Tag: կանոնադրություն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կանոնադրության փոփոխություն և նոր խմբագրություն

Արսեն․

Բարև Ձեզ: Որ խնդրեմ կհուշե՞ք՝ ոնր է տարբերությունը ընկերության կանոնադրության փոփոխության և նոր խմբագրության միջև: Պետ. ռեգիստրի կայքում երկու տարբեր փաստաթղթեր են հրապարակված. օրինակ, իրավաբանական հասցեի փոփոխության համար, բայց հասկանալի չէ՝ տարբերությունը որն է: Նախօրոք շնորհակալություն:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ գրանցելու համար

Անգին. Խնդրում եմ ինձ ուղարկել հասարակական կազակերպության կանոնադրության, արձանագրության տիպային նմուշ և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նմուշներ, որոնք անհրաժեշտ են ՀԿ գրանցելու համար: Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյոք կարելի՞ է կանոնադրական կապիտալը մաս-մաս օգտագործել

Էլինա. Հարգելի հաշվապահներ/իրավաբաններ, խնդրում եմ ուղղեք, եթե սխալ կա և պատասխանեք հարցիս: ՍՊԸ-ի հիմնադիրը ցանկացել է ներդրում կատարել՝ կանոնադրական կապիտալ։ Կազմվել է որոշում՝ հունվարին՝ 2020թ-ի, կանոնադրական կապիտալ 30 մլն մուտք անելու վերաբերյալ, և տարվա ընթացքում մաս-մաս մուտք է եղել դրամարկղ: Այսպիսով, դեկտեմբերին պիտի կազմվի 2-րդ որոշումը արդեն կանոնադրության փոփոխության վերաբերյալ և կատարվեն համապատասխան քայլերը ռեգիստրում /ներկայացվում են երկու որոշումները, կանոնադրության փոփոխությունը և բոլոր դրամարկղի մուտքի օրդերները/: Եվ հարցս՝ արդյո՞ք կարելի է այդ մաս-մաս կատարված ներդրումները օգտագործել, օրինակ՝ աշխատավարձ տալ, թե՞ պիտի մնա գումարը դրամարկղում անփոփոխ մինչև չլրանա 30 մլն և կատարվի կանոնադրության փոփոխությունը: ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք ֆինանսական տարին և հարկային տարին նույն ժամանակահատվածն են համարվում

Էլինա. Բարև, բոլորին: Խնդրում եմ օգնեք հասկանամ ՍՊԸ մասին օրենքի 37 հոդվածը՝ Հերթական ընդհանուր ժողովը. Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել ընկերության գործունեության տարեկան արդյունքները հաստատող ժողովի անցկացման ժամկետները: Նշված ժողովը պետք է անցկացվի ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան 2 ամիս և ոչ ուշ, քան 6 ամիս անց: Հարցերս հետևյալն են.՝ Ճի՞շտ եմ հասկանում, որ հիմնադիրը պիտի որոշում ընդունի շահաբաժնի բաշխման վերաբերյալ, որը կախված է այդ ժողովի ամսաթվերից։ Արդյո՞ք ֆինանսական տարին և հարկային տարին նույն ժամանակահատվածն են համարվում, թե՞ գրանցման ամսաթվից հաշված օրացուցային տարին է: Նշեմ, որ կազմակերպության մոտ ռեգիստրով առաջարկված ՍՊԸ-ի ստանդարտ կանոնոդրություն է, որի 4.3 կետում կրկին նույն նախադաասությունն է, սակայն ամսաթվեր և ժամկետներ նշված չեն: ՍՊԸ-ն ունի 1 հիմնադիր և աշխատում է շրջանառության հարկով: ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է որոշվում նվազագույն կանոնադրական կապիտալի չափը

Նոնա. Բարև Ձեզ: Կուզեի իմանալ՝ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը, որը նշվում է կանոնադրության մեջ, ինչպե՞ս է ներկայացվում, հարկվու՞մ է արդյոք այն, թե՞ ոչ, և ինչպե՞ս է որոշվում նվազագույն կանոնադրական կապիտալի չափը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում ՍՊԸ-ի միակ մասնակցի անձնագրային տվյալների փոփոխության պետական գրանցումը

Մանե. Կարո՞ղ եք հստակ նշել՝ ՍՊԸ-ի միակ մասնակցի անձնագրային տվյալների փոփոխության պետական գրանցումն ինչպե՞ս է կատարվում /նշեմ՝ կանոնադրությունը չի փոխվելու/: Խնդրում եմ օրենքի հոդվածը նշել։ E-register-ը հստակ պատասխան չի տալիս: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ հիմնադրել

Արման. Հարգելի հաշվապահներ: Ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ պետք է գրանցեմ, մի քանի հարցեր ունեմ.
  1. Ինչքա՞ն է գրանցման վճարը:
  2. Իրավաբանական հասցեն հնարավո՞ր է գրանցել բնակարանի հասցեով, և հետագայում հասցեն փոփոխելը խնդի՞ր է, թե՞ ոչ:
  3. Կանոնադրություն տեղում ինձ կտա՞ն:
  4. Ի՞նչ հարկային վճարներ եմ անելու, ինչո՞վ եմ հարկվելու (դրամաշնորհները հարկվելու՞ են):
  5. Եթե մի 2-3 ամիս կազմակերպությունը ոչ մի ծառայություն և գործունեություն չի կատարում, էդ դեպքում ի՞նչ վճարներ եմ անելու:
  6. Կարո՞ղ եմ չգրանցել ոչ մի աշխատող: Քանի որ հնարավոր են աշխատանքային դադարներ, ինձ ավելի ձեռնտու կլինի՞ քաղիրավականով աշխատել, թե՞ ոչ:
Շնորհակալություն:
ԱյլԿայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը. Հասարակական կազմակերպություն հիմնադրելու փաստաթղթեր
  • ՀԿ հիմնադրելու արձանագրություն
բեռնել
  • ՀԿ կանոնադրություն
բեռնել
  • ՀԿ կանոնադրության շապիկ
բեռնել
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպություն բացելու համար

Իրինա․ Բարև Ձեզ: Հասարակական կազմակերպություն բացելու համար որտեղից սկսել, եթե հնարավոր է՝ կանոնադրության նմուշ ուղարկեք, հնարավորինս պարզ ներկայացրեք: Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր

Լենա. Հարգելի հաշվապահներ, մենք ուզում ենք հիմնել ՀԿ: Կարո՞ղ եք ուղարկել պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևանմուշները՝ 1. Դիմում 2. Կանոնադրություն 3. Հիմնադիրների ժողովի արձանագրություն 5. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն Էլ. փոստ՝ tadevosyan.lena շնիկ gmail.com Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ կանոնադրության նմուշի ձև անգլերեն թարգմանությամբ

Մարիամ. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ, եթե հնարավոր է, ինձ օգնեք գտնել ՍՊԸ-ի կանոնադրության նմուշի ձև անգլերեն թարգմանությամբ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ կանոնադրություն

Քրիստինա. Խնդրում եմ ինձ ուղարկել հասարակական կազակերպության կանոնադրության, արձանագրության տիպային նմուշ և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նմուշներ, որոնք անհրաժեշտ են ՀԿ գրանցելու համար: Շնորհակալություն, 099 38 74 30:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ կանոնադրության ձև

Ջավահիր. Բարև Ջեզ, ես Ջավահիրն եմ, ապրում եմ Արմավիրի մարզում: Ցանկանում եմ բացել հասարակական կազմակերպություն, խնդրում եմ, եթե հնարավոր է, ինձ ուղարկեք ՀԿ կանոնադրության ունիվերսալ ձև, եթե այդպիսին կա: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանոնադրության վերաբերյալ

Միքայել. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե իրավաբանական անձի կանոնադրության օրինակներից մեկը կորում է, խնդրում եմ ասեք, թե ինչ պատասխանատվություն կա դրա համար: Ի՞նչ պետք է անել: