեի ուսման վարձը բանկային հաշվին: Հիմա, երբ փորձեցի լրացնեմ P - հատված` 85, խումբ`5, դաս` 9. (ինչպես նախորդ բոլոր անգամները), համակարգի կողմից զգուշացում ստացա, որ նման դասակարգիչ գոյություն չունի: Կարո՞ղ եք իմանալ` արդյոք ինչի՞ հետ կապված կլինի զգուշացումը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացնել

Yeva. Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է ասել` մայիս ամսվա համար "Եկամտային հարկի և կուտակային վճարի ամսական ամփոփ հաշվարկ" հարկային հաշվետվության ո՞ր ձևը պետք է լրացվի` 86, թե 109:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է բացել արագ սննդի կետ

Գոռ. Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ: ԱՁ-ն ցանկանում է բացել արագ սննդի կետ: Ի՞նչ հարկեր պետք է վճարվեն, ի՞նչ փաստաթղթերով, և արդյո՞ք կարող ենք դրանք ներկայացնել էլեկտրոնային համակարգով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ուղղում աշխատողի՝ աշխատանքից ազատելու գրանցման հայտում

Լիա. Բարև ձեզ: Եթե խնդրեմ, ինձ կասե՞ք` ինչպես ուղղում կատարեմ աշխատողի՝ աշխատանքից ազատելու գրանցման հայտում: Ես արդեն ավարտը լրացրել ու հանձնել եմ ՊԵԿ, բայց ուզում եմ հետին ամսաթվով ուղղում անել: Գիտեմ, որ օրենքով կարելի է, բայց ծրագիրը թույլ չի տալիս, ինչ-որ բան կարո՞ղ է սխալ եմ անում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի հետ կապված

Արմինե. Հարգելի գործընկերներ, շահութահարկի հաշվարկի հետ կապված խնդիրներ ունեմ, խնդրում եմ ինձ օգնեք: Արդյո՞ք այս տարի էլեկտրոնային կայքում հաշվարկը պետք է լրացնել 110-րդը, և ինչպե՞ս հաշվեմ նվազագույն շահութահարկն ըստ ամիսների: Օրենքի 47-րդ հոդվածում` (Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 18.75 տոկոսի չափով` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ) չեմ հասկանում և/կամ-ի պահը: Արդյո՞ք պետք է նախորդ տարվա շահութահարկի գումարին գումարեմ 4 եռամսյակների շահութահարկի մեծությունը, այնուհետև հաշվեմ ստացվածի 18.75 տոկոսը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր հաշվետվություններն են հանձնվում բացառապես էլեկտրոնային եղանակով

Լիլիթ. Բարև, հարգելի հաշվապահներ: Այս ամիս եմ գրանցվել որպես արտոնագրային վճարող Ա/Ձ և արդեն ձեռք եմ բերել ՀԴՄ: Սակայն դեռ ID քարտ (էլեկտրոնային ստորագրություն) չունեմ: Հարցս հետևյալն է` ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունը պետք է պարտադիր ուղարկվի էլեկտրոնային, և ուրիշ ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ էլեկտրոնային տարբերակով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պարզեցված հաշվարկ` տարեկան եկամուտների մասին

Armine. Բարև, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն, ով 2013թ-ին աշխատել ու հարկվել է շրջանառության հարկով, հիմա պետք է ներկայացնի "Պարզեցված հաշվարկ` տարեկան եկամուտների մասին", սակայն էլեկտրոնային հաշվետվությունների էջում կա երկու տողով` 98 և 108: 98-ը բացում է միայն 2013-ի համար լրացնելու հնարավորությամբ, իսկ 108 տողինը` 2014: Ասացեք խնդրեմ, ես ճի՞շտ կանեմ, եթե լրացնեմ 98 համարի հաշվետվությունը: Շնորհակալություն: