
Դրամարկղային գրքում չի գրանցվել գումարի մուտքը
Անահիտ.
Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում. կազմակերպությունը հաշվարկային հաշվից կանխիկացրել է գումար ամսի 26 ին, այն չեմ գրանցել դրամարկղային գրքում, փակել եմ դրամարկղը մինչև 28-ը: Կարո՞ղ եմ 26-ի այդ կանխիկացրած գումարը գրանցեմ 28-ին, թե՞ դա հնարավոր չէ, քանի որ ես իրավունք ունեմ մինչև հաջորդ աշխատանքային օրը:

Ներմուծված ապրանքի դիմաց կանխիկ վճարում
Արթուր.
Կազմակերպությունը կարո՞ղ է արդյոք ներմուծված ապրանքի համար վճարի կանխիկ տնօրենի միջոցով Դուբայում, և եթե հնարավոր է` օրենքի հղումով:

Կանխիկ գործառնությունների սահմանափակումներ
Գագիկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել մի հարցի:
Դրամարկղից կանխիկ կարելի՞ է հարկային վճարումներ կատարել: Եթե այո, ապա կա՞ն արդյոք սահմանափակումներ: Եվ ընդհանրապես, բացի աշխատավարձից կանխիկ ի՞նչ այլ վճարումներ կարելի է կատարել դրամարկղից առանց սահմանափակման: Նախապես շնորհակալություն:

Կանխիկ գործառնության սահմանափակում
Սոնյա.
300,000 դրամի սահմանափակումը վերաբերվում է կանխիկով դուրս գրված հաշիվ-ապրանքագրի՞ն, թե՞ ՀԴՄ-ին: Կանխավ շնորհակալություն:

Կանխիկ գործառնությունների սահմանափակում
Ս.Հ.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք սահմանափակումներ կան ՍՊԸ-ի աշխատողների աշխատավարձը դրամարկղից վճարման համար, թե՞ ոչ: Հատկապես նկատի ունեմ՝ 100 000 ՀՀ դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար գոյություն ունի՞ նման օրենք, թե՞ եթե աշխատողը 100 000 դրամից բարձր աշխատավարձ է ստանում, դա անպայման պետք է վճարվի` աշխատողի բանկային հաշվին փոխանցում կատարելով: Կանխավ շնորհակալ եմ:

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը
Տիգրան.
Բարև ձեզ:
Եթե ՍՊԸ-ն հունվար ամսին ֆիզիկական անձից ձեռք է բերել նյութեր՝ կանխիկ դրամով, այդ դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը, և ո՞ր հաշվեհամարին պետք է վճարում կատարել:

Հիմնադիրը փոխառություն է տրամադրել կազմակերպությանը
Hayk.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. հիմնադիրը, որը հանդիսանում է նաև կազմակերպության տնօրեն, փոխառություն է տրամադրում կազմակերպությանը: Կարո՞ղ է արդյոք գլխավոր հաշվապահը հիմնադրի անունից այդ գումարը մուտքագրել կազմակերպության բանկային հաշվին` առանց դրամարկղ մուտքագրելու: Նախապես շնորհակալ եմ:

Դրամարկղային գործառնությունների մասին օրենքի 6-րդ հոդված
Vahagn.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալի մասին է. "Դրամարկղային գործառնությունների մասին" ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն մեկ ամսվա ընթացքում ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների գնումների դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը սահմանափակվում է 3 մլն դրամ:Նույն 6-րդ Հոդվածի 3-րդ կետում նշված է, որ 3 մլն-ի սահմանափակումները չեն տարածվում մի շարք վճարումների վրա:
Հարցս հետևյալն է. արդյո՞ք նշված սահմանափակումերը չեն տարածվում նաև ֆիզիկական անձից վարձակալված տրանսպորտային միջոցի վարձավճարի վճարման վրա:

Արդյո՞ք կատարվել է “Դրամարկղային գործառնությունների մասին” օրենքի խախտում
Vahagn.
Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է մի հարց հետևյալի մասին. եթե կազմակերպությունը, տվյալ դեպքում ՍՊԸ-ն, մեկ օրում կանխիկ գնում է կատարել 1.200.000 դրամ արժողությամբ առևտրի կենտրոնից, որի դիմաց ստացել է 4 հատ ՀԴՄ կտրոն 300.000 դրամ արժողությամբ, ինձ շատ է հետաքրքրում, քանի որ գործարքը կատարվել է միևնույն օրվա ընթացքում, արդյո՞ք կատարվել է "Դրամարկղային գործառնությունների մասին" օրենքի խախտում:

Գումարի կանխիկացման դեպքում
Անի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: ՍՊԸ-ն ունի բանկային հաշիվ: Գումար կանխիկացնելու դեպքում արդյո՞ք հարկավոր է դրամարկղի գրքում գրանցել այդ գումարը: Կանխավ շնորհակալություն:

Փոխառության տրամադրում հիմնադրի կողմից
Էդգար.
Բարև Ձեզ: խնդրում եմ օգնել մի հարցում. կազմակերպության հիմնադիր-տնօրենը կարո՞ղ է 1.000.000 դրամ փոխառությունը միանգամից մուտք անել դրամարկղ: Շնորհակալություն:

Ծառայության դիմաց չի տրվել ՀԴՄ կտրոն
Ռուզաննա.
Բարև Ձեզ: Եթե ՀԴՄ կտրոնը ծառայության դիմաց չի տրվել, արդյունքում ակտի հիման վրա ՍՊԸ-ն տուգանվել է համապատասխան ձևով, գումարը հարկային տեսուչը մուտքագրել է ՀԴՄ-ով և հանել Z հաշվետվություն: Այդ գումարը հետ է վերադարձվել տեսուչին, ինչը նշված է արձանագրության մեջ: Եթե այդ ծառայությունը չի մատուցվել և գումարը վերադարձվել է, ապա այդ գումարը համարվու՞մ է եկամուտ և դրամարկղային գրքում գրանցվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ու՞մ անունից պետք է գրանցվի մուտքի օրդերը:

Ֆիզ. անձից ձեռք է բերվել 600 հազար դրամի ապրանք
Սուրեն.
Բարև ձեզ: Ես ֆիզիկական անձից գնել եմ 600 հազար դրամի ապրանք առանց փաստաթղթի, ինչպե՞ս կարող եմ կազմել դրա գնման ակտը, և արդյո՞ք կարող եմ միանգամից 600 հազար դրամի կանխիկ ապրանք ձեռք բերել, նախապես շնորհակալություն:

Կանխիկ գործառնությունների սահմանափակում
Լառա.
Խնդրում եմ ասեք, թե որքան է առավելագույն գումարը դրամարկղից կանխիկ գնումների դեպքում:

Կանխիկ դրամ պահելու սահմանափակումների վերաբերյալ
Լևոն.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, թե դրամարկղում առկա գումարը ինչքան ժամանակ կարող է մնալ դրամարկղում և չփոխանցվել հաշվարկային հաշվին: Եթե չի թույլատրվում, ապա ի՞նչ պատժամիջոց է նախատեսված: Նաև ուզում եմ իմանալ, թե դրամարկղում առկա գումարի չափ նախատեսված է, թե ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

Դրամարկղային գիրք վարելու վերաբերյալ
Հայկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք. ԱԱՀ չվճարող կազմակերպությունը, որը կանխիկով գործառնություններ չի կատարում, կարո՞ղ է արդյոք դրամարկղային գիրք չունենալ: Նախապես շնորհակալ եմ, ու եթե կարող եք, օրենքի հղում արեք:

Կանխիկ գործառնությունների սահմանափակումներ
Arman.
ԱԱՀ-ով աշխատող կազմակերպության համար դրամարկղային սահմանափակումները վերբերվում են կանխիկ վաճառքի և առևտրի ընդհահու՞ր գումարի 3 մլն-ին, թե՞ պետք է վաճառքը չանցնի 3 մլն, և առքը առանձին` 3 մլն:

Արդյո՞ք գործարքը կհամարվի անկանխիկ
Liana.
Եթե ԱՁ-ն չունի բանկում հաշիվ, սակայն բանկի միջոցով, նշելով իր ԱՁ և ՀՎՀՀ և հաշիվ ապրանքագրի համարը, նպատակը` ապրանքի գնում, ձեռք է բերում ապրանք ՍՊԸ-ից 300.000 դրամից ավելի, ապա դա ԱՁ-ի համար կհամարվի՞ անկանխիկ գործարք, թե՞ ոչ:

Որքա՞ն կկազմի տուգանքը
ԱՆՆԻ.
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք` ինչքան տուգանք է սահմանվում, եթե ես կանխիկ դրամարկղից վերցրել եմ գումար և վճարում եմ կատարել բանկով 372 568 դրամի:

Եթե ընկերության հիմնադիր և տնօրենը օտարերկրացի է
Նարինե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի.
1. Եթե ընկերության հիմնադիր և տնօրենը օտարերկրացի է, արդյո՞ք պետք է նրա համար անհատական հայտ ներկայացնել և վճարել սոց. վճար և եկամտահարկ
2. Եթե ընկերությունը գրանցվել է հունվարին, սակայն մինչ այս գործունեություն չի իրականացրել, պե՞տք է որևիցե հաշվետվություն հանձնել
3. Եթե ընկերությունը չունի հաշվեհամար և գրասենյակային ծախսեր է կատարել կանխիկ, որը գերազանցում է 300,000 դրամը, այս դեպքում ի՞նչ պետք է անել
Կանխավ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ