Tag: համատեղությամբ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օրինակա՞ն է արդյոք աշխատանքից ազատումը

Անն Մ. Օրինակա՞ն է արդյոք համատեղությամբ աշխատող քաղաքացուն, ով գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, ազատել աշխատանքից` կազմակերպության լուծարման հիմքով (ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին կետի 1-ին մաս): Նույն օրենսգրքի 114 հոոդվածի 1-ին կետի 2-րդ մասի իմպերատիվ պահանջը այն է` գործատուի կողմից սեփական նախաձեռնությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձին ազատելու արգելքը վերաբերում է հիմնակա՞ն աշխատողին, թե՞ արգելք է նաև համատեղությամբ աշխատողի համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է աշխատել համատեղությամբ

Շիրազ Հ. Բարև ձեզ: Ես կարո՞ղ եմ համատեղել հաշվապահական աշխատանքս երաժշտական դպրոցի ուսուցչի աշխատանքի հետ: Երկու մասնագիտություններով էլ ունեմ համապատասխան կրթություն, և արվեստի դպրոցում աշխատանքս սկսվում է կեսօրից: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կարող է ՀԿ տնօրեն լինել համատեղությամբ

Արաքսյա. Խնդրում եմ ասեք, եթե ես լրիվ դրույքով աշխատանք ունեմ ԲՈՒՀ-ում, կարո՞ղ եմ մեկ այլ հասարակական կազմակերպության տնօրեն լինել նաև: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք մանկավարժը կարող է աշխատել համատեղությամբ

Վարդուհի. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ պատասխանել` արդյո՞ք մանկավարժը կարող է համատեղությամբ աշխատել 1.5 դրույքով, և ո՞ր օրենքի համաձայն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Համայնքային ծառայողը համատեղությամբ ընդմիջման ժամին դասավանդում է նաև դպրոցում

Մխիթար. Բարև ձեզ, մի հարց ունեմ. համայնքային ծառայողը համատեղությամբ ընդմիջման ժամին դասավանդում է նաև դպրոցում: Գիտեմ, որ իրավունք ունի մանկավարժական աշխատանք կատարել, բայց ուզում եմ իմանալ` եթե դասավանդում է շաբաթական 6 դասաժամ 45 րոպե տևողությամբ, որևէ խնդիր կա՞, թե՞ ոչ, ժամային սահմանափակում կա՞:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս է պետք պայմանագիր կնքել տնօրենի հետ

Հովիկ. Բարի օր: Ինչպե՞ս է պետք պայմանագիր կնքել տնօրենի հետ, եթե տնօրենը նաև ՍՊԸ հիմնական սեփականատերն է։ Կարո՞ղ է արդյոք տնօրենը կամավորական սկզբունքով աշխատել իր ՍՊԸ-ում (նա ունի լրիվ դրույք աշխատանք ուրիշ կազմակերպությունում)։ Կարո՞ղ է արդյոք տնօրենը կես դրույք աշխատել։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատողների աշխատավարձերի հաշվարկ

Մանե. Բարև ձեզ: Մեր հաստատությունում ունենք համատեղությամբ աշխատողներ: Վերջերս ունեցանք աուդիտ, և նրանք ասացին, որ համատեղությամբ աշխատողների աշխատավարձերը պետք է հաշվարկվեն հետևյալ կերպ. երկու աշխատավարձերը գումարում ենք, հետո նոր հարկում: Ճի՞շտ է արդյոք այս հաշվարկի ձևը, եթե այո` որտեղի՞ց կարդամ օրենքը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողից կպահվի 2 000 դրամ

Միքայել. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, վերջերս ընդունված «1 000 դրամների» մասին օրենքով՝ եթե ֆիզիկական անձը աշխատում է երկու տեղ համատեղությամբ, իրենից պահվելու՞ է արդյոք 2 000 դրամ, յուրաքանչյուր գործատուի կողմից 1 000։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ երկու գործատուի մոտ աշխատելու դեպքում

Լուսինե. Կասե՞ք` իմ նպաստը ինչքան կկազմի, եթե ես ունեմ 2 գործատու, հիմնական գործատուի մոտ աշխատում եմ 02.03.2015թ, մաքուր աշխատավարձս 55 000 դրամ է, իսկ մյուս ՍՊԸ-ում 01.06.2016 մաքուր աշխատավարձս 150 000: Գնալու եմ արձակուրդ 25.12.2016թ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանք 3 հաստատություններում

Լևոն. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ ասեք` կարո՞ղ եմ աշխատանքս համատեղել 3 ուսումնական հաստատություններում` գրանցված 0.5, 0.5 և 0.8 մանկավարժական դրույքաչափերով: Եթե այո, ապա կարո՞ղ եմ ունենալ երկրորդ աշխատանքային գրքույկ, իսկ եթե ոչ, կխնդրեմ հնարավորինս աջակցել գտնելու ցանկալի լուծում, քանի որ չեմ ուզում կորցնել առաջարկվող աշխատանքս: Կանխավ շնորհակալ եմ: Հարգանքով` Լևոն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք

Նաիրա. Համատեղությամբ աշխատավայրի գործատուն կարո՞ղ է աշխատողին տրամադրել տեղեկանք մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար, եթե դեռևս վեց ամիս առաջ հիմնական աշխատավայրի գործատուն հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտից հետո աշխատողին ազատել է աշխատանքից՝ համաձայն ՀՀ ԱՕ 111-րդ հոդվածի: Եթե այո, ապա կա՞ անհրաժեշտություն մինչև տեղեկանքի տրամադրելը ընդունելու իրավական ակտ՝ աշխատողի կարգավիճակը համատեղությունից հիմնականի փոխելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկում նշում կատարելու վերաբերյալ

Arevik Antonyan. Բարև ձեզ, հարցս հետևյալն է. եթե անձը անցնում է երկրորդ աշխատանքի, և նախկին աշխատավայրը համարվում է համատեղությամբ, այդ դեպքում առաջին գործատուն աշխատանքային գրքույկում գրառում կատարելիս նշու՞մ է արդյոք, որ աշխատողը դարձել է համատեղությամբ աշխատող: Արդյո՞ք վրիպում չէ, եթե աշխատանքային գրքույկում երկու տարբեր աշխատանքների ժամկետները համընկնում են: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ազատվում է հիմնական գործատուի մոտից

Armen. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք՝ հիմնական գործատուից ազատվելու դեպքում պե՞տք է ներկայացնեմ տեղեկանք, որպեսզի նշվի համատեղությամբ աշխատանքը, և դա ինչ որ առավելություն ունի՞ ստաժի համար: Եվ 2013-ից և աշխատել և սովորել եմ առկա համակարգում, գործատուն, ինչպե՞ս պետք է նշի աշխատանքային գրքույկիս մեջ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու նպաստի հաշվարկման ժամանակ

Հայկանուշ. Բարև բոլորին: Խնդրում եմ օգնեք ինձ: Հիմնական աշխատավայրում գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, սակայն աշխատում եմ համատեղությամբ երկու այլ հիմնարկություններում: Շուտով նորից տրամադրվելու է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Եթե կարող եք պատասխանեք. որտեղի՞ց է վճարվելու նպաստը, ո՞ր աշխատավարձերն են հաշվի առնվելու: Եվ եթե հարկայինից տեղեկանքներ են ներկայացվելու հիմնական աշխատատեղ, ապա որտեղի՞ (հիմնական աշխատատեղը Երևանում է, իսկ մյուս երկուսը՝ ուր այս պահին աշխատում եմ այլ քաղաքում):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ

Լալա. Բարև ձեզ, մեզ մոտ համատեղությամբ աշխատողը հիմնական աշխատավայրից գնում է հերթական արձակուրդ և հիմնական աշխատավայրից մեզ չի կարող ներկայացնել արձակուրդի վերաբերյալ քաղվածք: Մեզ մոտ անհրաժե՞շտ է հրաման տալ արձակուրդի համար, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ինչի՞ հիման վրա կազմել հերթական տաբելը: Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստի հաշվարկ

232 Աստղիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք՝ համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստը որտե՞ղ պետք է հաշվարկել և վճարել, և եթե հնարավոր է, հաշվարկման ձևը հանգամանորեն մանրամասն բացատրեք: Համատեղությամբ աշխատանքը ՍՊԸ-ի տնօրեն է: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում մայրության նպաստի հաշվարկը 2 գործատուների մոտ աշխատելու պարագայում

Էլինա. Հարգելի՛ մասնագետներ, Խնդրում եմ օգնել՝ հասկանալու, թե ինչպես է կատարվում մայրության նպաստի հաշվարկը (միջին ամսական աշխատավարձի հաշվումը) 2 գործատուների մոտ աշխատելու պարագայում: Ունեմ հիմնական գործատու, և նաև համատեղության կարգով դասավանդում եմ: Ցանկանում եմ հասկանալ` միջին աշխատավարձ հաշվարկելիս արդյո՞ք առանձին են միջինացվում և կիրառում նվազագույն աշխատավարձի 50 տոկոսին չբավարարելու պայմանը, թե՞ յուրաքանչյուր գործատուի մոտ ստացած միջին աշխատավարձը առանձին են հաշվարկում և համեմատում այս պայմանին: Քանի որ, իմ պարագայում, դասավանդման ժամերի դիմաց ստացված տարեկան համախառն զուտ եկամուտը կազմում է մոտ 250 000 ՀՀ դրամ: Կանխավ շնորհակալ եմ այս հարցադրումն ինձ պարզաբանելու համար: Հարգանքով՝ Էլինա
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Սիլվի. Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Շուտով դեկրետ եմ գնալու իմ հիմնական աշխատավայրից, որտեղ ունեմ 10 + տարվա ստաժ: Վերջերս համատեղությամբ աշխատել եմ նաև այլ գործատուի մոտ՝ հիմնական աշխատողին փոխարինող, ու նրա վերադարձից հետո ազատվել եմ աշխատանքից՝ համաձայն պայմանագրի: Երբ ընդունվել եմ, դեռ չեմ իմացել հղիության մասին, և կրճատվել եմ երեք ու կես ամսականում: Աշխատել եմ երեք ամիս: Այդ ընթացքում իմ ստացած աշխատավարձը հաշվարկվելու է իմ միջին աշխատավարձի հաշվարկի ժամանակ, թե՞ ոչ: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ պայմանագիր կնքել աշխատողների հետ

202 Սուսաննա. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: 1. ՍՊԸ-ն 3 ամսով էներգետիկ ոլորտի աշխատանքներ կատարելու համար աշխատակիցների հետ նպատակահարմար է կնքի աշխատանքի ընդունման պայմանագիր, թե՞ ծառայությունների մատուցման պայմանագիր: Վերջինիս դեպքում խնդրում եմ պարզաբանել` կուտակային սոց. վճարի և այլ պահումների կատարման կարգն ինչպիսի՞ն կլինի, և ի՞նչ պայմաններ են պարտադիր այդ դեպքում 2. Մեկ այլ գործատուի մոտ 8 ժամյա օրական և 40 ժամյա շաբաթական աշխատանքի ներգրավված անհատին համատեղությամբ աշխատանքի ընդունելու համար կա՞ն խոչընդոտներ, սահմանափակումներ, թե՞ ոչ, ինչպիսի՞ն պիտի լինի աշխատանքի ընդունման հրամանն ու պայմանագիրը: Խնդրում եմ հնարավորինս մանրամասն պատասխանել, իսկ հարցերին վերաբերող այլ օգտակար նյութերն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին` hsuska շնիկ mail.ru: Նախապես` շնորհակալություն, Սուսաննա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Աննա. Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ինչպե՞ս է հաշվարկվելու մայրության նպաստը, եթե աշխատողը 12 ամսվա ընթացքում 6 ամիս նաև համատեղությամբ է աշխատել: Արդյո՞ք երկու տեղից ստացած եկամուտը հաշվի է առնվում, թե՞ միայն դեկրետ գնալու պահին մեկ գործատուի մոտ ստացած եկամուտը: