Tag: ծառայություն

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ծառայություններ է մատուցում արտերկիր

margarit. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով` ծառայություններ է մատուցում արտերկիր (ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով), եթե ՀՀ տարածքից ապրանք ենք գնում` ոչ վաճառելու նպատակով, այլ գույք և առօրյա օգտագործման համար, այդ ապրանքների ԱԱՀ-ի գումարը այլ հարկային պարտավորություններից կնվազեցնե՞ն, թե՞ ոչ։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կանխավճարի փոխանցման հաշվի օրինակ

Սուսաննա. Հարգելի հաշվապահներ, անչափ շնորհակալ կլինեմ, եթե ինձ տրամադրեք կանխավճարի փոխանցման հաշվի օրինակ: Մենք նորաբաց ՀԿ ենք և մատուցելու ենք մեր առաջին ծառայությունը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծառայության անվանման տպում ՀԴՄ կտրոնի վրա

Արման. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ծառայությունների անվանումներն էլ պետք է տպել ՀԴՄ կտրոնի վրա համաձայն դասակարգչի, թե՞ խոսքը վերաբերում է միայն ապրանքներին: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարված աշխատանքը կներառվի ստաժի մեջ

Լիլիթ. Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարված աշխատանքը ներառվո՞ւմ է աշխատանքային ստաժի մեջ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մեկ հաշիվ-ապրանքագիր 3 ամսվա համար

Arsine. Կազմակերպությունը վարձակալությամբ տարածք է տրամադրել այլ կազմակերպության ամսական 50 000 դրամ վարձավճարով: Յուրաքանչյուր ամսվա համար դուրս է գրվել ծառայության հաշիվ-ապրանքագիր: Սակայն երեք ամիս հաշիվ-ապրանքագիր դուրս չի գրվել: Կարո՞ղ եմ արդյոք մեկ հաշիվ-ապրանքագրով դուրս գրել 3 ամսվա գումարը՝ համապատասխանաբար նշելով քանակ` 3, Գին` 50 000, Արժեք` 150 000 դրամ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձը ծառայություն է մատուցում հասարակական կազմակերպությանը

Սարգիս. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Ֆիզիկական անձը որոշակի ծառայություն է մատուցում շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությանը (օրինակ՝ ինտերնետային կայքի պատրաստում կամ ինչ-որ հետազոտություն կամ տվյալների հավաքագրում), կողմերի միջև ի՞նչ պայմանագիր պետք է կնքվի, ի՞նչ հարկեր պետք է վճարվի և ո՞վ պետք է վճարի հարկերը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ծառայություններ մատուցող ԱՁ

Դիանա. Հարգելի հետևորդ-հաշվապահներ, Ցանկանում եմ Ա/Ձ բացել՝ տարբեր ծառայություններ մատուցող - մարդկային գործոն: Խնդրում եմ ինձ օգնեք իմանալու, թե ինչ հարկատեսակով կարելի է աշխատել, և արդյո՞ք վարձու աշխատողները, որոնք միայն իմը չեն լինելու, պարտադիր է գրանցել, և եթե այո, արդյո՞ք կա ֆիքսված վճար նման աշխատողի համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս է դուրս գրվելու հաշիվ-ապրանքագիրը

Արմինե. Ասացեք խնդրեմ, կազմակերպությունը իրականացնում է միջպետական բեռնափոխադրումներ և աշխատում է հաստատագրված վճարով: Մինչև հիմա մենք գրել ենք մատուցված ծառայության դիմաց հաշիվ-ապրանքագիր, հիմա ինչպե՞ս ենք անելու, նորի՞ց հաշիվ ապրանքագիր ենք գրելու, թե՞ էլեկրտոնային ենք դուրս գրելու հաշիվը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Էլեկտրոնային հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու վերաբերյալ

Arsine. 1. Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: 2016թ-ից հաշիվ-ապրանքագրերը պետք է դուրս գրի էլեկտրոնային եղանակով: Կազմակերպության կողմից ստացված հարկային հաշիվները ստորագրվում են: Արդյո՞ք հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու համար պետք է ակտիվացվի ստորագրությունը, թե՞ այն արդեն իսկ ակտիվ է ստորագրում է ստացված հաշիվները: 2. Կազմակերպությունը նաև մատուցում է ծառայություններ, սակայն ծառայությունների դուրս գրման էլեկտրոնային հաշիվ-ապրանքագիր չկա: Ինչպե՞ս պետք է վարվել նման պարագայում:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոաշտարակի վարձակալություն

Helen. Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Մեկ այլ կազմակերպությանը տալիս է ավտոաշտարակ վարձակալությամբ, սակայն վարորդին նույնպես վարձատուն է ապահովում: Ի՞նչ տեսակի ծառայություն դա կհամարվի և ի՞նչ հարկատեսակով կհարկվի: Կանխավ շնորհակալ եմ:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք տրված ձևակերպումները ճիշտ են

239 H.K. Հարգելի հաշվապահներ` ոչ ռեզիդենտ կազմակերպությունը մեր կազմակերպությանը ծառայություն է մատուցել, որի դիմաց վճարումը կատարվել է արտարժույթով, ինվոյսինգով դուրս ենք գրել մատակարարի անունից հաշիվ՝ ինքնահաշիվ: Ձևակերպումները ճի՞շտ են. դտ713 կտ521 100.000 դրամ, 200USD դտ521 կտ5241 20.000 դրամ դտ261 կտ5243 20.000 դրամ դտ226 կտ261 20.000 դրամ դտ725 կտ521 կամ դտ625 կտ521 և վճարումը` դտ253 կտ521 200 USD
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք 2016-ի հունավարի 1-ից էլեկտրոնային հաշիվներ պետք է դուրս գրել

KAREN. Բարև ձեզ: Կազմակերպությունը մատուցում է ծառայություններ: Արդյո՞ք 2016-ի հունավարի 1-ից էլեկտրոնային հաշիվներ պետք է դուրս գրել: Իսկ եթե ծառայությունը մատուցված է ֆիզ․ անձա՞նց:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը կանխիկ ապրանք է վաճառում կամ ծառայություն է մատուցում այլ կազմակերպությանը

Հարություն. Հարգելի կոլեգաներ, հարցս բազմիցս քննարկվել է, սակայն կցանկանայի վստահության համար լսել կարծիքներ: Եթե կազմակերպությունը կանխիկ ապրանք է վաճառում կամ ծառայություն է մատուցում այլ կազմակերպությանը, արդյո՞ք պետք է ՀԴՄ կտրոն տպել, թե՞ կարելի է դրամարկղի մուտքի օրդեր տրամադրել: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք հնարավոր է հարկման դաշտի ընտրություն կատարել

Gevorg. Բարև ձեզ: Ես պատրաստվում եմ գրանցվել որպես ԱՁ` կարի ատելյե բացելու համար: Ինձ պետք է իմանալ, թե ինչ հարկատեսակներ պետք է մուծի ծառայություն տրամադրող ԱՁ-ն: Որքանով որ տեղյակ եմ` ծառայություն տրամադրող ԱՁ-ն պետք է վճարի ֆիքսված 5 000 դրամ ԱՁ-ի համար և 5% շրջանառության հարկ: Սակայն, ինչքան գիտեմ, հիմա կա հարկավորման 2 տարբերակ՝ ԱԱՀ-ով և առանց ԱԱՀ: Կուզենայի հստակ իմանալ այդ երկուսի տարբերությունները: 1. Ծառայությունների տրամադրման դեպքում ինչպե՞ս պետք է հաշվարկել ԱԱՀ-ն: 2. Արդյո՞ք ես կարող եմ ընտրություն կատարել, թե ինչ ձևով հարկվեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հանձնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ

Լևոն. Եթե քաղաքացիրավական պայմանագրի շրջանակներում ֆիզիկական անձի հետ կնքվում է ծառայության մատուցման պայմանագիր երեք ամիս ժամկետով, որով նախատեսվում է ծառայության մատուցման գումարը վճարը պայմանագրի ժամկետի վերջում, այդ դեպքում տվյալ պայմանագրային աշխատակցի համար եկամտային հարկի ամփոփ հաշվարկ ուղարկվու՞մ է ամեն ամիս զրոյական, թե՞ միայն վերջում վճարվելիք վճարի համար է ուղարկվում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ճիշտ է եկամտային հարկ պահելը

Լուսիկ Այվազյան. Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձանց հետ կնքվել է տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր: Ֆիզիկական անձը ծառայության է մատուցում դրա կառավարման և տեխնիկական շահագործման համար: Աշխատանքներ կատարելուց հետո հաշվարակվել է վարձակալության գումարը համաձայն պայմանագրի, և այդ գումարից հաշվարկվել է եկամտային հարկ: Արդյո՞ք ճիշտ է եկամտային հարկ պահելը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է քարթրիջների լիցքավորմամբ

Արմեն. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է քարթրիջների լիցքավորմամբ: Ըստ Ձեզ, այդ գործառույթը դասվում է ծառայությունների մատուցմա՞ն, թե՞ առևտրի ոլորտում: