
Արդյո՞ք անհրաժշտ է լիցենզիա սննդի կետ բացու համար
Հասմիկ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ կարո՞ղ եք ասել` սննդի կետ բացելու համար լիցենզիա պետք է, թե ոչ, մեկ էլ, եթե պետք է, ապա որտեղի՞ց պետք է ձեռք բերել:

Արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
կազմակերպությունը ՓԲԸ է, զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Բայց ՓԲԸ-ն ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ: Գիտեմ, որ շրջանառության հարկ վճարողները ազատված են 11% եկամտային հարկ պահելու պարտավորությունից, սակայն հարցս հետևյալն է. արտոնագրային վճարող համարվող հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս է հարկվում գարեջրատունը
Սարգիս.
Ողջույն: Հարգելի գործընկերներ, "Արտոնագրային վճարների մասին" ՀՀ օրենքի հավելված 7-ում նշվում է, որ "սույն հավելվածի իմաստով հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը...": Խնդրում եմ պատասխանեք` այդ դեպքում ինչպե՞ս է հարկվում գարեջրատունը ոգելից խմիչքների և առհասարակ պատրաստի արտադրանքի վաճառքի դեպքում:

Սննդի վաճառք
Միհրան.
Բարև Ձեզ, մի հարց ունեմ և հուսամ` կստանամ սպառիչ պատասխան...
Ցանկանում եմ սննդի` խաչապուրի պատրաստելու և նույն տեղում վաճառելու կետ բացեմ: Կասե՞ք` ինչ փաստաթղթեր և ինչ լիցենզիա է հարկավոր: Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ
Հարություն.
Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ, որի համար վճարում է արտոնագրային վճար օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունը պարբերաբար գնումներ է կատարում շուկայից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք "Եկամտային հարկի մասին" օրենքով նախատեսված հարկային գործակալի կողմից պահվող 11 տոկոս եկամտային հարկը հաշվարկվում է շուկայից գյուղատնտեսական մթերք ձեռքբերելու համար: Հարցը առաջանում է, քանի որ "Եկամտային հարկի մասին" օրենքի համաձայն գյուղատնտեսական արտադրանքը ազատված է եկամտային հարկից: Սակայն մյուս կողմից պարզ չէ, թե կազմակերպությունը գյուղմթերքը ձեռք է բերել շուկայից անմիջապես գյուղմթերք արտադրողից, թե՞ առևտրականից: Հետաքրքիր կլիներ ծանոթանալ տվյալ ոլորտում աշխատող մասնագետների կարծիքներին:

Կազմակերպությունը աշխատում է հանրային սննդի ոլորտում
Եվա.
Հարգելիներս, կխնդրեի ասել` ինչպիսի՞ ամսական կամ եռամսյակային հաշվետվություն պետք է հանձնի արտոնագրային վճար վճարող, հանրային սննդի գործունեությամբ զբաղվող ՍՊԸ-ն: Կարդալով "Արտոնագրային վճարների մասին" օրենքը` չկարողացա գտնել հարցիս պատասխանը:

Արդյո՞ք ԱՁ-ն կհամարվի ԱԱՀ վճարող
Սուսաննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել "Շրջանարության հարկի մասին" օրենքի հոդված 4, 3-դ մասի գ. կետը: Ավելի կոնկրետ, հարցս հետևյալն է.
Անհատ ձերնարկատերը, որը զբաղվում է առևտրային գործնեությամբ, ունի 20% ավելի փայաբաժին ուրիշ ՍՊԸ-մ, այդ ՍՊԸ-ն աշխատում է հանրային սննդի ոլորտում: Արդյո՞ք այդ դեպքում Ա/Ձ-ն համարվու՞մ է ԱԱՀ վճարող: Նախապես շնորհակալություն:

Արագ սնունդ
Ruzanna.
Բարև ձեզ: Ցանկանում եմ գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր և աշխատացնել արագ սննդի վաճառակետ: Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանալու: Շնորհակալություն:

Արդյո՞ք ճիշտ է նշանակվել տուգանքը
Կարեն.
Բարև ձեզ: Ես անհատ ձեռնարկատեր եմ, գործունեությանս տեսակը հանրային սնունդ է: Արտոնագրային վճարը դեկտեմբեր ամսին չեմ կարողացել վճարեմ, հունվարին վճարել եմ, սակայն հարկայինում արտոնագրիը չեն տվել և տուգանել են 20000 դրամ, իսկ արտոնագիրը` պատասխանել են "կտանք, երբ տուգանքը վճարեք": Խնդրում եմ օգնել. չգիտեմ` տուգանքը ճի՞շտ են նշանակել, թե՞ ոչ, և չգիտեմ, թե ինչի հիման վրա արտոնագիրը չեն տվել:

Արդյո՞ք կազմակերպությունը կհամարվի ԱԱՀ վճարող
Սուսաննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին: ՍՊԸ-ն աշխատում է հանրային սննդի ոլորտում, վճարում է արտոնագրային վճար: Եթե շրջանառությունը անցնում է շեմը` 58,35 մլն, դառնու՞մ է ԱԱՀ վճարող, թե՞ չի ազդում այդ շեմը արտոնագրային վճար վճարողների վրա:

Ի՞նչ սկզբունքով են հարկվում սրճարանները
Տիգրան Սարգսյան.
Խնդրում եմ պարզաբանել` հարկային բարեփոխումներից հետո ի՞նչ սկզբունքով են հարկվում սրճարանները: Կա՞ արդյոք գյուղական վայրերում գործող սրճարաններին որևէ արտոնություն: Կանխավ շնորհակալություն:

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների վերաբերյալ
Թամարա.
Հարգելիներս,
ինձ անհրաժեշտ է պարզաբանել մի քանի հարց` կապված հյուրանոցների գործունեության և նրանց մատուցած ծառայությունների դիմաց գանձվող հարկերի մասին:
Ինչպես հայտնի է` հյուրանոցային տնտեսության օբյեկտները հարկվում են արտոնագրային վճարով: Այստեղ նշված է` հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Հարց է առաջանում. արդյո՞ք հյուրանոցի տարածքում գործող 20 ք.մ. սննդի տարածքը և հուշանվերների վաճառքի կետը 2 ք.մ. մտնում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների մեջ, և դրանցից ստացվող եկամուտը հարկվու՞մ է ըստ արտոնագրային վճարի:
Շնորհակալություն:

Ակցիզային դրոշմանիշների վերաբերյալ
Սիրանուշ.
Հարգելի իրավասու պատասխանող, հանրային սննդի օբյեկտներում կարելի՞ է արդյոք ամբողջովին պոկել ալկոհոլի ակցիզը (թե՞ մասամբ այն պիտի մնա շշի վրա), և ի՞նչ ժամանակահատված կարելի է պահել առանց ակցիզի շիշը (որոշակի պարունակությամբ):

Սրճարանի համար վճարվող արտոնագրային վճար
Արթուր.
Ողջունում եմ բոլորին: Թաղապետարանում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվություն ստանալիս ասացին, որ սրճարանի արտոնագրային վճարը կարող եմ վճարել ամիս-ամիս, ասացին՝ փոփոխություն է եղել, բայց չեմ կարողանում գտնել օրենսդրության համապատասխան ակտը: Արդյո՞ք այդպիսի բան կա: Բոլորից շնորհակալ եմ:

Ինչքա՞ն կկազմի արտոնագրային վճարը
Արման.
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն հանրային սննդի օբյեկտ է և ապրիլի 1-ից հանդիսանում է արտոնագրային վճար վճարող: Սպասարկման սրահի մակերեսը կազմում է 192 քառակուսի մետր: Ձեր կարծիքով ինչքա՞ն կկազմի արտոնագրային վճարի չափը եռամսյա կտրվածքով: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնել
Անուշ.
Շահութահարկի դեպքում ներկայացնում են տարեկան հաշվարկ հաշվետվության տեսքով, իսկ ի՞նչ տարեկան հաշվետվություններ կամ նման կարգի փաստաթղթեր պետք է ներկայացնել հանրային սննդի ոլորտում հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնելու դեպքում: Կանխավ շնորհակալություն:

Արտաքին բուֆետի հարկման վերաբերյալ
Liana.
Հարգելի կոլեգաներ, ապրիլի 1-ից հանրային սնունդը հարկվելու է արտոնագրային վճարով, և "Հաստատագրված վճարների մասին" օրենքի Գլուխ 16 ուժը կորցրած է ճանաչվում: Իսկ ինչպե՞ս է հարկվելու "Հաստատագրված վճարների մասին" օրենքի Գլուխ 16-ի 35րդ-հոդված 2-րդ կետով սահմանված արտաքին բուֆետը: Նոր` "Արտոնագրային վճարների մասին" օրենքում նման կետ չկա, միայն սպասարկման սրահով է որոշվում, այն էլ սկսվում է մինչև 50մ քառակուսու համար, ուղղիչ գործակից չկա և եռամսյակի համար 225.000 դրամ: Իսկ եթե սպասարկման սրահ չունես, ինչպե՞ս է որոշվելու:

Սահմանային չափը գերազանցելու դեպքում
Մարինե.
Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ աշխատում է հաստատագրված հարկով հանրային սննդի սպասարկման ոլորտում (ակումբ): Խնդրում եմ ասեք` եթե սահմանային չափը գերազանցում ենք, ապա ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Սահմանային չափերի ցուցանիշների մասին հայտարարություն
Եվա.
Հաստատագրված վճարի սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարությունում սպասարկման մակերեսը ինչպե՞ս գրել, եթե եռամսյակի յուրաքանչյուր ամիս ունեցել է տարբեր սպասարկման մակերես: Կանխավ շնորհակալություն:

Սրճարանը ի՞նչ հարկով պետք է աշխատի
Մարի.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք օգնել: Սրճարանը ի՞նչ հարկով պետք է աշխատի: Կարո՞ղ է արդյոք աշխատել հաստատագրված վճարով: Նախապես շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ