Լիլիթ․
Հարգելներս, կխնդրեմ օգնել հետևյալ հարցում․ ցանկանում ենք ավտոպահեստամասերի խանութ բացել։ Ամենայն մանրամասնությամբ կցանկանայի բացատրեիք, թե ինչի՞ց պիտի սկսել, և ո՞ր ծրագրերն են հարմար գործունեության համար։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն
Լիլիթ․
Հարգելներս, կխնդրեմ օգնել հետևյալ հարցում․ ցանկանում ենք ավտոպահեստամասերի խանութ բացել։ Ամենայն մանրամասնությամբ կցանկանայի բացատրեիք, թե ինչի՞ց պիտի սկսել, և ո՞ր ծրագրերն են հարմար գործունեության համար։
Շուշան․
Բարև Ձեզ։ Խնդրեմ պարզաբանեք՝ եթե կազմակերպության տարեկան շրջանառությունը գերազանցում է 500 000 000 դրամը, ապա ՀԾ հաշվապահական ծրագրով հաշվառումը անել արդյո՞ք պարտադիր է։
Տաթև․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք՝ գարեջի խանութ եմ բացում և լցնովի տարբերակով էլ եմ վաճառելու։ Ուզում եմ հասկանալ՝ ծրագրում և ՀԴՄ-ով ինչպե՞ս վաճառել լցնովի գարեջուրը։
Մելինե․
Հարգելի հաշվապահներ, ծառայությունների մատուցում է, աշխատում ենք բիլինգային ծրագրով։ Ամսվա սկզբին, երբ բաժանորդների քանակով ձևակերպում եմ հասույթ ՝ դտ 2212 կտ 6114 / 7 000 000, ինչպե՞ս ՀԾ -ով վարել գործընկերային հաշվառում, եթե ես չգիտեմ այդ 7 մլն-ից որքանը կվճարվի Թելսելով, որքանը Իզիփեյով, և որքանը գրասենյակում ՀԴՄ-ով: Ինչ որ բան չեմ պատկերացնում ճիշտ։
Մերի․
Ողջույն, հաշվապահներ ջան։ Կենդանիների կերերի խանութի հաշվապահությունը վարելու առանձնահատկություններ կա՞ն, և արդյո՞ք պարտադիր է ծրագրով աշխատելը փոքր խանութի պարագայում, երբ 24 մլն չի գերազանցել։
Մելինե․
Բարև ձեզ, խնդրեմ ուղղորդեք․ ՀԾ-ում հիմնական միջոցի կառուցումը ո՞ր փաստաթղթով է կատարվում: Պահեստի ելքի օրդերով ծախսերը հաավաքե՞մ 822 հաշվի վրա և հետո շահագործման հանձնման ակտով մուտք անեմ որպես հիմնական միջոց։ Շնորհակալություն։
Գայանե․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս տալ ձևակերպումները: Գնորդ կազմակերպությունը վճարել է արտադրանքի համար, հետո հետ է վերադարձրել: Գրել ճշգրտող հաշիվ: Հիմա, երբ որ ճշգրտող հաշվի ձևակերպումները տալիս եմ, 221 հաշիվը լինում է կրեդիտ, ՀԾ-ն չի ընդունում, ինչպե՞ս անեմ։
Արմինե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում՝ քաղաքացիաիրավական պայմանագրով վարձատրությունը ինչպե՞ս ձևակերպել ՀԾ-ում։ Որպես գործակալ ինչպե՞ս ձևակերպել դրոշմանիշային վճարը և եկամտային հարկը։ Նախապես շնորհակալություն։
Հայկանուշ․
Բարև ձեզ, օգնեք, խնդրեմ․ աշխատակցին տնօրենի օգնականի պաշտոնից տեղափոխել ենք բուժ․ գծով փոխտնօրեն։ Հայտով կատարել ենք տեղափոխումը, ՀԾ համակարգով անունը անվանափոխու՞մ ենք, թե՞ կատարում ազատում, ընդունում, ո՞րն է ճիշտը։
Գոհար․
Հարգելի հաշվապահներ, ինձ կտրամադրե՞ք 1C ծրագրի ուսուցման ուղեցույցը։
Մելինե․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, կհուշե՞ք խնդրում եմ՝ ՀԾ հաշվապահ ծրագրում (նոր եմ ձեռք բերել), օրինակ, տույժերի ծախսերին հաշվեգրումը, կամ ասենք միասնական հաշվում առկա գումարով եկամտային հարկի մարումը ի՞նչ փաստաթղթերով ձևակերպել, հիշարար օրդե՞ր։ Եվ ձեռք բերված կնիքը ի՞նչ փաստաթղթով մուտքագրել՝ հիմնական միջո՞ց, թե՞ արագամաշ առարկա: Շնորհակալություն։
Սաթեն․
2022թ․ ստացել ենք ինվոյս, համաձայն որի 300 ֆունտ ստերլինգ պետք է վճարենք: Հիմա պետք է կատարեմ վճարում, բայց ֆունտային հաշիվ բանկում չունեմ և պետք է վճարեմ դոլարով: Ինչպե՞ս ձևակերպեմ ՀԾ-ում:
Արտեմ.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն խոհարարական ծառայությունների դիմաց հաշիվ է ստացել արտարժույթով, դուրս է գրվել ինքնահաշիվ: Խնդրում եմ կասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում պետք է տալ ծրագրով։
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն հաշիվ է ստացել դրսից խոհարարական ծառայությունների դիմաց՝ արտարժույթով: Ինքնահաշիվ է դուրս գրվել: Ինչպե՞ս կարող եմ ձևակերպել ծրագրում այս ծառայությունը:
Անի․
Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել 1C ուսուցման ձեռնարկը։
Անուշ․
Բարև ձեզ։ ՀՈԱԿ-ի բանկային հաշվին յուրաքանչյուր ամիս դրական մնացորդի նկատմամբ տոկոսներ են ավելանում։ Խնդրում եմ ասեք՝ ՀԾ-ում ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ։
Արմեն․
Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն ՌԴ-ից կատարել է ներմուծում , “транзитная декларация” փաստաթղթի վերևի աջ անկյունում գրված է 04․11․2022, իսկ ներքևում ՊԵԿ արևելյան մաքսային կնիքում նշված է 10․11․2022։
Հարց 1․ ԵՏՄ հայտարարության մեջ պետք է ներկայացնեմ ապրանքի հաշվառման ամսաթիվ 04․11․2022, թե՞ 10․11․2022, և հետևաբար պետք է վերցնեմ 04․11․2022, թե՞ 10․11․2022 ամսաթվերի նախորդ օրվա ԿԲ-ի կուրսը։
Հարց 2․ Հաշվապահական ծրագիր մուտք անելիս ինքնարժեքը ո՞ր ամսաթվի ԿԲ-ի կուրսով պետք է հաշվառվի։ Եթե հնարավոր է՝ այս հարցերիս հետ կապված նշեք, թե որ հոդվածը կարդամ։
Քնարիկ.
Բարև ձեզ։ Խնդրեմ հուշեք ինձ, եթե ՍՊԸ-ն նոր է հաշվառման կանգնում, դրանից հետո պետք է ծրագիր առնել, դա ո՞նց անենք, ու նաև ինվոյսինգի ծրագրի մուտքանուն ու գաղտնաբառ ստանալու համար ի՞նչ անենք։
Ծրագիրը թույլ է տալիս հաշվապահական հաշվառման ավտոմատացումը դարձնել առավել օպտիմալ և անահատական լուծումներով հագեցած:
Ծրագիրն ունի հետևյալ ֆունկցիոնալ հնարավորությունները՝
✔️ Նյութերի հաշվառում միջին կշռված և խմբաքանակային (FIFO) մեթոդներով
✔️ Դրամական միջոցների հաշվառում
✔️ Դեբիտորական, կրեդիտորական պարտավորությունների հաշվառում
✔️ Արտադրության կազմակերպման հաշվարկ՝ արտադրված արտադրանքի քանակներից և ուղղակի նյութածախսի տվյալներից ելնելով
✔️ Е-invoicing համակարգի հետ երկկողմանի ինտեգրում
✔️ ՀՄ նորոգումներում կապիտալացվող մասի ավտոմատ որոշում և ձևակերպում
✔️ Բանկային համակարգերի հետ երկկողմանի ինտեգրում
✔️ ԱԱՀ դեբետագրվող մասի ավտոմատ որոշում
✔️ Եկամտային հարկի ընթացիկ և երկարաձգված մասի հաշվառում
✔️ Աշխատավարձի և կադրերի կառավարում
✔️ Բնապահպանական վճարի չափի որոշում։
Ծրագրի ներդրման համար դիմել ոլորտի առաջատարին:
Ավտոմատացում առանց սահմանների
📞 099 533 361
📌 Կոմիտաս 3
Անուշ.
Խնդրում եմ՝ ուղարկեք ՀԾ-Ձեռնարկություն ծրագրի ուսուցողական գիրք anushabrahamian@mail.ru։ Շնորհակալություն:
Ա/Ձ ԱԱՀ ԵՏՄ ՀԴՄ ՀԿ ՀՄ ՍՊԸ ազատում անաշխատունակություն անհատ ձեռնարկատեր անհատ ձեռներեց աշխատաժամանակ աշխատանք աշխատավարձ առևտուր արձակուրդ արձակուրդային արտադրություն բյուլետեն գործկա դադարեցում դեկրետ դիմում եկամտահարկ եկամտային հարկ էլեկտրոնային էլեկտրոնային հաշիվ էլեկտրոնային հաշվետվություն թափուր թափուր աշխատատեղ թափուր աշխատատեղեր թղթակցություն ծախսի հիմնավորում ծառայությունների մատուցում կանխիկ համատեղությամբ հաշիվ հաշիվ-ապրանքագիր հաշիվ վավերագիր հաշվապահ հաշվապահական հաշվառում հաշվետվություն հարկային հաշիվ հարկեր և տուրքեր հիմնադիր հիմնական միջոց հիվանդաթերթիկ հրաման ձեռքբերում ձևակերպում մաքսազերծում միկրոբիզնես միկրոձեռնարկատիրություն ներմուծում նորաբաց նպաստ շահութահարկ շրջանառության հարկ ոչ ռեզիդենտ պայմանագիր սոց. վճար սոցիալական վճար վարձակալություն վերջնահաշվարկ տնօրեն տույժ և տուգանք փաստաթղթեր քաղաքացիաիրավական ֆիզ. անձ ֆինանսական հաշվառում
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ