Tag: հանրային սնունդ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն պետք է կազմի շրջանառության հարկի դրույքաչափը

Միքայել. Բարև ձեզ: Խնդրում եմ հայտնել, թե հանրային սննդի կետում ծխախոտի վաճառք իրականացնելու դեպքում որքան պետք է կազմի շրջանառության հարկի դրույքաչափը (տոկոսը): Լուրեր կան, որ հարցի վերաբերյալ բանավոր պարզաբանում ունի ՊԵԿ նախագահը, եթե իմացողներ կան, խնդրում եմ արձագանքել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հանրային սննդի կետը ավտոմեքենա է

Ալբերտ. Բարև ձեզ, կասե՞ք խնդրում եմ` հանրային սննդի վաճառքի համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, եթե սննդի կետը ավտոմեքենա է և այն կարող է ամեն օր փոխել իր տեղակայման վայրը, նույնիսկ քաղաքը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Հանրային սննդի կետ բացելու համար

Արմեն. Բարև ձեզ, Կարող եք հուշել` սննդի կետ (fast food) բացելու համար ի՞նչ է ավելի հարմար բացել - ԱՁ, թե՞ ՍՊԸ, ի՞նչ օրենքներով է պետք առաջնորդվել` հարկերի, սննդի անվտանգության, տարածքի վարձակալության, միգուցե ларёк տեղադրելու հարցով, այլ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը խոհարարական արտադրանք է տալու

Դավիթ. Բարև ձեզ: Կազմակերպությունը խոհարարական արտադրանք է տալու, բայց տեղում չի իրացնելու, այլ հաշիվ է դուրս գրելու ու տա X կազմակերպության: Կարող եմ չէ՞ ընտանեկան ձեռնակատիարականով աշխատել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նոր բացվող ԱՁ-ն խոհարարական արտադրանքներ է արտադրելու

Գայանե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեր խորհրդի կարիքն ունեմ: Նոր բացվող ԱՁ-ն խոհարարական արտադրանքներ է արտադրելու, ունենալու է մանրածախ և մեծածախ վաճառք, տեղում սպառում և առաքում: Ի՞նչ հարկեր եմ վճարելու և շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափով պետք է աշխատեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է հանրային սննդի գործունեությամբ

Անահիտ Մ. Բարև ձեզ: Մի հարց ունեմ, կարո՞ղ եք օգնել: ԱՁ-ն զբաղվելու է հանրային սննդի գործունեությամբ, կարո՞ղ եք հուշել` ի՞նչ թույլտվություններ պետք է ստանա, և ի՞նչ հաստատություններում գրանցվի: Շնորհակալ եմ նախօրոք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սննդի հարկման հետ կապված

Աննա. Կոլեգաներ, հիմա հանրային սննդի հարցը ի՞նչ եղավ, եթե հուլիսի 1-ից հարկվելու է շրջանառության հարկով, ու եթե շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չենք տվել, արդյո՞ք օրենքը հնարավորություն է ստեղծում այդ հայտարարությունը տալ հուլիսին:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սննդի կետը իրացնում է նաև այլ ապրանքներ

Anna. Ժողովուրդ, եթե հանրային սննդի կետը բացի խոհարարական արտադրանքից իրացնում է նաև այլ հարակից ապրանքներ, օրինակ կոկա-կոլա, հանքային ջուր, ինչպես նաև շոկոլադե սալիկներ և նմանատիպ ապրանքներ, արդյո՞ք դրանց մասով առաջանում են այլ հարկային պարտավորություններ, բացի արտոնագրային հարկից: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը պետք է զբաղվի հանրային սննդի գործունեությամբ

Սաթենիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը պետք է զբաղվի հանրային սննդի գործունեությամբ, այսինքն հանդիսանում է արտոնագրային հարկ վճարող: Դրամարկղային գիրք վարելը պարտադի՞ր է արդյոք, թե՞ ոչ: Իսկ ՀԴՄ պետք է ունենա, թե կարող է նաև չունենալ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն իր գործունեությունն իրականացնում է հանրային սննդի ոլորտում

Անժելա. Հարգելի մասնագետներ, ԱՁ-ն իր գործունեությունն իրականացնում է հանրային սննդի ոլորտում: Սննդի առաքմամբ չի զբաղվում: Իրացումը կազմակերպվում է տեղում (ինքնասպասարկում): Միաժամանակ ջուր, սառը ըմպելիք արտադրող ընկերություններից ստացված ջրեղենի և սոկեղենի վաճառքը (որն ըստ էության նույնպես տեղում է իրացվում) դիտարկվում է որպես մանրածախ առևտուր և հարկվում է շրջանառության հարկով: Հարց 1. Արդյո՞ք ճիշտ է ջրեղենի վաճառքը համարել շրջ. հարկով հարկվող գործարք (կարծիք կա, որ դա նույնպես պետք է դիտարկվեր որպես արտոնագրային վճարով գործունեություն): Հարց 2. Շուկայից ձեռք բերումները, որոնք հիմանվորված չեն փաստաթղթերով, այս դեպքում պե՞տք է 11% եկամտային հարկով հարկվեն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ կարող է աշխատել արտոնագրային վճարով

Իննա. Բարի օր, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ասել` եթե ԱՁ-ն արագ սննդի կետ ունի շատ փոքր տարածքում (4քմ), կարո՞ղ է աշխատել արտոնագրային վճարով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արագ սննդի կետ բացելու համար

Ալիկ. Բարև ձեզ: Ցանկանում եմ բացել արագ սննդի կետ Երևանի Կենտրոն համայնքում մոտ 15 քմ ընդհանուր տարածքով՝ տարածքի վարձակալությամբ: Սկզբնական շրջանում նախատեսում եմ աշխատել ինքս: Կցանկանայի իմանալ` ի՞նչ էտապներ կան անցնելու` սկսած ամենասկզբից: Կխնդրեի նաև ձեր մեկնաբանությունը հարկայինի վերաբերյալ, թե ինչ սկզբունքով է հարկվելու: Շնորհակալություն: