Tag: հաշմանդամություն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը փետրվարի 22-ից անաշխատունակ է

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք, շտապ է: Աշխատողը փետրվարի 22-ից անաշխատունակ է, գտնվում է բուժման մեջ: Բացի այդ նա դիմել է համապատասխան մարմին հաշմանդամության կարգ տրամադրելու համար: Աշխատողի ասելով՝ նրան տրամադրվելու է 90 օր ժամկետով անաշխատունակության թերթիկ, որը մինչ այսօր չի ներկայացվել գործատուին: 1. Ե՞րբ է ընկերության կողմից հաշվարկվում և վճարվում անաշխատունակության նպաստը: 2. Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ փետրվար ամսվա աշխատավարձը, եթե 22.02.-ից չի աշխատում: 3. Եթե 22.02.-ից հաշվում ենք 90 օր, ապա ստացվում է, որ անաշխատունակությունը ավարտվում է 21.05.2016թ.: Սակայն աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի 01.04.-ից: Արդյո՞ք ընկերությունը իրավունք ունի թույլ տալու որպեսզի աշխատանքի անցնի 01.04.-ից: Եթե այո, ապա ինչպե՞ս պետք է վարվեմ նման պարագայում, եթե արդեն իսկ հաշվարկված և վճարված լինի 90 օրվա անաշխատունակության նպաստը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձը անդրադառնու՞մ է նպաստ ստանալու վրա

Սիրանուշ. Ունեմ հաշմանդամության 3-րդ կարգ: Աշխատում եմ և ստանում եմ բարձր աշխատավարձ: Աշխատավարձ ստանալը կարող է անդրադառնալ հաշմանդամության նպաստի ստացման վրա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը դժբախտ պատահարի պատճառով բուլետենի մեջ է

Թեհմինե. Ընկերության աշխատակիցը աշխատանքի վայրում դժբախտ պատահարի պատճառով բուլետենի մեջ է և պետք է ստանա կարգ: Աշխ. օրենսգրքով նշված է, որ պատահարից 4 ամիս անց նա պետք ազատվի աշխատանքից և ստանա թոշակ: Ընկերությունը ի՞նչ կարգով պետք է նրան ազատի աշխատանքից, մինչև՞ թոշակի անցնելը, թե՞ թոշակի դիմելուց առաջ: Եթե տեղյակ եք, խնդրում եմ պարզաբանել: