
Արդյո՞ք ԱԱՀ ենթակա է հաշվանցման
Hayk.
Հարգելի հաշվապահներ, եթե շրջ. հարկով աշխատող ընկերությունը հուլիսին ապրանք է ներմուծել (բնականաբար ԱԱՀ-ն միացել է ձեռք բերման արժեքին), հետո օգոստոսին դիմումի համաձայն անցել է ԱԱՀ դաշտ, հետևաբար ապրանքը պետք է վաճառի ԱԱՀ-ով, արդյո՞ք կարող է ներմուծման ժամանակ վճարած ԱԱՀ-ն հաշվանցել:

Արդյո՞ք կարելի է ԱԱՀ-ն հաշվանցել
Կարեն Հակոբյան.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք կարելի է ԱԱՀ-ն հաշվանցել շահութահարկի փոխարեն, և արդյո՞ք հնարավոր է ԱԱՀ-ի առաջացած գերավճարը հետ վերադարձնել, եթե կազմակերպությունը արտադրանքը չի արտահանում: Կանխավ շնորհակալություն:

Դիզելային վառելիքի` ԱԱՀ-ով հարկման վերաբերյալ
Նորայր.
Հարգելի գործընկերներ,
Սույն թվականի հունվարի 1-ին հարկային օրենսգրքի փոփոխության համաձայն դիզելային վառելիքը անցել է ԱԱՀ-ի դաշտ, ինչի վերաբերյալ ծագել են հետևյալ հարցերը:
1) 2017 թվականի ընթացքում ձեռք բերված և չվաճառված դիզելային վառելիքի ԱԱՀ-ն դեբետագրվու՞մ է կազմակերպությանը, թե ոչ:
2) Շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն ձեռք է բերել 2017 թվականին դիզելային վառելիք: Այժմ վառելիքը պետք է վաճառվի: ՍՊԸ-ն դուրս է գրում հարկային հաշիվ և այդ գործարքի գծով վճարում է ԱԱՀ:
3) Շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն 2017թ-ի ամռանը անցնում է ԱԱՀ-ի դաշտ: Մինչև ԱԱՀ-ի դաշտ անցնելը ԱԱՀ-ով հարկվող ձեռք բերված ապրանքի ԱԱՀ-ն դեբետագրվու՞մ է կազմակերպությանը, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալ եմ:

Դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարի հաշվանցման վերաբերյալ
Մանե.
Դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման դիմումի ձևերը հանվել են, և տվյալ օրենքը ուժը կորցրած են ճանաչել, որևէ մեկը տեղյա՞կ է, թե ինչ պետք է լինեն այդ գումարները և ինչպես պետք է հաշվանցվեն, եթե այլևս այդ օրենքը չի գործում:

ԱԱՀ հետ ստանալու վերաբերյալ
Աննա.
Բարև ձեզ, մեր ընկերությունը կուտակել է ավելի քան 70 միլիոն դրամի ԱԱՀ, այժմ ցանկանում ենք գումարի մի փոքր մասը հետ ստանալ, դա հնարավո՞ր է, թե՞ ոչ:

Արդյո՞ք ձեռքբերված տրանսպորտային միջոցի ԱԱՀ-ն հաշվանցվում է
Arsine.
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով և ներկայացնում է եռամսյա հաշվետվություն:
Ապրիլ ամսին ձեռք է բերել տրանսպորտային միջոց Գերմանիայից և մաքսազերծման ժամանակ վճարել է մաքսային ԱԱՀ: ԱԱՀ հաշվետվության մեջ արդյո՞ք հաշվանցվում է արդեն վճարված ԱԱՀ-ն, եթե այո, ապա հաշվետվության ո՞ր տողում է ներկայացվում:

Կազմակերպությունը ապրանք է գնել խանութից ՀԴՄ կտրոնով
Kristine1.
Մի հարց` եթե կազմակերպությունը ապրանք է գնել խանութից, միայն ՀԴՄ- կտրոն ունի, կարո՞ղ ենք այդ կտրոնի գումարի ԱԱՀ-ն ներառել ԱԱՀ-ի եռամսյակի հաշվարկի մեջ:

Կազմակերպությունը ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից
Աստղիկ.
Հարգելի հաշվապահներ,
երբ աշխատում էինք շրջանառության հարկով, ԵՏՄ-ից ներմուծել ենք ապրանք: Դրա հետ կապված ԵՏՄ-ի դարանով ներկայացրել եմ հայտարարություն և հայտարարագիր, ինչպես նաև բոլոր փաստաթղթերը կցել եմ, ԱԱՀ-ն էլ վճարված է: Խնդրում եմ, պատասխանեք:
Հարց 1. Ինչու՞ է գրվում «ընթացքի մեջ», այլ ոչ թե «ավարտված»:
Այժմ աշխատում ենք ԱԱՀ-ի դաշտում, տալու եմ ԱԱՀ-ի եռամսյակային հաշվարկ: Հայտարարագրված ամբողջ ապրանքը վաճառվել է ԱԱՀ-ով, բեռնափոխադրումը կատարվել է ռեզիդենտի կողմից՝ մինչև սահման և սահմանից պահեստ, որի համար ունենք հաշվարկային փաստաթուղթ:
Հարց 2. Ինչպե՞ս եմ ներկայացնելու ԱԱՀ-ի հաշվարկի 15 և 16 տողերը, որպեսզի մեր կողմից վճարված ԱԱՀ-ի դեբետային գումարը չկորչի:
Շնորհակալություն:

Հուլիսի 1-ից ԱԱՀ-ի գումարները կվերադարձվեն նաև հանրապետության տարածքում գործունեություն ծավալող հարկ վճարողներին
Աղբյուր՝ lragir.am
"Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին" և "Հարկերի մասին" ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին" ՀՀ օրենքների նախագծերը հավանության արժանացան կառավարության կողմից: ՀՀ պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է՝ 2017թ. հուլիսի 1-ից սկսած ԱԱՀ-ի գումարները վերադարձնել ոչ միայն արտահանողներին, այլև հանրապետության ներքին տարածքում գործարքներ իրականացնող հարկ վճարողներին: Հարությունյանի խոսքով, այս փոփոխությունը շատ կարևոր քայլ է ներդրումային միջավայրի բարելավման գործում:
"Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասն օգտագործել ավելի կարճ ժամկետներում՝ դրանով իսկ բարձրացնելով տնտեսվարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Միաժամանակ ակնկալվում է, որ այն դրական ազդեցություն կունենա նաև գործարար միջավայրի բարելավման աստիճանը գնահատող վարկանիշային ցուցակներում ՀՀ դիրքի վրա",- "Արմենպրես"-ի հաղորդմամբ, ընդգծեց ՊԵԿ նախագահը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկումը, այդ թվում՝ ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված:
Աղբյուր՝ lragir.am

Կազմակերպությունը ծառայություններ է մատուցում արտերկիր
margarit.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել. ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով` ծառայություններ է մատուցում արտերկիր (ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով), եթե ՀՀ տարածքից ապրանք ենք գնում` ոչ վաճառելու նպատակով, այլ գույք և առօրյա օգտագործման համար, այդ ապրանքների ԱԱՀ-ի գումարը այլ հարկային պարտավորություններից կնվազեցնե՞ն, թե՞ ոչ։

ԱԱՀ-ի հաշվանցման մասին նյութ
Մարինե.
Բարև ձեզ: Սկսնակ եմ, որտեղի՞ց ընթերցեմ ԱԱՀ-ի հաշվանցման մասին նյութ: Կանխավ շնորհակալ եմ:

ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ կապված
Արա Ա.
Հարգելի գործընկերներ, հարցը կապված է ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ: Կազմակերպությունը չի օգտվել ԱԱՀ հետաձգման արտոնությունից, վճարել է ԱԱՀ մաքսային մարմիններին (ներմուծումը ԵՏՄ անդամ երկրից չէ) ապրիլի 27-ին, սակայն մաքսային մարմիններին դիմում չի ներկայացրել ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ: ԱԱՀ վճարվել է և հաշվանցվել ապրիլի ԱԱՀ հաշվարկով (մայիսի 20-ին):
ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է 05/06-ով: Հետո օգոստոս ամսին ներկայացվել է ապրիլ ամսվա ԱԱՀ հաշվարկի ճշգրտում՝ առանց հաշվանցման գումարի, որի հետևանքով հաշվարկվել են տույժեր մինչև հուլիսի 20-ը: Հարց՝ արդյո՞ք ճիշտ է տույժերի հաշվարկը, եթե ոչ, ապա ո՞ր ժամանակահատվածի համար են հաշվարկվելու տույժերը տվյալ դեպքում: Եվ կարելի է արդյո՞ք ինչ որ բան անել՝ տույժերից խուսափելու համար, քանի որ փաստացի հարկը վճարվել է ժամանակին, ուղղակի ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու դիմումն է ուշ ներկայացվել: Շնորհակալություն:

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է հաշվանցել ԱԱՀ
Arsine.
ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով:
Կանխիկ (հիմք` ՀԴՄ կտրոն) ձեռք է բերել ապրանքներ, որոնք վաճառել է հարկային հաշվով: Եթե, օրինակ, ձեռք բերված ապրանքի ՀԴՄ կտրոնը 300 000 դրամի է, ապա իրավունք ունի՞ արդյոք հաշվանցել դրանում առանձնացված ԱԱՀ-ն:
Կանխավ շնորհակալություն:

ԱՁ ցանկանում է դրոշմապիտակների համար վճարված գումարը հաշվանցել եկամտային հարկի դիմաց


Ընկերությունը ապրանք է արտահանելու Վրաստան


ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ
Աշոտ.
ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների ԱԱՀ-ի գումարները ՀՀ օրենքի սահմանված չափով վճարվում են հաջորդ ամսվա մինչև 20-ը: Եթե ես վճարել եմ հաջորդ ամսվա 20-ին, խնդրում եմ պատասխանել՝ ես կարո՞ղ եմ հաշվանցել ԱԱՀ - ի գումարը հաշվետու ամսում:

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ
Արման.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ուժի մեջ է "ԱԱՀ մասին" օրենքի այն դրույթը, որ անկախ մատակարարին վճարելու հանգամանքից կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն:

Սոց. վճարի գերավճարի հաշվանցման վերաբերյալ
Arsine.
ԱՁ-ն բացվել է 2015թ-ի մարտին (ընդ որում ֆիզ. անձը ծնվել է 1983թ.): 2015թ-ի ընթացքում կատարվել են սոցիալական վճարներ ամսական 5 000 դրամի չափով: 2015թ-ի տարեկան հաշվետվությունը ուղարկելիս ծրագրով արտացոլվում է, որ սոց. վճար կատարող չէ: Հարկային մարմնից ասում են, որ հավանաբար իր անունից դիմում ունի ներկայացված: Ինչևէ, կատարված սոց. վճարները ներկայումս որպես գերավճար են, հետևաբար կարո՞ղ եմ արդյոք դիմում ներկայացնել նշված գերավճարը որպես եկամտային հարկ հաշվանցելու համար:

Ընկերության ԱԱՀ հաշվանցումների վերաբերյալ
Lyudmila.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հարցիս, եթե օրենք կա` հղում արեք: Հարկային տեսչությունում ընկերության քարտավարը իրավունք ունի՞ ընկերության Գլխավոր հաշվապահի պահանջով թղթային ներկայացնել ԱԱՀ - ի դեբետի հաշվանցումների T հաշիվը: Ընկերությունը զրոյական ԱԱՀ - ով է աշխատում: Շնորհակալ եմ կանխավ:

Արդյո՞ք ԱԱՀ ենթակա է հաշվանցման
Arsine.
Հարգելի հաշվապահներ,
կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: 30.06.2015-ին ստացվել են հարկային հաշիվներ, որոնց էլեկտրոնային վավերացումը կատարվել է 02.07-ին: Կարո՞ղ եմ արդյոք տվյալ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ը հաշվանցել 2-րդ եռամսյակի հաշվետության մեջ:
Վերջին մեկնաբանություններ