Tag: կորոնավիրուս

Արդյո՞ք պետք է վճարել պարապուրդի համար

Գառնիկ․

Բարև ձեզ։ Անցած ամիս աշխատել ենք 20 օր, որից հետո հայտարարվեց կարանտին։ Ստացել ենք աշխատավարձ 20 օրվա համար։ Պարապուրդի 10 օրվա գումարը պե՞տք է վճարի գործատուն և ինչքա՞ն։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է վճարել պարապուրդի համար

Արտակարգ դրության պայմաններում ի՞նչ անել ներդրված ավանդների հետ

Արթուր.

Աճում են ավանդներն ու վարկերը, բանկերի լիկվիդայնությունը, սա ո՞վ կիմանա՝ ինչ է նշանակում: Տնտեսագետներ ջան, ի՞նչ կլինի բանկերի վիճակը, արժի՞ ավանդները ժամկետից շուտ վերցնել, թե՞ սպասենք ժամկետի վերջում վերցնենք, ժամկետի վերջը օգոստոսն է: Կանխավ շատ շնորհակալ եմ խորհրդի և ինֆորմացիա տալու համար:

Կարդալ ավելին Արտակարգ դրության պայմաններում ի՞նչ անել ներդրված ավանդների հետ

Արտակարգ դրության պայմաններում անձը չի կարողանում ներկայանալ աշխատանքի

Համո.

Բարև ձեզ: Ես աշխատում եմ Հայմամուլի կրպակում և իրավիճակից ելնելով՝ հանրային տրանսպորտ չլինելու պատճառով չեմ հաճախում աշխատանքի, և ինձ ասել են, որ ես չեմ վարձատրվելու։ Աշխատավարձս կազմում է սահմանված նվազագույն աշխատավարձի չափը և վաճառքից տոկոսներ։ Արդյո՞ք գործատուն իրավունք ունի չվճարելու։

Կարդալ ավելին Արտակարգ դրության պայմաններում անձը չի կարողանում ներկայանալ աշխատանքի

Կարո՞ղ է արդյոք ընկերությունը դիմել աջակցության համար

Աննա․

Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման հինգերորդ միջոցառմանը։ Եթե կազմակերպությունը 01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականը ընկած ժամանակահատվածում ունեցել է 14 աշխատող (+ 1 քաղաքացիաիրավական պայմանագրով), և այս 14-ից մեկի աշխատավարձը պակասեցվել է, արդյո՞ք սա համարվում է աշխատավարձի փաստացի ֆոնդի նվազում, և ընկերությունը չի՞ կարող դիմել աջակցության համար։

Եվ ամեն դեպքում խնդրում եմ նշել դիմելու կարգը։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Կարո՞ղ է արդյոք ընկերությունը դիմել աջակցության համար

Հինգերորդ միջոցառման շահառու լինելու վերաբերյալ

Նունե․

Բարև ձեզ։ Խնդրում եմ, գրեք, թե ինչ բովանդակությամբ նամակ գրեմ հինգերորդ միջոցառման շահառու լինելու վերաբերյալ և ի՞նչ հասցեով ուղարկեմ: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Հինգերորդ միջոցառման շահառու լինելու վերաբերյալ

Ապրիլմեկյան սահմանափակումը

Հաշվապահ․

Էսօր ծանոթներիցս մեկը զանգել էր, ասում ա․ «Կարո՞ղ ա էս էլեկտրոնային հաշիվների վրա սահմանափակում են դրել, երկու հատ դուրս գրեցի, էլ չի թողնում»։ Ասեցի, որ չի կարող նման բան լինել, երևի ծրագրային խնդիր ա, բայց հետո մտածում եմ․ «Հը՞, կարող ա էլի․․․ մարդ ես․․․» 🤔

Կարդալ ավելին Ապրիլմեկյան սահմանափակումը

Արդյո՞ք ավտոտեխսպասարկումը համարվում է արգելված գործունեության տեսակ արտակարգ դրության պայմաններում

Գարիկ.

Բարև բոլորին: Հարցս վերաբերում է արգելված գործունեության տեսակներին: Ո՞վ կարող է ասել, թե ավտոտեխսպասարկումը՝ G45.2 դասիչով, մտնու՞մ է արգելվածների մեջ, թե՞ ոչ: Արգելված բաժնում այդ դասակարգչի դիմաց նշված է «մեծամասամբ» բառը: Ի՞նչ է դա նշանակում՝ արգելված, կիսատ արգելված և այլն, անհասկանալի է: Առողջություն բոլորին:

Կարդալ ավելին Արդյո՞ք ավտոտեխսպասարկումը համարվում է արգելված գործունեության տեսակ արտակարգ դրության պայմաններում

Միանվագ նպաստ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին

Մելինե.

Բարև ձեզ: Կխնդրեի տեղեկություն տալ. եթե ամուսինս արտակարգ դրության պատճառով զրկվել է աշխատանքից, իսկ ես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ, և աշխատավարձս մինիմալ աշխատավարձից փոքր է, արդյո՞ք մեր երկու անչափահաս երեխաները չեն ստանալու միանվագ 100 000 դրամ նպաստը:

Կարդալ ավելին Միանվագ նպաստ անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին

Ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկ

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը, որտեղ հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի 23.03.2020թ.-ի թիվ 13 որոշման համաձայն: Ցանկը հասանելի է այս հղումով…

Կարդալ ավելին Ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկ