
Ինչպիսի՞ հարկային արտոնություններ կան նոր գրանցված կազմակերպության համար
Արմինե.
Հարգելի հաշվապահներ, կուզենայի իմանայի` ինչպիսի հարկային արտոնություններ կան նոր գրանցված կազմակերպության համար բացի շահութահարկի կանխավճարը չվճարելուց:
Շնորհակալություն:

ՍՊԸ վարձակալության է տվել իր տարածքը
Սյուզի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ մի հարց է հետաքրքրում: Եթե ՍՊԸ-ն մեկ այլ ՍՊԸ-ին վարձակալությամբ տարածք է տվել, վարձակալության չափը պետք է լինի կադաստրային արժեքի 5 տոկոսից ոչ պակաս: Այսինքն՝ եթե 46 000 000 է կադաստրային արժեքը, ուրեմն պետք է լինի մինիմում 46000000*5%/12=191667 դրամ: Ճի՞շտ եմ արդյոք: Եվ եթե ենթադրենք՝ սահմանվել է 50 000 դրամ, ոչ մի աշխատող չունի, այսինքն՝ ծախսը միայն իր աշխատավարձն է ու սոցը, դրանք պետք է հանվե՞ն 191 667-ից ելնելով: Այսինքն՝ հիմք վերցնենք մեր 50 000 դրամը: Դրանց տարբերության 20 տոկո՞սն է մեր շահութահարկը: Եվ մի հարց էլ: Վարձակալության դեպքում (ի նկատի ունեմ` ոչ մի գործառնություն չի իրականացնում կազմակերպությունը, միայն իր տարածքի վարձատվությունն է), եռամսյակային շահութահարկի 1 տոկոսները, ավելի ճիշտ` նվազագույն շահութահարկը, պե՞տք է փոխանցել, թե՞ կանխավճարի ու 1 տոկոսի մեծ թիվը:

Գերավճարի վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ քայլեր
Ռուբեն.
Ողջույն: 2010թ․ ընթացքում տրվել են շահութահարկի կանխավճարներ, սակայն ընկերությունը 2010թ․ ավարտել է վնասով։ Անհրաժեշտ է դիմել ՀՀ ԿԱ ՊԵԿ կանխավճարների հետվճարի դիմումով։ Նշեմ, որ ընկերությունը չունի հարկային պարտավորություն և զուգահեռ դիմել է ԱԱՀ 0-ական դրույքաչափով հարկվելուց առաջացող ԱԱՀ դեբետային մնացորդի վերադարձման։
Խնդրում եմ նկարագրել գերավճարի վերադարձն իրականացնելու համար անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև գործընթացը կարգավորող իրավական ակտերը։
Շնորհակալություն:

Եթե շահութահարկի հաշվետվությունը ներկայացվել է 15.03.2011-ից հետո
Ֆլորա.
Եթե շահութահարկի հաշվետվությունը ներկայացվել է 15.03.2011-ից հետո, ապա 1-ին եռամսյակի համար շահութահարկի կանխավճարի վճարման վերջնաժամկետը 15.06.2011-ն է, ...և նվազագույն շահութահարկի վճարման վերջնաժամկետը 2011թ. 15.03.2011-ն է:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք, արդյո՞ք պետք էր վճարել, եթե մենք հաշվետվությունը ներկայացրել ենք 13.04.2011թ:

Նվազագույն եկամտահարկի վերաբերյալ
Մարինե.
ԱՁ-ն ՓՄՁ է: Հունվար ամսին կատարել է եկամտահարկի 1 տոկոսի կանխավճար 22000 դրամ: Տարեկան եկամտահարկը կազմել է 3000 դրամ: Խնդրում եմ ասեք, ապրիլ ամսին պե՞տք է եկամտահարկի 1 տոկոս վճարեմ, թե՞ ոչ, եթե նախորդ եռամսյակի շրջանառության 1 տոկոսը կազմում է 15000 դրամ:

Շահութահարկի եռամսյակային կանխավճար
Գայանե.
Խնդրում եմ ասել, թե ինչպես է հաշվարկվում շահութահարկի եռամսյակային կանխավճարը:
Շնորհակալություն:

Գերավճար շահութահարկի մասով
Աննա.
Հարգելի կոլեգաներ, մի հարց ունեմ, որը շատ է անհանգստացնում ինձ: Տարեկան հաշվետվությունները կազմելու նպատակով հարկային տեսչությունից վերցրել եմ կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտք և պահանջի վերաբերյալ տեղեկանք: Նշեմ, որ այդ կազմակերպության հաշվապահն եմ 2010թ. հոկտեմբերից, այդ իսկ պատճառով՝ ինձ համար որոշ բաներ պարզ չեն: Հարցս հետևյալն է. շահութահարկի մասով ունենք գերավճար: Արդյո՞ք այդ գերավճարը մի թիվ է, որից համակարգը ավտոմատ հանել է ամսական կանխավճարները (նախորդ տարվա շահութահարկի 1/16)` անկախ նրանից` կանխավճարներ կատարվել են, թե ոչ, որովհետև, ինչպես հասկացա, կանխավճարներ չեն արվել, ուղղակի ինչ որ կլոր գումարներ են փոխանցվել: Շնորհակալ եմ:

Շահութահարկի հաշվարկի վերաբերյալ
Shushanik.
Հարգելի հաշվապահներ, այսպիսի մի հարց.
եթե կազմակերպությունը շահութահարկի կանխավճարը կատարում է 1/6-ով և նվազագույն շահութահարկի վճարում չի լինում, շահութահարկի հաշվարկի նվազագույնի շահութահարկի մասում (ըստ եռամսյակների) արդյո՞ք որևէ բան պետք չէ՞ լրացնել: Եվ որտե՞ղ է երևում մեր կատարած կանխավճարները այդ դեպքում:

Ընկերությանը մատուցվել է ծառայություն
Արամ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում:
Ընկերությանը մատուցվել է ծառայություն 2011թ. հունվար ամսին, հարկային հաշվում մատակարարման ամսաթիվը նշված է 03.02.11թ, դուրս գրման ամսաթիվը նշված է 04.02.11թ և ծառայության համար հունվար ամսին վճարվել է կանխավճար:
Հարց.
1. Ո՞ր ամսվա ԱԱՀ-ի հաշվարկում պետք է ներկայացնել այս ծառայության գումարը:
2. Ո՞ր ամսում պետք է հաշվանցվի ԱԱՀ-ի գումարը:
3. Ո՞ր ամսվա "Դուրս գրված և /կամ/ մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ" տեղեկանքում պետք է ներկայացվի:
4. Ո՞ր ամսվա ծախսերի մեջ պետք է ներառվի ծառայության գումարը:

Եթե կազմակերպությունը կնքում է պայմանագիր
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է.
Եթե կազմակերպությունը կնքում է քաղաքացիաիրավական ծառայությունների մատուցման պայմանագիր ֆիզ. անձի հետ 3 ամսով և 1 ամիս անց վճարում է 30 տոկոս կանխավճար, իսկ ժամկետի վերջում` մնացած գումարը, որևէ խնդիր կառաջանա՞ արդյոք, եթե բոլոր պահումները կատարվի վերջում:
Շնորհակալ եմ:

Նվազագույն եկամտահարկի վերաբերյալ
Sofia.
Խնդրում եմ օգնել մեկ հարցում, համաձայն եկամտահարկի օրենքի 29 հոդվածի Ա/Ձ-ները եկամտահարկի կանխավճարներ են մուծում յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից ոչ ուշ, իսկ 29.1 հոդվածում, որտեղ խոսվում է եկամտահարկի նվազագույն գումարի մասին, որը վճարվում է նախորդ եռամսյակի հասույթի 1 տոկոսի չափով, նշված չի վճարման վերջնաժամկետը, արդյո՞ք այս դեպքում էլ կիրառվում է 29 հոդվածի ժամկետները: Կանխավ շնորհակալություն:

ՍՊԸ դադարեցրել է գործունեությունը
ՀԱՍՄԻԿ2011.
Սիրելի կոլեգաներ, ՍՊԸ-ն 2009թ-ին գործունեությունը դադարեցրել էր: 2010թ.-ին ունեցավ գործունեություն, որից ստացված եկամտից հանելով ծախսերը և հաշվարկելով 20 % շահութահարկ` այն պակաս է ստացվում 1 % նվազագույն շահութահարկից: Հարցս հետևյալն է` տարվա համար շահութահարկի գումարը, որը պետք է վճարվի, եկամտի 1 %-ից պակաս կարո՞ղ է լինել: Ասեմ, որ ՍՊԸ-ն 01.12.10թ.-ից նորից դադարեցրել է գործունեությունը:

Ա/Ձ-ն համարվու՞մ է եկամտահարկի կանխավճար վճարող
Վահագ.
Բարև ձեզ,
խնդրում եմ պատասխանեք մի հարցի կամ ասել, ճի՞շտ եմ, թե՞ ոչ, Ա/Ձ-ն համարվու՞մ է եկամտահարկի կանխավճար վճարող, եթե նա չի հանդիսացել և չի հանդիսանում ԱԱՀ վճարող, բայց Ա/Ձ-ի նախորդ տարվա փաստացի եկամտահարկը գերազանցել է 500000 դրամը: Եվ 2010թ-ի համար վճարման ենթակա եկամտահարկը պե՞տք է արդյոք գերազանցի կամ հավասար լինի հաշվարկված համախառն եկամտի 2%-ին:

Կազմակերպությունը կանխավճար է տվել
Լիանա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հաշվապահական ձևակերպումներում: Կազմակերպությունը կանխավճար է տվել փոստային ծառայությունների կատարման համար, ինչպե՞ս այդ գործարքը ծախսագրել: Եվ կազմակերպությունը փոխառություն է ստացել, ինչպե՞ս այն վերագրել որպես հաշվետու ժամանակաշրջանի եկամուտ: Օրինակ, երբ դրամաշնորհ ենք ստանում, կատարում ենք, կտ 541 և դտ 2521 ձևակերպում, իսկ հաշվետու ժամանակաշրջանում` դտ541, կտ 6146:

Հաշիվ-ապրանքագիր արտարժույթով
Mariam.
Արդյոք, ՀՀ ռեզիդենտ կազամակերպությունը կարող է ոչ ռեզիդենտ /Կանադայում գտնվող/ ընկերության տալ դոլարով հաշիվ ապրանքագիր, եթե հաշիվ-ապրքագրով մատուցվել է ծառայություն /իրականացվել է կանադական կազմակերպության կայքի տեստ/ և կանադական կազամակերպությունը իրականացրել է պայմանագրով նշված գումարի ամբողջական կանխավճար:
Կանխավ շնորհակալություն
Վերջին մեկնաբանություններ