Tag: կանխավճար

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտոնագրային վճար վճարողը շահութահարկի կանխավճար պե՞տք է վճարի

Anka. Հարգելի հաշվապահներ, արտոնագրային վճար վճարողը շահութահարկի կանխավճար պե՞տք է վճարի, թե՞ ոչ: Հարկայինի թեժ գծով ասել են, որ պետք է վճարի:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Արա Ա. Հարգելի կոլեգաներ, շահութահարկի հաշվարկը լրացնելիս այսպիսի մի հարց է առաջացել. կազմակերպությունը հաշվետու տարում (2012) վնասով է աշխատել (-100 միավոր), սակայն տարվա ընթացքում կատարված ստուգման արդյունքում հայտնաբերվել է 2011-ին պակաս ցույց տրված եկամուտ (110 միավոր): Երբ այդ պակաս ցույց տրված գումարը տեղադրում ենք "հաշվետու տարում հայտնաբերված (նաև` ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում պակաս (ավելի) ցույց տրված եկամուտները (նվազեցումները)" տողում, 2012-ին օգուտ է ստացվում (10 միավոր), սակայն. "Հաշվետու տարվա շահութահարկի գումարը" (0600) տողը (10 * 20 % = 2 միավոր) պակաս է "- այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարը (0600Ա) տողից (110 * 20 % = 22 միավոր), ինչը տրամաբանական չէ, և էլեկտրոնային հաշվետվությունների ծրագիրը չի էլ ընդունում: Հարց 1. Որտե՞ղ է արտացոլվելու ստուգմամբ հայտնաբերված 110 միավոր եկամուտը և դրան համապատասխան` 22 միավոր շահութահարկը Հարց 2. Արդյո՞ք այդ 22 միավոր 2011 տարվա շահութահարկը պետք է մասնակցի 2013թ. կանխավճարների հաշվարկին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի հետ կապված

Աննա. Բարև ձեզ: Եթե կարող եք, շտապ օգնեք Շահութահարկի հաշվարկի հետ կապված: 2012թ. նվազագույն շահութահարկի գումարը կազմել է 200.000 դրամ, հաշվետու տարվա շահութահարկի գումարը 150.000 դրամ, կատարել եմ կանխավճարներ 900.000 դրամ (300.000*3), 4-րդ եռ. կանխավճար չեմ կատարել: Այդ դեպքում Ակտիվների և Պարտավորությունների աղյուսակում պե՞տք է նշել կրեդիտորական պարտքեր բյուջեներին 300.000 դրամ կամ դեբիտորական պարտքեր բյուջեներին 700.000 դրամ (900.000-200.000): Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարների վերաբերյալ

Արման. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք: Ըստ 2011 թվականի շահութահարկի հաշվարկի ես կատարել եմ կանխավճարներ` եռամսյակային գումարը 400.000դրամ (արդեն վճարել եմ 1.200.000դրամ), հաշվետու տարում 2012 թվականին հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարը կազմել է 204.000դրամ, հարկվող շահույթը = 0: 1. 2013թ. այդ 1.200.000 դրամը երևալու է որպես գերավճա՞ր, որովհետև 2012թ.շահույթ չունեմ 2. 2013թ. համար կանխավճարի գումարը ինչքա՞ն է կազմում 0 դրամ շահույթի դեպքում Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի կանխավճար ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:ԱՁ-ն զբաղվում է արտադրությամբ: 1. Եկամտահարկի կանխավճար ո՞ր հաշվեհամարին պետք է փոխանցել` 900005061115, թե՞ 900005006029-ին: 2. Եթե Վիճ. վարչություն հաշվետվություն ներկայացվել է եռամսյակային, ամեն անգամ պետք է ներկայացնել եռամսյակայի՞ն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարների վերաբերյալ

Լիանա. Ո՞վ կհուշի, եթե կազմակերպության 2011թ. շահութահարկը չի գերազանցել 500 000 դրամը, ապա 2012թ. շահութահարկի կանխավճարներ կատարվու՞մ են: Եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկում:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ե՞րբ է առաջանում եկամտահարկի պարտավորություն

Հարություն. Հարգելի գործընկերներ, ֆիզ. անձը վարձակալության է տվել տարածք, որի վարձավճարը վճարվել է կանխավճարի տեսքով մի քանի ամսվա համար: Հարցը հետևյալն է` արդյո՞ք հարկային գործակալի մոտ եկամտահարկի պարտավորությունը առաջանում է կանխավճարը վճարելիս, թե՞ կառաջանա յուրաքանչյուր ամսվա վերջում:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտարժույթի փոխարժեքի տարբերությունից եկամուտ

ՄԱՐԻՆԱ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք. եթե ապրանք ձերք բերելու նպատակով կանխավճար է արվել 01/05/12թ-ին, երբ դոլարին համարժեք կուրսը եղել է 384 դրամ, իսկ ապրանքը մաքսազերցվել է 05/06/2012 թ-ին, այդ ժամանակ կուրսը ԿԲ եղել է 408 դրամ, 35000$ - ի տարբերությունը մեծ գումար է կազմում: Խնդրում եմ ասեք` տարբերություն կազմած գումարը պետք է որպես շահու՞յթ ձևակերպել: Ասեմ նաև, որ ապրանքի ձեռքբերման պայմանագիր չունենք: Դրա համար մուտքագրել եմ հայտարարագրի կուրսով:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն շահութահարկը ավելի մեծ է, քան շահութահարկը

hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Եթե 2011թ.-ին կատարված նվազագույն շահութահարկի ընդամենը գումարը ավելի մեծ է, քան շահութահարկը, այդ դեպքում կարո՞ղ եմ 2012-ին նվազագույն շահութահարկ չվճարել` համարելով, որ նախորդ տարվա ավել վճարվածը գերավճար է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում

Anna. Բարև ձեզ: Խնդրում եմ, դա շատ շտապ է: Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն եռամսյակային կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն` այսինքն ես դա ինչպե՞ս հաշվարկեմ: Նաև շահութահարկի հաշվարկում 1500 տողում հաջորդ տարվա կանխավճարների եռամսյակային գումարը ես ի՞նչ գումար պետք է նշեմ, եթե 2011թ. շահութահարկի գումարը կազմել է 2.500.000 դրամ: Այդ դեպքում ի՞նչ կարգի հայտարարություն են տալիս: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի լրացման հետ կապված

Anna. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք. 1. 2011թ. շահութահարկի հաշվարկում 1500 տողը (հաջորդ տարվա կանխավճարների եռամսյակային գումարը) գտնելու համար, 1501 տողի (շահութահարկի կանխավճարների եռամսյակային գումարի հաշվարկման բազա) գումարը պետք է բաժանել 6-ի, թե՞ բազմապատկել 18.75% 2. Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն շահութահարկի գումարները` ըստ եռամսյակների. 1-ին եռամսյակում ես պետք է հաշվարկեմ 2010թ. հոկտեմբեր + 2010թ. նոյեմբեր + 2010թ. դեկտեմբեր ամիսների եկամուտի 1%: Եթե այո, ապա ես ինչպե՞ս նշեմ 2010թ. հոկտեմբեր + նոյեմբեր 1%, եթե ես այդ երկու ամսվա 1% նշել եմ 2010թ. շահութահարկի հաշվարկում: Ես կարո՞ղ եմ 1 եռամսյակի համար նշեմ միայն 2010թ. դեկտեմբեր ամսվա 1%: Խնդրում եմ, եթե կարող եք, շտապ պատասխանեք: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի եռամսյակային վճարումների վերաբերյալ

Ա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել շահութահարկի կանխավճարի, նվազագույն 1 տոկոսների, նվազագույն շահութահարկի մասին ձեր կարծիքը: Նրանց վճարման ժամկետները: Օրենքում ասվում է, ճիշտ է, սակայն շատերն ասում են` կատարվում են ամսական վճարումներ: Գրված է եռամսյակին վճարումներ, եթե եռամսյակ է, ապա ինչու՞ եռամսյակը եռամսյակի վերջին ամսվա 15-ը, չէ՞ որ կարող է ամսի 20-ին այնպիսի շահույթ ունենա, որ տարում չի եղել: Խնդրում եմ ակտիվ գրեք ձեր կարծիքները, ինձ հետաքրքիր է յուրաքանչյուրինը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժե՞շտ է տրամադրել ՀԴՄ կրոն

ԱՆԻ. Խնդրում եմ պատասխանեք: Խանութում հաճախորդը թողնում է կանխավճար, որը կազմում է ապրանքի գնի մի մասը: Անհրաժե՞շտ է տրամադրել ՀԴՄ կրոն: Հաճախորդը ապրանքը պետք է տանի հաջորդ օրը: Ինչպե՞ս վարվեմ թողնված կանխավճարի հետ: Խանութը պատկանում է ԱՁ-ի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադիրը անհատույց տրամադրել է ապրանք

AB. Հիմնադիրը 2011թ. ՍՊԸ-ին անհատույց տրամադրել է 3 մլն արժողությամբ ապրանք, որը օգտագործվել է արտադրությունում: Կարծում եմ` պետք չէ դիտել որպես ներդրում, քանի որ դրա համար պետք կլինի պետռեգիստրում գրանցել և այլն: Տարեվերջում շահութահարկի հաշվարկում գրեմ անհատույց ստացված միջոցներ ու սովորականի պես հարկեմ: Արդյո՞ք խնդիր կառաջանա կանխավճարի կամ 1 տոկոսի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի եռամսյակային վճարումների վերաբերյալ

Անի. Բարև: Իմ 2011թ. շահութահարկը կազմեց 250000 դրամ: Այսինքն ես կարող եմ կանխավճարների մասին չմտածել: Բայց իմ այս 1-ին եռամսյակիս, մասնավորոապես մարտի 16-22 ընկած ժամանակում վաճառքից ստացված հասույթս արդեն գերազանցում է նախորդ տարվա շրջանառությանը: Հարց 1. Արդեն պե՞տք է մտածել կանխավճարների մասին, թե՞ դեռ շարունակեմ 1 տոկոս հաշվարկել: Հարց 2. Կանխավճարների ու եռամսյակային շահութահարկի մասին հայտարարությունը ե՞րբ, ո՞ր դեպքում և ու՞մ է հանձնվում: 3. Ես նախորդ տարի չեմ նախատեսել, որ նման շահույթ կգոյանա այս տարում, կարո՞ղ են առաջանալ խնդիրներ: 4. Այսպիսի հասույթ այլևս ես այս տարի դժվար ունենամ, այս դեպքում պարտադի՞ր է հիմք ընդունեմ 1-ն եռամսյակի հասույթը, թե՞ միայն շարունակեմ 1 տոկոս վճարել մինչև տարեվերջ: Շնորհակալություն նախօրոք:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի եռամսյակային կանխավճարների և նվազագույն շահութահարկի վերաբերյալ

N. Բարև հարգելիներս: Ես սկսնակ հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնել: 2010թ. կազմակերպության շահութահարկը կազմել է զրո դրամ: Ըստ օրենքի կանխավճարներ ու եռամսյակային վճարներ չպետք է կատարվեն: Սակայն եթե որևէ ամսում թեկուզ 1000 դրամի եկամուտ ես ունեցել, պետք է նվազացնես մաքսիմում 50 տոկոս ամորտիզացիա, ու վճարես 1 տոկոս: 1 տոկոս վճարելիս ես փոխանցել եմ ընդհանուր շահութահարկի հաշվին, և դիտվել է որպես կանխավճար, ես ավելի ուշ պարզեցի, որ կա առանձին 1 տոկոսի համար հաշիվ: Արդյո՞ք ինչ որ խնդիրներ կառաջանան: Եվ մի հարց էլ: Իմ մուծած 1 տոկոսների ընդհանուր գումարը ավելին է, քան հաշվարկված շահութահարկը: Երևի դա էլ կմնա որպես գերավճար ապրիլի 15-ից հետո, այնպես չէ՞: Ու ես կարո՞ղ եմ արդյոք այս 1-ին եռամսյակում ստացված եկամտից դեռ 1 տոկոս չվճարել այդ գերավճարի հաշվին: Նախօրոք շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 47 հոդվածի 6-րդ կետի համաձայն

Նունե. Շահութահարկի մասին ՀՀ օրենքի 47 հոդվածի 6-րդ կետի համաձայն. 6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն կանխավճարի եռամսյակային մեծությունը որոշում է ինքնուրույն` հարկային տեսչության մարմիններ ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն: Հաշվարկված կանխավճարների տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ` փաստացի ստացված շահութահարկի 18.75 տոկոսի և տվյալ եռամսյակում փաստացի վճարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից մինչև հարկային տեսչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը: Իսկ 9րդ կետի համաձայն. Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ

Մերի. Խնդրում եմ ինձ օգնել: Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի մեջ նախկինում կար տող, որտեղ գրվում էր, թե որքան նվազագույն եռամսյակային վճարումներ ես կատարել, հետևաբար հաշվետու տարվա եկամտահարկն այդքանով նվազեցվում էր, ապա նոր գրվում ստացված թիվը ենթակա է վճարման, իսկ նոր ձևում հաշվարկի նման տող չկա: Չգիտեմ` ինչ անել, եթե չգրեմ վճարված գումարի թիվը, վճարման ենթակա եկամտահարկը մեծ կլինի, իսկ թե որտեղ գրել, չեմ գտնում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկի 37-րդ տող

Դավիթ Ասատրյան. Հարգելի հաշվապահներ, եթե Ա/Ձ ամեն ամիս վճարել է 5000 դրամ եկամտահարկ (անունը դնենք կանխավճարներ, թե նվազագույն եկամտահարկ, միևնույն է), ապա ինչու՞ չպիտի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկում այն չերևա 60000 դրամ, ինչպես պնդում է հարկային տեսչությունը, չէ՞ որ այդ 37-րդ տողը կոչվում է "Եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկը", ցուցումներում էլ ասվում է •[37] տողում նշվում է նախորդ և հաշվետու տարիներում վճարված` եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկի գումարը (հաջորդ տարիներ փոխանցվող եկամտահարկի նվազագույն գումարը): Հարկայինը պնդում է, որ դա ուրիշ բանի մասին է: Ո՞վ է հանձնել այդ հաշվետվությունը, ինչպե՞ս է հանձնել... Կա՞ նախադեպ, որ ինչ-որ մի հարկային տեսչությունը ընդունել է այդ տողում գրվածը...
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է հաշվարկել շահութահարկի կանխավճարի գումարները

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, ընկերությունը սկսել է գործել 2011-ի սեպտեմբեր ամսից և 2011-ի ընթացքում ձևավորվել է հարկվող շահույթ: Ինչպե՞ս պետք է հաշվարկել 2012-ի 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարի գումարները, հաշվի առնելով, որ նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարը ստացվել է գործունեության 4 ամիսների ընթացքում, արդյո՞ք կիրառելի է 1/6 գործակիցը: Շնորհակալություն: