Tag: ծառայություն

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչի՞ համար է ծառայությունների մատուցման պայմանագիրը

Մեսրոպ. Հարգելի հաշվապահներ, մի դժվար հարց տամ :) Ինչի՞ համար է ծառայությունների մատուցման պայմանագիրը: Նկատի ունեմ` եթե կողմերի միջև վստահություն կա, և ամեն ինչ պայմանավորվում է բանավոր, օրենսդրական տեսանկյունից պայմանագրի ինչ-որ անհրաժեշտություն կա՞: Նկատի ունեմ` դրա հետ կապված վարչական տույժեր, կամ պարտադի՞ր է դա:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Համակարգչային ծառայությունների մատուցում

Ռոզա. Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել համակարգչային ծառայությունների մատուցման գրասենյակ, բայց չգիտեմ, թե ինչ իրավական ձևով կարող եմ գրանցվել և ինչ հարկերով պիտի հարկվեմ: Եթե դժվար չէ, խնդրում եմ ինձ ճիշտ ուղղություն ցույց տալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքը

Liana. Հարգելի կոլեգաներ, որտեղի՞ց կարող եմ ներբեռնել "Առևտրի և ծառայությունների մասին" ՀՀ օրենքը: Առլիսում որոնման արդյունքը զրո է տալիս:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմագիր

Ariana. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Մեր ընկերության և ֆիզիկական անձի միջև կնքվել է ծառայությունների վճարովի մատուցման պայմագիր: "ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ" ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հ Ր Ա Մ Ա Ն-ի 23 կետի համաձայն 3 տոկոսը վճարում է քաղաքացին: Եթե նա հրաժարվում է այն վճարելուց, ինչպե՞ս վարվել այս դեպքում: Հնարավո՞ր է որդյոք պայմանագում ներառել կետ, ըստ որի դա կվճարի գործատուն: Արդյո՞ք սա խնդիրներ չի առաջացնի: Սույն հրամանի երկրորդ հավելվածը "Վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին" պե՞տք է արդյոք լրացնել, եթե կնքվում է քաղաքացիաիրավական պայմանագիր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագիր կնքելու և հաշիվ ֆակտուրա տրամադրելու համար

Ռուզաննա. Կարո՞ղ եք պատասխանել հետևյալ հարցին. եթե ես պատրաստում եմ website հայաստանից դուրս գտնվող կազմակերպության համար, 1. Պայմանագիր կնքելու և հաշիվ ֆակտուրա տրամադրելու համար ինձ ի՞նչ է հարկավոր 2. Անհատ Ձեռներեցը կարող է ունենալ այդ լիազորությունները 3. Որտեղի՞ց և ինչպե՞ս պետք է սկսեմ, ու՞ր պետք է գնամ, ի՞նչ պետք է ունենամ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Իզաբելա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Մարտի 15-ին ստացել եմ հարկային հաշիվ մատուցված ծառայությունների մասին, որը վերաբերում է 2011-2012 թթ. մատուցվելիք ծառայություններին: Ինչպե՞ս հաշվանցել ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մատուցված ծառայության ինքնարժեք

Ինեսա. Հարգելի հաշվապաներ, ես ուզում եմ հաշվել մատուցված ծառայության ինքնարժեքը, ուրախ կլինեմ, եթե որևէ մեկը կօգնի ինձ կամ խորհրդով, կամ էլ գրականությունով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Համակարգիչների վերանորոգման կենտրոն

Կարեն Մարգարյան. Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ բացել համակարգիչների վերանորոգման կենտրոն: Արդեն ունեմ բացած Ա/Ձ: Խնդրում եմ, կարո՞ղ եք ասել, թե որոնք են իմ կատարվելիք հաջորդ քայլերը, կամ ընդհանրապես ու՞մ կամ ու՞ր կարելի է դիմել նման հարցերով: Կարծես թե այս խնդիրը կոչում են «բիզնես պլան» Կանխավ շնորհակալ եմ ...
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կատարում է միաժամանակ ԱԱՀ-ից ազատված և հարկվող գործունեություն

Իննա. Կազմակերպությունը կատարում է միաժամանակ ԱԱՀ-ից ազատված և հարկվող գործունեություն ծառայության ոլորտում: Համաձայն Հ 27 ԱԱՀ-ը հաշվանցում է` ելնելով տեսակարար կշռից: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք ճիշտ է չհաշվանցվող ԱԱՀ նվազեցնել շահութահարկ հաշվարկելիս որպես չփոխհատուցվող հարկեր ԱԱՀ-ի գծով, թե՞ կա այսպիսի կետ ՝ միացնել ԱԱՀ-ն ապրանքի գներին կամ վերագրել արտադրության կամ շրջանառության ծախսերին: Նշեմ, որ կազմակերպությունը ապրանք ձեռք չի բերում: Նախապես, հարգելի կոլեգաներ, շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Պատճենահանման ծառայությունների մատուցում

Արթուր. Բարև ձեզ: Ես պատրաստվում եմ յոթ քառակուսի մետրը չգերազանցող տաղավարում պատճենհանման (xerox) և (print) ծառայություններ մատուցել: Խնդրում եմ ինձ ասել, թե ինչ հարկատեսակներ և պարտադիր վճարներ պետք է մուծեմ, և դրանք ինչպես են հաշվարկվելու ու ինչքան են կազմելու, եթե գրանցվելու եմ որպես անհատ ձեռնարկատեր:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությանը մատուցվել է ծառայություն

Արամ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Ընկերությանը մատուցվել է ծառայություն 2011թ. հունվար ամսին, հարկային հաշվում մատակարարման ամսաթիվը նշված է 03.02.11թ, դուրս գրման ամսաթիվը նշված է 04.02.11թ և ծառայության համար հունվար ամսին վճարվել է կանխավճար: Հարց. 1. Ո՞ր ամսվա ԱԱՀ-ի հաշվարկում պետք է ներկայացնել այս ծառայության գումարը: 2. Ո՞ր ամսում պետք է հաշվանցվի ԱԱՀ-ի գումարը: 3. Ո՞ր ամսվա "Դուրս գրված և /կամ/ մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ" տեղեկանքում պետք է ներկայացվի: 4. Ո՞ր ամսվա ծախսերի մեջ պետք է ներառվի ծառայության գումարը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ծառայությունը կդիտվի որպես ձեռնարկատիրական գործունեություն

Արմինե. Արդյո՞ք հիմնադրամներին թույլատրվում է իրենց կանոնադիր նպատակի իրականացման համար մատուցել վճարովի ծառայություններ և եթե այո, ապա դա կդիիտվի՞ որպես ձեռնարկատիրական գործունեություն: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել անհատական հաշիվ բացելու հայտ

Anushik. Հարգելի հաշվապահներ, վճարովի ծառայության մատուցման պայմանագրերով աշխատողների համար արյո՞ք պետք է ներկայացնենք անհատական հաշիվ բացելու հայտ և տարեկան անհատական հաշվետվություններ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ եկամտահարկ

Սոնա. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել հետևյալ հարցում. Ա/Ձ-ն գործոինեություն է ծավալել 2010թ.-ի սեպտեմբեր ամսից, սակայն ընդամենը մեկ ծառայության գործարք է ունեցել 180 000 դրամի: Որքա՞ն եկամտահարկ պետք է վճարվի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է համակարգչային սպասարկման ծառայությամբ

Մանե. Խնդրում եմ պատասխանեք իմ մի հարցին` ԱՁ-ն զբաղվում է համակարգչային սպասարկման ծառայությամբ, պե՞տք է ունենա ծառայությունների մատուցման գիրք հարկայինի կողմից հաստատված, և տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը մատուցում է ծառայություն ֆիզիկական անձանց

Սիրարփի. Եթե կազմակերպությունը մատուցում է ծառայություն ֆիզիկական անձանց համաձայն կնքված պայմանագրի, անհրաժե՞շտ է արդյոք գրել էլեկտրոնային հարկային հաշիվ, թե՞ բավարար է կատարել դրամարկղի մուտք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սարքավորման ձեռքբերում

Սառա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին, եթե դժվար չէˋ հղում անելով համապատասխան իրավական ակտերին. կազմակերպությունը (ԱԱՀ չվճարող իրավաբանական անձ) կնքել է մի քանի պայմանագրեր ծառայություն (պատվիրատուների սարքերի վերանորոգում) մատուցելու համար: Աշխատանքների տևողությունը 2 ամիս է: Աշխատանքները կատարելու ընթացքում` հատկապես վերջում, անհրաժեշտ է կատարել ստուգում հատուկ համեմատաբար թանկ (մոտ 2 մլն. ՀՀԴ) լաբորատոր սարքավորոման վրա, որը կազմակերպությունը չունի: Կա ռեզիդենտ ֆիզիկական անձ, որն ունի այդ սարքավորումը և պատրաստ է վաճառել այն: Հարցս հետևյալն է` կարո՞ղ ենք արդյոք (և եթե այո` ինչպե՞ս) սարքավորման գնման հետ կապված բոլոր ծախսերը ներառել ծառայության մատուցման անհրաժեշտ ծախսերի (շահութահարկի իմաստով) մեջ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պայմանագրի կնքում

Կառա. Բարև Ձեզ: Ո՞ր գործարքների դեպքում են պարտադիր կնքում պայմանագրեր, կա՞ ինչ որ դրամային ցենզ: Օրինակ, մեզ համար ծառայություն են մատուցել 7000 դրամի չափով: Պե՞տք է արդյոք կնքենք պայմանագիր, թե՞ միայն վճարենք հաշվի հիման վրա: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առաջանու՞մ է արդյոք եկամտահարկ

Վիկա. Խնդրում եմ օգնել մի հարցում, եթե հասարակական կազմակերպության աշխատողը, որը քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն է մատուցում` մեկնելով գործուղում, նա վճարել է իր ճանապարհածախսը վարորդին ստացականով 40000դր, ո՞նց պետք է ձևակերպվի այդ ծախսը: Առաջանում է արդյոք եկամտահարկ: Շնորհակալություն: